նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, December 29, 2009

հայկական եվրա-վերա-Ռեմոնտ /մաս առաջին/

էս հայրենակիցներս շատ մազալու են էս մեկը որ գրում եմ միտք ծագեց վահրամ սահակյանին կարդալուց ավելի շուտ լսելուց հետո մի քանի տարի առաջ հայերի` տները ռեմոնտ անելու մարմաջի վերաբերյալ, ասեմ քանի չեմ մոռացել, հայերենում կա մի քանի գոյական որոնք անպայման օգտագործածվում են հոգնակիով` տները ավլել եմ, էլի են հին տներն եք՞, հին տներ հին կընգա ձեռ, ու էլի սենց լիքը…մի բան էլ ասեմ ըստ ինձ վերանորոգումը սխալ բառ է ընդհանրապես, մի բան փչացավ` նորոգում ենք, հետո մի հատ էլ փչացավ` մի հատ էլ ենք նորոգում ու տենց…մարդ ու կնիկ պսակվում են, չէ` պսակվում են հետո են դառնում մարդ ու կնիկ…փաստորեն էս կնիկը հեչ էլ մարդ չի :-) ու սկսում տները ռեմոնտ անել… քայլ առաջին` մի հատ տան մուտքի դռան դիմաց պլաշադկա են սարքում հենց էն կաֆել-մետլախով որ ավելացել ա բաղնիք-տուալետի կաֆել-մետլախից /սրա մասին հետո/ ու էդ պլաշադկեն պետք ա մի հինգ սանտիմ բարձր լինի ընդհանուր հարթակից…մտանք տուն դե առաջինը բաղնիք-տուալետն ա` իհարկե մերոնք փող չունեն չէ ունեն` բայց ոչ էնքան որ իսպանական սալիկ-մետլախ անեն բայց մեկա` ինչ էլ լինի` պարտքով թե վարկով` պետք ա իրանց բաղնիք-տուալետը իսպանական մետլախ լինի…հետո ջեռուցման համակարգը /սրա մասին էլ հետո/ ինչ էլ լինի անունը բաքսի ա ու վսյո…էս բաղնիքում մի հատ ջակուզի են դնում որ հետո մեջը լվացք անեն դե խալի-մալի մայկա-տռուսիկ ու տենց: տուալետում էլ էս բաչոկների վրա կլորը կիսած էրկու սեղմակ կա` մեկը կիսատ ա դատարկում ջուրը մեկը լրիվ` բայց մեկա` մերոնք էրկուսն իրար հետ են սեղմում…սկսել են զարգանալ զուգարանի թղթի փոխարեն սկսել են ինչ-որ կանաչ նրբաբույր անձեռոցիկներ դնել` հանկարծ թե իրանց նրբա… տուտուզիկները չշուշաթղթվեն…բաղնիքում մի հատ 200լիտրանոց օրգանական ապակուց ջրի բաք են դնում ու օգտագործում տարին մեկուկես անգամ…ջրի ծորակն էլ ոսկեզօծ…տների պառկետը խփած չի հետևաբար սենյակների դռները դեռ դրած չի…պատերը գաջում են ու` բա բաքսին բա ջեռուցման համակարգը` գնաց` քանդում են նորից որ տռուբեք անցկացնեն մետաղապլաստից ու բաքսի դնեն…հետո անցնում ա մի 2 տարի սառնարան են առնում մի յազվա գույնի դնում կուխնին, մինչև էդ էլ մի 3 տարի կուխնու մեբելի գույնն են բռնցնում պատերի նրբերանգներին… կնիկը սկսում ա լվացքի մեքենա ուզել ու սկսում ա ասել ամուսնյակին ամեն իրիկուն որից հետո մարդը որոշում ա լվացքի մեքենա առնել ու մտածում ա թե էդ որոշումն ինքն ա կայացրել :-) ու….այ քեզ բան` կնիկը հարևանի կնգա բաջանաղից լսում ա որ եվրոպացիք լվացքի մեքենան ոչ թե բաղնիքում են դնում այլ կուխնում ու սկսվավ` ման են գալիս որ իրանց խալադեռնիկի ու պատերի …գույնի լվացքի մեքենա ճարեն` կա ոչ, մի սպիտակն են առնում` ուֆ դե ոչինչ` կարևորը կնգա ձեռները փափկում են լվացք չանելուց…անցնում ա մի դրվագ ևս` մի հինգ -վեց տարի ու կնիկն արդեն ուզում ա աման լվացող մեքենա…մի պահ պատկերացրեք որ կինը տանը լվացք չունի անելու աման չունի լվալու երեխեքը քնած են` կպնում ա մարդու ջանին ոչ բառացի կամ էլ սկսում ա գիրք կարդալ``` վայ դրա մարդուն: Չէ` աման լվացող մեքենա պետք չի առնել էդ փողով կգնանք կոբուլեծիի արևի տակ վառվելու…համ էլ էդ մեքենաների մեջ աման-չաման դնելուց առաջ պետք ա սալֆետկով յուղերը լավ պռտես որ մեքենան կարանա լվանա :-) Հույրասենյակից հանում են հին տելեվիզըռը ու էն բարակներից առնում սրա լարերն էլ որոշում են պատի մեջով անցկացնել` էլի գաջ էլի ցեխ ու փոշի, հետո երեխեքը մեծանում են ու դամաշնի կինածյատռ են ուզում էլի լարեր տասնըվեց հատ բարձրախոս ու գըգմփ

23.11.2009 / 22:14

Saturday, December 19, 2009

Աթար /թրիք/

ես գնում եմ ու գալիս չեմ սերը կպավ աթարին տանջում է ու հալածում սամսոնչիկ էս կոֆեն ուրա մաման գնացել է կածյա ծյոծյայենց տուն կոֆե խմելու ու էս իրեքուկես ժամա չկա վայ քու մամմման դու գնացիր ու էլ չեկար բայց դե մի օր կտեսնվենք իրար դիմաց էն տեղը է էն որ մի հատ պուլպուլակ կա քո տարիքով ու անունով իսկ մեխակները որ իրար հետ առանք զույգ թե կենտ հիմա թաղում ենք գնում թե ծնունդ թե ատամհատիկ...քու բեռնի կատլետը...գազելների շոֆեռները մուտանտներ են անզգայացած ու թող ոչ ոք չնեղանա որովհետև գրում եմ ջղայնացած որովհետև գրիչով թղթի վրա գրելը մոռացել եմ էսօրվա գրիչս երեկվա մատիտն է էսօրվա գրածս մի քանի երեկների ու երեկոների ապրածն է ու ը՚զգացածը էսօրվա ինտեռնետս ու առաջվա կայքերս մի քանի տոտիկ խաշ ունեմ արի գնանք սխտորով ուտենք ու բխկանք թուուու էլի բխկանք չհոգնեցի՞ ես էդ բխկալուց էս մուսաներս որ մի ջհանդամն են գնացել դե հիմա երևի ծխում են պաձյեզդում … ինչու ա սերս միշտ աթարին կպնում ու չորացած թրիք դառնում որից օգուտ չկա ինձնից մի քիչ պռծում չկա քեզնից հետո ճամփա չկա խաչմերուկներում անիմաստ կանգնած մերան կովերը թրիք են շնչում չոբանի դիմաց մի քիչ թրիք մի քիչ աթար ու տենց դառավ սեր անդադար չէ իմ սերը չի կպնում աթարին մտնում ա մեջը կոշիկներով ու մոռանում թե որտեղից եկավ ու մտավ մի քիչ մի քիչ բաներ կան որ մի քիչ չեն լինում օրինակ մի քիչ հղի մի քիչ խմած ու մի քիչ էլ անողնաշար մազերդ հունցել եմ ու կրակ եմ վառել որ քեզանից մի խորոված-քյաբաբ-գռիլ-գառի խաշլամա սարքեմ ճըզը-վըզը ջութակս ուրա գիթառս ուրա ուր ա վերջապես իմ հրացիկը ես քայլեցի սարերով ու դաշտերով բայց մի հատիկ թրիք էլ գտա ոչ որովետև էս գյուղում կովերը առանձին զուգարան ունեն` եվրառեմոնտով հետո մի հատ փշատի ծառ հանդիպեց ես էլ անոթի էի թափ տվեցի ու թրիքների միջից հավաքելով մի երկու ծոցաբուռ փշատ` կերա հետո գնացի տուն ու հիշեցի իմ սիրած աղջիկների մազերի գույները ու խառնեցի իրար` դառավ մուգ թրիքագույն...ես սիրում եմ պարարտամարմին բոլոր իռլանդուհիներին որովհետև իմ սիրած դոլորես օ՚ ռիորդանը հեչ էլ պարարտամարմին չի բայց լավ էլ իռլանդուհի ա արի մի հատ ցխվենք-խմենք միասին` դու ուրիշի ես էլ քո հետ չէ նոր սերը ամեն նախորդից ավելի դժվար ա գալիս հասնում ուղեղիս ու մաքրում կոշիկները` աթարից` ներս խուժելու համար...ու մեկ-մեկ էլ մի քանի հատ ցեխոտ երես եմ տեսնում` ցեխ ա թե թրիք` ով իմանա ես չգիտեմ ցեխը չեմ տարբերում թրիքից թրիքն աթարից աթարը փշատից ու արդեն չեմ տարբերում առաջինը երկրորդից երրորդն առաջինից երկրորդը չորրորդից ինչը ինչը՞ չոռը քու պինչը սերը հապա ինչը մի դեմքով են գալիս գնում չէ գալիս են բայց չեն գնում մանավանդ իրիկունը ութից հետո եմ հասնում տուն ու...ոնց վերջացնեմ ես էս մղձավանջը չգիտեմ այ հրես վերջակետն իմ:

