նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, May 3, 2010

կյանքի կարուսել

Կյանքի կարուսել

Ա՜խ ինչ դժվար էր բաժանման պահին,
Վերջին խոսքերն էի ասում իմ յարին,
Թողեց, հեռացավ արցունքն աչքերին,
Որ պատճառ դարձավ սրտիս վերքերին /սիրուս երգերին/

Ա՜խ այդ սիրելը շատ դժվար բան է

Սիրող տղայի հոգին կհանե,
Երդվում եմ երբեք չեմ սիրի կյանքում,
Որպեսզի բուժեմ ցավերն իմ հոգու

Կանգնի՛ր կյանքի կարուսել
Սիրո կարոտից այս երգն եմ հյուսել,

Դե՛ ժպտա բախտ իմ խռոված
Թող որ հանդարտվի հոգիս մոլորված...


Ու առանց սիրո տառապում եմ ես
Սիրած յարիս եմ տենչում խենթի պես
Նույնիսկ ուզում եմ տեսնել երազում,
Բայց նրա մասին երազ չեմ տեսնում...

Ախ ինչու սերս հուշ, երազ դարձավ
Կարծես չեմ տեսել կյանքում վիշտ ու ցավ,
Աստված, ա՜խ ինչու իմ  ջահել հոգին
Պիտի տառապի ու տանջվի կրկին

..............   ...................................   .......................

Շատ տարիներ անցան, բուժվեց իմ վերքը
Բոլորին ցանկացա երգել այս երգը,
Վերքերը կբուժվեն, հուրը կսառչի
Ու նորից կհիշեմ սերն իմ առաջին

Ու սերն իմ առաջին հուշ երազ դարձավ
Կրակ էր մի չնչին, այնպես մոխրացավ
Ինչ էլ անի սերը` ես չեմ վհատվի
Կյանքիս կառուսելը միշտ կպպտվի

Պտտվի կյանքի կարուսել
Իմ վերջին խոսքը ես դեռ չեմ ասել,
Դե՛ ժպտա արև ինձ անմար
Որպեսզի երգեմ երգս ձեզ համար


Կյանքի դեմ անճար ես` ուժդ մի լարի,
Սիրո դեմ տկար ես` կարգն է աշխարհի,
Սիրահար զույգերին բարիք եմ մաղթել
Վատ ցանկացող չարին սիրով կհաղթեմ
Որքան էլ պայքարես` նոր սեր չես ճարի
Ուշացած համբույրը ցավ կպատճառի,
Թե քարը դառնա հող, շուռ գան ծառերը
Ետ բերել չես կարող առաջին սերը

Ախ գնաց բախտն իմ մոլորված
Երբեք էլ չի գա սերն իմ խռոված
Որքան երգեր են հյուսվել
Նորից եմ երգում կյանքի կարուսել,
Նորից կերգեմ կյանքի կարուսել
Նորից եմ երգում կյանքի կարուսել...

 գուսան Տոտիկ

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)