նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, February 27, 2012

"Հին Երևան" նախագիծ

Վաղուց գիտեի սա, բայց էս վերջերս Մարգարյան ծննդատան պուրակի հետ կապված սկսել էի կասկածել: Տեսանյութը փարատեց կասկածներս և արժի էս հարցը հստակեցնել:  "Հին Երևան" թաղամաս-նախագիծը լինելու է Աբովյան-Կողբացի-Բուզանդ-Արամ քառակուսում, ու ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ Մաշտոց-Կողբացի-Արամ-Բուզանդ քառակուսում գտնվող պուրակի ու բուծիկների հետ:  Ու էն, որ գլխ. ճարտարապետն ասում ա՝ կրպակները կապամոնտաժեն, որ "հին երևան"-ը սկսեն կառուցել, լրիվ կուտ ա:

                                 
Ահավասիկ, քարտեզում կանաչով պարագծել եմ պուրակի տարածքն իսկ կարմիրով՝ նախատեսվող "Հին Երևանը":
Բաց չթողնես նաև տեսանյութը:



կադաստր.աննասուն երկիր

վերջը հասկացա թե էս երկիրը ինչի ա սենց աննասուն.
Կենտրոնի կադաստրից անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանք վերցնելը տևում է երեք օր՝ եթե վճարում ես տաս հազար, և երկու օր՝ եթե վճարում ես քսան հազար:
Կենտրոնի կադաստր բերել համակարգիչներ են շարել, մտնում ես՝ նախ մի տերմինալ ա դրած, որից քաշում ես քո համարը՝ կուլտուրական հերթ կանգնելու համար: Առաստաղից մի մեծ էկրան ա կախ տված, որի վրա գրվում ա թե որ համարովը որ պատուհանին մոտենա: Մերը C85 համարն էր, էկրանին՝ C81, այսինքն պիտի սպասեինք: Նենց ստացվեց, որ էկրանի վրա 81-ից թռավ 87 (!!!!!): Ստիպված հայավարի հերթ կանգնեցի, այսինքն տեսա որ պատուհանի մոտ ա քիչ սպասող ու մոտեցա դրան: Տեղեկանքը մի թուղթ ա, որը օպերատորը հարցում ա անում բազային ու հենց տեղում տպում տալիս ա, այսինքն ավտոմատացված ա բավականին: Բա ինչի ա պետք 2-3 օր սպասել??? Իմիջիալոց, հենց տեղի աշխատող աղջիկն ասում ա, որ նույնիսկ եթե կրկնակի ես վճարում, որ մեկ օր շուտ լինի, էլի շատ դեպքերում չի լինում: Լավ, էդ բոլորը հեչ, էդ թղթի կտորն ինչ ա, որ արժենա տաս հազար !!!!! Դեռ 300 դրամ էլ տերմինալն ա ուտում գումարդ տեղ հասցնելու համար: Մեզ կթում են, մենք էլ կթվում ենք: Հիշեցի մի տարի առաջ մոտոյիս գույքահարկ էի մուծում՝ 60 դրամ, ու 150 էլ հայփոստին մուծեցի, որ գումարը փոխանցեն: Այ սենց մանր աննասուն բաներից ա երկիրը սենց աննասուն:

Sunday, February 26, 2012

11 լուսանկար VII հարկից












Ֆոտոխցիկ: Canon 450D
Ոսպնյակ: Canon EF-S 55-250mm f / 4-5.6 IS

քանի դեռ կիթառն իմ մեղմորեն կվնգստա

1971. Հարրիսոնը Բանգլադեշում

1987. Հարրիսոն և ընկերներ

                                                        2002. Հարրիսոնից հետո... 

մի քիչ էլ խորանանք

 




Saturday, February 25, 2012

հենրիկ.իբսեն

Доктор Стокман:
— Большинство никогда не бывает право. Никогда, — говорю я!
Это одна из тех общепринятых лживых условностей, против которых обязан
восставать каждый свободный и мыслящий человек.
Из каких людей составляется большинство в стране? Из умных или глупых?
Я думаю, все согласятся, что глупые люди составляют страшное,
подавляющее большинство на всем земном шаре.
Но разве это правильно, черт возьми, чтобы глупые управляли умными?
Никогда в жизни!