Պըռծյո /պըռծի ու վ/ֆսյոյի խառնուրդ/

23.11.2009 / 22:14

Friday, November 27, 2009

Քարաշամբ

…մարդ իր կյանքում պիտի երեք բան անի` հասկանալու համար թե ինչ բան է կյանքը` մի գիշեր անցկացնի բանտի մենախցում, մի գիշեր անցկացնի էժանագին պոռնիկի հետ, մի գիշեր էլ` նույն պոռնիկի հետ նույն մենախցում` պոռնիկի մեջ ու համ էլ խցում …իսկ ավելի լուրջ երրորդը դեռ չեմ մտածել ու չեմ էլ…իսկ մենք ավելի շուտ ես ցանել եմ ցորեն ու մի հինգ սանտիմետր բուսնել ա սենյակումս հասունանա ու դառնա ոսկեգույն` հնձելու եմ աղալու եմ ցորենով հաց եմ թխելու մի սովորական երևի շատ փոքր ու չորուցամաք հաց` իմ առաջին թխած հացը ուտեմ-չուտեմ ախ չգիտեմ ինչ անեմ հեսա մտնեմ ֆեյսբուք փախեք-փրկվեք ես եկել եմ դարերից ու գնում եմ կամրջով գերիների կառուցած իսկ կիրակին էլի հայտնվեց շաբաթվա վերջում դե մտցրու արագ արագ ավելի արագ հելի վրես չէ դու հելի վրես պռծար± հո չի ցավում չէ բա խի ծիծիկներդ խի ա սենց թորշնած ախչի հարուր տարվա … էս` խեժապահպանակ «տեղադրելու» ձև իսկի գիտես ոչ էլի կգաս± բա ինչի կգաս դու էն կամրջի տակ էս կանգնում թե վրա արի գետնից բարձր խաղանք ես գետինն եմ դու բարձրը ես էլի գնում եմ նստում մետրո ու տասնչորս րոպեից հասնում երրորդ մաս հետո նորից գալիս կայարան երկաթգծի վարչություն իսկ ով կարա երևանում բարլուս անի ու վերջալույս միաժամանակ` իմ մոտ մի անգամ ստացվեց` ոտքս (ի նկատի ունեմ երկու ոտս) ջրի մեջ էին ու ջինն անբաժանելի էր ու ինձ լքել էին ավելի շուտ մենք` ես ու ջինը լքվել էինք էդ խմիչքը հորինողին գտնեի ու ճակատը պաչեի ջրալի աշխարհի բոլոր հարբեցողների անունից…իսկ մի օր կլինի որ լուրջ բան գրեմ ասենք վարդանանքի երրորդ սերիան կամ սամվելը` տասը տարի անց սամվելի մայրիկի ու հայրիկի վերադարձը օ¯ որդյակս բա խի մեզ խողխողեցիր չէ որ մենք քեզ ծնել սնել պահել ջրել …. ենք իսկ դու դրեցիր ու այ տենց րաֆֆի րոպե րաբունի հենց նոր կարդում էի իմ երեք բխկոցները երանի երանի մենք գնայինք սոմալի թարս գրած յոթ էդ ծովահենները մեռան գերի վերցնելով տենաս դրանց ուտում են թե բասթուրմա են դնում աղ ու բիբար չկա էլի մեջը դե բավարարվի որ մեջիդ մաղձը ուրիշների վրա չթափես առանց հասկանալու էսօր ու երեկ մի տուփ dunhill 0.4 ու 4 մգ մի գլանակում մի ամբողջ սառնարանս դատարկ է տունս կեղտոտ հոսանք չեմ վառում որ փողը մուծեմ գազի բալոնն էլ հա կոֆե եմ եփում չի վերջանում չամանի հատիկներ ու սև բիբար թղթի մեջ փաթաթած որ ջարդեցի ուրագով ու լցրեցի պելմենաջրի մեջ ու քաշեցի գլուխս….

07.11.2009 / 21:50

Wednesday, November 25, 2009

Մեսչյան

ես գնացի մեսչյանի համերգին ու խմեցի…ծուխը բեմի վրայից…ախր ինչու են մեսչյանի համերգի ժամանակ սուլում ախր չի կարելի ծափ տալ ամեն երգից հետո վրվնջուկի պես երգը չավարտված ծափ են տալիս երգը չսկսած ծափ են տալիս երգի կեսին ծափ են տալիս բուռթ չչփխած հայ կնանիք ու մի ամիս չլողացած տղամարդիկ…սիրտս խառնում էր…եկել են համերգ որ ծափ տան ու չլսեն իսկ ես մի ամբողջ կույտ մետաղ վրաս անցա մետաղորոնիչի միջով ու հասա համերգին…չէ մեսչյանը հայկական չի երգում ինքը հայերեն ա երգում...եթե ես լինեի հայկական էստրադայի էսօրվա աստղ իրա համերգից հետո կգնայի ու կկախվեի մոտակա նաիրյան դալար բարդուց…

18.11.2009 / 10:45

Տես նաև`շանթարգելը:

Saturday, October 10, 2009

Բխկոցներ

23.08.2009 / 23:15
բխկանք 1.0

իսկական սերը կլիներ միակողմանի այսինքն ես քեզ սիրում եմ դու ինձ չգիտես կուտակվել էր իմ մարտկոցում փոշեթաթախ քամու հարվածներից քլունգս աջուձախ մորմաձագը սպիտակ անհույս փախ էր տալիս ու քլունգով գլխին քաջ մրջյունը իր մարմնից տասն անգամ ծանր քարշ էր տալիս իսկ արտանիշի իմ ծովափը ուր պառկում էի լրիվ տկլոր ու արևն էր շփում մարմինս վրանս քամին տարավ-բերեց կապված չոր ծառից գորտի ճտեր ռետրո մոտո 1974 թիվ էդ ժամանակ մինուս 8 տարեկան էի իսկ ինչ կլինի եթե մարդու ծնունդը հաշվեն ոչ թե էն օրից որ լույս աշխարհ եկավ ու սկսեց թոքերով շնչել այլ երբ բեղմնավորվեց ու դառավ միաբջիջ հետո տրոհվեց ու դառավ սաղմ դե կարճ ասած մի ինն ամիս էլ ավելացրու տարիքիդ դե ինչի 27 ասա 27 ամբողջ ինը տասնորդական տարի արևային կամ լուսնային 365 366 367 օրերը բռթբռթելով ճզմվում են խողովակում ու թակում են ամպերի թևատակերը խուտուտ խոպոպ խուճուճ հոպոպ գալոպ ճլոմփ պոմպ բոմբ թումբ թամբ թամբաթրիք վրանաթումբ մշակութաթումբ մաշկազերծեմ կմլավես բարձիդ տակ ու վերմակիդ վրա արյան հետքեր վույ աման աղջկաս քրքրել են գառնատամդ հանի կուլ տուր ականջիդ մեջ գեղամ տուն արի չէ մաֆիկ տուն արի կասետս բեր գրքերս էլ բեր գլուխդ էլ բեր սինու վրա թավիշով փաթթած թքեմ վրեդ ուղտի նման աղթամարս ախթամար ծխեցի ախ՜ թամարս թամար թագուհի ջավախահայեր ղարաբաղցիք սփյուռքահայ չեչեններ ձմեռը ջուր ուզես չեն տա շամշադինցիք սահմանամերձ տանձի ծառեր վարձով տրվող կիսամորուք ֆրանսիացի իմ բարեկամ ինչ ես կորցրել էս էշի էրգրում ու ուրախ ես ինչպես նոր ծնած հորթացու չաղ անասունի միս կա կիլոն 1200 դրամ կուզես ուտես հետո քրֆես ծախողին էլ առնողին էլ կերածին էլ քաքածին էլ ախր ես ինչպես բխկամ առանց քեզ ծամոնս մնաց կպցրած աթոռի տակ ու չորացավ ուր է իմ ճիլոպը մտեք խոհանոց ու գտեք իմ ճիլոպը գնամ չեկով հաց առնեմ ու տամ զխտկվի որ բխկանք թե չէ մենակ առանց քեզ ոնց պիտի բխկամ, հը՞…

05.09.2009 / 12:46
բխկոց 2.0

բա իմ կանաչը ու սևորակը գրեմ մենակով էլի փախավ էս տարիքը կնգա խելք մկնդեղով կաթնապուր խայթ նորո մորո ձորո միրո ձորո փուչ ուղեղդ լավ հմի էս էրկուսին ես ինչ անեմ գցեմ վանդակ որ իրար ուտեն թե գզեն մսակախ արի մի քսան հատ բխկանք ստամոքսի մարզանք շարունակությունը հաջորդ օրը ժամը գձետը 7անց կեսից մի կախ անց վզքաշ արած հնդուհավի պես կակազում ես որ ինչ ամենահամովը կարմրամորթի միսն է հետո սպիտակինը հետո նեգռինը հետո դեղնամորթինը սա ասել էր մի ծեր ու իմաստուն հովազ վագրաձի փղաձի դնչիկ հինգկոպեկանոցով մետրո ավտոբուս կլոր մեծ պղնձյա մետաղադրամ ուր ես կորել հը՞ որ մի ջհանդամն ես բա հին բամբիռն ա լավ թե էն ջահելները ուրարտերենը սեպագրերով ու պարիսպը էրեբունու ցեմենտբետոն հին հռոմեական ցեմենտ ու մի օր էլ ես նորը կզարթնացնեմ մի առավոտ գիտեմ ես կլքեմ գետնանկողինն իմ բա հիմա՞ ում մասին եմ գրելու բա հետո ու մասին եմ բխկալու արի վրովդ բխկանք ստամոքսի պատերի այրվածք դե տաթևի վանքն էլ անպակաս ու վերևից դե լավ մինչ երրորդ բխկոց :-)

