Ֆազերս քցում ա երբ ասում են` "շնորհակալ եմ ձեզնից": Հայրենակիցներ, ստեղ բացառական հոլով պետք չէ գործածել, հարկավոր է ասել` "շնորհակալ եմ ձեզ": Նույնիսկ եթե շատ խորանանք, "ձեզ" բառն էլ պետք չէ, որովհետև տվյալ արտահայտությունում կատարում է պարազիտ անդամի դեր` այսինքն իր վրա ոչ մի իմաստ չի կրում, ուղղակի մեկ-մեկ կենդանի խոսքի մեջ նայվում է:
Հաջորդ տարածված սխալը` ածականի նոր աստիճան հայերենում`ամենալավագույն, գերադրականի վերջին խազը...կա լավագույն ու կա ամենալավ, ամենալավագույն չկա...
Մյուս սխալը` չի կարելի ասելյոթ թեկնածուներ, յոթն արդեն հոգնակիակերտ իմաստ կրող բառ է, ամեն ինչ հեշտ է ու պետք չէ բարդացնել...կարիք չկա անտեղի օգտագործել -ներ վերջածանցը: Պարզը թողած` յոթ թեկնածու, ընկել են բարդի հետևից...
Ու վերջինը...դեպի հետ, դեպի առաջ բառակապակցությունները...հետ ու առաջ բառերն արդեն իրենք իրենցով ուղղություն են ցույց տալիս, ու դեպի-ի կարիքը չկա...
Հաջորդ տարածված սխալը` ածականի նոր աստիճան հայերենում`
Մյուս սխալը` չի կարելի ասել
Ու վերջինը...
P.S. տարիներ առաջ Ստանիսլավսկու թատրոնում եսիմինչ ներկայացում էի նայում: Վերջում Ալեքսանդր Գրիգորյանը բեմ հրավիրեց ինչ-որ տիկնոջ ու ինչ-որ թատերական կազմակերպության անդամ դառնալու տոմս նվիրեց: Մեջբերում եմ տիկնոջ շնորհակալական խոսքը.
- Я очень рад, что являюсь Вашим членом...
:-))))))
շնորհակալ եմ...ուշադրության համար
շնորհակալ եմ...ուշադրության համար
Aha, nuyn tatronum, eli tariner araj asvec...Просим всех выйти через задний проход
ReplyDeleteԱմենատարածվածներից մեկն էլ էն ա, որ ասում/գրում են հարցրեցինք, հեռացրեցինք հարցրինք, հեռացրինք-ի փոխարեն, որովհետև եթե ըտենց լիներ, անորոշ դերբայը կլիներ հարցրեցնել, հեռացրեցնել: Էս մեկը ոչ մի ձև մեր լրատվամիջոցների ուղեղը չի մտնում :/
ReplyDeleteԱրա ջան, -ներ-ը վերջավորություն է:
ReplyDeleteուզում ես ասես վերջածանց չի վերջավորություն ա՞՞՞
ReplyDeleteՀա, վերջածանց չէ, վերջավորություն: Վերջածանցը բառակազմական ֆունկցիա ունեցող ձևույթ է` -ություն, -ային, -ական և այլն: Իսկ վերջավորության դերը բառին քերականական իմաստ հաղորդելն է` հոլովի, թվի, դեմքի, խոնրահման: Վերջավորությունը բառի իմաստը չի փոխում, վերջածանցը (ածանցն առհասարակ) նոր բառ է կազմում:
ReplyDeleteԻսկ եթե ես ասում եմ. «Երեք ընկերներ խոսում են միմյանց հե՞տ»... Հո չե՞մ ասի. «Երեք ընկեր խոսում է միմյանց հետ»...
ReplyDeleteուղղակի սովոր չենք տենց ասել , բայց լավ էլ հնչում ա՝ երեք ընկեր խոսում են...
ReplyDeleteԱնոնիմուս/ներ/ ջան չե՞ք ուզում անուն ազգանունով ներկայանաք ՞՞ :-)))
ReplyDeleteԱրա ջան, եթե ասում ես «երեք ընկեր», ապա պիտի ասես «խոսում է», որովհետև հայերենում ենթական ու ստորոգյալը քերակականական թվով ու դեմքով համաձայնեցվում են: Ուստի եթե ուզում ենք նշել, որ այդ ընկերները միմյանց հետ են խոսում, պիտի գրենք արդեն. «Երեք ընկերներ խոսում են միմյանց հետ», որովհետև «Երեք ընկեր խոսում է միմյանց հետ» նախադասությունը տրամաբանական չի լինի, իսկ «Երեք ընկեր խոսում են միմյանց հետ»-ը քերականական նույնպիսի սխալ է, ինչպիսին հեռացրինք-ը հեռացրեցինք գրելը: Ուզում եմ ասել` դեպքեր կան, երբ թվի հետ լրացյալն էլ է հոգնակիով դրվում: Նշանն ա Աբասյան, Արա ջան, քեզ մոտ իմ անունով մեկնաբանություններ գրել չի լինում. բլոգդ wordpress-ի հետ չունի...
ReplyDeleteՆշան ջան շնրհկլ եմ մասնագիտականի համար, ես էդքան չեմ խորանում...եթե Google account ունես՝ դրանով քոմենթ գրի
ReplyDeleteկամ էլ Name/URL -ով
ReplyDelete