նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, August 29, 2012

հանրային.տրանսպորտ 2

նախքան սա կարդալը անպայման կարդա առաջին մասը

Մայիսին գնացել էի Թիֆլիս, ճոպանուղի էին սարքում Եվրոպայի հրապարակից դեպի Նարիկալա ամրոց: Օգոստոսին գնացի արդեն վերջացրել էին ու բացի դա ներմուծել էին նաև տրանսպորտային նոր քարտեր: Ուրեմն. պլաստիկ քարտ ա, արժի երկու լարի /500 դրամ/, սա կարաս լիցքավորես ու օգտվես մետրոյից, ավտոբուսից, ճոպանուղուց, ու մառշուտնուց !!!!  Ավտոբուսն արժի 40 թեթրի, մառշուտկեն` 80, մետրոն ոնց-որ 40, ճոպանուղին՝ մեկ լարի: Վերջինս հիմնականում տուրիստների համար ա, դրա համար ա թանկ: ԲԱՅՑ, քարտի պլյուսն էն ա, որ մի օրվա մեջ մի անգամ ավտոբուս նստեցիր 40 ա, երկրորդ անգամ՝ 30, երրորդ՝ 20: Այսինքն նորմալ զեղչեր են /աղբյուր/: Զեղչով ա նաև մետրոն: Ուսանողներն էլ վափշե կարան կես գնով երթևեկեն: Մառշուտկեքն էլ բոլորը դեղին են, Ford Transit, նոր են ու մաքուր: Մետրոն իհարկե բոմժանոց ա՝ ինչպես բոլոր հետսովետական մետրոները:
Հա, դե բնականաբար էս բոլոր ՏՄ-ներում տեղադրված են հատուկ սարքեր էս քարտերը "կարդալու" համար: Դե իսկ մեր մոտ հլա որ մենակ մետրոն ա նաև քարտով, իսկ նոր ներկրված ավտոբուսները չեն շահագործվում որտև վարորդ չկա......
Հ.Գ. մերոնք Թիֆլիսից շատ-շատ քաղաքային նստարանները թխեն, փոխանակ սենց բաներ թխեն:

Thursday, August 16, 2012

2 գրվածք /մինչև 16 տարեկան չի թույլատրվում/

/մինչև 16 տարեկան չի թույլատրվում, բայց դե մեկ ա գիտեմ՝ կարդալու եք/

 

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ | իռենը

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ | Կատյան

 

Ասեմ, որ երկուսն էլ վաղուց եմ կարդացել ու շատ եմ հավանել:


 

Wednesday, August 15, 2012

միտք.բացահայտում

Քրիստոնեությունն ու ՀՀ կառավարությունը մի կարևոր ընդհանուր գիծ ունեն.
քրիստոնյան ծնվելուց արդեն մեղավոր ա, ուզած-չուզած մեղքը փաթաթած ա վզին, ինչպես ասում են՝ by default: 
ՀՀ քաղաքացին ծնվելուց արդեն պարտքեր ունի, ուզած-չուզած համաշխարհային բանկի տոկոսները փաթթած ա վզին......

Saturday, August 11, 2012

մոմ ծախելու բուդկա 2

չեմ մեկնաբանում, թե չէ վատ բառեր կգործածեմ
մենակ ասեմ, որ ես մտել էի եկեղեցի շորտերով ու սանդալներով ու դա լավ էլ պատշաճ զգեստ էր էդ շոգին




Ալմաստ-Շորժա.էլեկտրիչկա

Էսօր էլեկտրիչկով գնացինք Շորժա: Գնալը տևում ա 3,5 ժամ, հետ գալը՝ 3: Մի ուղղությունը՝ 115 կմ: Տոմսը 750դ: Շորժայում կա երեք խանութ, որոնցից մեկում խորովում են Էջմիածնից (!!!!!!!!) բերված իշխան: Կա նաև մեկ հանրային լողափ: Ըստ հայրենի կառավարության ծրագրի՝ հանրային լողափում կան՝ ավտոկանգառ, հանդերձարան, մանկական և սպորտային խաղահրապարակներ, բուժկետ, փրկարար ծառայության կետեր, շվաքարաններ, բիոզուգարաններ, բարեկարգ լողափ և այլ ծառայություններ: Իսկ իրականում այդ ամենից կա միայն երկու բիոզուգարան, չկա գոնե մի հատ շվաքով ծառ: Մի խոսքով բոմժանոց, խաբում են ժողովուրդ, չհավատաք:
 Կա նաև երեք վճարովի լողափ, որտեղ կան ծառեր, ջուր, զուգարան, տնակներ՝ 6000-15000ամդ: Մի խոսքով, մի օրում գնացինք եկանք, ընդհանուր ծախսեցինք մոտ 10,000, լավ էր, բայց եթե գնաք՝ անպայման գոնե երկու օրով գնացեք, թե չէ մի օրում 6,5 ժամ գնացքում անցկացնելը ծանր ա:

Thursday, August 9, 2012

Իտալացիների կիսահավանական արկածները Հայաստանում

Եվ այսպես, 13 օրուգիշեր, 9 իտալացի, վարորդ Արմանն ու ես /չհաշված ձիերն ու լոկալ գիդերը/:

Հուլիսի 21: Պտույտ մը Երևանով, հետո՝ էշմիաձին սուրբ ես մեզ համար /համայն հայության համար՝ հոգևոր կենտրոն, լրբազանի համար՝ բիզնես կենտրոն/: Այց Հռիփսիմե, որը զավթված էր հարսանքավորների կողմից, լիմուզին-համմեռը լավա քամակով եկեղեցի չէին մտցրել: Որպես բոնուս՝ Զվարթնոց:

Հուլիսի 22: Մեքենայով Սևաբերդ, 12:10 սկսում ենք քայլել, 15:30 5կմ քայլելուց հետո հասնում ենք եզդիների մոտ ու վրա տալիս ճաշին: 20:30 հասնում ենք Ակնա լիճ, վրան խփում: Անձրև չկա, բայց էնքան խոնավ ա, որ վրանները լրիվ ջրվում են:


Հուլիսի 23: Լճից պոկվեցինք դեպի Աժդահակ, ճամփին՝ լիքը լճակներ: 7կմ հետո հասանք Աժդահակի ստորոտի վրանատեղիին, հանգստացանք ու բարձրացանք գագաթ:

Հուլիսի 24: Առավոտ 10-ին պոկվեցինք դեպի Վանքի լիճ, հասանք 13:30, երեկոյան վրան խփեցինք դամբարանադաշտի վրա՝ 2290մ բարձրության վրա: Մարդա մի կրոմլեխ վերցրինք ու վրան խփեցինք :-Ճ

Հուլիսի 25: Շարժվեցինք դեպի Կաքավաբերդ, օրվա վերջում հասանք Գիլան գյուղ, գիշերեցինք Համոյենց հայաթում: Իմիջայլոց, էս գյուղում հոսանք չկա:

Հուլիսի 26: Գիլանից գնացինք Աղջոց, վերադարձանք ու պոկվեցինք Գառնի: 5 օր Խոսրովի արգելոցում անցկացնելուց հետո ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ այնտեղ անտառ չկա, դա անապատ ա: Կամ էլ անտառ բառի իմաստը ես ուրիշ կերպ եմ հասկանում: Հետո Գեղարդ, վերջում՝ Եղեգնաձոր:

Հուլիսի 27: Գիշերել էինք Եղեգնաձորի հյուրանոցում, առավոտյան գնացինք Նորավանք, Արենի, հետո՝ Գլաձորով Սպիտակավոր:

Հուլիսի 28: Եղեգնաձոր-Եղեգիս-Զորաց տաճար-Սմբատաբերդ-Ցախաց-քար-Արտաբույնք-Աղավնաձոր-Վայք: Էս ճամփի կեսն անցանք ավտոբուսով, մնացածը՝ ոտքով:

Հուլիսի 29: Վայք-Զորաց քարեր- Ուղտասար-Տաթև-Գորիս:
Ուղտասար գնացինք УАЗ-ներով՝ գնալը 2 ժամ, հետ գալը՝ 1:20: Հա, Գորիսը ահագին սիրուն քաղաք էր, հենց քաղաք, ոչ թե՝ գյուղաքաղաք:

Հուլիսի 30:  Գորիս-Սիսիան-Վայք-Եղեգնաձոր-Սելիմ-Նորատուս-Սևանավանք-Կապուտակ Սևան

Հուլիսի 31: Սևան-Դիլիջան-Իջևան-Ենոքավան-Լաստիվեր-Օձուն: Ճամփին մտանք Սանահին:

Օգոստոսի 1: Օձուն-Քոբայր-Ամբերդ-Արագած Քարի լիճ: Գիշերեցինք մետեո-կայանում:

Օգոստոսի 2: Բարձրացանք Արևմտյան ու Հարավային գագաթները, իջանք խաշ կերանք ու դեպի Երևան: Ճամփին մտանք Սաղմոսավանք ու Ագարակ:


Արշավի բոլոր ֆոտոներն այստեղ են /հավես չկար նորից վերբեռնել/:

Ով որ նկար թռցրեց ու փող աշխատելու համար օգտագործեց՝ թունդ հիշոցներ նրան ու յուր  գերդաստանին:
 Ֆրանչեսկո, Աննա, Գրացիա, Սանդրո, Անդրեա, Դանիել, Անդրեա, Մարկո ու ես: Քրիստինան չբարձրացավ, ոտը ցավում էր:




նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)