նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Sunday, October 31, 2010

եզան պոզի ճանճը

ԲԳ-ն երգեց...համերգին բիձեք կային, որոնք եկել էին ջիվանին լսելու, ավելի շուտ իրա դուդուկը լսելու: Դուդուկը հիիիին հայկական, ազգային-ազատագրական գործիք է` պատրաստված միանգամայն ծիրանենու փայտից...սա մի կողմ, հա բայց դլե յամանն էս համերգի հետ ի՞նչ կապ ուներ...ոչ մի կապ էլ չուներ...հիմա ակվարիումի բոլոր ալբոմները քաշում եմ, որ լսեմ...ախր շատ որակով համերգ էր, բայց ափսոս ջիվանը մի երգ նվագեց...

P.S. ինչպես ասեց Արտակը` ջիվանին էս համերգում, ոնց որ ճանճը եզան պոզին :-ՃՃՃ

լազերային

սկզբից ստուգեցին տեսողությունս....հետո տարան պառկացրին...հետո կոշիկներիս տոպրակներ հագցրին...հետո դեղեր կաթացրին աչքերիս...հետո սկսեցին մերսել աչքերս...հետո ռադիո միացրին...հետո միացավ լազերը...տևեց 70 վայրկյան...հետո վիրակապեցին...երեք օր տանջվեցի կույրի նման...հետո -7-ը դառել էր զրՕ...

Saturday, October 16, 2010

Հայոց լեռներում

Թումանյանի բառերով Բամբիռը մի հզոր երգ ա գրել: Լսեք

Ներբեռնել Скачать Download

 

 

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

 Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր

Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

1902

 

Friday, October 15, 2010

հայկական գենն ու մուղամի մշակույթը

Երկու օր առաջ հիշեցի մի հոդված գեների մասին, որտեղ ասվում էր, որ եթե կինը սեռահարաբերվում է մեկի հետ ու այդ կապից երեխա չի ծնվում, միևնույն է` հաջորդ տղամարդուց ունեցած երեխան կրում է իր մեջ նաև առաջինի գեները...Որպես օրինակ բերում էին Մոսկվայի 1980թ Օլիմպիադայից հետո եղածը: Դե այդ ժամանակ երևի առաջին անգամ սովետների մայրաքաղաք լցվեցին լիքը արտասահմանցիք: Դե ռուս կնանիք էլ առիթը բաց չթողեցին ;-ճ Ու հետո բոլոր զարմանում էին, թե էդ ոնց շիկահեր ու սպիտակամաշկ ռուս պապայից ու նույնքան էլ մամայից սևամորթ տռճեներ են ծնվում...Այ քեզ բան, աղջիկը մի անգամ էլ ուզեցել ա նեգռի հետ փորձի դա, հա ինչ անենք :-ՃՃՃ Բայց մեկա` սևամորթ պապայի գեները մնացել են մեջը....

Ու սա ակամայից կապեցի հետևյալի հետ. մի անգամ մի ալիքով Վահրամ Սահակյանն էր խոսում: Ուրեմն ասեց մոտավորապես սենց մի բան` եթե մարդ թաթուլի մուղամներն ա լսում ու կայֆ ստանում, ուրեմն ցեղասպանությունից առաջ իրա տատիկին թուրքերը ***** են:

Հետևությունները թողնում եմ ձեզ......



© անՆամուս, XV . X . MMX

Պեպոն

Երեկ առաջին անգամ ծերից-ծեր նայեցի "Պեպո"-ն: Ինչպես մոտավորապես ասեց ֆիլմից առաջ խոսացող տղան, թողել ենք իրական հայկական կինոն, ու տարվել հրաչքեշիշյանական "ֆիլմերով"....ու նաև ասեց, որ ոչ մի զլմ կամ հեռուստաալիք չի լուսաբանել "կինոաշուն" փառատոնը...դրա համար էլ դահլիճում 8 հոգով էինք նայում Պեպոն...:-(((
Ֆիլմն իսկապես շատ լավն էր, ամեն ինչով էր լավը...բա պարերը, պարերը...

