նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, April 8, 2010

մի լրջատեսակ խզբզոց կամ ծիծիկացավ


-->
սկսեցի գրել 07.II.2010, գիշերը

Իսկ եթե իմ խոհերը վերցնեմ հետս ու երթևեկեմ լենինգրադ ու քայլեմ նևսկի պողոտայով որտեղ կա ավրորա կինոթատրոն որի դիմաց մի տեղ ցոյի արձանն է մոտոցիկլետով` կոշիկն էլ քիչ հեռու աստիճաններին շպրտած: Սովետական ռոքը քանդեց սովետը, էս միտքը ծնվեց երբ նայում էի կինո խմբի վերջին շրջանի համերգները: Դրանից առաջ «ասսա»-ն էր հետո «ասեղ» ֆիլմերը: Էս մի գործում կետադրական նշաններ  եմ օգտագործելու: Ցոյը զոհվեց, Տալկովի գլուխը կերան, ու տենց: Բայց մեկ է, գնալու եմ ու տասնհինգ օր սանրելու եմ Լենինգրադը ոտքերովս, մեկուկես ամիս մնաց: Էնտեղից երևի նամակներ կգրվեն, կկպցնեմ իրար ու...կգնամ կկանգնեմ Դովլաթովի ապրած տան դիմաց, «կոմմունալկա» սովետական, Ռուբինշտեյնի փողոց 23 տուն, 34 բնակարան: Հա, ի դեպ նույն փողոցի 13 տան բակում լենինգրադյան ռոք ակումբն է գործել ժամանակին, դե պարզ է` ընդհատակյա: Էդ ժամանակ մարդը պետք է պարտադիր աշխատեր` կապ չուներ երաժիշտ ես թե բանաստեղծ, ու մեր առաջին հերոսը кочегар էր աշխատում ու նվագում: Էդպես ծնվեց камчатка-ն: Շատ են խոսում, որ Ցոյը փուչիկ էր, անիմաստ տեքստեր էր գրում, բոլոր երգերը տխուր են և այլն` ես չեմ հավատում:
Էս Դովլաթովն ընդհանրապես հայրական կողմից ջհուդ էր, մայրականից` թիֆլիսահայ: Նրա գրածները դարձան չափանիշ` ինձ համար, ու մեկ-մեկ էլ նույնիսկ Սարոյանին խեղդում են: Պարզից էլ պարզ գրականություն: Սովետից փախ տալով, ավելի շուտ ԿԳԲ-ից հալածվելով` հայտնվեց Նյու-Յորքում ու սկսեց թափով տպագրվել, էնքան թափով, որ Կուրտ Վոննեգուտը նամակ գրեց. «հարգելիս, եկար-չեկար սկսեցիր «NewYorker»-ում պատմվածքներ տպագրել, ես մինչև հիմա այդ հեղինակավոր ամսագրում չեմ տպագրվել...»: Մահացավ փառքի գագաթնակետին` սրտի անբավարարվածությունից ու հիվանդանոցի ճանապարհին ու թաղվեց հրեական գերեզմանատան հայկական անկյունում: Պատմում են, որ դագաղն իրեն փոքր է եղել, ճզմել են մեջը...իր անհեթեթ կյանքի նման, պատմում են նաև որ մեռած ժամանակ չափազանց նման է եղել հայի...
            ...Դովլաթովին բացահայտեցի 2007-ի շոգ ամռանը` մտա նոյյան տապան, գրպանի գրքերի մատենաշարի պատի մեջ այբբենականով շարված էին, աչքովս ընկավ` ասեցի փորձեմ: Ու գնեցի “заповедник”-ը: Դուրս եկա, բացեցի առաջին էջն ու առաջին պարբերությունից հետո մտածեցի` էս ինչ էշություն եմ առել: Հետո տարավ: Չոռի պես տարավ: Մի քանի օր հետո ուզում էի գնալ ու մնացածն էլ գնել, մանավանդ որ գումար կար մոտս: Չմտա: Փոխարենը գնացի ու համացանցից գտա-քաշեցի իր եղած-չեղածը: Պարզվեց իմ գնած գիրքն էլ կար: Ձրի: Բայց մեկ է` գրքի էֆեկտն ուրիշ է:
Ու կարդում էի: Հո չէի կարդում` բերանս բաց: Ինձ զգում էի 70-ականների Լենինգրադում, Տալլինում, հետո թռա Նյու-Յորք: Ինձ զգում էի լրագրող, բանտապահ, չճանաչված մերժված գրող, բանվոր, լրագրող, սոված ուսանող ու վերջացած հարբեցող, հաղթանդամ ու անվստահ…
            Մեր հերոսները հորական կողմից անտեր են եղել` ծնվելուց մի քանի ժամանակ հետո ծնողները բաժանվել են ու էդ` հոր չլինելու խռովկանությունը զգացվում է իրենց ստեղծածում: Անջնջելի ու հաստատ:
            Սեղանիս մորս թխած վառված հացն է ու սպիտակ պանիր: Ուտում եմ` չնայած սոված չեմ: Հաց ու պանրից ով է կշտացել, որ ես կշտանամ: Թեյս հոնի մուրաբայով է` գոլացավ: Տաք շոկոլադ եմ բերել կես լիտր ու դրել սառնարանում : Ախր շատ էր տաք: Բլյուզ եմ լսում: John Lee Hooker: Ամերիկյան կեղտոտ սև ցեխոտ բլյուզ: Երբ կիթառի մի լարը պռճոկելով երգ է նվագում: Ստեղնաշարս սև՜-սև՜, տառերս` լատինատառ: Էսօր թղթի վրա եմ գրել` գրիչով (բացականչական նշան): Մի ամբողջ էջ: Լիմոնի ծառս էտել եմ, կողքից մի ծիլ էր դուրս եկել ու աճում էր: Գլխի մասը կտրեցի առանձին տնկեցի, թող հեղափոխականը լրիվ ուժն իրեն վերցնի ու աճի:
չգիտեմ թե ով, դե երևի ֆրոյդն ասել էր թե երբ տղա երեխային փոքր ժամանակ կտրում են մոր կրծքից` հիմնականում բռնի, դրա համար էլ մեծանալով տղամարդն ամբողջ կյանքում ծիծիկներ է փնտրում ու դրանց համար ուշքը գնում է...ծիծիկացավով է տառապում
...երկու էռնեկ մի տեղ` ծիծիկներ :-)


No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)