21.09.2009 / 14:43
մի(Ջ)օրեական պատմվածք կամ էլ բխկա(տ)նքոց 3.0

էստեղ նստած իմ սենյակում ես գրում եմ մի քանի բան որ էլ հիմա անկարևոր ու դեռ մի քիչ սև տառերով ու մի քանի տարի հետո էս կարդալուց ու խնդալուց ես ահագին ու քահ-քահ բերանս բաց ծիծաղելու եմ ու կարդալու եմ ամսաթիվն էս թե որ օրը ու որ ժամին իմ գլխին եկավ էս տեսակով գրել մի քանի էջ հասարակածի ու միջօրեականի մասին թե ոնց են նրանք վերից ու վարից գրկում ոչ կատարյալ կլոր այսինքն ձվաձև մոլորակը մեր ու բաժանում չորս խնձորակեսերի իսկ ուշ բրոնզի դարի թաղման ծեսը թող կորչի ծոցը գրողի որ գրողի դե ասենք թումանյան հովհաննես կամ էլ սարոյան վիլլի բառարան էի նոր սարքում մասնագիտական հայերեն ռուսերեն ու անգլերեն երևի տպեմ ախր չէ որ էս ռադիոյի գլուխը լսում ես ու դանդաղ ընկնում դանդաղ փսիխոդելիայի մեջ հայերեն ասած տանում ա դեպի…իմ պատմվածքը վերջին, վերջին չի նշանակում թե հեսա ուր-որ-այա մեռնելու եմ չնայած ինչ իմանաս հա` վերջին նշանակում ա թարմ նոր թխած նոր տպած նոր բստրած ու եթե քո ուղեղում գորշ բջիջների փոխարեն մոնղոլները միսը բասթուրմա են դրել ուրեմն դու հաստատ քյառթուի հետ կարաս նստես-հելնես նենց իրար կարաք ջոգեք ախպերս որ դու ես ես եմ դու ես ես ու դու գիշերում այս…հրապարակի կիսակլորը մեր զինանշանով պտտվում ու դառնում էէէէէէէէ….սայլապանս նախրապանիդ վնաս չէ՜, վըըըը՜նաաա՜սսս՜ չէ…դե արի ու մի ասա հայոց ժամանակակից արձակ դե տողերդ ոնց ուզես կդասավորվես ու փորձի որ դա համարեն լուրջ գրականություն ոնց ուզում եք հասկացեք ու` դե հերիք ա գլուխ գովաս բայց էս վերջերս մի նոր գիրք հայթայթեցի սարոյանի պատմվածքների դրանք դեռ չէի կարդացել ու կարդալուց…ոնց որ ես գրած լինեի…հա լուրջ եմ ասում ահագին լուրջ իմ սենյակի պատերին ինչ զիբիլ ասես կպցրած չի լուսանկարներ գեղանկարներ խզբզոցներ աֆիշներ բանալիներ երկաթի կտորներ ձայնապնակներ հետո էլի լուսանկարներ քարտեզներ էսօր գնում ենք նկարահանման մի քանի գերմանացի են եկել ու հայաստանի մասին մի ֆիլմ են նկարել դոկումենտալ հետո իմացել են որ մեկը կա համ հնագետ համ էլ էն բաներից ա քշում ոնց էր հա մոտո-ցիկլ ու տենց…տեսնես մի օր իմ մոտ եղած երաժշտությունները կհասցնեմ լսել հա գիտեմ որ երաժշտությունը հավաքական գոյական ա ու –ներ ավելացնելը հեչ տեղին չի բայց դե մեր լեզուն ճկուն է ճկուն մարմնամարզությամբ զբաղվող մի ութ-ինը տարեկան աղջնակի պես ում ծիծիկները դեռ նոր են սկսել աճել տենաս էդ ճիշտ ա որ աղջիկներին իրենց մայրերը հում սոխ են կերցնում որ ծիծիկները շուտ ու շատ մեծանան որ տանը չմնան :-)
մի շիշ դառնորակ գինի ուտելու ոչինչ գրատետր թանաքաման սեղանաձև սեղան ու ակնոց` աչաձև հեսա էս ալբոմն էլ կվերջանա ու ես կփոխեմ մի օրում երեսն ամբողջ սպիապատվի ու դառնա սպա :-) էս ականջավոր գլխարկը որ դնում եմ քաղաքից ես բերել թե ձեր գեղից էն սահմանամերձ տղա ջան ինչ ես անում գերեզման եմ փորում վայ բալա ջան էդքան սովորեցիր որ գնաս գերեզման փորես հա դե լավ էլի զզվցրիք էլի բոխկ եմ ցանում հետո աճացնում հետո տանում երրորդ մասիվի բազառն ու ծախում ընտանիքս պահում որ երեխեքս սովից չկոտորվե՜՜ն: Իսկ գիտեք հենց մենակ քայլելը ինչ կտա մինչ էս ամառ ամեն օր համարյա քայլում էի կենտրոնով հիմա ամեն օր մոտոյով եմ իջնում ու…քայլելը մոռացել եմ անիծվեր այն օրը երբ ես մեծացա մի տարով դե ֆռա ֆռֆռա կյանքիս կառուսել
մի օր մեկն ուզեց գնալ գազանանոց բայց չհասավ որտև գելերը հոշոտեցին բան չմնաց մեծ կտորն անգաջը մնաց փոքրն էլ`…
էս քաղաքը ծխախեղդ ու օրերս մարմնավոր հեչ չեն թողում որ քայլեմ իմ ու կոշիկներիս համար զըհենց հին-մին տեղերով թափառ տամ բակերով դալաններով տերևաթափերով բիսեդկեքով հայաթի ֆուտբոլի դաշտերով մանկապարտեզներով այ էս հիվանդանոցում ես մի շաբաթ եմ անցկացրել, հետո հիվանդացա` բերեցին տուն…..երեքի փոխարեն որ հինգ կետ դնեմ ինչ կլինի որ բազմակետ չի՞ լինի, հա դե լավ էլ չեմ անի էլ չեմ լինի չարաճճի ու կուտեմ ես մաննի կաշա առավոտյան իսկ կեսօրին առանց մսի բորշչ իսկ իրիկունն էլ սոված կզկռտամ գիքոր ջան այ տղա գիքոր մի կտոր հացուպանիր էիր ուտում է՜ մարդ չդառար էլի գնացիր քաղաք բայց մարդ չդառար ամեն օր գալիս ես քաղաք բայց մարդ չես դառնում էէէ՜՜ ` կախարդական փտափոշի…
ու հիմա էս պատմվածքը որ սենց ինքնիրան գրվում ա չեմ կարողանում հետևից հասնել էլեկտրական լույսի ութ հոգանոց նվագախումը աջից ձախից ու տակից շեփորներով ու թմբուկներով գերմանացիք քաղաքում` քշեցինք ու նկարհանվեցինք ու խոստում անձրևոտվեց սեկտեմբերի քսանմեկին սլպտացին անիվներն իմ ու կոշիկներս որոնց մասին էի գրում ոտից գլուխ ջուր են եղել…
իսկ էսօր նեմեցներն ասել է թե չխոսկաններն էշը թաղել էին ցեխում ու բխկում էին շարվեշարան բխկալու տեսությունն իմ հայոց լեռներով սարերով ձորերով երևաց ժայռապատկերների տակացուն կոշիկիս տակացուն օպերայի ստվերը չէ` ուրվականը, ես ուրվական եմ սիրելիս քո բոխկի համար, ես ուրվական եմ…անասու՛ն: Արի կեր բոխկ ու բխկա որ բխկոցդ աշխարհի բոլոր միջօրեականներով ու հասարակածներով քայլում եմ կոշիկներովս ու որ ոտքերս չսառչեն ես հագել եմ կոշիկներ ու կերել եմ լիքը բոխխխկ` պատկերացրեք առանց խաշի ու քայլում եմ մտամոլոր մայր արաքսի բողկոտ ափերով ով չի կարա էլի բխկա աղթամարի ծովածոցում վախենում ես դու կիսամթնիցը արի փախչեն թող մթնաձոր որ կինը վերցնի մանկանն ու զարկի գլխին տղամարդու քնեց ծոցում ու դոշի մազերի սաղարթախտությունից բխկաց` չդիմացավ հետո մարդը հելավ ու հայավարի տղամարդավարի գեղավարի ցեխավարի դոշամազախառը սրան մի լավ ցխեց որ էլ չբխկա` գիշերները, իսկ ցերեկները` ինչքան ուզում ա թող վարի ցանի հնձի ու վերջում վաստակի իր մեկ հատիկ թրիքոտ բխկոցը` ազգային-ազատագրական ու ռազմա-հայրենասիրական…վերջացնում եմ միօրեկան իմ պատմվածքն ու փաստում կոշիկներիս տակացուների մաշվածությունը…

