նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, April 24, 2010

Ապրիլի 24

Վերջապես պահն է հասունացել, որ մենք ունենանք Հայոց Մեծ Եղեռնի նախարարություն, չէ որ ունենք Սփյուռքի նախարարություն, իսկ սփյուռքն, ինչպես գիտեք, մեծամասամբ առաջացել է եղեռնից հետո...Հետևանքը կա, պատճառը` ոչ...սենց չի լինի

...Ու մատենադարանի տակ ու Ծիծեռնակաբերդի բարձունքին թուրքական դրոշը վառող բեսամթ հայրենասերներին  հարցնես` այ յեսիմինչ ի՞նչ ես անում, այ աբիժնիկ...ու ճակատին դաջես "...եկավ ապրիլի 24-ը --- թուրքական դրոշը վառելով Օռգազմի հասնող աբիժնիկների աստեղային ժամը..."

Ես ամեն տարի նույն էշության վրա նեռայնանում եմ...եղեռնը սարքել են արտադրանք, քիչ ա մնում եղեռնի սիմվոլիկայով շոկոլադի սալիկներ սարքեն ծախեն...էդ վափշե շատ նուրբ ու ցավոտ հարց ա, ու որ սենց թմբկահարվում ա չեղած մազերս բիզբիզ են կանգնում...

Նայում եմ դաշնակներին հոգեցունց ու մտածում. արա էդ ձեր կուսակցությունը չէր, որ "արևելահայաստանից" "արևմտահայաստան" ուղարկվող զենքի մի ահագին խմբաքանակ չթողեց էրգիր մտնի, որ չհասնի ինքնապաշտպանվողներին...ի՞նչ երեսով եք հիմա ցեղասպանություն ճանաչել տալիս ու դոշ ծեծում...

Նայում եմ հայոց քաջ մեծ ու աննկուն հերոս Անդրանիկի երկձիավոր արձանին /հեղինակի համար ձիերից մեկն էս կողմի Հայաստանն է, մյուսը` Էրգիրը/ ու մտածում. արա էդ դու չէիր, որ ասում էր` ինձ համար հայաստանը էրգիրն է, էսիկ /արևելահայաստանը/ իմս չէ...

Այ տենց պառակտվածությունից եղավ էն, ինչ որ եղավ...ու եթե նայում ենք Մայրիգ կինոն կամ ատոմ էգոյանի նկարած քաքը եղեռնի մասին, լրիվ պատկերացնում ենք թե ինչ ա եղել...

Ինչ էի ասում, հա` ստեղծենք եղեռնի նախարարություն, մի հաստափոր քյաբաբ կամ հաստաոռ քյաբաբուհի դնենք նախարար, ու ծաղկացնենք էդ հարցը, մեկ-մեկ զույգենք էդ նախարարությունը սփյուռքի նախարարության հետ` կծնվեն եղեռնոտ սփյուռքիկներ կամ սփյուռքոտ եղեռնիկներ` գլխի տեղը գանգ, սովալլուկ, ձեռքներին մոմ, անլվա ու ողբացող հայացքով կաղերսեն ողջ աշխարհին` լավ էլի ընդունեք մեր ցեղասպանությունը, թե չէ մեզ տանը.......

Էս ամեն ինչ սկիզբը դրվեց էստեղ ու երևի կկրի շարունակական բնույթ...

Իսկ Ծիծեռնակաբերդում պտտվում են զանազան ծառ կտրող բ**ի թուլեք, իսկ էնտեղ համարյա ամեն օր հավաքվում են աղանդավորներ, իսկ էնտեղի մթնածամուկներում տեղի են ունենում ռազմահայրենասիրական կենակցումներ...կան նաև ուրիշ ռանգի բ**ի թուլեք, որ էդ պուրակում քյաբաբնոցներ են սարքում կամաց-կամաց...դե եթե Պանթեոնի մոտ քյաբաբնոց ունենք, ինչի չունենանք Եղեռնի հուշահամալիրի մոտ...

Հեչ նկատել եք, էս արդեն քանի տարի կլինի էս օրը կամ անձրև ա կամ ձյուն, երևի ինչ-որ մի բան սխալ ենք անում...

