/ընթերցելուց առաջ պարտադրաբար խորհուրդ է տրվում խմել
մեկ գավաթ կարմիր դառը գինի` սոված փորին կամ ստամոքսին :-)/
լամազի-մամազի
գոգո-մոգո
թմբլո-մմբլո
գոգոնա-մոգոնա
Հա ինչ անենք ծնունդդ ա,
Ասենք չէ` շատ էլ լավ ես արել
Որ գարնանն ես ծնվել
Աչիկո-մաչիկո
Հասիկո-մասիկո
Թե լինեիր դու վրացուհի
Կկանչեի քեզ գոգոլի-մոգոլի
Մոդի, մոդի... մոդի՞՞՞
Չէ մի չէ` ադի-բուդի
Հա բայց ինչի, հա բայց ոնց
Չ' Դարձանք մենք անտարակույս
Դու ասա` լաչառ
Ես ասեմ` սիրուն
Քառորդ դար'դ շնորհավոր
Մի տարին էլ գումարած
Հա լավ, ոչինչ, չտխրես
Մի մուկ, մի ձուկ որ ուտես
Ահա եկավ նոր տարին
Հոնգուր-հոնգուր լաց կլինեմ ես
...Թե լինեիր դու պառավ ջադու
Դարդից կթափվեին ատամները իմ...
Ախր ես ինչպես, հենց որ քեզ տեսա,
Ցանկանում եմ քեզ լիքը ոսպնյակներ
Ու` մի քանի ոտանի
Կամ էլ հենց` եռոտանի
Մի ամրակալան շատ նրբասրունք
/էդ շտատիվն ա, ամրակալանն էլի/
Ու մի հատ էլ հենց առանց նախանձ
/որտև ես էլ եմ դրանից ուզում/
ֆուլլ մատրիցայով մի մեեե՜ծ ապառատ
Ու որ լինես միշտ էդպես
Չուշացող ու ժպտերես :-)))
/ Չուշացողը` խաբեցի,
Ժպտերեսը` բնավ ոչ /
Խուճուճիկ ու բազմաժանր
Բոյով, բուսաթով,
Կրաաա՜կ աչքերով
Չէ` նշաձև աչքերով
Չէ` շաաա՜տ սիրուն աչքերով
Հավեսով ու արշավազգի...
Սենց հա կգրեմ ու կյանքս կանցնի
Դե լավ թող ապրեմ, հո դու նախանձ չես
Համ էլ կարողա
Գիտես ծնունդդ ա :-DDDDD
No comments:
Post a Comment