Monday, August 3, 2009

հուլիս

էսքան ժամանակ չէի գրում վախենում էի գրել փափուկ-փափուկ ու տենց բա հետո էս ամառը ինձ մաշեցնում է արևի տակ էլ բան չմնաց մաշկազերծվեց դամբարանադաշտն ու միջին և ուշ բրոնզե դարերն ի հայտ եկան կլոր շարված քարերի պատկերներով դիլիջանս մնաց յասամանոտ ու չվայելվեց ռետինե անվադողերի հոտին քսված ասֆալտաջուրը ներկեց գլուխս ու թափ տվեց ականջներս անցած փոշուց ու ավազահատիկները շարվեշարան մտան աչքիս անկյունները չորսբոլոր ու բա ինձ ով լավ մոտո կառնի ես կառնեմ խոսք եմ տալու չարի վերջին որ մի ձագ տա տանեմ շամփրեմ բա արշավախում չենք գնալու հյուսիսային բևեռախույզ էս հայաստանի թաքուն անկյունները որ շարես իրար հետևից մի տրանսկովկասյան գնացք կստացվի ու կանցնի սև ծովի ափերի սովետական կուրորտներով դբա սոչի ես բացում եմ դամբարաններ ու խոսում մեռելների հետ հեյ մեռելներ ականջ արեք էս երբ մեռաք մի 3500 տարի առաջ թե հետո քրիստոսից առաջ թե հետո տո քրիստոսն ով ա որ մեր ժամանակը նրա լինելով չափենք որ ուշադիր նայես երկինք քրիստոսի նասկիներն էլ կտեսնես աջ ոտի ձախ բութ մատի տեղն էլ ծակ տատին չի հասցրել գործի կարկատի ու երգում ես հո չես երգում քթիդ տակ բայց քիչ հեռու ես լսում եմ մռթմռթոցդ մեր սիրո աշունը ամառը ձմեռը չէ հետո գարունը հետո չէ ինչի՞ մեր սիրո` ես էգոիստ եմ` ոչ թե մեր, այլ ԻՄ սիրո եղանակները որովհետև սիրել եմ ԵՍ այլ ոչ թե` ԻՆՁ ու դեռ մինչև քանի դեռ հետո գնա դեռ մի քիչ առանց առաջին ու կախված լարը քո քթահոսել է բայց դե ինձ չեմ խաբելու ու նաև գրելու եմ ու չեմ թաքնվելու ու չեմ թաքցնելու ցավերն իմ ստացած վերքերիս տակ թաքուն կարնահոսեն հետո կթարախակալեն ու քամով կբուժեմ հյուսիսարևելյան սուր քամով եթե քամին հյուսիսարևելյան ա էդ ուրեմն էդտեղից ա՞ փչում թե՞ դեպի էդտեղ, կամ էլ թե չէ գետի ափերի աջն ու ձախը ոնց կիմանաս ուրեմն կանգնում ես մեջքով դեպի հունը ու տենց քեզնից աջ կլինի գետի աջ ափ ու հակառակը իսկ հունը էդ էնա որտեղից գետը հոսում ա բա գետի հյուսիսարևելքն ուր կորավ գետնի տակից դուրս բխող մի ջուր էր համարյա եռման թեյնիկի կտուց ոտերս մտան ու կիսաեփ կիսաֆաբրիկատ արդեն ասել եմ չէ որ կիսատ բաներ չեմ սիրում ջհանդամը գյոռը գյոռբագյոռ պիղծ միջնադար ու ոսկեդար հայ գրականության հա բա տենց հա բա հող կուլ տվի հետո օղիով թրջեցի որ մաքրվեմ հետո կերա լավաշ պանիր ու հարգելով պապերիս հիշատակը նայեցի լեռներին ու արծիվ տեսա թե բազե էր սակայն ինչ տարբերություն քարակույտը կլորակերպ շրջանաձև ու խաչմերուկ որ կարդում եմ գրելուց մի քանի ամիս անց չեմ հավատում որ ես եմ…

Monday, May 25, 2009

ջեթրո թալլ

բրիտանացի ռոք հսկաների համերգն ուրբաթ էր բայց դեռ բավական ժամանակ չի անցել լուրջ բան գրելու համար համերգը շատ լավն էր բայց շատ կարճ` մի պլաստինկի տևողության չափ էլ չնվագեցին ու ժողովուրդը դեռ նոր էր սկսել տաքանալ` հելան գնացին ու song for jeffrey-ն էլ չնվագեցին`իմ ամենասիրածն իրենց երգացանկից ու ոնց որ պլանով համերգ լիներ` սկիզբ-ընդմիջում-ավարտ: Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ էր արված` ձայնի որակը` ոչ մի գործիք չէր կորում մենակ անդերսոնի ձայնն էր թաքնվում համերգի սկզբում նախկին ու ներկա իմ աչքերի երազանքներն էին դահլիճում ու չգիտեի իրենց նայեի թե համերգը լսեի հետո հետո էլ ինչ հետո համերգը իբր թե համերգ էր բայց ոնց որ խստորեն գծած գրաֆիկ լիներ`եկա երգեցի գնացի հանդիսատեսի հետ “շփում” չկար, նկատի չունեմ որոշ արտասահմանցի փոփ աստղերի նման հայերեն մի քանի ֆրազ սովորեին ու իրենց էշ հայերենը երգերի արանքներում բանեցնեին ու հանդիսատեսն էլ կաթի մեջ թաթախված թարմ կանաչ խոտ տեսած հորթի նման վրնջար…չէ հասարակ շփում չկար ամենահասարակ…մարթին բառռն էլ աքուալանգի սոլոյի ժամանակ վեց լարերն էլ խառնեց իրար ու սոլոն սարքեց բոզբաշ իսկ թմբկահարի սոլոն անկապ աննպատակ ռիթմիկ հարվածներ էին ու էքսպրոմտ չկար յան անդերսոնի մի ոտանի շարժումներն էլ հոգնեցրին չէ ախր շատ եմ սիրում է իրանց երաժշտությունը դրա համար էլ ցավոտ ու պահանջկոտ եմ գրում եթե 5.000-ի տեղը 30.000-անոց տոմս առնեի հաստատ ավելի ցավոտ բաներ կգնեի դրա փոխարեն լիքը 20 տարվա վաղեմության ծանոթներ տեսա նույնիսկ դպրոցի վախտերից…հետո մոտո էինք քշում հետո ինձ մի փնտրիր դու ոստիկան հետո համար չունեի վարորդական իրավունք չունեի հետինս առանց սաղավարտ էր ես խմած էի մոտս էլ դանակ կար: Մի 15 րոպե բանակցեցինք տեսան որ անիմաստ ա մոտոս տուգանային հրապարակ տանելը` բաց թողին գնացի…ամբողջ օրս հարամ էղավ

Saturday, May 23, 2009

"ՊԱՏԸՄՎԱԾՔներ մանր` երևանյան, ու ոչ այնքան" Ամառ, 2007

Վիթ մառշռուտկաների ու երևանյան շոգամառային քրտնաթորների մասին
/խորհուրդ կտամ կարդալ ու զզվել/

Նոր տողից մի մատ խորքից ուրյեմն նստում ես մառշռուտկա որ գնաս ասենք թե Տաշիրից Պլանի գլուխ: Գնում ես քո համար մեկ էլ ասենք Կինո Երևանի մոտ մի հատ յերԷվույթ է իրեն գցում երթուղայինի մեջ: Վերջինս իհարկե Գազել մակնիշի է և ոչ թե ՌԱՖ կամ էլ թե չէ լավագույն դեպքում Հենրի Ֆորդ: Աշխատում եմ Վիթերից այն է թե Գազելներից խուսափել, եթե իհարկե մեկ-մեկ հանգամանքները ստիպում են մառշռուտկա նստել: Հա մոռացա, ուրեմն էս վիթը նստում է ու ինչ` ուրեմն ինքը բավականին բարձրահասակ չի բայց ինքնաբավարարված բարձրահասակավորի շորեր է հագել ավելի շուտ շորեր չի հագել, քանի որ մարմնազանգվածի մոտովորապես 71 տոկոսը փայլփլում է չէ սխալ գրեցի` մարմնի վրայի սաղարթախիտ մազածածկույթն է փայլում, որը թաքցնելու ախչի գոնե գնա թրաշվի փոխարեն վիթը դրանք հանել է մեր ուշադրությանը ու մի քիչ էլ սանԴրել է: Բավականին բարդ ստորադասական նախադասություն ստացվեց: Հա ուրեմն ինքը Ռասյայից գնում ա Կինո Էրեվան (ովքեր քաղաքամայրին ծանոթ չեն ասեմ որ դա մոտավորապես 72 մետր է) ու ալարում է քայլել ձիարշավարանային իր ոտքերով որովհետև գիտեք ինչ իր հետույքից կա ազդրՆերից մի 8 միլիմետր ճարպ հալումաշ կարվի: Կամ էլ մտածում է (եթե էդ շոգին կարողանում է էդ դժվար գործն անել) որ իր…մի 100 հոգի ավել կնայեն, քանի որ ինքը ծիծեռնակ մակնիշի ներքնավարտիքԷ, ինչ ախմախ բառ ա չէ, հագել: Տո այ ընտանյակական լոտոյով շահած կով տո քեզ ով պիտի նայի շատ-շատ քո նման մի հորթուկ կամ բտած ցլիկ` ոտից գլուխ սև հագած: Հետոև կգնաք մի հատ կաֆե կնստեք ու ստանդարտ բաներ կզխտկվեք. էրկու հատ կոֆե էրկու հատ մառոժնի էրկու հատ կոլա վերջում էլ երբ որ պռծնեք էրկու հատ անբռնազբոսիկ (սալֆետկա) որպես ձեսեռտ: Ժամը ութին էլ կսկսես թուրքերեն խոսալ ու կասես. ազիզ արդեն ուշոտա պըդի էթամ տուն, էն մի կենդանակերպն էլ կասի. ազիզ արի Ռայսայից վոտ-վոտ հելնենք հրապարակի ֆանտանների մոտ սեմուշկա չռթելու (սա իհարկե ենթադրում է բավականին հեռահար նպատակներ կապված անկողնանալու հետ), դու էլ կսկսես կոտրատվել` չէ ազիզ պապան ասել ա իննից ուշ իմ հուռի-փերին չպիտի տուն գա պապան մեռնի իրա չփլպոռած պռշտինքին յես իրա ցավը տանեմ: Ըտեղ տղու ինքնասիրությունը վիրավորվում է ու սկսվում է բազառը. ախչի ուրեմն հորդ ասածը իմ ասածից թանգ ա որ պսակվենք հորդ հետ ես քնելու թե իմ, մորդ սարքած ճաշերն եմ ուտելու թե քո ես քո…: Այ ՎՕՉԽԱՐ արի մի պսակվի էլի մնա տունը քո նման մի հատ գԱռնուկ մի ծնի: Իմ քաղաքը հա հենց իմ քաղաքը ձեր նմաններից ծանր է շնչում խեղդամահ է լինում հեղձուցիչ ամռանը ձմռանը դեռ ոչինչ: Էժանագին քարուքանդ եղած ձի քնձռոտ էնքան էս քսմսվել որ հարազատ քեռակինդ քեզ չի ճանաչի: Էդ քրտինքը մի տեղից պիտի դուրս գա թե չէ այ տզրուկանման ճարպաՈջիլ…Փիդած ունքերով ու հարդուկած մազերով պաչպռոշտի տեսնես ձեր գեղի ավտոբուսով մինչև ուր կերթաս: Ինչ սիրուն հարցական նշան էր չէ:
…շարունակելի