7 comments:

  1. ՏԻԿՈ ՍԱՅԱԴՅԱՆSaturday, April 24, 2010 11:00:00 PM

    Հզոր ա: Ուղղակի մոռացել ես սեմշկա ու նման որոճալու երևույթներ ծախողներին: Ու հարցն էդ տատերը չեն, որ "բիզնես" են անում, ու ոչ էլ լավ օրն ա, որ իրանց ստիպել ա էդ անել: Հարցն են ա, որ լիքը ՉՄՕներ, որոնք լուրջ դեմքերով տնից դուրս են գալիս ու գնում են ԵՂԵՌՆ, պարտադիր օգտվում են էդ որոճալու աղբից, որովհետև առանց դրա չեն կարա: Չեն կարա սուսուփուս բարձրանան եդ բլուրն ու իջնեն, էդ ընթացքում էլ մի քիչ իրանց նեղություն տան ու մտածեն եղածի ու դրա հետևանքների մասին: Նայեն իրանց կողքին քայլողների դեմքերին ու փորձեն հասկանալ թէ ինչ բոմժ վիճակում ա գտնվում ազգն ու երկիրը ու թէ իրանցից ով ինչ կարա անի, որ գոնե մի փոքր ավելի քիչ բոմժ լինի, բայց չէ, կարևորը որոճալն ա, ու ձեռի հետ էլ բառաչելը, որն էլ բերում ա ասածդ անասունությանը, որն ել բերում ա գոմատիպ որոճալու օբեկտներ սարքելուն, որտեղ կարելի ա նորից որոճալ: Տխուր ա:

    ReplyDelete
  2. Ինչ-որ մի Anonymous մի քոմենթ ա թողել ստեղ որը reject արվեց..եթե կարդալու ա էդ անոնիմուսը ուրեմն թող լսի` ինչքան մակարդակով որ քոմենթդ էր երեվի էդքան էլ դու ես...եթե չես հասկանում գրածիս իմաստը` էդ քո պրոբլեմն ա...ու դու մի որոշի գրեմ թե չգրեմ ի լուր աշխարհի` քեզ ոչ ոք չի ստիպում մտնել բլօգ ու առավել ևս չի ստիպում տուֆտա քոմենթներ թողնել...վիրավորանքներիդ չեմ պատասխանում, որտև չգիտեմ ով ես` էդ նույննա ա ոնց որ պատին սեր բացատրեմ

    ReplyDelete
  3. mi ban durs ekav vor tapak berand eli 4bacecir im asacneri vra,isk commentis makardaky voroshelu hamar voric heto el imy voroshelu hamar petq er lav haskanal, araji bajiny dzer makardaki comment er ekrordy im karciqy yndameny.
    bayc aveli makardak klini ete bac sistemov ashxates inchi en qo komentnery moderacvum.ete du sirum es inch uzes grel apa siri naev inch ases lsel tox mardik tekuz qo nman azataxosnery miayn qez hamar kartsiq chhaytnen.shorhakal em im andzy hargelu hamar ev anmit viravoranqner chshprtelu hamar vorovhetev vor imanas ov em shat kzarmanas.

    ReplyDelete
  4. 1. Մանյա բացատրում եմ` առաջին "հզոր քոմենթդ" չի մոդերացվել, որտև իմ մոտ կա մի սկզբունք` անոնիմ գրողի գրածը չի հաստատվում, քանզի դա իմ համար նման ա ինքդ քեզ հայհոյելուն: Բացի դա լիքը spam ա գալիս քոմենթների մեջ:
    2. Մի բան հաստատ գիտեմ` եթե դու մեկին` առանց ճանաչելու ասում ես "տափակ բերանդ չբացեցիր" ու մնացած էն բաները ինչ-որ առաջին քոմենթումդ էիր զեղել` էդ խոսում ա միայն քո` անմակարդակ լինելու մասին: Ինձ չի էլ հետաքրքրում թե ով ես: Ափսոս հակառակ սեռից ես թե չէ մի երկու բան էլ կավելացնեի:

    Կրկնում եմ ուշ հասկացողների համար` ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ ԷՍ ԲԼՕԳԻ``` ՁԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ ՍՏԻՊՈՒՄ ՄՏՆԵԼ ՍՏԵՂ, ԿԱՐԴԱԼ, ՈՒ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼ:
    Եթե էս պարզ միտքը անհասկանալի ա` ուրեմն գլխի գորշ բջիջները ձեր լուրջ պրոբլեմներ ունեն, կամ էլ չունեն` որտև ուղղակի ՉԿԱՆ էդ բջիջները...

