նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Showing posts with label հայոց լեզու. Show all posts
Showing posts with label հայոց լեզու. Show all posts

Thursday, March 3, 2022

գաղջերենի բառարան

երիտգաղջ հանրապետական
գաղջաբ = գաղջ քյաբաբ
գաղջօլի = գաղջ օլիգարխ
արտագաղջ
արտագաղջի ահագնացող տեմպեր
գաղջախտ
գաղջագաղթ
գաղջոլորտ
ոստիգաղջ
iգաղջ
գաղջագողի հիշատակարանը
գաղջբուլ

Փռվում է շուրջս գարուն
Եվ նազում էր կեչին
Գաղջ մթնոլորտ էր տիրում
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ


Դու ինձ համար երազ մաքուր
Ես քեզ համար գաղջ մթնոլորտ
 
 
 
 
 
 
 
 
 
 

Tuesday, January 4, 2011

Հայերեն տառատեսակներ

Կարող եք ներբեռնել հայերեն տառատեսակներ, այդ թվում վերջերս պաշտոնապես ընդունված "Մարիամ"-ը և "Գրապալատ"-ը: Գրապալատը շատ լավն ա, բայց Մարիամը լրիվ հում ա, ոնց որ կիսատ արած գործ լինի:

Monday, August 23, 2010

բառարան /հայերեն նորաթուխ բառեր ու բառակապակցություններ/


-->


էսօր մուտքագրած բառերը հաստացված են

դռնախնձոր
մարդատարածություն
ազդրահաստ կամ էլ բդաստի
մթնածամուկ
նռնակապույտ
եսամփոփ – եսասեր ու ինքնամփոփ միաժամանակ
շմերսի – շաատ մերսի
զուգադարան – զուգարան, որտեղ կա գրադարան
բուռածին /բռից ծնված/ (Մանէ Թամանյան) 
բռեհիկ /բռի+գռեհիկ/  (Արփինե Ասրյան)
կրծքավարագույր - /լիֆ/ (Էդդ Մարուքյան)
լօբզիկ – /լՕքշից առաջացած բզիկ/ (Արտակ Կոլյան)
բլրաբացվածք – /դեկոլьտէ/ (Նվարդ Երկանյան)
լանջաբացվածք - /դեկոլьտէ/ (յեսիմ ով)
տկարա – տկար Արա - 
մկնահասիկ 
հրճվանքասար - (Հասմիկ Սմբատյան)
ծննդարշավ – (Արա Պետրոսյան)
ծոմալի – ծոմ պահող Սոմալի
խոհիմաստ
մերձիմահ – (Կարեն Անտաշյան)
ճբուրգ – (Հասմիկ Սմբատյան)
մռնչածղրտոց – /ծանր ռոքի տակ արտասանվող ձայներ/ (Արտակ Կոլյան)
դանդուռգեն – անբացատրելի բառ է, զգալ է պետք
տընկըրկյու – /անիմաստ իրավիճակ/ (Արտակ Հախվերդյան)
ինքնավաճառուհի
ճտպտաճուտ
Անկողնանալ 
Ննջակոխ - (Տիրայր Մխիթարյան) 
կարոտաճաք 

լրբերշիկ - լիրբ նրբերշիկ - (Միքայել Դավթյան)
լիամփոփ - լիալուսին+լուսամփոփ - (Կարեն Անտաշյան)
խորոտիկ դդմիկ - տուտուզ :-)
դնչաքոք - կզակ
ետմայրաքաղաքային դառնակարոտ - Գյումրվա ու գյումրեցիների "հիվանդությունը" Երևանի ու երևանցիքի վերաբերմամբ
ողբապիղծ - հայ ազգը եղեռնի հիշատակի օրը
ազգաճմլիկ - (Զորիկ Գալստյան)
տոկոսապիղծ - ահարոն ադիբեկյան (Տիրայր Մխիթարյան)
Ցուրտ + Մռայլ = Ցռայլ (Տիրայր Մխիթարյան)
կենակցառետին - պահպանակ (Էդդ Մարուքյան)
լպստուհի - լեզբիյանկա (Էդդ Մարուքյան)

Ծովալլուկ - ինքնակամ սովամահության վիճակ (Տիրայր Մխիթարյան)
Ծոմալլուկ - Գոռ Մխիթարյան
Սայթյունավտանգ - Վանաձորի քաղաքապետք
մասանդռա - ՀՀ եգրորդ նախագա
պոզանավ - տրոլեյբուս (Արամ Իսրայելյան)
վտույտ - վտիտ արտույտ
կղկղերգու - թաթուլ մաթուլ սիվտակցի հայկո արմենչիկ և այլ (Զորիկ Գալստյան)
պղնձաժխոր - ջազ
ամրացկուն = ամուր + դիմացկուն
թավշուն = թավշե աշուն 