Լուրջ պատըմ-վածքիկ սփյուռքահայ նեգՌերի
վերաբերյալ ու նկատմամբ բորբոքված

Հերիք չի տարին մեկ անգամ զանգես ու հարցնես` ոնց ես: Դե եթե ընկալուչը կարողանում եմ վերցնել ուրեմն լավ եմ էլի ուրեմն ֆիզիկապես լավ եմ կամ էլ դեռ ոչինչ մի կերպ արտաշնչում եմ: Ոն ցես` ոչինչ: Որեմն ոչինչ: Չէ` սփյուռքահայերեն` բարէյեվ լավ ես (ափսոս կետադրական նշաններով ինտոնացիան չեմ կարող ձեզ հասցնել) լավէէէ ես ինչպես ես: Լավ եմ այ նեգռ գային 1990-ականների սկզբներին հարցնեիր ոնց ես ես էլ կասեի ոչինչ կամ մի կերպ: Մետրոյի Զորավար Անդրանիկ կայարանի մոտի յառմռկից սնիկեռսի արկղ կհավաքեինք իրար հետ կտանեինք մեր տուն վառելու ու կարտոֆիլը կկպցնեինք վառարանի պատին դրսի կողմից ու կուտեինք աղով համեված չորացած լավաշով: Ուր էիք էդ տարիներին որ հիմա եկել եք ձեր տառապյալ հայրենիք ու բարձրագոչում եք թե սա մեր հայրենիքն է ու մեր` համայն հայության քաղաքամայրը Երևաննէ` … եք կերել: Ինչքան գետին կար առաք որ տուրիստական օֆիս սարքեք ու հարցնեք` սիրեցիր Հայաստանը: Չէ այ հայվան Հայաստանը ես արդեն էնքան եմ սիրել որ…գնա հրեշտակների լոսը էլի` էնտեղ է քո հայրենիքը: Տաքսու վարորդ կաշխատես կիլոմետրը 1.5 կանաչով հետո էլ մի հատ իսկական նեգռ կգա ու սարսափելի ատրճանակով քեզ կբռնաբարի` առևանգելով վերջին 50 սենթը: Վերջակետ:

Թումանյանն ու Նալբանդյանը

Էսօր մի աղջիկ էր անցնում հավանաբար պարուհի կլիներ քայլվածքն ամբողջ Նալբանդյանը Թումանյանի հետ երբ որ խաչվում են ծռվել էր ինքը շատ բոյով չէր երևի մեկ ու 60 կրունկներն էլ ներառյալ բայց հո չէր քայլում սահում էր արևայրուք մաշկիս վրայովիր մկանուտ ոտքերն ով ուներ հաստատ մանրապճեղ ժամանակ լողի էր գնացել: Խաչասերված բառեր դե վեր կաց հերիք է խռմփամրափես սուրճ խմիր անունը չիբո, մեզ է հասել աֆրիկյան որևիցե հեթանոս երկրամասից: Վեր թռիր ծալված անկողնուդ միջից էնպես որ ամբողջ մարմինդ ջարդոտվի վաղն անպայման կփորձես վրայից էլ մեկ հատիկ լորամրգի կունկնդրես ու տրամադրվածքդ կբարձրանա մի 30 սանտիմետրով քո ռմբահարված ստերեո համակարգի օգնությամբ որովհետև լավ երաժշտություն լսելու համար ուոմո սափիենսը լավ ստերեո համակարգ պետք է ունենա: Դե իսկ ես անկողին չունեմ բառիս բուն իմաստով այսինքն ինչ-որ հարմարանքի վրա քնում եմ բայց չունեմ ոչ սավան ոչ պռոստին հայերեն ոնց էր հա սավան (չունեմ ոչ մուրճ ոչ սղոց, պատրաստում եմ զանազան: Նանե) բարձ էլ չունեմ չեմ էլ ուզում ողնաշարին վնաս է: Էս ուր հասանք: Զարթուցիչը մեխանիկական պետք է լինի ու զրնգա լուսաբացից քիչ հետո նորից բացվում է լուսաբացը քնած ես իմ սեր թե տեսնում ես երազ աչքերդ փակ են սավանն էլ ճերմակ ու մարմնամաշկիդ վրա չի առանձնանում բարձն էլ ընկել է հողաթափերիդ վրա, վեր ես կենում ուզում ես գտնել գզգզված մազերով ու կիսափակ աչքերով ու չգտնելով ոտաբոբիկ (թե չէ բոբիկն առանց ոտքերի ուրիշ էլ ոնց է լինում) գնում ես ոչ թե լվացարան այլ պատշգամբ ու քամուց աչքերդ բացվում են…այ հիմա կարող ես ժպտալ…

Շատրվաններն ու եկեղեցիները

Մի ժամանակ 1980-ականների նույնիսկ երկրորդ կեսին մանկասայլակ ունեի, որի օգնությամբ ինձ ման էին ածում Օղակաձև այգում որտեղ լիքն էին շատրվանները: Միշտ միացրած էին սրճարաններում էլ 50 գրամանոց գնդիկներով սառսառակ էին մատուցում գդալն էլ միշտ տաք ջրի մեջ մտցրած: Օղակաձև շատրվանները հեշտ է խմբագրել ու հիմա շատրվանատեղեր սրբագրված կան օղակաձև այգում չէ քեզ չեմ գրում քո համար չեմ գրում որ դու չկարդաս ու չասես “այ հիշում ես էն օրը դու ինձ լրիվ ուրիշ բան էիր ասում” հա հետո ինչ չոռը քու պինչ (ազգային-ազատագրական հայհոյանք) մարդ եմ չէ վերջիվերջո բանական իսկ բանականությունն անպայման ենթադրում է մտքի շարժունակություն և ոչ թե էբոնիտե նստվածքներ ուղեղածալքերում: Տեսնես վաղը գրելու բան կունենամ հա բա ոնց` ուր ոնց քայլում ես լիքը գրելու բան կա: Դիմանկարը քո մատիտով պետք է լինի առարկություններ չեն ընդունվում կոշտ թղթի վրա: Նրա համար էլի դե Իռլանդիայում էլ ինչպես միշտ ցուրտ է մինչև ոսկորներիդ ուղնուծուծը: Շատրվաններն իմ մանկության (էս հատվածը լիրիկո-կոլորատուրային սոպրանո վիճակն էր էս տողերում) հիմա չկան (դե նստի ու լացի խելալլլլառռռռ անտեր) ու ինչ` Հախվերդյանը ճիշտ էր ասում էդ եկեղեցին գռեհկություն է (էստեղ շեշտեմ որ իմ հակաքրիստոնյա լինելը հեչ էլ կապ չունի տվյալ պարագայում): Քիչըմ ճարտարապետական շեղումազեղում. ինչու են հայկական տաճարներն այդքան արժեքավոր համարյա բոլոր առումներով. մի քիչ կրաշաղախով են ու քարաշեն բայց ձուլված են սարերին քարերին խոտերին խաչքարերին թրիքներին ծառերին թաշկինակներին հոտերին երգերին մոմերին ավազներին խաչերին քանդակներին քիվերին աղավնիներին կղմինդրներին էլ ինչ գրեմ ու ինչքան: Իսկ էս մեկը երկաթբետոնե կառուցվածք է և ոչ ավելին` մարդիկ կատակում են ու նմանեցնում մարզահամերգային համալիրին: Եկեղեցիները հայոց մեծ մասամբ ֆիզիկապես մեծ չեն բայց խոշոր են իրենց տեսակով նկատի ունեմ մոնումենտալ իսկ էս մեկն ամենամեծն է բայց ինձ համար գոյություն չունի: Լավ հերիք ա աստված պապին կբարկանա ու վայ ինձ:

Friday, May 22, 2009

ուղեղարյունազեղում

եթե հա ուրեմն սիրիր նրան ամբողջ ուժով արյունաքամ եղիր ու հալումաշ ամբողջ գիշեր ու բոլոր ցերեկ մտածիր նրա համար ուր որ գնաս հիշիր որ նրա հետ էս տեղերով անցել ես ու նայել եք իրար ու ժպտացել ու թողել ես որ ձեռքդ բռնի զանգ տուր նրան կամ գրի խոսիր հետը կռվի հայհոյի ապտակի քացով էլ խփի թքի նրա վրա հետո նորից զանգ տուր գնա նրա հետքերով հետևիր նրան բռնի ու բաց մի թող չէ որ քոնն է հոտոտիր մազերը խառնշտորի ականջները տրորի քիթը գրկի նրան ամբողջ ուժով փաթաթվի վզին ու համբուրի խելացնոր ու մոռացի որ ապրում ես ու վաղն էլի արև կլինի ու կճմռթես նրա մարմինը ամեն երեք րոպեն մեկ հիշիր նրան ջարդի նրա մռութն ու ատամները սատկիր սոված շան պես նրա անկողնու մոտ երբ նա քնած կլինի համբուրիր նրա ամբողջ դեմքը երբ նստած կլինես նրա ծնկներին ատիր նրան ամբողջ հոգով հետո նորից համբուրիր մի վախեցի սիրահարվիր տասնութ տարեկանի պես խենթացիր նրան ամբողջությամբ զգալուց ու ապրելուց հիմարություններ արա փախիր նրանից ու նրա հայացքից մտքումդ թունդ հայհոյի նրան տենչա նրա մերկությունը հիվանդացիր նրանով հեծկլտա նրա անունը լսելիս ու երբ կզառանցի քեզնով ու ցրտից կսրթսրթա նրա մարմինը, մերկացիր ու փաթաթվիր նրան օձագալար ու տաքացրու քո մարմնով վերմակի տակ արթնացրու նրան չթողնես քնի վաղ առավոտյան ու սուրճ պատրաստի խեղդիր նրան բարձերով ու խեղդիր արցունքներդ կուլ տուր լացդ չվերադառնաս երբեք աղ ու բիբար լցրու նրա վերքերին որ մրմռա գնա նրա տուն դեմ տուր նրան պատերին ու գժի պես համբուրի էնքան որ խեղդվի հաճույքից ու հարբի քեզնից ու բաց մի թող թող որ սիրի քեզ ու երբ կուրծքդ կմեծանա ու պտուկներդ կկոշտանան ու կնվաղես թաթախվիր նրա բառերի մեջ շոշափիր ձեռքերն ու ոտքերը նրա ու մեջքն էնքան մինչև ուշագնաց ու թող տիրանա քեզ անձրև բեր լցրու նրա գլխին հեղեղի նման տրորիր նրա սերը ցեխերի մեջ պոկի ու դեն նետի նրա նյարդալարերը թող դուրս հորդա սիրտդ մասերի բաժանիր կտորտանքներ սարքի ու հերթով տուր նրան աղբյուրից ջուր խմի ծնկաչոք աղաչիր որ քեզ սիրի ստորացիր նրա առաջ ու խաբիր անպայման խաբիր որ սիրում ես նրան կարոտում ես նույնիսկ երբ կողքիդ նստած է որ նրանն ես մինչև մահ կյանքդ կտաս նրան որ կանես նրա համար ամեն ինչ ու ոչինչ…հետո նորից զարմացիր նրանով զարմացիր նրա պայծառ ու ջինջ աչքերով ասես առաջին անգամ էս նայում դրանց խորքը բայց չլքես նրան չթողնես կես ճանապարհին ատամներդ կրճտացրու բայց դիմացի հիշիր որ դիմագծերդ նրան տեսնելիս թրթռում են շրջվիր ու տես նրա ամեն մեկի մեջ շփոթվի կարմրի ու լաց եկ այտերդ վառվում են թպրտա նրա գրկում ու զգա նրան քո մեջ կես խնձորով խփի գլխին առաջին խաղակեսից հետո թող որ հանգստանա միանգամից չսպանես սխալները երեսով տուր բայց դավաճանությունը չներես երբեք հասկացրու որ նրան չես կորցնելու որտեղից էլ գա նրան էս սպասելու տանը տաք ու խաղաղ թեյի տաք բաժակը ձեռքիդ ու ժպտալու ես անպայման ժպտալու ես թեկուզ հոգիդ քառատվելու է ու շրթունքներով գծագրելու էս դեմքը նրա անօդ տարածության մեջ քաշքշում են ամեն կողմից սիրելիիդ դիմագծերը դաջիր բազկիդ կամ թիակներիդ սիրտդ թող խփի րոպեում 180 անգամ շունչդ թող կտրվի սառը օդից քունքերդ կթրթռան այտերդ կկարմրեն համբուրիր նրան էնքան որ քիթդ փակվի շունչդ կտրվի ու վերջանա թթվածինը որ կուրանաս աչքերդ բացես բայց նրան չտեսնես ու չկարողանաս պոկվել նրանից որովհետև էդ համբույրը էլ չի կրկնվի գուցե վերջինն ու առաջինը լինի փաթաթվիր ու ճմկտի ինչքան ուժ ունես ցավացրու նրա հոգին ու սիրտը մի թող որ հանգիստ շնչի նայիր նրա դեմքին փորագրի տաք երկաթով ուղեղիդ մեջ արնակոլոլ աչքերով նայիր նրա աչքերին վախեցիր նրանից ու նրանից որ կլքի քեզ ներիր նրան հենց այնպես առանց պատճառի ու նվիրվիր նրան մինչև մազարմատներդ ու երբ կշինի քեզ ամբողջ ուժով ու երբ մարմինդ ու հոգիդ ամբողջությամբ նրանը կլինի կրծած եղունգներովդ սարքիր նրան քո կուռքը ու կրակ վառի նրա շուրջը որ ոչ ոք չմոտենա ու ձեռք չտա չհավատաս նրա ասածներին աչքերդ փակիր ու նայիր բայց դե գիտես որ կխաբի քեզ չհավատաս փաթաթվիր նրա ոտքերին ու տաք մարմնին ոտնաթաթերն էլ մեխի հատակին որ չփախնի ու տրվիր նրան անմնացորդ զգա նրա շունչը թոքերումդ ու հեվոցը դեմքիդ էնպես արա որ չկշտանա քեզնից տաքությունը ոտքերիդ մեջտեղից կբարձրանա ու կայրի քեզ բոլորովին թե որ գնաց էլ հետ չի գա ինչքան էլ ոռնաս լուսնին նայող գայլի պես ու թավալ գաս այգու պատերի տակ հաշվիր այգու ծառերն ու նստարանները հետո մի տեղ վեր ընկի ու սկսի ծխել ու խմել մի թունդ խմիչք որ կոկորդդ այրվի ու ծուխ դուրս գա ազատ եղիր նրա հետ ու չթողնես որ կասկածի զգացմունքներիդ վրա իսկ եթե կասկածեց խփիր երեսին էնպես որ աչքերից կայծեր դուրս թռնեն ու աչքերը դուրս թռնեն ակնակապիճներից կարող ես չէ քիթումռութը ջարդել հետո վառիր ամեն ինչ կապված նրա հետ մազերը թղթերն ու օրորվելով գնա տուն ու ծիծաղիր լաց լինելով ներողություն խնդրիր նրանից թող քեզ ների կամ չների բայց դու ասա ասա անընդհատ ասա ամեն ժամ ասա որ սիրում ես նրան որ նրանն ես ու էլ ոչ ոքինը ու ոչ մեկ չի խլի քեզ նրանից ու նրան քեզնից պտտվիր երևանի բոլոր փողոցներով ու ամբողջ գիշերներում ու համոզվիր որ չկա նրանից լավը խոսիր նրա հետ երբ կողքիդ չի տարբեր հիմար բաներից օրեր անցկացրու մի ամբողջ ամառ ու ամբողջ սկիզբը էս դարի անցկացրու նրա պատկերի հետ իսկ հետո երբ նա հեռանա անպայման մի լուսանկար գտիր որտեղ նա ժպտում է անկեղծ ու նայիր էնքան որ աչքերդ վառվեն ու տաքությունից բոցեր արձակեն ու պայթեն ու արցունքներդ գոլորշիանան մոլորվի նրա տեսիլքի հետ բարև տուր նրա ուրվականին ասա որ գնա ու մազերը քաշելով ու պռճոկելով հետ բերի նրան որ քեզ ուրվականներ պետք չեն որ դու մարդ էս միսուարյուն որ սիրտդ քարացել է նրա չգոյությունից նվիրիր նրան մի ծաղիկ ու չորացիր նրա համար թող սիրտդ ճաք տա նրա անունը լսելիս հոգիդ փուլ գա ու մարմինդ փշաքաղվի ու ամեն գիշեր կգաս նրա երազի մեջ ու կզգաս նրան երազիդ մեջ ու կարթնացնես նրան որ ուղարկես օտար մի ափ ու երբ տեսնես նրան ուրիշի հետ ու աչքերդ մթնեն ու երակներդ մղկտան անզորությունից գլուխդ սկսի պտտվել ու արյունդ եռ գա քայլես ու հասկանաս որ արդեն 3 ժամ քայլում ես բայց չես զգացել որ ծխել ես մի երկու տուփ իրար հետևից ու ոտքերդ էլ քոնը չեն որ գնացել էս անհայտ ուղղությամբ ու չի երևում դիմացդ ոչինչ ու չունես էլ ոչինչ օդը չի հերիքի ջուր կխմես բայց չես հագենա ինչպես որ նրանից ես անկուշտ մնացել ու երբ որ տենչաս գոռալով ու ոռնալով լաց լինել բայց կխեղդվես արցունքներից կուլ կտաս դառը ծուխը ու ստամոքսդ կերկտակվի ծնկներդ կկոտրվեն թևերդ էլ չես կարող բարձրացնել մարմինդ կծալվի ցավից ականջներումդ աղմուկ ու աչքերիդ դիմաց ստվերը նրա ու քայլերը գլուխդ կախ կգնաս ու կիմաստազրկվես ու կցամաքես նորից ու էլի ու անընդհատ ու ամեն օր կհիշես նրան ու փակ աչքերով կհավաքես փշրանքները նրա կգազազես ամենքից ու կգլորվես փողոցներով ու հերթով ջուր կխմես բոլոր պուլպուլակներից ատամներդ կսառեն հետո հորիզոնը չես իմանա թե ինչու կծռվի երկինքն էլ հետը կտանի անձրևաջուրը կթափվի ներքևից վերև հետո կմթնի ու նորից կլուսանա արևը կդառնա քառակուսի նորից բացվում է լուսաբացը հետո երգեր կլսես ու նրան կգտնես մենակ երգերում ու երբ արցունքներդ կմոխրանան ու հիշողությունը կհարվածի ճակատիդ ուղեղդ կդառնա ածուխ հոգիդ եռ կգա ու կգոլորշիանա սիրդտ էլ հավերժ խռով կմնա ու երբ վերջապես երազիդ մեջ կգրկես նրա տաք մարմինը երկու ձեռքով պինդ-պինդ ու շատ ամուր…ու երբ կապրես էս ամենն ու կզգաս մաշկիդ տակ ու խորը շունչ կառնես…էդ ժամանակ կհասկանաս ու կապրես մի քիչն էն ամեն ինչի որ ես էի շնչում ու իմ մեջ պահում մի մասն էն ամենի ինչ ես էի սիրում ու քո մեջ ապրում ու ինչքան էի քեզ ցանկանում…քեզ հետ եղած ժամանակ ու քեզնից հետո…թե ինչքան ու ինչ պես էի ես քեզ սիրում…
…իմ սեր առաջին ու ամենավերջին…