Да! Да! Вы можете перекричать меня, но вам не опровергнуть моих слов.
На стороне большинства сила, к сожалению, но не право.
Правы я и немногие другие единицы.
Меньшинство всегда право.

արևոտ.անձրև


սովորական հրաշք

մտա/ՈՌ.ՄՏԱԾ/ական 2

Արա Երնջակյանն ամբողջ կյանքը թատրոնում բեմադրեց: Շատ համակրելի մարդ էր ինձ համար: Բայց մի անգամ սխալվեց ու որպես սուրհանդակ ուղարկվեց այգու պաշտպանների մոտ ու սուլոցների արժանացավ, որովհետև արդար պայքարի դեմ  Սիդհարտհա Գաուտաման էլ գա՝   բան չի կարա անի: 
Մերուժան Տեր-Գուլանյանի գրածները վախտին կարդում էի, վատ չէր գրում: Բայց մի անգամ սխալվեց ու գնաց քաջարանցիներին համոզի, որ ...դե արդեն գիտեք: Հիմա էլ եկել կանգնել ա այգու կողքին, երևի մեղքերն ա ուզում քավի:
Տավուշի հոգևոր հովիվը իր ոչխարներին երգեցիկ ձայնով համոզում էր, թե ինչ գեղեցիկ տարածք է հատված անտառը: 
Ինչ եմ ուզում ասել. ոչ հասարակ՝ հայտնի մարդը, ինչքան էլ լավը լինի, սխալվելուց ավելի խորն է գլորվում:
Որպես բոնուս, մի հին հայկական ասացվածք, բայց մեր երկրորդ պետական լեզվով :-)

Если ты всю жизнь строил мосты, но при этом один раз отсосал, то тебя запомнят не как мостостроителя, а как членососа.

Friday, February 24, 2012

վան.խաչատուր


Էս տեսանյութը բացահայտում էր: Առաջ էլ էի լսել Վան Խաչատուր անունը, բայց չէի մտածում, որ սենց հզոր դեմք ա:

Եվս մեկ լավ հոդված:

Thursday, February 23, 2012

գիշերային շինարարություն

Մարգարյան ծննդատան դիմացի այգում գիշերային աղմկոտ շինարարության մասին արդեն բոլորը գիտեն: Փետրվարի քսանին, երբ եղավ ցույց ու հետո էլ գրավվեցին բուծիկները, ակտիվիստները երեկոյան ժամը տասին հանձնում են այգին ոստիկաններին ու գնում: 10:30 զանգում ա տարածքով անցնող ընկերս ու ասում, որ լույսերը միացրել сварка են անում ու ապակիներ շարում: Անմիջապես ֆեյսբուքում ստատուս գրեցի, որն էլ արտատպվեց էս նյութում:
Չգիտեմ առաջինն ինձնից դուրս եկավ ահազանգը թե չէ, բայց առաջիններից մեկը հաստատ: Ինչևէ, լրատվամիջոցները գնացին ու նկարեցին:
Հիմա մի մանկական ու հռետորական հարց ուղղեմ ձայն բարբառո անապատի.
այ աննասուններ, բա որ օրինական ա ձեր շինարարությունը, ինչի՞ եք գիշերը անում՝ էն էլ ծննդատան կողքը: Ձեզ մի բան կարելի ա մաղթել՝ կյանքում ծննդատուն չայցելեք:
Երեկ էլ մի անհատ ծառահատ Ազատության պողոտայում 11 եղևնի էր կտրել գիշերը: Հեսա երևի դրան կդատեն տույժ կմուծի ու կգնա: Դա քիչ ա, որովհետև մեծ ծառը օդից չի ընկնում, չես կարա պուկ անես ու ծառ հայտնվի: Ծառը պետք ա տնկես, կպնի, ջրես, տարիներն անցնեն ու դառնա ծառ: Ծառ կտրողի մի ձեռքը կտրել ա պետք: Լուրջ, հլա տենամ դրանից հետո ով կանի տենց բան: Համմուրաբի թագավորի ականջը կանչի:

klout.ազդեցության գործակից

Հետաքրքիր կայք եմ գտել՝ klout.com
Գրանցվում եք, հետո կպցնում ձեր account-ը ֆեյսբուքի, ջոջլ+ի, բլոգգերի, թվիթթերի, յութուբի և այլ ճանաչված սերվիսների հետ և klout-ը ձեզ ասում է թե որքան է ձեր վարկանիշը / ազդեցության գործակիցը սոցիալական ցանցերում: Իմ գործակիցը 44 էր 100-ից:

Monday, February 20, 2012

բնապահպանական "պատերազմ" Երևանում

Էս ինչ խառը օր էր: Քաղաքապետարանի դիմացի ցույցից ուշացանք, հասանք վերջին պահին, երբ երթ սկսվեց դեպի Մարգարյանի ծննդատան դիմացի պուրակ: Հասանք ու որոշվեց դիմել կոնկրետ քայլերի, այն է՝ խաղաղաբար գրավել անօրինական կրպակները :-): Իհարկե բետոնե հիմքով շինություններին դժվար է կրպակ ասել: Ոստիկանները շատ չդիմադրեցին: Էսօր պարզ էր, որ իրանք էլ են հասկացել, որ իրանց էշ հրաման ա տրվել: Շինարարների փախուստը տևեց ոչ ավել քան երեք րոպե: Ինչևէ տիրում էր ազգային-ազատագրական ոգի :-) Ժամը վեցի կողմերը ժողովուրդը շատացավ: Այ ստեղ երևաց թե իսկական ռազմահայրենասիրությունը որն ա: Բա չէ՝ հանրապետականների պսեվդո.վարդանանք.արշավանք.ակցիայի նման :-Ճ

Փորձեմ պայքարն ամփոփել մի քանի կետ-դրույթով:
1.) Որոշ ջահելներ, որոնք ներկայացնում են որոշ քաղաքական ուժեր /ենթադրաբար ՀԱԿ և ՀՅԴ/, որոշել են էս կանաչ պայքարը տանել քաղաքական հարթակ ու իրենց հարցերը լուծել: Եթե իրանց մոտ ստացվի, ապա էս պայքարը կմեռնի:
2.) Ես թքած ունեմ թե էսօր ծառերի համար պայքարող մարդիկ որ կուսակցությունից են: 
3.) Պետք ա նրբորեն հետ տալ հայոց համարյա բոլոր լրատվամիջոցների, մասնավորապես TV ալիքների վրա, որովհետև ոչ մեկը չլուսաբանեց էս ամեն ինչը: Ռեալ լուսաբանում էին ինտերնետային լրատվամիջոցները:
4.) Շատ լավ ա, որ պայքարին միանում են հայտնի դեմքեր: Հայկո, Հովո, Արսեն Գրիգորյան: Ես օրինակ չէի սպասում, մալադեց:
5.) Եվ ամենավերջում. էդ բուծիկները մտնելու են իրանց հետևը, վաղ թե ուշ:


Բուծիկների գրավման արարողության ֆոտոները դիտեք այստեղ:

Բուծիկների գրավման վիդեոն դիտեք այստեղ:

Panarmenian-ի օրվա ամփոփումը: 

Panarmenian-ի ֆոտոները:
Որպես բոնուս ֆեյսբուքյան ստատուսներ

բոլոր այն գրողները, երգիչները, նկարիչները ևն ովքեր Երևանի մասին ունեն գրած գիրք, երգ, կամ նկար ու չեն եկել ու չեն գալու սատարելու Մարգարյան ծննդատան դիմացի պուրակի բռնաբարման դեմ պայքարող ջահելությանը, ուրեմն իրանք իմ կողմից հռչակվում են տռուսիկ....

ես պաշտոնապես հետ եմ տալիս բոլոր էն լրատվամիջոցների վրա, որոնք ՉԵՆ լուսաբանում Մարգարյան ծննդատան դիմացի պուրակում ազատականաչական երևանյան պայքարը !!!!!!!!!!!!

