նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, December 31, 2010

"Ակվարիում" /թարգմանություն/

ինձ էնքան հուզեց ԲԳ-ի էս երկու երգը, որ ամբողջ դեկտեմբեր մտմտում էի սրանց թարգմանությունը, որն էլ վերջապես իրականացրի...փորձել եմ հնարավորինս հեռու մնալ բառարանային թարգմանքից...



և ով կասեր թե կհանդիպենք այս աստղի տակ
ես չէի նայում ժամացույցին, կարծում էի անցողիկ էր տոմսս
խնայիր քեզ,  մի պարպիր ամբողջ թույնդ վրաս
ամեն ինչ պատահել է արդեն: Մեռած նավազները չկարողացան քնել...

Չգիտեի, որ մասնակիցն եմ այս պատերազմի
Գնում էի իմ գործերով. ընկա խաչաձև կրակից
Հազիվ թե իմանամ` ում էր ուղղված համազարկն այդ
այլևս միևնույն է: Մեռած նավազները չեն կարող քնած լինել

Մի հարցրու ինձ.
Չգիտեմ, ինչպես տանջվել տխրությունից
Աղահամ ջուրն  ուղարկեց մի ամբողջ լռություն 
Աղահամ ջուրը գիտեր ինձ ամբողջությամբ


Թե իմանայի, ինչ է սպասվում ինձ առջևում`
Կփորագրեի անունդ կրծքիս
Ամեն ինչ այնքան էր արագ. չհիշեցի էլ հայացքդ
Միայն այժմ ես գիտեմ. 
Մեռած նավազները չեն կարող քնած լինել...
Մեռած նավազները չեն կարող քնել...






Չեմ կարող հայացքս կտրել քեզնից


Ծնվեցի այսօր առավոտյան
Արեգակն էլ դուրս չէր եկել
Լռությունն ինձ` արտաքինից,
Լռությունն ինձ` ներսից
Շրջապատել էր:
Խոնարհվում եմ հանգչող աստղերի տակ
ու լուսնի դեղնալույսին
Իմ ներսում մի` ամենքին անլսելի ձայն
դուրս է գալիս էէէէն խորքից


Ծնվեցի ես հյուսիսում
Որպեսզի երկար դիմանամ
Չունեցա ընկերներ
Որ ոչ մեկը չթեքի նշանակետս
Ծովը նահանջեց իմ առջև`
Չդիմանալով կրակին ու հուրին
Սլաքները ներսիս ամբողջը խառնվել էին
Արևալույսի առաջին շողերից...


Ծնվեցի ես ջնջված հիշողությամբ
Ծննդավայրս հեռվում է, այնտեղ
Այնտեղ, ուր սովորում էի քայլել`
Փորձելով չդիպչել հողին...
Հեռացա անապատ
Այնտեղ, որտեղ ամեն քար հիշում է քո հետքը
Սակայն ես չէի կարող բաց թողնել քեզ
Ինչպես չէի կարող ակնթարթել լուսաբացը...


Չկարողացա հայացքս թեքել քեզնից
Չէի կարող աչքերս հեռացնել քեզնից
...Չէի կարողանալու հայացքս հեռացնել...քեզնից






© անՆամուս, XXXI . XII . MMX ®


Wednesday, December 29, 2010

բնագիր / ինքնագիր

Համացանց եմ "նետել" Բնագիր ու Ինքնագիր այլընտրանքային հանդեսների թվով 9 և 5 համար: Կարող եք ներբեռնել նշված հղումներով:



Ահագին հետաքրքիր կարդալու բաներ կան հայոց ժամանակակից գրակից...

Հա, չմոռանամ ասել, որ այլընտրանքային ասելով նկատի եմ ունեցել ՀԳՄ*-ին այլընտրանք լինելը :-)




*ՀԳՄ - Հայաստանի Գրողների Միություն, որտեղ կան մի քանի տաղանդավոր դեմքեր, մնացածի մասին էլ չասեմ



© անՆամուս, XXIX . XII . MMX

Փակ շուկա

տպավորություններս էնքան ուժեղ էին Panarmenian Photo-ի էս ֆոտոպատմությունից, որ որոշեցի, բացի ՖԲ-ից, մի հատ էլ բլօգում դնեմ...նայեք, չեք փոշմանի:

 

The Colorful, The Flavourous, The Closed

 

 

Tuesday, December 28, 2010

Նժդեհը Դաշնակցության մասին

Նժդեհը Դաշնակցության մասին


Գարեգին Նժդեհ
Ստորեւ ներկայացնում են քաղվածքներ Գ. Նժդեհի մի հետաքրքիր` «Դաշնակցության առաջացման պատմական պայմանները եւ նրա բնութագիրը» աշխատությունից (1947թ.): Փոքր-ինչ ուշացումով, բայց նա նույնպես, ինչպես Հ. Քաջազնունին, եկել է «Դաշնակցությունը անելիք չունի այլեւս» եզրահանգման: 

Monday, December 20, 2010

Zaz

էս ճուտիկին մի քանի օր առաջ գտա: Սենց անկեղծ, անմիջական երաժշտություն վաղուց չէի լսել: Լավ իմաստով փողոցային թեթև երաժշտություն:


Ну зачем мне в Ритце люкс? Я не хочу! 
И бриллианты от Шанель? Я не хочу! 
Лимузинов я боюсь. Что делать с ним? папа-лапапа-пала 
Наймите мне персонал, 
И как с ним быть? Жить в усадьбе Нешатель? 
- Не для меня. Подарите эйфелеву башню, и что я с ней сделаю? 
Я хочу любви, радости, хорошего настроения, а ваши деньги разрушают мое счастье, я хочу умереть с чистой совестью 
Возьмемся за руки, я открою вам мою свободу! 
так что отбросьте все ваши штампы, 
добро пожаловать в мою реальность.



Նրա առայժմ միակ ալբոմը կարող եք քաշել այս տոռռենտով`
 

Բարի վայելում

Thursday, December 9, 2010

արձակոտն սևերի մասին

մի ժամանակ
ես` նվաստս
երևանոմանիայով էի տապակվում
ու, գեղցիներից հոգնած,
ուզում էի քաղաքապետ տեսնել մի հասարակ երևանցու
ով ծնվել ա երևանում
վազվզել ա հրապարակի շատրվաններում
կերել ա լցնովի մառոժնի ու ծամծմել ա էսկիմոյի մեջի փեդը
խուժան կինոյի ա գնացել կինո ռասիայում
խմել ա սայաթ-նովայի պուլպուլակից
ու վարդեվորին ջրել ա մառշուտնու մեջի նստածներին
ու փախել քֆրտող շոֆեռից...
էս սաղ հեչ
ասածս էն ա
հետո հասկացա
որ բնիկ էրեվանցի,
որպես էդպիսին,
չկա
բոլորս էլ ռայոններից ենք եկել
ու միմիլյոնանոց քաղաք դառել
մետռոյով, բանով
հա բայց ինչու
հա բայց ոնց
հիմի էդ գագոն
քավության նոխազ էր
թե մետաքսի սովորական տղա
ով գիտի
մի անգամ իրան տեսա նայաթ-նովայի վրա
մի 6 ախռայնիկով
նենց էր քայլում
ասես էդ պողոտան ինքն էր քցել
ոչ թե հասրաթյան գրիգորը
յեսիմ
բայց մենակ էն, որ ինքը ծառ չսիրող քաքապետ էր
դա փաստ ա
ու հենց մենակ դրա համար իրա կացնվելը
լավ էր

նշագրեր /// պիտակներ

DIY (6) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (36) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (16) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (6) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) տրամվայ (1) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (61) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)