նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, November 29, 2012

Լեռ Կամսար - Իշաբար շարված ողորմի

Չարենցը գրում է իր ռոմանս անսերը /հղում/, որի "դեմ" էլ Կամսարը գրում է էս ֆելիետոնը: Դրանից հետո Չարենցը մուռ է հանում /կարդալ այստեղ/:





Լեռ Կամսար
«Իշաբար շարված ողորմի»1

(Որ Չարենցը «թքի» վրան)
Ընդհանուր.- Չարենցը պրիզմա մըն է, կախված հայ գրականության վրա։ Արևելյան կողմեն դիտես` «հանճար» կերևա քեզի, արևմտյան կողմեն նայես` «բանջար» կտեսնես, հյուսիսեն` «ծիածան», «վարդ», «կույս», հարավեն՝ «թուք», «խլինք», «մեզ»։
Մակինցյանի ըսելով, իր սկզբնական լույսը ըստացեր է Տերյանե, իր ըսելով` Մայակովսկիյե։ Տերյանը վառված լուցկիի մը նման դեն է նետել արդեն, գալով Մայակովսկիին… Թեև ստիպում չկա, բայց… կրնա և չվառվել… իրմե հետո։
Ինքը Հոկտեմբերի երրգիչ է, այդ պատճառով «թքեր է» բոլոր սեպտեմբերի գրածներու վրա։
Վայլուտա.- Ինչպես պետություն մը իրավունք չունի իր ունեցած ոսկիեն ավելի թղթադրամ բաց թողնելու` անանկ ալ անհատ մը չի կրնար ուզածին չափ անիմաստ խոսքեր շռայլել` առանց դիմացը իրական արժեք մը դրած ըլլալու։ Շեքսպիրը, որ 42 տարի իմաստուն բաներ է գրեր, իրավուք ուներ նույնքան տարի ալ հիմար բաներ գրելու։ (Ուրիշ բան է, որ չէ ուզեցեր իր հիմարության իրավունքեն օգտվելու)։ Չարենցը անցելույն մեջ 7 պրակ շնորհալի բաներ է գրեր, դիմացն ունի 5 անշնորհք պրակներ։ Դեռ երկու պրակ մը գրելու տեղ ունի։
Հայհոյանքը կանխիկ.- Խիստ սաղլամ գործ է բռնել Չարենցը։ Ուրիշ հեղինակներու նման օրերով-շաբաթներով չի բերեր տաներ իր քննադատներուն` պզտիկ հայհոյանք մը տալու համար։
Անիկա նախ քննադատին կհայհոյե` նոր կուտա գիրքը քննադատելու։
Շատ վաճառատանց դռան կարդացեր եմ «ապառիկ ոչ ոքի», բայց քիչ վաճառական տեսեր եմ Չարենցի նման գրած սկզբունքին հետևող։ Ըստ Չարենցի այն մարդը, որ իր գրածները չի հավներ` «էշ» է, իսկ այն էշը, որ իր պոեմները կմեծարե «մարդ» է։ Փառք տանք ամենակալին, որ տակավին էշերը գլխի չեն ինկեր, ապա թե ոչ աշխարհիս բոլոր ավանակները, պահանջված հարգանքի տուրքը ձգելով Չարենցի փառասիրության գանձարկղը` մարդոց շարքերը պիտի լցվեին։
Կբացականչեմ` ինչո՞ւ ջանըմ, բանաստեղծություն մը հավնելու կամ չհավնելու պատճառով ինչո՞ւ կենդանական ազնիվ ցեղ մը վերանա երկրիս երեսեն։
Հարցապնդում.- Չարենցի հայ գրականության մեջ բերած նորություններեն գլխավորներն են` «թուք», «խլինք», «մեզ», «ոջիլ», «կակուղ միս» և «կոնք»` բաներ մը ,. որ Երևանի որ ետ ընկած փողոցին մեջ ալ լեցված ըլլան, սանիտարական վարչությունը սայլակները կղրկե դուրս թափելու համար։ Ինչո՞ւ կհապաղե վարչությունը, ու իր սայլակները տակավին չեն երևցած հայ գրականության դռներուն առաջ, ուր այս բաները տպված են ցերեկով։
Եղիա և Եղիսե.- «Երեքեն» «երկուսը»` Չարենցն ու Վշտունին` Պառնասի զույգ մարգարեները, կշրջեին Հայաստանին մեջ ու «պրոլետարական» գրականություն կքարոզեին հեթանոս պոետներուն։
Ուր մտնեին` «մենք եկանք» կըսեին, ուրկե ելնեին` «մենք գացինք» կձայնեին։ Մեկ խոսքով` մենք, մենք, մենք…
