նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, June 30, 2012

հարցազրույց.սամվել.կարապետյան 2


վաղուց մեկը պետք ա սենց ճպցներ 
էս հղփացած եկեղեցու ու եկեղեցականների
դեմքին
Ճշմարտությունն էս ա,
էս ա չոր ճշմարտությունը
էն որ ուղեղդ ցավոտ ա 
մտնում

Tuesday, June 26, 2012

պսևդո.հայրենասիրություն

էն որ սենց կիսադաշնակ-կիսառազմահայրենասեր հայոց երիտասարդներ մինչև կոկորդների վերջին խազը գոռում էին՝ գոմիկներին բաքու ուղարկեք, գինի լից էին երգում և այլ ռազմահայրենասիրական երգեր, վրա էին տվել կիսամզիկ հոմիկների ու լեսբի-մեսբի աղջիկների վրա, այ հիմա դրանք բա խի չեն գնում գերմանացի Ռուբենի հարսնաքարի դեմը ու գոռում՝ մարդասպաններին բաքու, ախռաննիկներին սամասուդ անելու և այլն: Ոչ թե որ վախում են, ոչ, որովհետև պսևդո ա իրանց հայրենասիրությունն էլ երգերն էլ իրանք էլ..............

էն որ խրորխտահայ պատանիները ու ոչ միայն ցեպիտ էին տվել նկարիչների միության շենքն ու ուզում էին բազմազաններին ու հոմիկներին սամասուդ անել, գազազած ու ղզղնած շների պես, բա ինչու ախ ինչու չեն գնում հարսնաքարը ցեպիտ տան ու գերմանացուն գզեն: Չէ որ նման կարգի ծեծուջարդը առանց տիրոջ իմացության իրա օբյեկտում ՉԻ ԿԱՐՈՂ տեղի ունենալ......դե ասեք, չէ որ ախռանյաների արածը թուրքին կամ ազերուն ավելի մոտ ա քան թե մանր-մունր սեռամոլոները իրանց եղած-չեղած թաշախուստով...

էն Ծոմակենց փաբը պաժառ տված անչափահաս տեռռոռիստներն  ու դրանց կողմնակիցները էն դաշնակ արծվիկն էլ վրից դե թող գնան լֆիկի փարվանան վառեն, նայեք ոնց են թուրքական երգում, , բա մի հատ հիշեք ստամբուլը արյան ծով սարքելու մոմենտը, 
ազգային-ազատագրական են խաղացնում սութի ու քուչի հայրենասերները...........

Wednesday, June 20, 2012

բժիշկներ.ծեծուջարդ.ախռանյա

երկու հարց ունեմ:
Ինչ-որ մեկը վստահ ա որ բժիշկները իրենց նորմալ են պահել հարսնաքարում???
/սա իհարկե չի ենթադրում որ իրանց կարելի էր սպանելու չափ ծեծել/
Ինչ-որ մեկը վստահ ա որ գերմանացի Ռուբենի ախռանյան ա եղել ??????
/հ.գ. սովորաբար սենց վատ լուրերը փոթորիկի նման են տարածվում ու մեջը լիքը դեզինֆո կա/


իսկ հիմա սկզբից գնանք


բժիշկը սպառծիվկով գնում ա ռեստորան /արդեն հիմարություն ա/, բժիշկը գնում ա գերմանացի Ռուբենի ռեստորան /էլ ավելի մեծ ու խորը հիմարություն/, մատուցողը սպառծիվկով բժշկին /բժշկի տեղը կարար լիներ ասենք վուլկանիզատորշիկ/ ներս չի թողնում ու հետ ա ուղարկում:
բժիշկները գնում են փոխվում ու վերադառնում, բայց սպառծիվկի մամենտը ԿՈՒԼ տվցված չի, դա դեռ չի ՄԱՐՍՎԵԼ, ոնց թե մեզ նկատողություն անի կակօյ-նիբուծ մատուցող ու  ներս չթողի...մատուցողն ով ա որ արա ....և այլն
արդեն ուշոտ գլխարկի պահով թեթև ակնարկ ա արվում նույն մատուցողի հետ սեղանի շուրջ, չեք կարա իմանաք ինչ տոնով, բայց եթե կանչում են դուրս բազառի, ուրեմն ոչ հաճելի տոնով ա եղել: 


http://www.azatutyun.am/media/video/24619172.html

Դե իսկ տենց ախմախ ու քյաբաբ օբէկտների ախռանան էլ պարապ ա ու մարդ ա ման գալիս որ տփի: Տփելն էլ իրանց համար սովորական տփել չի, տփելն իրանց համար 10 հոգով 3 հոգու մինչև մահ սատկացնելն ա:



Հետևություն.