պղնձաժխոր

մի խելոք ասել էր թե ջազը սևերի երաժշտությունն է` հաստաշրթունք թավշյա ձայնով սևերի` կոնտրաբասով դաշնամուրով ու սաքսաֆոնով հանդերձ հետո մի գյումրեցի մի օր ասեց թե էրեվանը ջազի քաղաք է գյումրին ռոքի թեև գյումրվա ռոքից ես ճանաչում եմ մենակ բամբիռներին` նկատի ունեմ հներին` իսկականներին իսկ երևանյան ջազից ահագին հա բա ոնց երևանյան երեկոները ջազին են սազում ավելի քան թե մեկ այլ ոճի երաժշտության ու ես ահագին ծիծաղում եմ են մարդկանց վրա ովքեր ջազը համարում են ինտելեկտուալ երաժշտություն ու նստած կաֆեներում լուրջ դեմքով շոկոլադի տնազահամով սիգար են փստցնում ու կոֆե խմելով ջազզ են լսում չէ չմտածեք թե ջազզ չեմ սիրում հենց սիրում եմ երկու զզ-ով համեմված ջազզը ջազզվեն էլ եմ սիրում` մեջը դառը սուրճ չէ որ ջազզն իմպրովիզի երաժշտություն է մեկ-մեկ ջազմենները էնքան են խորանում դաշնամուրի ստեղների վրա որ էլ վերջ չկա բայց ջազզ ամեն օր չես լսի ու հաստատ առավոտյան էլ չես լսի ու ես որ դասական երաժշտություն էնքան էլ չեմ սիրում` մեկ-մեկ առավոտները դասական եմ լսում ու ոնց որ թե օրս ճիշտ հոսքագծի վրա է դրվում իսկ ռադիոջազզով մեկ-մեկ ամեն ինչ կմիացնեն ջազից բացի այսօր գիշեր ու վաղը ցերեկ հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ` սակայն նոր ճշտված տեղեկություններով պարզ դարձավ որ երեկ ամբողջ ցերեկոյան տեղումներ են պատահել դիլիջանի մոտակայքում` արևի կայծակի ու չգիտեմթեինչուի տեսքով  իսկ երեկոյան` արդեն աբովյանամերձ կայարաններում` 261 համարի վիթերի 200 դրամանոցների ու մեկ տառանի ուսապարկերի դիմագծերով նարնջագույն ու կանաչից փախած խոտերի վրա նստոտած ու հացկերած տեղումներ ու պեղումներ` գարնանային ու սկզբնամառային…իսկ մեր կուրսեցիներիցս մեկը մի օր ասեց թե գիտես հայերեն ջազ ոնց ա ասեցի չէ ասեց պղնձաժխոր (շատլավէ.է՜.ասված)

18.05.2009 / 18:04

մորու բացատ

հիմա մորի թե մոռի լոռի անտառահատ փայտահատ փայտփորիկ խոդի եմ քցում էլի որ սկսեմ գրել սենց բառեր եմ իրար մոտիկ գրում որ խոդի ընկնեմ ու սկսեմ գրոտել հայոց լեզվով ու ամենայն տառերով սուրբմաշտոցյան և օ ֆ օֆ աման վույ աման ինձ լքեց ու կործանեց դիլիջան դիլիջան սիրուն ախպեր դիլիջան մառշռուտկեն 1200 դրամ էլեկտրիկին մի շիշ արաղ որ գա հոսանքը միացնի մյուս անգամ էլ մոտոյով գնամ տունը գտնեմ մի անգամ եմ գնացել թախտա թաղում էդ տունն ա կանաչ դարպասներով այգու մեջ անտառ ու հակառակը ոնց որ երեվանի այգեստանն էլի մի փոքր խանութ կա կողքին ուտելու-մուտելու բան առնենք գնանք մոմը վառենք ու նստենք իրար երեսի նայենք սիրուն ծառեր կան օդը թոքերս մաքրի խոնավ-խոնավ ու տենց ահագին խոնավադաշտ ու մեկ էլ արևը դուրս եկավ ծիկրակեց ու ծուղրուղուն կանչեց մորի թե մոռի դիլիջանի կենտրոնը հյուրանոցով ու բլդան գետով ես կգտնեմ քեզ մորու բացատում կուչ եկած ու մորեմերկ կանաչ հագած ու պեպենոտ ու դիլիջան բանալիներ ու կողպեքներ կանաչ դարպաս ու թախտաբիթի ոտքով քայլենք մեզ այստեղ ոչ ոք չի ճանաչում ու դա թույլ կտա մեզ քեզ ձեզ քայլել ձեռք-ձեռքի ու քիթ-քթի ու հոտոտել խոնավություն իսկ երբ կիջնի մութ գիշերը ու անպայման անձրև կգա մենք կթաքնվենք տան մի մութ անկյունում մոմ կվառենք հետո կփչենք ու կնայենք իրար կողմ ես հյուսիս-արևելք դու հարավ-արևմուտք փայտե դռներ ու ձեղնահարկ էլի փայտե փայտոջիլոտ ու պատշգամբ հատուկ արևահարվելու համար տաշելու հաստոցներ ու հաստելու տաշոցներ ցուրտ ցուրտ տաք շոր ու գուլպաներ ու շարունակ այ էսպիսի մորու բացատ ու էնպիսի դիլիջան, գնանք տեսնենք էս կիրակի կամ էլ են կիրակի փախնենք մայրաքաղաքից մի երեք օրով

արի գնանք մորու բացատ,
այնտեղ չեն մատուցում տաք սուրճ ու սերուցք
այնտեղ կա մի քանի մորու թուփ
որոնց վրա ընկել է անձրև

արի փախնենք մորու բացատ
ուր մորին ունի մի քանի հատիկ
ուր ցողը եկել ու մորիներին
խոնավացրել է

մի մորու էն մի փոքր հատիկից մեկը
բացատի խելառ քամուց քշվելով
եկել է ու շրթունքիցդ կախ ընկել է

ու երբ որ փախնենք մորու բացատով
մորիներն ավաղ բութ կոխրճելով
էն մի հատիկը որ կախ էր ընկել
քո շրթունքից վար
ես կըփախցնեմ օդում ընկնելով
իմ ատամներով…


11.05.2009 / 14:14

Դիլիջան

և ով կասի թե մանսուրյանի գրածներից ամենալավը աշնան արևում հնչող երաժշտությունը չի ու չգիտեմ ինչու դիլիջանի խոտերում դա էր լսվում բայց արևը աշնան չէր է գարնան են վերջերի արևն էր արևի տեսքով ու մարդու մոտոցիկլետս ճռռում էր հետևում նստոտած արեգակի 52 կիլոգրամից տանջվում էր բայց հերոսաբար հասավ ու հետ դառավ կանաչ արև խոտեր հողեր ծառեր շրջադարձներ աջ ձեռքումս արյունը կանգ էր առել միգուցե պատմությունը կրկնվում է բայց ավելի լավ տեսքով ու տեքստով հաց պանիր շոկոլադ անպայման դառը փափուկ ու տաք թավալգլոր արևակեզ խոտերի մեջ ու…կկրկնվի սա արդյոք չգիտեմ թե ամեն օր ես էն տանն եմ ուր կա երեք սենյակ ուր մեկ ցուրտ է մեկ տաք ուր կա դաշնամուր ու այգի սատկած ծիտիկ ու ջուր չկա զուգարանի ուր ուր ուր ուր՞ ես գնում առանց ինձ հայերենի տառերը ու մեջը մեկ հատիկ տառ………….խոտավետ կանաչարև ու հողաբույր

18.05.2009 / 9:55

notes: մաս առաջնեկ

Մաս առաջնեկ

ռոք երաժշտությունը ծնվեց բրիտանական կղզիներում, բայց գալով նախապատմությանը պատմեմ թե ամերիկա մայրցամաքի ու եվրոպա կոչվածի հարաբերություններում ինչ տեղի ունեցավ. ամերիկայում ապրում էին տեղաբնիկ հնդկացիներ` կոմանչի, չերոկի, սուզուկի ( :-) ) և այլնք, հետո եկան ազատարար եվրոպացիք` իսպանացի պորտուգալացի, հետո` անգլիացի, հոլանդացի, ֆրանսիացի` խառնվեցին կիսատ մնացած հնդկացիքի հետ հետո բերին աֆրիկացի սևերին ու էսպես ձևավորվեց ազգն ամերիկյան: Հետո ազգերի էս խառնարանում ծնվեց երգի մի քանի տեսակ` սպիրիչուելզ, բլյուզ ևն, որոնք ըստ էության սևերինն են: Սրա հիման վրա ծնվեց էլվիսյան ռոք’ն’ռոլլը, որը ջրհեղեղի նման եկավ հասավ բրիտանիա, ալիք տվեց ու ծնվեցին բիթլերը, ռոլինգները, հետո` զեփփերը, փառփլները, ֆլոյդերը և այլնք: Սրանք բոլորն էլ խելահեղ համերգներ էին տալիս աշխարհի բոլոր ամերիկաներում ու թնդացնում էնտեղի ջահելներին ու համարժեք պատասխան տալիս էնտեղից “եկած” ռոք’ն’ռոլլի “ազդեցությանը”: Ինչ եմ ուզում ասեմ` խառն ա ամեն ինչ: Ռոք խմբում թմբկահարի դերը միշտ գերա ու թերագնահատվել ա, բայց մի ցայտուն օրինակ կա. զեփփերը նվագում էին, համերգներ էին տալիս` 4-5 ժամանոց` երևի ամենաերկարները տևողությամբ ռոքի պատմության մեջ, խմում էին գործից հետո և ընթացքում, ալբոմներ էին թողարկում իրար հետևից` ճագարների նման, հետո մի պայծառ օր գտան իրենց թմբկահարին մեռած` էնքան էր խմել որ խեղդվել էր ինքն իր ալկոհոլի մեջ: Ու տարօրինակ մի բան` ռոբերթ փլանթը` զեփփերի խարտյաշ “ձայնը”, որի դոշի մազերից, քիփ հագած ջինսից ու ձայնի խզզոցներից 70-ականների ռոքեր աղջիկներն ստանում էին օրգազմատրոն` գտնվելով իրենց կուռքի` ջինսի արանքում սեղմված առնանդամի բշտոցներից բավականին հեռու, ու ջիմմի փեյջը որի` “գիբսոնի” հետ “երկխոսությունները” տևում էին ժամեր էլ չեմ ասում 12-լարանի կիթառի իմպրովիզները, ու չգիտես ինչի նա լավագույն ռոք կիթառահարների դասակում ընդամենը իններորդն է (առաջինն իհարկե կիթառի “գնչուն” է` հենդրիքսը): Հա էս երկուսը որոշեցին, որ առանց իրենց կատաղի թմբկահարի`բոնեմի չէն շարունակի զեփփելինի գործունեությունը: Նայեք զեփփելինի համերգների բոնեմի սոլոներն ու ընդհանրապես` կհասկանաք … շարունակելի