սուսուլիս - ասուլիս, որտեղ հարցեր չեն տալիս, բայց լսում են պատասխաններ
վեհաբջիջ - ազգային-ազատագրական էակ
քանդոն - հուշարձան քանդող էակ
լրբատվական - լիրբ ու կեղծ լուրեր տարածող, աննասուն վերնագրերով նյութեր սփռող լրատվական

© Արա Պետրոսյան և ընկերներ © 

Wednesday, May 5, 2010

բացառական հոլով / հայերենի դասեր (թարմացված)

Ֆազերս քցում ա երբ ասում են` "շնորհակալ եմ ձեզնից": Հայրենակիցներ, ստեղ բացառական հոլով պետք չէ գործածել, հարկավոր է ասել` "շնորհակալ եմ ձեզ": Նույնիսկ եթե շատ խորանանք, "ձեզ" բառն էլ պետք չէ, որովհետև տվյալ արտահայտությունում կատարում է պարազիտ անդամի դեր` այսինքն իր վրա ոչ մի իմաստ չի կրում, ուղղակի մեկ-մեկ կենդանի խոսքի մեջ նայվում է:

Հաջորդ տարածված սխալը` ածականի նոր աստիճան հայերենում`  ամենալավագույն, գերադրականի վերջին խազը...կա լավագույն ու կա ամենալավ, ամենալավագույն չկա...

Մյուս սխալը` չի կարելի ասել յոթ թեկնածուներ, յոթն արդեն հոգնակիակերտ իմաստ կրող բառ է, ամեն ինչ հեշտ է ու պետք չէ բարդացնել...կարիք չկա անտեղի օգտագործել -ներ վերջածանցը: Պարզը թողած` յոթ թեկնածու, ընկել են բարդի հետևից...

Ու վերջինը...դեպի հետ, դեպի առաջ բառակապակցությունները...հետ ու առաջ բառերն արդեն իրենք իրենցով ուղղություն են ցույց տալիս, ու դեպի-ի կարիքը չկա...

P.S. տարիներ առաջ Ստանիսլավսկու թատրոնում եսիմինչ ներկայացում էի նայում: Վերջում Ալեքսանդր Գրիգորյանը բեմ հրավիրեց ինչ-որ տիկնոջ ու ինչ-որ թատերական կազմակերպության անդամ դառնալու տոմս նվիրեց: Մեջբերում եմ տիկնոջ շնորհակալական խոսքը.
 - Я очень рад, что являюсь Вашим членом...
:-))))))

շնորհակալ եմ...ուշադրության համար

Tuesday, April 27, 2010

հայերեն թե՞ ռուսերեն 2 կամ դարակազմիկ ունայնամտություն

երբ սկիզբը սկսվեց, երբ հպարտ էր երկինքը...լավ էլի
շարունակեմ նախորդ փոսթում արծարծված մտքերս
Որոշ մարդիկ թողես ամբողջ օրը հեռուստացույցով կպոռան թե` հերիք է մեր եթերն աղտոտեք, մի ժամանակ էլ կպան Գլումովին, թե ինչի ա  հաղորդումը ռուսերեն վարում: Ավելի լավա մարդը գրագետ ռուսերեն խոսա, քան թե անգրագետ հայերեն: Սա ընդհանրապես:
Էսօր ձեռքս ընկավ հայոց լեզվի 10-րդ դասարանի Աշխատանքային տետր կոչվածը...ուրեմն ուշադրություն` հայերեն նորաբանություններ` բռնվեք չընկնեք.
ֆինիշ - վերջնարկ
դիագրամ - տրամագիր
մոնիտոր - ցուցարկիչ
ալգորիթմ - քայլաշար
պրոֆեսիոնալ - արհեստավարժ

մի բան էլ ես ավելացնեմ, ուրիշ տեղ եմ տեսել
սկաներ - տեսածրիչ
ստրիպտիզ - հեստապար
господи ради бога боже мой

Ուրեմն ամբողջ աշխարհը ալգորիթմին ասի ալգորիթմ, հայերը ասես քայլաշար: Էդ էլ ու պըռծ: Դե իհարկե, մենք հինգհազարամյա մշակույթ ունեցող ազգ ենք /չնայած էսօր սպիտակցի հայկո ենք լսում/, մենք որ ծառերից իջել էինք ու քարից հաց էինք քամում էդ ծանր դարերի ընթացքում, ամբողջ աշխարհը դեռ ծառերի տեղն էլ չգիտեր...
Սովետի ժամանակ ռուսամետ գավառամիտ հետույքամտության տարրերից մեկն էլ էդ դպրոցների մարմաջն էր: Ես ամենևին դեմ չեմ ռուսական մշակույթին, ուղղակի մենք սկի հայերենով անուն-ազգանուններս չենք կարում գրենք, ինչ ռուսերեն: Մի ուրիշ ցավ էլ ավելացավ` ուզում են անցնեն դասական ուղղագրությանը:
Պետք է հասկանալ մի պարզ միտք` ով ինչ լեզվով խոսում ա` էդ լեզվով էլ մտածում ա...
Ինչ-որ մեկը ծրագրված վարի ա տալի ազգս...զգույշ եղեք...
...շարունակելի