Երբ անցյալ ամառ Չարենցը Մոսկվա համբարձավ` կես ճամփին խղճալով մենակ մնացող Վշտունուն` իր «գրական պրեստիժը» վար նետեց առ ի գործածություն։
Այսօր, Հայաստան վար գալով, կխլե իր նվիրած «պրեստիժը» հեգ Վշտունիեն ու «վեռլենի քամուն» կուտա իր զինակիցը։
Կեդանիներու մեջ ալ ցեղ մը կա` որ կծնե ու ձագերը որոշ տարիքի հասնելե զկնի` կսկսե ուտել։
Տերտերներ.-
Չարենց.- Երեկ երեկո պոեմ մը ծնա։
Բարեկամ մը.- Տերտերյա՞նը կկանչես քննադատելու։
Չարենց.- Ո՛չ, ես Տիգրան Հախումյանի ծուխն եմ։
Կտակ.- «Ռոմանս Անսերը» Մոսկվային մեջ տպված էր ու ոչ միայն Հայաստան չէր ուզեր գալ, այլ կվախնար տպարանի դռնեն դուրս նայել։
- Դուրս եկուր,- կհրե ետևեն հեղինակը։
- Կվախնամ քննադատութենե։
- Քալե, ես քեզի հետ եմ։
Ու ձեռքեն բռնած Հայաստան կբերե Չարենցը։
- Իսկ եթե դու մեռար, ո՞վ պիտի պաշտպանե զիս,- կհարցնե պոեմը։
- Կկտակեմ, որ ոչ ոք չքննադատե քեզի։
Ամուրին ու պսակվածը.- Տերյանին ուրվականը Չարենցին գալով այսպես խոսեցավ. «Ինչո՞ւ կթքնես իմ գրքերի վրա», «Ցնորք» երգելը այդքան գե՞շ բան է եղեր։ Դուն «կակուղ միս» ու «կոնք» կերգես վասնզի ամուսնացած ես։ Չէ՞ որ ամուրի ատենդ ինձի նման ես երգեր։ Դուն կըսես պետք է գրել`
«Ցնորք» է։
Կգամ։
Մկանոտ
Եվ
Երբ նա հանվի
Գիտեմ
Կզգամ ձկան հոտ։
Այդ շատ լավ կխոսիս, բայց բանն այն էր, որ այն աղջիկը, որուն ես կսիրեի, երբ «հանվեր» դուռը կկողպեր ու չէր թողուր, որ երթայի «ձկան հոտ» առնեի իրմե։ Ես ալ ստիպված դռան վրա «ցնորք» կերգեի։ Հասակիս հետ կապված թերություն մը չե՞ս ներեր ինձի, ապերա՛խտ։
Դաժան անգթություն.- Գարնան առավոտ էր։ Փողոցեն անցածս ատեն նկատեցի շարան մը «մեշչաններ» «մռութները» թաշկինակով կապած կերթային։ Իմ հարցիս, թե ի՞նչ է պատահեր` պատասխանեցին ցավալի տնքալով։
- Անմեղ կերթայինք, Չարենցը մեզի կանչեց թե`
«Ուզո՞ւմ եք կամպոտ կամ չիր։
Կամպոտի փոխարեն
Էսօր ձեր
Կակուղ ծնոտին մոտիկ
Թող շաչե երգերիս ղամշին»՝ ու սկսեց հարվածել։
- Վա~յ, անգութ մարդ։ Հայտնեցի՞ք ոստիկանատուն։
- Այո։ Բանաստեղծները արտոնված են եղեր ուզածնին ընելու։
- Իրա՞վ։ Անանկ է նե` փախե~ք։ Աղեկ որ չէ սպաներ ձեզի։
Սեպտեմբեր և հոկտեմբեր .-
- Երանի~ քեզ,- դարձավ սեպտեմբերը հոկտեմբերին նախանձով լի,- դայակի նման Չարենցը գրկած, կգգվե քեզի։
- Մի նախանձեր, դրացի, եթե հնար ունենամ գիշեր մը կփախչեմ անոր երգերեն։
- Ինչո՞ւ։
- Ծո ի՞նչ կհարցնես, օրը ցերեկով ալ «ուռած շոգ կոնք», «կակուղ միս», «կիրք», «արնահամ բուրմունք»… ամոթես գետին կմտնեմ։
- Վա՛յ քոռանամ քույրիկ, ինչո՞ւ այդքան տկլոր։
- Տերյանի հակառակն ըրած ըլլալու համար…
«Հին» ու «նոր» Չարենցը.- Երբ Չարենցը, «նոր ուղղության» հետ նստած խրախճանք կըներ, իր հին պոեմները սևեր հագած ներս մտան ու այսպես ըսին,
- Ե՛տ տուր մեզի «Չարենց» անունը, այդ անունը մեզմով առիր, մեզի կպատկանի։ Մեզի դեն ես «թքեր», մենք ի՞նչպես ապրինք անանուն։
Եթե մեկը հարցնե թե «որո՞ւ պոեմներն եք»` ինչ պատասխանենք…
1923թ.
1. Չակերտներում գրվածները բոլորը Չարենցին են պատկանում։


