Նախ ասեմ, որ երեկ կարդացի Ուստա Հրանտի հոդվածը ու հասունացավ էդ թեմայով գրելը:
Դեռ սովետի վախտվանից ռուսական կրթությունը համարվել ա էն ժամանակվա չափանիշներով "էլիտար" մասսաներին հատուկ երևույթ: Դե խորհրդային տարիներին հասկանալի մոդա էր կայսրության մայր լեզուն անգիր անելը` հեռանկարներ էր բացում:
Էն, որ առօրյա կենդանի խոսքում բոլորս էլ օգտագործում ենք ռուսերեն, անգլերեն ևն արտահայտություններ, դա նորմալ ա, ու առանց դրա լեզուն կմեռներ, imho, ու դրան նաև մեծավ մասամբ ինտերնետն էլ ա նպաստում:
Իմ սիրտը անկեղծորեն խառնել ա: Ասեմ ինչից:
ա) բացառապես ու միմիայն գրական հայերենով խոսող էակներից: Դրանց նմանեցնում եմ բալզամացված մումիաներին:
բ) խոսակցական լեզվում հայերենն ու ռուսերենը 50-50% խառնող էակներից: Դրանք նման են Յանուսին: "Բա չիմացար вчера зашли в этот...как его կոշիկի խանութ, ախչի դու տենայիր какие там сапожки были լրիվ կես գին, представляешь...": Ու հենց դրանք ո՛չ հայերեն նորմալ գիտեն, ո՛չ ռուսերեն:
գ) ցանկացած օտարալեզու բառ հայերեն թարգմանել փորձող էակներից: Դրանք նման են նախնադարյան քարացած մուտանտակմախքի: Մի ժամանակ Հենրիկ Հովհաննիսյանը լավ օրինակ բերեց: Ասում էր. ինչի ենք մենք թարգմանում president բառն ու դարձնում նախագահ: Ռուսները կարան չէ ասեն` председатель, բայց ասում են президент России...:
դ) էն էակներից, ովքեր ունեն հնարավորություն հայատառ գրելու, բայց упорно շարունակում են գրել լատինատառ, ու ամենաբոցն էն ա, որ իրանց հարցնում ես` ասում են` անգլերեն եմ գրում :-)))))
Ու նաև չեմ ընդունում էն բլօգերներին, ովքեր упорно ռուսերեն են գրում ու դա բացատրում այս կերպ` որ բլօգս շատ այցելուներ ունենա, հիմնականում եղբայրական Ռուսաստանից...
Ինչ եմ ուզում ասեմ` հայոց լեզուն կենդանի օրգանիզմ ա, ու միշտ էլ կուլ ա տվել օտար բառեր: Հենց օրինակ էսօրվա հայերենում պարսկերենից ու թուրքերենից մի վախտ պլեճներ կան: Ու դա տենց էլ պիտի լիներ, կա և կլինի:
Ինձ թվում ա, որ ռուսական դպրոցներ բացելու հարցը մեծ եղբորից ա սկսվել: Ինչպես ասել էր յեսիմ ով ու յեսիմ երբ` Армения это маленький южный форпост России...տխուր ա բայց փաստ:
Էն ժամանակ ունեինք անգլերեն և այլ թեքումներով դպրոցներ, ու իմ բախտն էլ էդ առումով "չբերեց"` ինձ տարան Չարենցի դպրոց, որտեղ տենց էլ անգլերեն չսովորեցի ոնց որ պետք էր...
Ոնց հասկանում եմ` խորհրդային տարիներին հայերի մեծ մասը երեխային դպրոց տանելիս ընտրում էին երկուսի միջև` ռուսական կամ որևէ թեքումով դպրոց...
Իսկ էն մնացած մասը բնականաբար տանում էր հայկական դպրոց:
Ես մարդ գիտեի, որը տանը իր երկու պուճուրների հետ միայն ռուսերեն էր խոսում...
Ու վերջում` ինչպես ասեց Հրանտը` Բոլո՛րն ի պաշտպանություն Հայերենի, ես դրանց տիրու պապը:
Հայատառ գրեմ, որ անՆամուսը չբարկանա-լօլ:
ReplyDeleteԴե ինչը լավ ա,ասում ենք լավ ա:
ոնց նայում եմ նվիրված ընթերցող ես դառնում, կարամ քեզ հրավիրեմ ֆան-կլուբ :-))))) բայց էն առաջին քոմենթդ դեռ երկար չեմ մոռանա
ReplyDeleteԳիտես մարդ կա անգլերեն ա գրում որովհետև հավես չկա տառերը փոխելու, իմ մոտ հակառակ պրոցեսն ա, որ մեկ հայերեն եմ դնում սաղ լեզուները հայատառ եմ գրում )))
ReplyDeleteԳիտես մարդ էլ կա անգլերեն տառերով ա գրում որովհետև հավես չկա լեզուն փոխելու: Ինձ մոտ էլ հակառակ պրոցեսն ա, որ մեկ հայերեն եմ գրում սաղ լեզուները էնա հայերեն բացատրում եմ ))
ReplyDeletees el qo exerni hodvacy chem morana,yndunir vor gexecik cher qo koxmic(noric im subyektiv karciqn em asum)nman xosqerov bnutagreir...du chtarbervecir tsitsernakaberd gnacox EN mardkancic....
ReplyDeletelav incheve haxordagrutyuny esenc lav ban e asum xosum enq.
isk nvirvacutyan veraberyal lav erevakayecir:-)))))
չէ, համաձայն չեմ, հերիք ա, վերջիվերջո պետք ա վերջ տրվի եղեռնակոծին ու սուր ու ցավոտ բառերով ասվի էն, ինչը որ պետք ա ասվի, թե չէ փափուկ խոսքերն արդեն չեն ազդում...ես տարբերվեցի էդ մարդկանցից հենց մենակ նրանով, որ էս արդեն 4 տարի ծիծեռնակաբերդ չեմ գնում...
ReplyDeleteնայի եթե ուզենաս ֆան-կլուբիս անդամ դառնաս որպես հին ծանոթ հերթդ առաջ կգցեմ :-))))))))))
chem uzum du ases es asem, amen meks mer karciqn unenq.
ReplyDeleteisk clubi veraberyal qez shat erevakaecir.lol..lol.
բ) կետի հետ կապված մի բան էլ ես հիշեցի`
ReplyDeleteутром Արմենչիկս плачит թե տանձ хочу, ասում եմ ջանս, откуда я тебе տանձ найду էս ժամին???
:)))