P.S. էս էլ վերջում ուրախանալու համար` հայը խոսում է ռուսերեն-ի ցայտուն օրինակ :-)))

հայերեն թե՞ ռուսերեն

   Նախ ասեմ, որ երեկ կարդացի Ուստա Հրանտի հոդվածը ու հասունացավ էդ թեմայով գրելը:
Դեռ սովետի վախտվանից ռուսական կրթությունը համարվել ա էն ժամանակվա չափանիշներով "էլիտար" մասսաներին հատուկ երևույթ: Դե խորհրդային տարիներին հասկանալի մոդա էր կայսրության մայր լեզուն անգիր անելը` հեռանկարներ էր բացում: 
   Էն, որ առօրյա կենդանի խոսքում բոլորս էլ օգտագործում ենք ռուսերեն, անգլերեն ևն արտահայտություններ, դա նորմալ ա, ու առանց դրա լեզուն կմեռներ, imho, ու դրան նաև մեծավ մասամբ ինտերնետն էլ ա նպաստում:
      
Իմ սիրտը անկեղծորեն խառնել ա: Ասեմ ինչից:

ա) բացառապես ու միմիայն գրական հայերենով խոսող էակներից: Դրանց նմանեցնում եմ բալզամացված մումիաներին:

բ) խոսակցական լեզվում հայերենն ու ռուսերենը 50-50% խառնող էակներից: Դրանք նման են Յանուսին: "Բա չիմացար вчера зашли в этот...как его կոշիկի խանութ, ախչի դու տենայիր какие там сапожки были լրիվ կես գին, представляешь...": Ու հենց դրանք ո՛չ հայերեն նորմալ գիտեն, ո՛չ ռուսերեն:

գ) ցանկացած օտարալեզու բառ հայերեն թարգմանել փորձող էակներից: Դրանք նման են նախնադարյան  քարացած մուտանտակմախքի: Մի ժամանակ Հենրիկ Հովհաննիսյանը լավ օրինակ բերեց: Ասում էր. ինչի ենք մենք թարգմանում president բառն ու դարձնում նախագահ: Ռուսները կարան չէ ասեն` председатель, բայց ասում են президент России...:

դ) էն էակներից, ովքեր ունեն հնարավորություն հայատառ գրելու, բայց упорно շարունակում են գրել լատինատառ, ու ամենաբոցն էն ա, որ իրանց հարցնում ես` ասում են` անգլերեն եմ գրում :-)))))

Ու նաև չեմ ընդունում էն բլօգերներին, ովքեր упорно ռուսերեն են գրում ու դա բացատրում այս կերպ` որ բլօգս շատ այցելուներ ունենա, հիմնականում եղբայրական Ռուսաստանից...

 Ինչ եմ ուզում ասեմ` հայոց լեզուն կենդանի օրգանիզմ ա, ու միշտ էլ կուլ ա տվել օտար բառեր: Հենց օրինակ էսօրվա հայերենում պարսկերենից ու թուրքերենից մի վախտ պլեճներ կան: Ու դա տենց էլ պիտի լիներ, կա և կլինի:

Ինձ թվում ա, որ ռուսական դպրոցներ բացելու հարցը մեծ եղբորից ա սկսվել: Ինչպես ասել էր յեսիմ ով ու յեսիմ երբ` Армения это маленький южный форпост России...տխուր ա բայց փաստ:
Էն ժամանակ ունեինք անգլերեն և այլ թեքումներով դպրոցներ, ու իմ բախտն էլ էդ առումով "չբերեց"` ինձ տարան Չարենցի դպրոց, որտեղ տենց էլ անգլերեն չսովորեցի ոնց որ պետք էր...
Ոնց հասկանում եմ` խորհրդային տարիներին հայերի մեծ մասը երեխային դպրոց տանելիս ընտրում էին երկուսի միջև` ռուսական կամ որևէ թեքումով դպրոց...
Իսկ էն մնացած մասը բնականաբար տանում էր հայկական դպրոց: 
Ես մարդ գիտեի, որը տանը իր երկու պուճուրների հետ միայն ռուսերեն էր խոսում...

Ու վերջում` ինչպես ասեց Հրանտը` Բոլո՛րն ի պաշտպանություն Հայերենի, ես դրանց տիրու պապը: 

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) podcast (1) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (28) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (3) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (43) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (11) թատրոն (4) թարգմանություն (11) Թիֆլիս (1) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (16) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (7) Վրաստան (2) տեսանյութ (14) տեքստ (1) քաղաք (13) ֆիլմ (93) ֆոտոպատմություն (14)