2 օր առաջ մի տավարաննասուն պոկել էր Հայկ Նահապետի արձանի ոտնատակը, հետո պարզվել էր, որ մի վախտ առաջ Տորք Անգեղին էլ ա վնասել: Ակամայից հիշեցի մութուցուրտ տարիներին Սասունցի Դավթից արձանի տակի պղնձաթասի բազմանգամյա գողությունը:
Սասունցի Դավիթ /Երվանդ Քոչար, 1959թ/
Ուշադրություն դարձրեք սպիտակ շլանգին,
որը ջուր է հասցնում համբերության թասին...
Ուշադրություն դարձրեք սպիտակ շլանգին,
որը ջուր է հասցնում համբերության թասին...
Տորք Անգեղ /Կառլեն Նուրիջանյան, 1982թ/
Մի ժամանակ Էս Տորքի շուրջբոլորը գեղեցիկ այգի էր, հիմա դեմը` բենզալցակայան, աջից` բոմժերի տներ, ձախից` ավտոտնակներ են: Զարգանում ենք...
Հայկ Նահապետ /Կառլեն Նուրիջանյան, 1972/
Ու չնայած իմ համեստ կարծիքով էս արձանի հորինվածքը մեծապես "ազդված" ա էս ներքևի գործից, բայց դե հիմա, լավ արձան ա:
Ա. Բուրդել: Հերակլ
Շարունակելով Երվանդ Քոչարի թեման ասեմ, որ էսօր նրա 110 ամյակի ցուցահանդեսի բացումն էր նկարիչների տանը: Մտա`մի հազար հոգի մարդ, շնչելու օդ չկա, չնայած հրաշալի էքսպոզիցիա էր: Սխալ արեցի որ բացմանը գնացի, մի հատ էլ ա գնալ պետք: Դե Քոչարն իմ համար վերջին հարյուրամյակի ամենախոշոր հայ արվեստագետն էր...իսկ ամենալավը նրա ստեղծագործություններից համարում եմ մեր էպոսի նկարազարդումները: Հա, մեկ էլ էս արծիվը` երկու հանճարների՝ Ռ. Իսրայելյանի ու Քոչարի միաձուլումը:
P.S. Հա, մոռացա ասեմ, խորացած ինչ-որ նկար էի նայում, մեկ էլ ֆռամ տենամ մեջքիս հետևը` վա՜ յ , Հովիկ Աբրահամյանը ու կողքին մի քանի հաստավիզ, որոնք վախեցած նայում էին աջուձախ որ հանկարծ մեկը.........ցուցահանդեսին ներկա էր նաև հայ ու ընդհանրապես համաշխարհային արվեստից բեսամփթ հասկացող ու հայ մշակույթը բռնաբարած-ունեցած-պռծած մշակույթի մարզպանուհի Հասմիկ Պողոսյանը:
Նրանք անխոնջաբար կանգնեցին բոլոր գործերի առաջ ու ջանասիրաբար տմբտմբացրեցին իրենց գլուխները :-)))
Մնաք բարով
Ա.Պ.
Հ.Գ. Լուսանկարներն իմն են, բացի վերջինից:
Հ.Գ. Լուսանկարներն իմն են, բացի վերջինից:
No comments:
Post a Comment