Monday, November 26, 2012

փոքրիկ նովել մը վասն Մաշտոցի պուրակ

Կիրակի օգտվեցինք լավ եղանակից ու հասանք Մաշտոցի պուրակ: Գեղեցիկ աշնանային հետմիջօրե էր: Արևը մեղմիկ շոշափում էր կանաչ խոտերը: Մորին թավալվում էր խոտերի մեջ ու պռճոկում: Մեկ էլ հեռվից մի տատիկ-պապիկ տեսանք, պապիկի գրկին թոռնիկ կար: Մոտեցան, նայեցին, ժպտացին: Դանդաղ քայլեցին կանաչ ծառուղիներով ու կորան մշուշում: Դե մենք էլ վերհիշեցինք էս տարվա ձմեռը, երբ "իսկական էրեվանցիները" էս այգին անվանեցին աղբանոց ու ուզում էին տոնավաճառ սարքել: Հետո ասեցին "սիրուն չի" ու այգին մնաց այգի: Ինչևիցե:

Էդ պապիկը Ռոբերտ Մելքոնյանն էր, Երևանի՝ այժմ արդեն պաշտոնաթող փոխոստիկանապետը: Կնոջ ու թոռան հետ զբոսնում էր էն պուրակում, որտեղ ամիսներ առաջ ոստիկանների գլուխն անցած "պաշտպանում էր" օլիգառլախների բուդկեքը: Եթե նա զղջացել ա, ուրեմն նրա թոռնիկը երևիթե կմեծանա ավելի կանաչ Երևանում:






Մաշտոցի պուրակի ու պայքարի մասին էլի ա գրվել, կարդացեք, թե պարապ եք.

բնապահպանական "պատերազմ" Երևանում


գիշերային շինարարություն

 

кольцо օպերացիան, հայոց փառապանծ մլիցեքն ու վրանը

 

Չարաճճի քղքգլոխը, Սերոժ ձյան, բուդկեքը ու մայիսի մեկը

 

քաղաքապետարանի ֆարսը /ժօպալեզ վիձյօ/

 

 

 

 

Saturday, November 17, 2012

Յարխուշտա /ֆիլմ/

Ով էս կինոն չի տեսել, թող նայի, չնայած ում հասցեագրված ա էս ֆիլմը, հաստատ չի նայի

