նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, March 22, 2011

Վահագնի ծնունդը

Խորենացուց պահպանված բնագիրը


Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր
Եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր
Խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Բոց ուներ մորուս
Եւ աչկունքն էին արեգակունք:



Աշխարհաբար տարբերակը


Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը.
Երկնում էր և ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին:
Եղեգան փողից ծուխ Էր ելնում,
Եղեգան փողից բոց Էր ելնում
Եվ բոցի միջից վազում էր
Մի խարտյաշ պատանեկիկ:
Նա հուր հեր (մազեր) ուներ,
Բոց միրուք ուներ
Եվ աչքերն էին արեգակներ:


















Հովհաննես Հովհաննիսյան


Վահագնի ծնունդը




Երկնեց երկիր և երկինք,
Երկնեց և ծովն Ծիրանի
ԵՎ Եղեգնիկը Կարմիր,
Երկնեց ծովում Ծիրանի:

Ծո՜ւխ է դուրս գալիս Եղեգան Փողից,
Բո՜ց է դուրս գալիս Եղեգան Փողից,
Բո՜ց է պատել Կարմիր Եղեգնիկ,
Բո՜ց է դարձել և ծո՜վն Ծիրանի:

Կարմիր բոցիցն՝ ահա, մի մանկիկ.
Վահա՛գն ահա, - մանուկ գեղանի:
Բո՛ց մորուքով,
Հո՛ւր շրթունքով,
Հուր-հեր գլխին՝
Հրեղեն պսակ
ԵՎ աչքերն են
Զույգ արեգակ:

Ալեծուփ ծովի ծիրանի ալիք -
Գնում է, գալիս, ծեծում է ափունք,
Ահեղամռունչ գոռո՜ւմ է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք:

Վահագն ծնա՛վ. Լռեցե՛ք ալիք,
Դո՛ւ, ծովահալած դադար առ, մրրիկ...
Թևերն ոսկեհուր, հրահեր բաշով
Նժույգը տակին սլացավ վերև,
Երեսդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տես ո՞վ է գալիս և դո՛ւ - Հուր-Արև:
Գլուխդ ալեհեր, քաջածին Մասիս
Դո՛ւ էլ խոնարհվիր, Վահա՛գն է գալիս:
Երկինք ու երկիր ու Ծիրանի Ծով
Ավետո՜ւմ են քեզ, ցավերի դու ծով.
- Ցնծա՛, Բյուր-Վիշապ Հայաստան Աշխա՛րհ,
Փրկության Արև՝ Վահագնի՛դ տեսար:

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)