Sunday, February 19, 2012

լորամրգիներ.իռլանդիա

Մաքուր իռլանդական տնական քաշած լորամրգիներին ու իրանց դոլորես տոտային վաղուցվանից եմ սիրում: Նենց լեռնային-հյուսիսային սիրով: 
Վերամիավորվել ու նոր ալբոմ են հանել անամոթները, էս էլ սինգլը էդ ալբոմից:


Մի քիչ ռօմանծիկ սկավառակ ա ստացվել, բայց դե հիմա:

Նոր երգերն իհարկե չեն հասնի ազգային-ազատագրական So cold in Ireland-ին



էլ չեմ ասում  ռազմահայրենասիրական Zombie-ին

Friday, February 17, 2012

մտա/ՈՌ.ՄՏԱԾ/ական

մերուժանտերգուլանյանից հետո սա է լզում ոմանց հետույքը
ափսոս, համակրելի մարդ էր վախտին
ստորացրին ակտիվիստները
սպիտակ մազերով սև բեղերով 




մի հատ էլ՝ նույն ցեղից



սրանք պիտի մեռնեն փոշուց ու անապատում

Thursday, February 16, 2012

եթե բոլորը

Երևանի մեկուկես կինոթատրոններից մեկում դիտեցինք Միքայել Պողոսյանի "եթե բոլորը" ֆիլմը: Սկիզբը նկարված էր Աֆրիկյանների տանը: Լավ ֆիլմ էր, հումոր կար մեջը, երաժշտությունն էր տեղին, ռիթմն էր լավը ֆիլմի: So, գնացեք նայեք, արժի: Մենակ չհասկացա թե էն նավակն ինչի համար էր :-): Ֆինալն էլ էր լավը:


Էս ֆիլմի մասին գրված ա նաև ստեղ:

վարդանանք.փղեր

451թվական: Ավարայրի ճակատամարտ: Հայեր ու փղեր: Փղերի հետ եկել են մի խումբ պարսիկ զինվորներ: Հայերն ասին՝ մի ծաղկով գարուն չի գա ու վրա տվին փղերի վրա: Խփոցի: Խեղճ փղեր: Բարոյական հաղթանակ: Վարդանի մահը:

2012 թվական: Մերօրյա Երևան: Վարդանանքը հիշելով՝ ռազմահայրենասիրական երթի են դուրս եկել մի խումբ փղոտ հանրապետականներ՝ դիմացները գցած տերտերներով: Երթը սկսվել է ուղիղ Տղմուտ գետի ափից ու ձգվել Մամիկոնյանի արձանի մոտ: Կից մասնակցում է նաև մի խումբ ժողովուրդ՝ ներառյալ դասից հանված ու գլխաքանակ ուղարկված ուսանողությունը: Խեղճ փղեր: Խեղճ ժողովուրդ: Խեղճ երկիր: 


ձյունը ձմռանն էլի եկավ անսպասելի

Առավոտ գնում էի պասպորտ սեղան, կրկեսի մոտ Շամշյանին տեսա, ասի հեսա վրաերթի եմ ենթարկվելու: Հետո Մոսկովյանի վրա մի ձիավոր տեսա, շատ ռոմանծիկ տեսարան էր, տգըդին-տգըդին, մանավանդ որ մեջքին գրված էր Security :-))) Հետո Թամանյան արձանի մոտ ՀՀԿ երիտ թևն էր խրոխտ քայլում ու գոռում ՝ Լևոն նախագահ /լուրջ եմ ասում/: Եվ վերջում՝ նստեցի 88 երթուղային և հանդիպեցի օրվա բոցին:


Էլի անսպասելի ձյուն էր եկել քաղաքում, էլի երթևեկությունը վատացել:

Wednesday, February 15, 2012

իրար փոխարեն ու ոչ միայն քվերակողներ

Դե ասեք, դե ասեք է ինչո՞վ են սրանք վատը իրար փոխարեն քվեարկող մեր հայրենի պատգամավորներից ??????