ֆիլմի մասին հայֆիլմի կայքում

Մի բան նշեմ. Ռուդոլֆ Ղևոնդյանի հրաշալի խաղը, իմ կարծիքով չգնահատված դերասան ա, նկատի ունեմ, որ սենց լուրջ դերեր իրան քիչ են տալիս:
Ֆիլմում մատուռը ու ճամփի կողքի ժայռերը Ագարակ պատմամշակութային համալիրն են:

Sunday, November 11, 2012

թօթալ քօմմանդեր էքսթրիմ փաք

Ուզում եմ կիսվել մի լավ սօֆթի հետ
Սա ուրեմն օգտակար ծրագրերի մի համահավաք ա, որը նստում ա կոմպի մեջ որպես total commander, ու իր հետ բերում ա լիքը մանր-մունր, բայց կարևոր ծրագրեր: Սրանք portable են, այսինքն չեն նստում կոմպի մեջ բառի բուն իմաստով:
Օգտակար ծրագրերից են Defraggler-ը, Wise Registry Cleaner-ը և այլն:
Սօֆթը տօռռենտով քաշելու համար մտեք ստեղ:
Ծրագրի մասին ինֆո:

Իսկ եթե չգիտեք թե ինչ ա տօռռենտը, մտեք ներքո հղումներով

Ինչպե՞ս քաշել(բեռնել) տորենտ(torrent) թրեքերներից:

ինչ է տոռենտը

 


Wednesday, November 7, 2012

բացահայտում.լեռ.կամսար

Գիտեի, որ Չարենցը բազմաթիվ իզվռաշենություններ ա արել, բայց որ գործ էլ ա տվել, նորություն էր: Ինչևէ, կարդացեք հոդվածն ամբողջությամբ:

Լեռ Կամսար. Ինչպես «զտեցին» Հայաստանի միակ անկախ գրողին

Monday, November 5, 2012

Մ. Փոլադյան. հատված "Հանդերձարան" վեպից

"Փոլադյանը և իր դեկադենտ զառանցանքները արժանի էին միայն բուրժուացած կոմունիստների "սալոնների", որոնք ծաղրածուներ էին փնտրում: Խեղճ Վիյոն !!
Եվ ծաղրածուներ կային ամեն տեսակի: Հիշում եմ մի երիտասարդի, Չիլոյանին, որը ամեն անգամ գալիս էր մի վագոն շշերով: Երրորդ շշից իր բանաստեղծություններն էր սկսում արտասանել - 
դեպի երկինք տանող արահետներին Ներոնը գանգատվում (տրտնջում) էր ամբոխի՝ ըմբռնելու անկարողությունից: Արևները փշրվում էին կարմիր (կոմունիստ) շողերին դիպչելով...
Հետո իջնում էին Ստալինի պրոսպեկտ երկար միզելու, գարեջրի և օղու շշերից ազատվելը ժամանակ էր պահանջում..."



Միշել Փոլադյան, "Հանդերձարան", Գլուխ I, Մաս VI



Ձախից աջ՝ Սլավիկ Չիլոյան, Միշել Փոլադյան, անհայտ մեկը
մայիսմեկյան շքերթ
Երևան, 1962թ

Thursday, November 1, 2012

հայ առաքելական մաֆիա

tv-ով Տեր Շմավոն քահանան ասեց, որ էս բոլոր աղանդներն օտար ծագում ունեն, հայկական չեն, հոգեորս են և այլն :-ՃՃՃՃՃՃ բեեեեեեեե
թե չէ քրիստոնեությունը նենց մի բուն հայկական ա, մեր 8 հազարամյա մշակույթի հիմնասյուներից ա քրիստոնեությունը :-ՃՃ
բայց ստեղ ամենախոխմեն էն ա, որ հենց ամենամեծ աղանդը իրանք են, պռոստը մասշտաբի հարց ա էլի, մեծը կարա փոքրերին ասի դուք աղանդ եք, բայց իրանք որ մեծ են դա աղանդ չի դա հայ առաքելական մաֆիա ա
 

գաղտնիքներով լի մի ափսե

...իսկ մի ժամանակ Պոմպեյում
սենց կիսաստվածային բաներ էին հնչում,
ավերակներում փինք ֆլոյդն էր նվագում
ախր ես ինչպես վեր կենամ գնամ :-Ճ

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)