Hasmik Smbatyan Իմ փոքրիկ այգում` անդորր թելատված...
Thurs at 22:53
Arman Melkonyan and 2 others like this.
Ara Petrosyan
լացս եկավ ;-)
Yesterday at 01:24 ·
Hasmik Smbatyan
ինչի?
Yesterday at 01:31
Karen Antashyan
հատ գնացած անդորր... :)
Yesterday at 01:50
Hasmik Smbatyan
Ոտքերի ստվերի էն մի զույգ թելը հատակի ճաքած սալերից մեկը անձայն ճռռոցով խախտել էր ուզում... :/
Yesterday at 01:56
Ara Petrosyan
էն հենված ծառին… ու մուրաբայից,
էն նռնակապույտ
կպել է մատներիցս
շրթունքիդ թուուու՜նդ ջինահոտը,
ու մոխրանկարս ջնջվում է կամաց...շպրտում եմ քեզ ...
…քեզ եմ շպրտում
Yesterday at 17:37 ·
Hasmik Smbatyan
"Ինչ պաղ է ջուրը, ճայն անգամ նիրհել չի կարողանում, ճոճվում, ճոճվում է ջրերի վրա"...
Yesterday at 21:50
Ara Petrosyan
բանտարկված սպիտակ հեծանիվը,
ուսապարկիս մեջի չորահացի փշրանքները,
չմիացրած հոսանքալարը
անձրևից հետո էլի եկող դիլիջանձրևը
թանաքամանիս մեջի նստվածքը...
Yesterday at 21:54 ·
Hasmik Smbatyan
կաթ-կաթ, կաթ-կաթ, երդիկն անծակ, առնում հատ-հատ, հատ-հատ գետնում,մի քիչ ճոճում, կաթիլ է թելում... հերթական թելեր, էս անգամ` ջրե, խախտել են ուզում լռությունն այգում...
Yesterday at 22:00
Ara Petrosyan
ու դեռմիգուցե ու այնուհետև չգիտեմթեինչ բայցևուսակայն անընդհատաբար անտառամիջում հետք մի արահետ
Yesterday at 22:07 ·
Hasmik Smbatyan
Անուղեղ քամի, ետ բեր սաղարթը միայնակ ծառի, կանչում է կանչում, նայում հարեւան այգու ուռենուն, նայում, թախանձում, ու մինչ վերջինիս արձագանքը խուլ, զեփյուռը պարում, սաղարթ է թելում, սոսափ է հյուսում այգու անդորրում...
Yesterday at 22:11
Ara Petrosyan
հա դե ինչ անենք ու էլ չլինենք թե չէ կգժվենք վաղը կէսօրից ու ամեն գիշեր ու ամեն երկինք առավոտ մշուշ ու ավազ աչքեր
Yesterday at 22:20 ·
Hasmik Smbatyan
կեսի կեսից շատ չէր անցել, թեժ կեսօրի ուղիղ կեսին ճամփա ընկավ, որ ուռկանը գործված լիներ մինչ կեսգիշեր...
Yesterday at 22:28
Ara Petrosyan
բան եմ մտածել մի քիչ քո մասին բայց էլ չեմ ասի քանի դեռ հեռու ու մի քiչ մոտիկ կանաչ ու կարմիր երեք թիթեռնիկ :-)
Yesterday at 22:33 ·
Hasmik Smbatyan
թասի ջուրը շփեց դեմքին ու թրջված շիթ-շիթ դարձած վարսաթելը ուշագնաց գնաց գնաց...
Yesterday at 22:40
Ara Petrosyan
ջրամաններ կան է գյուղերում էն որ ջուրը վրայից լցնում ես հետո տակից մի զպռտիչ կա` երկու ափով հանում ես վեր` ու վաղ առավոտյան սառնորակ ջուրը պատրաստ է
Yesterday at 22:45 ·
Hasmik Smbatyan
ջուրը փեշիցս չթափեցի, քարացավ, փշրեցի, կրակ տվի , վառվեց, մոխրացավ, հող դարձավ, անուղեղ քամին առավ եսիմ ուր տարավ...
Yesterday at 22:52
Ara Petrosyan
էս հացի խմորն էլ հունցի հա հունցի ու միանգամից մի ամբողջ ընտանիքի մի ամբողջ ամսվա հաց թխի դիր կտորների տակ ուտելուց առաջ էլ ջուր ցփնի փափկացրու ու սպիտակ պանիրը հորիցը հանի
Yesterday at 22:58 ·
Hasmik Smbatyan
փշուրը հացի ու շիրա-քաղցուն ընկուզենու անօդ տարածքում չթաթախվեցին...
Yesterday at 23:04
Ara Petrosyan
մի քիչ մեղր մի քիչ հոն էն հացուպանիրը, էն խոտերը կանաչ,
չբացվող կողպեքը, էլեկտրիկի կիսախմած շամշադինի հոնի արաղը,
ու կանգառները կիսաթավալ,
Yesterday at 23:10 ·
Hasmik Smbatyan
անուղեղ քամին ուղեկցեց ուղիղ դեպի նկուղը ճմրթված հյուղի...
Yesterday at 23:16
Ara Petrosyan
ախ էս քաղաքի յուղոտ տանիքները բոլոր մի քսան հազար ալեհավաք իրար հետ մենակ մնացին անձրևի տակին (էս բոլորը հեսա միացնելու եմ ու դնեմ բլօգումս :-Ճ
Yesterday at 23:25 ·
Hasmik Smbatyan
Լուսե համրության ձայնեղ խլության ոլորաններում թելերը կորան...թելերը չկան...
Yesterday at 23:30
Ara Petrosyan
ու մի ժամանակ էլ որսորդական խանութի հանդեպ մոլուցք ունեի ու ինչ-որ անընդհատ ձկան թել էի առնում բայց տենց էլ չգնացի ձկնորսության
Yesterday at 23:32 ·

No comments:
Post a Comment