P.S. էն որ Պեպոն Դարչոյին ասում ա է` աննամու՛ս, թու՛ քո նամուսին :-DDDDDDDD


Пепо
1935г., Арменкино, комедия (экранизация одноименной пьесы
Г.Сундукяна), 88мин. (2442м), ч/б, в.э. 15.06.1935г.
Авт.сцен./реж.-пост. А.Бек-Назаров, сореж. А.Гулакян, опер.-
пост. Д.Фельдман, худ.: М.Арутчян, С.Сафарян, Г.Шарбабчян,
В.Сидамон-Эристов, композ. А.Хачатурян, звукоопер.
Н.Писарев, муз.оформ. Д.Блок, асс.реж.: Т.Гарина, Ф.Карен,
дир. А.Оганджанян.
В ролях: Гр.Нерсесян (Пепо), А.Аветисян (Зимзимов), Асмик
{Т.Акопян} (Шушан), Г.Аветян (Гико), А.Хачанян (Дарчо), Т.Махмурова (Кекел), Д.Малян
(Какули), М.Бероян (мать Дарчо), Г.Габриелян (кинто), А.Гулакян (Дудули), Н.Манучарян
(Нател), Н.Геворкян (Эфемия), В.Багратуни (Самсон), М.Джрпетян (сплетница), Г.Ванян
(Маркрит), М.Каракаш (Геворк), В.Барский (судья), А.Кефчян (Пичхул).
О противостоянии честного бедного рыбака хитрому купцу, обманным путем
обобравшему его.
Первый армянский звуковой фильм.

«Հանդիպում ցուցահանդեսում»

Երեկ "Կինոաշուն"-ի շրջանակներում նայեցինք «Հանդիպում ցուցահանդեսում» ֆիլմը: Շաաատ լավն էր, լրիվ կինեմատոգրաֆ էր :-) Մենակ Բախտամյանը շատ խոսեց





Встреча на выставке
1968г., Арменфильм, драма, 21мин. (594м), ч/б, ш.э, в.э.
12.1969г.
Авт.сцен.: М.Чаманян, Е.Манарян, реж.-пост. Н.Оганесян,
опер.-пост. А.Явурян, худ.-пост. Г.Карапетян, композ.
Г.Овунц, звукоопер. М.Овакимян, опер. Г.Айрапетов, худ.-
грим. Р.Мандунян, асс.реж. М.Гамбарян, монт. Р.Еранян, ред.
А.Араксманян, дир. Р.Джаназян.
В ролях: А.Арзуманян, В.Степанян, А.Папаян, Г.Тусузов, Л.Карагезян, В.Манвелян,
Е.Саркисян, Б.Абрамян, Р.Погосян.
О встрече братьев, разлученных судьбой после резни 1915 года. 


Հ.Գ. փաստորեն կինոն հայերեն շարժանկարն ա ;-ՃՃՃՃՃ

Tuesday, October 12, 2010

Ռուբեն Հախվերդյան - Նախագահական ընտրություններ /1992թ/

Նախագահական ընտրություններ /1992թ/


Երկնքում ճախրող ոստիկաններ
Ոստիկանատիպ մուրացկաններ
Մուրացկանակերպ անգույն դեմքեր
Ու կերած-խմած ուրվականներ

Բացուխուփ անող շատ բերաններ
Ասես ափ նետած անթիվ ձկներ
Հերթերում պատերազմող ձեռքեր
Ո՞վ է այս ամենը հնարել

Սա ի՞նչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է
Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան

Սա ի՞նչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է
Ո՞վ է տեր աստվածն ու սատանան

Որովայնամիտ ու բութ դեմքեր,
Եվ անթիվ դատարկ որովայններ
Բարքերի անկում, անկման բարքեր
Եվ անկման եզրին կանգնած կարգեր

Կուսականորեն շիկնած լրբեր
Կուշտ ու կուռ կերած խմած սրբեր
Դզած ու փչած ու կեղծ կույսեր
Կույսերից հիասթափված հույսեր

Սա մի կուսանոց է, թե՞ սա բոզանոց է
Ասե՛ք ձայնազուրկ իմաստուններ
Ու՞ր է անգլուխը, քաղաքագլուխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր

Մտավորական քրեականներ
Կիսագողական ոստիկաններ
Ղումարի նստած դասախոսներ
Ու նստած-հելած շատախոսներ

Անգթությունից կոտրած սրտեր
Ու գթաբաժան առաքյալներ
Խորհրդարանում խորհող այրեր
Ու նմանատիպ դեպքի վայրեր

Իսկ կարգին տղերքը
Ում ձեռքին է զենքը
Մահվան հետ գիշեր են լուսացնում

Իսկ ազգի տականքը
Մեր ազգի թերանքը
Թալանում է ազգը ու պղծում

Գեներալատիպ մեծ գրողներ
Գրողի տարած գեներալներ
Գեներալամիտ նախարարներ
Ու նմանատիպ տարբեր բաներ