    Հատուկ` Մանյայի համար` արի դու ինձ ՄԻ ԱՍԱ ես ինչ պիտի սիրեմ ու ինչ չպիտի սիրեմ: Ես քո անձը չեմ կարող հարգել, որտև քեզ չեմ ճանաչում:
    Չեմ վիրավորում, որովհետև, ի տարբերություն քեզ, ում չեմ ճանաչում` չեմ կպնում:
    Դու չես կարող իմ մակարդակի քոմենթ թողնել, ոնց որ դու ես ասում, որովհետև իմ գրելալեզվով գրելը դեռ չի նշանակում թե իմ մակարդակի քոմենթ ես թողնում :-))))))))
    "Որ իմանաս ով եմ շատ կզարմանաս" - էսօրվա թարմ անեկդոտ :-))))))))

    ReplyDelete
  5. ete cheir uzum anonimnery drvein estex, naxapes haneir ed hnaravorutyunny. ev heto du grum es, vor menq el kardanq comment anenq. chem asum e vonc mtaces inch anes, im karciqn em haytnum, voric pastoren azdvum es.
    verjapes Haystanum luysy bacvelun pes qez mi ban uraxacrec:D qez bari or em maxtum, vayelir tarm anekdoty;)

    ReplyDelete
  6. հենց քո երեկվա առաջին քոմենթից հետո հանել եմ անոնիմների էդ օպցիան

    ReplyDelete
  7. արա չէ, ես մի 5 օր երևի անդադար կծիծաղամ Մանյայի թարմ անեկդոտի վրա, չէ ավելի ճիշտ ԿԽՆԴԱՄ: Մանյա, գիտե՞ս ինչն ա հետաքրքիր: Էն, որ ամեն քոմենթ թողելուց հետո մտնում ես, ստուգում, թե քեզ ի՞նչ են պատասխանել: ես ճիշտն ասած չեմ տեսել քո առաջին քոմենթը, բայց կարամ ասեմ, որ զարմանում եմ թե ինչի ես դու տենց վրդովված ու վիրավորված խոսալուց հետո էլի մտնում ու երկխոսությունը շարունակում:Էդ նշանակում ա արդեն , որ կռվի հավես ունես: Ու հաշվի չես առնում, որ ոչ բոլոր մարդիկ են պարապ: Հաջորդը՝ տափակ բերան չի լինում, լինում ա տափակ սեղան, տափակ աթոռ, տափակ աղջիկ...բայց տափակ բերան հաստատ չի լինում: Հա ուզում եմ նաև ասեմ, որ շատ համեստ աղջիկ ես երևում ու այ էս մասը՝ shorhakal em im andzy hargelu hamar ev anmit viravoranqner chshprtelu hamar vorovhetev vor imanas ov em shat kzarmanas ահավոր հուզիչ էր: Ման, լսի հլը, կարող ա՞ քեզ ստիպել են: Չէ լուրջ կարող ա ստիպել են...Արա ջան մի քիչ զգույշ եղի, ինձ թվում ա Մանյան ադնակլասնիկիի ադմինիստրատորն ա, նենց հռետորական ա խոսում, քեֆս բերում ա: Հա, ու վերջում մի խնդրանք ունեմ քեզ,ավելի ճիշտ աղաչանք: Եթե հանկարծ բախտի բերումով իմ բլոգ մտնես սենց մրրկահողմեր չանես, ես վախենում եմ քեզնից...հա մեկ ել զուտ որպես կողքից նայող, անկեղծանամ, քո անունը շատ սիրուն ա բայց խոսելդ էն մարդու հետ ում չես ճանաչում, քո անվան վերջում մի հատ տառ ա քիչ-քիչ ավելացնում: Հուսով եմ հասկացար, թե որ տառը...

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)