նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, April 28, 2012

Արթուր Մեսչյան: Գիշերվա առկայծող կրակը

Երկու հոլովակ եմ "սարքել-կտրել"  "Գիշերվա առկայծող կրակը" ֆիլմից: Միքայել Նալբանդյանի դերում Մեսչյանն է, բայց ձայնավորումը չգիտես ինչու Ութմազյանինն է:






Ֆիլմի մասին թերթերում


 

Սա ֆիլմի մասին ինֆո arm-cinema.am-ից









Ֆիլմն ամբողջությամբ դիտելու համար համեցեք այստեղ

https://www.youtube.com/watch?v=H7-vO8mLhdM



Մեսչյանը ևս մեկ ֆիլմ ունի, ցավոք չեմ ճարում: Ահա սա

Wednesday, April 25, 2012

հայրիկ

‎-հայրիկ
ինչպե՞ս է, որ մեր ընտանիքում ես անում եմ այն, ինչ որ անում եմ,
դու անում ես այն, ինչ որ անում ես...

-հայրիկ
ինչու՞ է այնպես, որ ես քո ուսերին եմ նստում
քո ուսերին էլ կնստեն...


հայֆիլմի լավագույն ֆիլմերից մեկն ու Մալյանի միգուցե լավագույնը
ինչքան իսկական Երևան կա էս ֆիլմում,
ու ինչ երաժշտություն ա հնչում /երազ իմ երկիրը նկատի չունեմ/


Wednesday, April 18, 2012

ոտանավոր կրծկալի մասին

ոտանավոր կրծկալի մասին

լֆի՛կ, լիֆչի՛կ լուսերես,
ինչքան ծիծի՛կ դու ունես,
դոշ են տալիս քո համար
կնանիք սեքսածարավ:
մի բան արա, ճար արա,
կանանոնց հետ սեքս արա
թե չէ դրանք տենց մնան՝
լիֆչիկ կուտեն, կբխկան:
լիֆչիկներ՝ տարբեր ռազմեռ,
բաժանիր դու անտարբեր,
կունենաս էլ դու նույնիսկ
զրո համարի լիֆչիկ,
պզուկների համար էլ ա չէ՞
լիֆչիկ պետք ինչևիցե
Ախ, մալացյա-սեբասծյա
էս ինչ օրը մեզ քցիր.....
 

Sunday, April 15, 2012

հանրային.տրանսպորտ


Նախքան Երևանի տրանսպորտային վիճակին անցնելը մի փոքր ակնարկ եվրոպական երկու երկրից: Այնտեղ տրանսպորտի վիճակն այսպիսին էր. ուղեվարձն արժեր մոտ 1 եվրո, տոմսակը վաճառվում էր կրպակներում կամ ավտոմատ սարքերում: Տրանսպորտամիջոց մտնելուց  պետք էր տոմսակը մտցնել հատուկ սարքի մեջ ու դակել, որից հետո տոմսակի վրա տպվում էր օրվա ճշգրիտ ժամն ու րոպեն: Այդ րոպեից սկսած մինչև 60-80 րոպե /նայած քաղաք/ կարող էիր երթևեկել ավտոբուսով, մետրոյով, տրամվայով՝ տոմսակը մեկն էր բոլոր տրանսպորտամիջոցների համար: Փաստորեն դու գնում էիր "հասարակական տրանսպորտից օգտվելու որոշակի ժամանակահատված", որի ընթացքում կարող էիր անսահմանափակ քանակով օգտվել տարատեսակ տրանսպորտից: Տեղացիներին բնականաբար դա ձեռնտու չէր ու նրանք օգտվում էին մշտականներից: Իմիջիայլոց, վարորդը բացարձակ կապ չուներ տոմսակ ստուգելու հետ, դրանք անում էին երբեմն տրանսպորտներխուժող” հատուկ ստուգողներ, իսկնապաստակ երթևեկողներին բավականին մեծ տուգանք էր հասնում: Բայց մենք խիզախեցինք տաս օրվա մեջ չհանդիպել ոչ մի ստուգողի, ընդամենը մեկ անգամ դակեցինք մեր տոմսակները, ու անվճար վայելում էինք Պրահայի տրամվայներն ու Հռոմի ավտոբուսները: Երբ գիշերը հասանք Հռոմի Տերմինի կայարան ու գտանք հյուրանոց տանող ավտոբուսը, վարորդին հարցրինք թե՝ տոմս որտեղից վերցնենք, նա էլ թե՝ այ էն կրպակից, բայց մինչև գնաք գաք, ես կքշեմ կգնամ: Դե մենք էլ տոմս չգնեցինք ու բարեկիրթ վարորդը մեզ անվճար հասցրեց հյուրանոց J Այնտեղի վարորդները թքած ունեն անտոմս ուղևորների վրա, նրանց գործը մեքենան վարելն է, այլ ոչ թե տոմս ստուգելը:

Երևանի երթևեկության տխուր վիճակը երևում է նույնիսկ անզեն աչքով: Դա հատկապես ակնհայտ է Կենտրոն և Արաբկիր համայնքներում: Առավել ծանրաբեռնվածներից են Մաշտոց, Տիգրան Մեծ, Կոմիտաս, Բաղրամյան պողոտաները,  Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ, Ալեք Մանուկյան փողոցները ևն:  Համատարած խցանումների մեջ իր մեծ բաժինն ունի հասարակական տրանսպորտը:
Փորձենք դասակարգել երևանյան հասարակական տրանսպորտի տեսակները՝ շեշտելով դրանց դրական ու բացասական կողմերը:

«Կենդանի»՝ այժմ գործող տրանսպորտային միջոցներ:



Tuesday, April 10, 2012

երազ

Երազ չի բա ինչ ա, հայրենական մեքենաշինության գիգանտը:
Պատկերացնում եք, սենց մեքենայով կարելի ա գնալ Սևան, տանիքին վրան խփել, մեջը ճաշ եփել ու տենց:

Sunday, April 8, 2012

հանրային.զուգարան

Իտալիայում հանրային զուգարանից օգտվելն արժեր մարդա 1 եվրո /մոտ 500դրամ/:  Ամենաթանկը Ֆլորենցիայում էր՝ 1,20: Դե եթե հաշվես որ միջին աշխատավարձն էնտեղ 1200 եվրո ա, իրանց համար էդքան էլ թանկ չի: Քանի որ ամբողջ օրը ոտքով ման էինք գալիս իտալական քաղաքներում, օրեկան մոտ 5 եվրո ծախսում էինք դրա վրա: Ահագին փող ա որ գումարես իրար: Մի տարբերակ էլ կար՝ կաֆեներից կամ պիցցերիաներից օգտվելիս զուգարանը ձրի էր :-) Հա, եվրոպաներում ամեն տեղ դեպի հանրային զուգարան ցուցող ցուցանակ կա:
Երևանում մատների վրա կարելի ա հաշվել հանրային զուգարանները, իսկ դեպի դրանք ցուցող ցուցանակ ընդհանրապես կա ոչ: 
Մեկը կասկադի առաջին հարկում ա /map/  մեկը Սիրահարների այգում /map/ /սրանք անվճար են, հետևաբար քարտեզի վրա՝ կանաչ գույնով/: Վճարովիներն են՝ Օպերայի կաֆեներում երկուսը map, map մի հատ՝ երիտասարդական մետրոյի այգում map, մի հատ՝ Շահումյանի արձանի հետևի այգու սրճարանում map, մի հատ Մանկական այգում map: Էս վերջինը 50 դրամ է, մնացածները՝ 100 /քարտեզի վրա նշված կարմիրով/: Համաձայնեք, զուգարան վազող/փնտրող մարդու համար թանկ չի :-) 
Մի հատ նորմալը կար Մարգարյան ծննդատան դիմացի պուրակում, քանդեցին: Սա Մաշտոցի պողոտայից ցուցանակ ուներ:
Հա մի հատ էլ "բիո" զուգարան կա հրապարակի մետրոյի մոտ, բայց չմտնեք, մի անգամ սխալվեցի մտա, ահավոր էր...քարտեզի վրա սև ա ներկած:
Իմիջիայլոց, ամենամաքուրը երկու անվճար /!!!/ զուգարաններն են, պարադոքս ա հայերի համար, իսկ մանկական այգունը լրիվ սովետական ա, մտեք նոստալգիա ապրեք :-)
Վատ բիզնես չի զուգարանի բիզնեսը, էդ անտերը ախր մենակ տուրիստների համար չի, մանավանդ կենտրոնում պետք ա պետքարանը: 
P.S. եթե էլի հանրային զուգարաններ գիտեք քոմենթներում գրեք քարտեզին ավելացնեմ:
P.S. 2 ոնց էի մոռացել կինո մոսկվայի ձրի զուգարանի մասին map: Ստեղ ներսի դռները հանված են, ասում են ժամանակին հոմիկներն էնտեղ լկստվել են, դրա համար էլ դռները հանել են :-Ճ
Եվս չորս նոր զուգարան եմ գտել՝ մեկը Անգլիական այգու մուտքի մոտ map, մյուսը Օղակաձև զբոսայգու կարապներով լճի սրճարանում map, երրորդը՝ Վարդան Մամիկոնյանի արձանից մի քիչ ներքև աստիճանների մոտ map ու նույն արձանի դիմացի գետնանցումում map՝ բոլորն էլ 100 դրամ:




Հուսով եմ քաղաքապետարանը էս լավ նստարանները շարելուց հետո կավելացնի հանրային զուգարաների քանակը, բայց իհարկե ոչ հատը 50,000,000 դրամ:

զուգարաններ՝ հատը 130.000 դոլար


Wednesday, April 4, 2012

համայակի պոպոքը աշտարակի սապոգը

էս երգը շատ եմ սիրում :-))

սա կուսական տարբերակն ա


սա Արմատ նախագծի միքսն ա


սա էլ ձիջեյ Սերժօյինը

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)