Ալ. Թամանյան.VS.Նարեկ Սարգսյան

Քանի որ քաղաքիս "գլխավոր" ճարտարապետը շատ կսիրե Թամանյանին, ես էլ որոշեցի Թամանյանի մահվան գիշերը Չարենցի գրած տեսիլը փոխել քիչ մը...


Չարենց


ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՄԱՀ. ՀԻՇԱՏԱԿԻՆ
Որքա՛ն նման է եղել պահն այդ՝ մարող կանթեղի
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
...Նրա կոպերը երեկ երբ քարացել են խաղաղ—
Կապույտ բոցով բռնկված վերջին ջերմում ուղեղի,
Նա տեսել է երևի արևային մի քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,—
Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին1։
Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,
Փողփողում են ուղեղում — սիրտ պայթելու չափ պայծառ —
Սյունաշարքե՜ր, տերրասնե՜ր, աստիճաննե՜ր մարմարե,
Եվ պարտեզնե՜ր ոսկեզօծ, շատրվաննե՜ր երգաձայն...
Աշտարակնե՜ր երկնահաս և կամարնե՜ր կորանիստ,
Քանդակազօծ կարնիզներ, պատուհաններ նուրբ հատած.
Եվ մարմարիոն մարմնագույն, և գանգրահեր գրանիտ
Եվ վարդաբույր տուֆաքար, և բիլ բազալտ սրբատաշ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Պարզել է ձեռքը դողդոջ դեպի ցնորքն այդ կապույտ,
Այնքան մո՜տ է, այնքան մոտ — կըշոշափի նա հիմա —
Բայց ծանրացել է հանկարծ ձեռքն հանճարեղ ու հմուտ,
Ընկել է վար — չոր կրծքին... լռությո՛ւն։ Մահ։
1936. 20-21

ԵՐԵՎԱՆԱՏԵՍԻԼ

ձոն ամենայն հայոց ճարտարապետ Նարեկ Սարգսյանին


Որքա՛ն նման է եղել պահն այդ՝ կորչող քաղաքի
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
...Նրա կոպերը երեկ երբ բացվեցին անհապաղ—
Կապույտ բոցով բռնկված մի վիժեցում ուղեղի,
Նա տեսել է երևի անապատե մի քաղաք...
Ինչպես մաքուր բետոնի կեղտոտ կողին նկարած
Մոխրագույն մի անապատ՝ քարտեզն ահա քաղաքի,—
Պողոտանե՛ր, փողոցներ՝ խառնիճաղանջ թափթփված,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին՝ 
կաֆեներով խեղդված։
Ակնթարթում մի տհաս, որ երկարում է դարեր,
Փողփողում են ուղեղում — սիրտ պայթելու չափ տգեղ —
Հյուսիսային պողոտան՝ մեռած մարմին քաղաքում,
Եվ անպարտեզ մի քաղաք, բռնաբարված այգիներ...
Աշտարակնե՜ր անիմաստ և կամարնե՜ր անպաճույճ,
Դեկորատիվ կարնիզներ, շատրվաններ չգործող.
Եվ մի գմբեթ փողոտված, և բետոնած պուրակներ
Երկնաքերներ իրար կիպ,  խորտակված Հին Երևան...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Պարզել է ձեռքը "սպիտակ" դեպի ցնորքն այդ ապուշ,
Այնքան մո՜տ է, այնքան մոտ — ու շոշափեց նա հիմա —
Վարի տվեց քաղաքը, ու դեռ կշարունակե...

2012.II.15


հ.գ. ես շատ լավ հասկանում եմ, որ նրա պաշտոնավարման առաջին փուլում ով էլ լիներ մի նման բան կաներ, կարող ա նույնիսկ ավելի վատ լիներ քաղաքի վիճակը , բայց էդքանից հետո, նորից վերադառնալ էդ պաշտոնին ???