23.04.2009 / 16:53

Մաս երկրորդ:

սխտորԱԽՏ

վերցնում եմ բժշկական սպիրտ 96 աստիճանի թնդության լցնում մի ապակու մեջ հետո սխտորը կտրտում ու լցնում վրան հետո պահում մութ ու սառը տեղում մի տաս օր` ու անմահական հեղուկը պատրաստ է: Խմում ես մի թեյի գդալ առավոտյան հետո կեսօրին հետո երեկոները` ու ամբողջ օրը սխտոր ես բխկում : Կամ էլ բամբակը ողողում ես էդ սխտորաջրով ու դնում վերքի վրա` հո չի չորացնում վառելով ու վառում չորացնելով garlic-սխտոր գառլիկ գառնիկ էս ինչի գործի չես, սխտորաբուժություն սխտորաբըխկ սխտորաթերապիա սխտորայբուբեն սխտոր` էս տարվա ու անցած սխտորահոտ սխտորացու տավարացավ սխտորը քսի գլխիդ կարողա մազերդ սկսեն աճել նոր թափով սխտորը կեր ու քսի դեմքիդ կարմիր բծերը կանցնեն սխտորը ճզմի սխտորճզմիչով ու էդ խառնուրդը խծուծ արա ու դիր քթիդ թող այրվի հետո կեղև տա հետո պլոկվի սխտորի ծառ ու թուփ սխտորաշեն գյուղի հազարամյա կաղնին սխտորիկներ մանր ու խոշոր սխտորի հոտը կպել ա ձեռներիս ու պոկ չի գալիս եթե ամեն ընթրիքին մի սխտորակճղակ ուտես մի հինգ տարի երկար կապրես եթե ծիծաղես մի րոպե` մի ամբողջ օր երկար կապրես եթե ծխես մի սիգարետ` կյանքդ հինգ րոպեով կկրճատվի իսկ մի սիգարետ ծխելիս անցկացրած հինգ րոպեն հաշիվ ա թե չէ` էդ ուրիշ եզրից ա կրճատվում` վերջից ոչ թե էսօրվա ընթացքից, կարաս ծխես ու ընթացքում սխտոր որոճաս` կարելի ա փորձել դառը ծուխ ու սխտորահամ, փոքր ժամանակ սխտորի պռճիկը կտրում ու քսում էինք հացի էն հաստակող մասին ու ուտում` համով էր, սխտորազգի էս քանի օրն անընդհատ մի սրճարանի դիմացով եմ անցնում նոր են բացել թումանյան-փարպեցի խաչմերուկին մոտ` անկյունի վրա փոքր կոկիկ այ իսկական կաֆե` սուրճ խմելու թերթ կարդալու ծխելու ընկերոջդ կամ սիրածիդ ժամադրելու ու միասին սխտոր ուտելու մանրէասպան սխտորամոռ սխտորակերտ սխտորավան սխտորի արահետ սխտորի յուղ ու թթու ծառուղի` էլի սխտորի ու ձոն սխտորին սխտորասեր ու սխտորադավաճան
…սխտորաՇարունակելի…

07.05.2009 / 18:50

Աբովյան փողոց

սկսեմ աբովյան փողոցի վերևից այսինքն վերջից ուր ժամանակին երիտասարդական պալատն էր ու գնում էինք լողի հետո իջնում գլուխն պլանի ուտում խաչապուրի ու խմում կվաս ու մի երկու ժամ սպասում ավտոբուսի որ գնանք մասիվ երկրորդի: Ինչ իմանայի որ մի քանի տարի անց էդ պալատում թոշակներ էի բաժանելու բաքվից փախստականներին: Էն մութ ու ցուրտ տարիներին բժշկականի մոտ սեղանիկներ էին ու շահումով խաղեր, իսկ դիմացի խանութում ուր հիմա դեղատուն է ու երբ ես փոքր էի մի օր մորս դրամապանակը գողացան լավ հիշում եմ: Էդտեղ էր նաև ակնաբուժական կլինիկան ուր գնացել եմ ահագին ժամանակ հետո նաև պառկեցի մի տաս օր կանաչ այգի էր բակում: Մի քիչ էլ որ իջնեմ կհասնեմ համալսարանի սև շենքին ուր սովորել եմ երկու` հետո էլի երկու տարի` մեկ տարի ընդմիջումով: Աբովյանից Տերյան անցնելիս ազգային գրադարանն է որտեղ դպրոցական դասերից հետո գնում էի մորս մոտ բարձրանում գրապահոցի աստիճաններին ու նստած կարդում…ևս մի քիչ իջանք ու հասանք բժշկականին որի դիմաց հավաքվում էինք ուսանողական տարիներին ու գնում ինչորտեղերբ խաղալու պոլիտեխի կանաչ դահլիճ: Նույն մայթով ու գետնանցումով դուրս` մի լուսանկարչատուն կա ուր ժամանակին քաղաքի ամենաէժան «պասպորտն» էին նկարում` 300դրամ: Հա էդ գետնանցումում ինչ ասես չկա: Իսկ մետրոյի մոտի գետնանցումում երկարաձիգ ստորգետնյա խանութների շարք է, ախր ինչ գրում եմ հիշում եմ սովետի տարիները չնայած ընդամենը 9 տարի եմ ապրել սովետների օրոք: Մի օր օպերա էդ ախմախ տարիներին սովետի քանդվելուց հետո մի մեծ տորթ էին բերել մի տաս մետրանոց ու ամբողջ հայությունը ուզում էր կծել էդ տորթից…հետո դուրս ենք գալիս մաքուր օդի ու արևի ու փարիզյան սուրճն է` մոտով անցնում ես ու դառը սև սուրճի հոտը քթանցքդ գրավում է` բայց փարիզում սուրճ չի աճում, էնտեղ մենակ էյֆելյան աշտարակ է աճում ու ոնց ասել էր ֆրանսիացի մի գրող` ես էնքան եմ զզվում էդ անտեր աշտարակից, փարիզի որ մասից նայես` էրեվում է`միակ տեղը որտեղից չի էրեվում` աշտարակի միջի կաֆեն է ուր գնում եմ սուրճ խմելու…հետո անի հյուրանոցը ձախի վրա իսկ աջի վրա լեզվի ինստիտուտն էր, որի ճարտարապետը կին ա եղել` աննա տեր-ավետիքյան, հիմա եկեղեցի կա տկլոր, սրա դիմաց մի ցածր նստարան կա` էն հներից, սրա վրա միշտ տաքսիստներն են թառում, մեկ-մեկ էլ ես ու դու էինք դիմադրում ու զավզակություն անում էն ամառվա անաստված շոգին…կինո մոսկվա, չէ մինչ էդ արաքս կաֆե որ դառել ա արաքս լոունջ…ստանիսլավսկի…երևան հյուրանոց այ ստեղից սկսած փողոցային լուսավորության սև մետաղյա սյուներին որ նայեք ներքև մասում գրված ա эривань 193… год... հետո դալանից ներս էրեվանի ամենահին ֆոտոն ա` հարբեցող լուսանկարչով…հետո մոտոների խանութն ու իհարկե վանիկի ֆոտոն…խաչապուրի տոմատի հյութ…square one` սփյուռքահայերի ու պարսիկ ամերիկահայերի սիրած տեղը` մի շիշ պիվեն 800 դրամ` հետն էլ ձեթի մեջ պառկացրած գազար…դիմացը կարաբալայի արձանն ու պատմությունները հին էրեվանցիքի թե` կարաբալան հասարակ խուժան բիձա էր ու ծաղիկներ տալուց մի լավ ձեռ էր տալի կնանիքի հետույքներին ու խմած էր գիշեր-ցերեկ ու հիմա չգիտեմ ինչի երբ անցնում եմ նրա արձանի մոտով տեսնում եմ որ բերանում ծխախոտ են դրել հանում ու շպռտում եմ…իսկ էդ կողմերում մի տատիկ կանգնում փող ա հավաքում կլինի արդեն մի տաս տարի սև շորերով ու միշտ կոնֆետ ա տալիս ինձ երբ մանրադրամը տալիս ու արագ հեռանում եմ…ու վերջապես հրապարակի պուլպուլակ չհասած նայեք վերև ու ձախ` խաչատուր աբովյանի դիմաքանդակն ա` աբովյան абовян abovian…
…մի լուսանկար հիշեցի աստաֆյան փողոցից` տրամվայով սալահատակով ու փողոցը ջրող խանութպանով…լավն ա էղել էլի հին էրիվանը…

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)