Նախագահական ընտրություններ
Եվ անընտրելի նախագահներ
Հալումաշ եղած անթիվ ստեր
Ո՞վ է այս ամենը բեմադրել

Ո՞վ է նստած վերը
Դրա տիրու մերը
Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան

Ո՞րն է իրականը,
Տերն ու տիրականը
Էս անտերուդուս անտերության
Սա մի կուսանոց է, թե՞ սա բոզանոց է
Ասե՛ք ձայնազուրկ իմաստուններ
Ու՞ր է անգլուխը, քաղաքագլուխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր




Thursday, October 7, 2010

Ռուբեն Հախվերդյան - Ոստիկան

վաղ 90-ականներին կասետով լսում էինք էս երգը

Ոստիկան


ինձ մի՛ փնտրիր
մի՛ թակիր իմ պատուհանը
այստեղ եմ ես
ես, կամ էլ իմ ուրվականը

անթարթ մի աչք
հետևում է ինձ իմ տանը
ա՜յ քեզ հրաշք
սա իմ տունն է թե՞ զնդանը

դու ինձ ասա՛
գոնե դու տուր պատասխանը
ու՞մ տունն է սա
ու՞մն է այս բնակարանը

կար մի քաղաք
քաղաքում փակված իր տանը
ապրում էր նա
նա, կամ էլ իր ուրվականը

լռում էր նա
թե՞ խոսում էր ուրվականը
ու՞մ գործն է դա
միթե՞ դա է էականը

կար ազգանուն 
կպցրած նրա դռանը
և փաստաթուղթ,
որ նա ապրում է հենց այս տանը

եթե մի օր 
այցելի ինձ ոստիկանը
նրան անձայն 
կընդունի իմ ուրվականը


կհասկանա 
օրենքի հլու պաշտպանը,
որ տանը այս
ոչ ոք չի ապրում այս տանը

կահազանգի 
նա իր ղեկավարությանը,
որ տանը այս
ոչ ոք չի ապրում այս տանը

ինձ կմատնի 
բարեկիրթ իմ հարևանը,
որ ինձ գիշերը 
նա տեսել է գինետանը

գինում խեղդված`
կճչա խցանահանը,
«անհայտ կորած»
կգրանցեն իմ վերջաբանը

եթե  մի օր
այցելեք դուք ինձ իմ տանը
գուցե և ձեզ 
ընդունի իմ ուրվականը

չզարմանաք
միթե՞ դա է էականը
թե մեզնից ով է,
մեզնից ով է իրականը

ինձ մի՛ փնտրիր դու 
ոստիկան
ես քեզ համար չեմ 
ես չկամ
դու ինձ ինչքան էլ որոնես
ուրվականիս կհանդիպես

ինձ մի՛ փնտրիր դու 
ոստիկան
ես քեզ համար չեմ 
ես չկամ
դու ինձ ինչքան էլ որոնես
ուրվականիս կհանդիպես

լայ լալայ լալա լամամ  
լալայ լալա լամամ լամամ.............






Tuesday, October 5, 2010

վայֆեստ

անունը` հայֆեստ
թատերական փառատոն
իրականում` հայկական հերթական
անկազմակերպ էշշ միջոցառում
կամերայինում ինչ-որ մի
ռուսական ներկայացում էր
տոմս չկար
այսինքն տոմսարկղը փակ էր
հետո ասեցին` նրանք շուտով կգան
նրանք հայֆեստի կազմակերպիչներն էին
հետո նա եկավ
հետո ասեց` ես տոմս չեմ վաճառում
հետո ասեց` մի բան կանենք
հետո մեզ մտցրեց ներս
առանց տոմս
առանց փող
հետո սկսվեց
ախմախ թատրոն էր
շնչելու օդ չկար
օդափոխություն չկար
էդ բունկերում ո՞նց են ներկայացում խաղում
կեսից գազ թողեցին բեմի վրա
օդը պրծավ հերիք չի
դեռ մի անդուր հոտ ընկավ
ռուսը տանջվում էր, բայց դա թատրոն չէր
թթվածին չկար
մի ժամ տևեց տանջանքը
դուրս եկանք` մաքուր օդ անձրևից հետո
ուշքի եկա
հա` վերջում բոլորը կատաղաբար ծափ էին տալիս
ինչի՞ էին ծափ տալիս` չհասկացա


հ.գ. լավա փող չէի տվել




© անՆամուս, V. X . MMX

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)