Տիպիկ հայկական մի կաթիլ մեղր՝ բոլոր մանրամասներով
Ախռանյան էլ կարար մի քանի հատ ստորացուցիչ չռփեր տուն ուղարկեր, բայց չէ՝ նենց պիտի ծեծեն որ հաշմանդամ սարքեն 15 հոգով 4-5 հոգու:
Ի դեպ, անընդհատ շեշտվում ա՝ բժիշկները, բժիշկները՝ ենթադրելով, որ դա մի կիրթ մարդու տեսակ ա բնորոշում: 

Իսկ ես կասեմ, որ բժիշկ լինել մեր օրերում դեռ չի նշանակում լինել կիրթ, ինծիլիգենտ ու համազուսպ մարդ: 
Գնացեք օրինակ էրեբունի բժշկական կենտրոն, կամ հենց նույն ռազմական բժիշկները՝ ես հո լավ գիտեմ, չորս անգամ բանակ չգնալուց առաջ գեներալնի կոմիսիա եմ անցել: Էս մի գրածս կոնկրետ էս դեպքի բժիշկներին չի վերաբերում, իրանց տեղը կարային լինեին ասենք հողագործ բանվորներ:

Բայց ամենաֆունդամենտալ հարցը
ԻՆՉԻ ԵՔ ԳՆՈՒՄ ՆԵՄԵՑԻ ՕԲէԿՏ ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ /ՈՒ ԻՐԱՆ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՒ/, ՉԵՔ ԻՄԱՆՈՒՄ ՈՒՐ ԵՔ ԳՆՈՒՄ ?????????????????????????

P.S. իմիջիայլոց, էդ կարգի օբյէկտներում էդ կարգի ծեծուջարդը առանց տիրոջ դաբռոյի ուղղակի չի կարող տեղի ունենալ, մանավանդ եթե տերը էդ կարգի ու տիպի ա,  սա ասում եմ որպես աքսիոմա:

Tuesday, June 12, 2012

Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկ

Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկը Վրաստանի տարածքի մեկ տոկոսն ա զբաղեցնում, ունի տուրիստական 9 երթուղի, 7 պաշտոնական մուտք: Տեղացի գիդի մեկ օրը՝ 40 լարի, ձին՝ 50, մեկ գիշերը տնակում՝ 10:
  Նախօրոք ծրագրված էր անցնել երկրորդ երթուղով, սակայն որսորդները սպանել էին անտառապահի և փախուստի մեջ էին պարկի հյուսիսում: Դրա համար մենք խառնեցինք II ու III երթուղիները:
  Առաջին արշավին ձի չվերցրինք ու ծանր-ծանր վերելքվեցինք: Երկրորդի ժամանակ ամբողջը ձին էր տանում, իսկ մենք վայելում էինք անտառը: Եղանակը պարկում փոխվում ա հինգ րոպեն մեկ:




Բորժոմում կան այ սենց գունավոր շենքեր,
բայց չկա նորմալ մթերային խանութ !!!!!!!! 

Բավականին լավն էր այցելուների կենտրոնը,
ինֆորմատիվ ու հյուրընկալ 
 41° 50.235'N
 43° 22.275'E

 Անտառապահ-ռեյնջերների տնակը
 41° 44.857'N
43° 10.634'E

 Տուրիստական տնակն Ամարաթի տեղամասում
 41° 48.627'N
 43° 7.125'E

 Բաչոն անձրևի տակ կրակ ա վառում

 Մառախուղ

Պեյզաժ

Monday, June 4, 2012

Թիֆլիս

Երբ մառշուտկով մտնում ես Թիֆլիսի Օրթաչալա ավտոկայան, միանգամից վրա են տալի հայ տաքսիստներն ու սկսում բռնաբարել ականջդ՝ առաջարկելով իրենց ծառայությունը: Դրանից ազատվելու միակ ձևը շատ կոպիտ ու բարձրաձայն մերժումն է, քանզի նորմալ չէ-ն չեն հասկանում:
Իմ տպավորությունները Թիֆլիսից սենց են՝ մի 20% Հռոմ կա, մի 30% Երևան, մնացածն էլ շատ կեղտոտ կիսաարևելյան-կիսաեվրոպական քաղաք: 

 Մեյդան

 սա լրիվ հռոմոտ տեղ ա

 սա էլ

խաղաղության կարմունջը

էլի 

սա  էլ ա հռոմոտ


սարդն ու ճանճը /ֆոտոպատմություն/

Լուսանկարներն արված են Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի Ամարաթի տեղանքում գտնվող փայտե տնակում, մայիսի 28-ին մթնշաղի ժամանակ

 Սարդը

 մոտենում է 

 ցանցն ընկած

 զոհին

սա թույնը ներարկելու պրոցեսն է,
ճանճը հոգեվարքի մեջ

սա էլ թույնից ձևավորված զանգվածի համտեսումն է

Քէնըն 450D
18-55mm

նշագրեր /// պիտակներ

DIY (6) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (36) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (16) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (6) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) տրամվայ (1) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (61) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)