Tuesday, February 14, 2012

Երևանը գրքի՞ համաշխարհային մայրաքաղաք՞՞՞ 2






Այ սենց ա լինում գրքի համաշխարհային մայրաքաղաքը, ոչ թե հիմիկվա նման:



կարդա նաև՝

Երևանը գրքի՞ համաշխարհային մայրաքաղաք՞՞՞

միաձուլում.լուսանկար

Կիրակի օրն Աչաջուրում լուսանկարվեցինք ընտանյակական :-)

Լուսանկարն արված ա մոտ 5 վայրկյանանոց պահաժամով /выдержка/ ու երկու լուսաբռնկումով /вспышка/: Սկզբից նկարվում ա առաջինը, հետո առաջինը շատ արագ գնում ա ու տեղը կանգնում ա երկրորդը: Սկզբից մտածում էի թե ոնց չենք լղոզվել, հետո մտածեցի, որ երևի դիաֆրագման մինչև վերջ փակել են: 


Panarmenian-ի ամբողջ ֆոտոշարքը ֆբ-ում
ու նաև իրենց կայքում
http://www.panarmenian.net/eng/photoset/all/1607

Monday, February 13, 2012

ուրվագծոտ.վահրամ.մարտիրոսյան


Բրավո Վահրամ Մարտիրոսյան: Իրան որպես գրող ճանաչում էի Ինքնագիր/Բնագրից, բայց ստեղ ներկայացավ որպես իսկական մտավորական: Ու ինչն ա զարմանալի՝ Պետրոսը համեմատաբար  թողում ա որ հյուրը խոսա ու անընդհատ չի ընդհատում:


Sunday, February 12, 2012

պուծին.ակումբ.մաշտոց


Ինչքան հասկանում եմ պուծինի տոտեմական պաշտամունքի օջախները՝ պուծինալեզ կուսբջիջները   սենց տեղերում են բուծվում՝ Մաշտոցի պողոտայի վրա ու Մաշտոցի արձանի լուսանկարի հովանու ներքո:



Իմիջիայլոց, ոչ թե ռուսական, այլ՝ ռուս կամ ռուսերեն գրքի տուն:

Friday, February 3, 2012

պոչամբար

Մի գեղեցիկ օր Թեղուտի հանքի շահագործման կողմնակիցները կբացեն իրենց տան խմելու ջրի ծորակն ու այնտեղից պոչամբարի միջի կանաչադեղնավուն թունազանգված կհոսի:
Եվս մի գեղեցիկ օր նրանք կմտնեն լողանալու ու ցնցուղից բրոնզագույն ծանր մետաղներ կհոսեն բարակ շիթերով ու էնքան ծանր կլինեն, որ կոպերը չեն կարողանա բարձրացնել:
Կգնան կնստեն զուգարանակոնքին, որ կղանքեն, բայց կշրջվեն ու զուգարանակոնքի մեջ բլթբլթացող գարշահոտ թունազանգված կտեսնեն:
Վերջում նրանք կփոշմանեն իրենց ասածների ու արածների համար, կփորձեն լաց լինել, բայց արցունքների տեղը դեղնականաչավուն թարախ կհոսի:
...Ու իրանց՝ ի ծնե հիվանդ սերունդը, տարիներ հետո, կուզենա գնալ բնության մեջ քայլել, անտառում վրանում գիշերել, մաքուր օդ շնչել, բայց ավաղ անտառ մնացած չի լինի, ամբողջը մեռած անապատ կլինի, որտեղ ոչինչ չի աճի ու նրանք կթքեն իրենց պապերի հիշատակի վրա, որովհետև պապերը լափել են ամենը, կարճամիտ ու տհաս են եղել ու չեն մտածել էգուցչէմյուսօրվա մասին...

Հ.Գ. Յոժից խորը վիրավորված և պատիվ պահանջող ռազմահայրենասեր լոռեցիներ, գնացեք ձեր անտառը պահանջեք, որովհետև վալեքս-մալեքս էսօր կան վաղը չկան, իսկ անտառը ձեզ հա կպահի:

նշագրեր /// պիտակներ

DIY (6) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (38) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (16) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (14) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պատմվածք (1) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (6) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) տրամվայ (1) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (64) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)