նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, May 22, 2012

հայ շինարար

 


էս ֆոտոն նախճիր ա, հայոց դարավոր շինարար ազգի պապանձվելիք վեհաժողով, քարից հաց քամող, ասֆալտ փռող, քրտինքով ցորեն ջրող ազգի շինարարական գագաթնակետի էվերեստն ա, հայոց նորագույն ճարտարապետության արարատը, մեր աչքերի դարավոր կարոտը......



photo by Hamlet Melkumyan-Alexanian

Sunday, May 13, 2012

կիբեռնետիկայի մուսան




էս արձանը Քոչարի էն գործերից ա, որ սոցռեալիզմի կոմիսսիան չի թույլատրել տեղադրել քաղաքի երևացող տեղերում ու այն թաքնվել ա Մերգելյանի նախկին ինստիտուտի բակում:
Ասում են Քոչարի ժառանգները չեն թողնում, որ դա տարվի կասկադում դրվի: Չնայած կասկադում ես էլ չէի ուզենա դա լինի, որովհետև էսօր կասկադը դառել ա թսիկ տեղ՝ խոտերին նստում ես՝ ախռանյան բուսնում ա ու ասում ա չի կարելի, քարերին նստում էս ստվերի տակ՝ էլի նույնը, դառել ա մասնավոր տարածք, շշով գարեջուր ես խմում՝ էլի խոսում են, վոբշըմ կասկադ համալիրի միակ լուսավոր կետը ձրի զուգարանն ա ;-)))




Ինչևէ, կարծում եմ Քոչարի էս գործը պիտի հանվի մթնածամուկից ու բոլորը տեսնեն, ոչ թե Լևոն Թոքմաջյանի ափռ-ցփռ գործերը ամեն օր բուսնացնեն Երևանում

Նախկին առաջավոր աշխատողների նախկին պատվո տախտակը ;-ճճճ

Saturday, May 12, 2012

երկու թարմ անեկդոտ

Մեկը բակում խորոված ա անում իրա համար ու ինչպես միշտ մի անկապ հայավարի խորհուրդ տվող ա հայտնվում.
- էս կրակը թուլ ես արել...
- փետերը ճիշտ չես շարել......
- ջուր ցանի, շուտ արա՛......
վերջը խորոված անողի նեռվերը չեն հերիքում.
-կլնի՞ դու գաս իմ տեղը խորոված անես, ես էլ քո տեղը հելնեմ սիկտիր ըլնեմ 
:-))))))))))))






երկու հոգի նստած պլան են քաշում
- արա էս ինչ անկապ խոտա, հեչ բան չի փոխում
- ապեր, պիտի հավատաս որ փոխի
-:::ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

Monday, May 7, 2012

Փուչիկստանի հանրապետություն

ՓՈՒՉԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքը - ՏԵՑ-ի կռուգ
Պետական կարգը - սահմանադրական եթիմություն
Օրենսդիր մարմինը - թայֆակուշկա
Գործադիր մարմինը - մուտիլովշիկ տասովշիկներ
Զինանշանը - երգար եղունգով ճկույթի վրա փաթաթած թզբեխ
Պետական դրոշը - անգույն
Պետական լեզուն - քուչի
Պետական կրոնը - լիքը սեկտաներ
Դրամական միավորը - վերջին տվյալներով՝ մաեթ
Բնակչությունը - երկու թայֆա՝ իրանց դհոլ-զուռնեքով
Ուրբանիզացիոն մակարդակը - 99 % գեղցի
Հիմնը՝ Պատրոնդաշ



Տիգրան Սայադյան

Thursday, May 3, 2012

լրատվամիջոց

թքեմ էն լրատվամիջոցների վրա, որոնք միայն Սերոժ ձյայի՝ Մաշտոցի պուրակի բուդկեքի հարցը լուծելուց հետո որոշեցին անդրադառնալ էդ խնդրին: Երեք ամիս էդ պուրակում կռիվներ ա գնում, մենթենք մարդ են ծեծում, ձերբակալում, մարդիկ պառկում են կամազի տակ ԵՐԵՎԱՆԻ կենտրոնում ոչ թե մի կորած գյուղում
Շանթ, Հ1, արմենիա ու մնացածներ, դուք լրատվամիջոց չեք, դուք տունը մնացած կույս ու քյավթառ տատիկ եք, դուք հոտած ճահիճ եք, դուք թախծոտ հիվանդ ուռենի եք, բոմժի նասկի, դախացած կանաչի, օգտագործած մոխրաման, սուրճի մրուր ու տենց


խոսքերիս ապացույցը արմենիա հորջորջվող հեռուստաալիքի էս ախմախ ու միակողմանի նյութն ա
http://www.youtube.com/watch?v=2ANHzEOrEEY&feature=youtube_gdata

Tuesday, May 1, 2012

Չարաճճի քղքգլոխը, Սերոժ ձյան, բուդկեքը ու մայիսի մեկը

Ցերեկ էր, երևանյան շոգ ցերեկներից մեկը, ախռանյաներով հանդերձ մաշտոցի պուրակ էր իջել թագավորն ապրած կենան: Ակամայից նրան մոտեցավ բուրգոմիստրը՝ պարոն Տարոնը:
- Տարոն ջան, նայում ենք էդքան էլ գեղեցիկ չի, չէ՞ այ բալա, հավատանք, որ փսխենք,
- Այո, հավատում եմ, բայց փսխելու տեղը բխկում եմ
- Նորից եմ ասում, ամեն ինչ ճիշտ ես արել, բայց իրոք գեղեցիկ չի և լավ կլնի որպեսզի ձև գտնես այս ամբողջը ապամոնտաժես, քեզ չէ՞ի ասել բուդկեքով չխաղաս, այ ..., լուրջ բաներով զբաղվի

Վերջաբան
մեր մոտ հանրապետություն չի, թագավորություն ա, թագավորի մակարդակով բուդկեքի հարց են լուծում՝ առանց մեղավորներին պատժելու, քուչի մակարդակ ա վերևից ներքև, նախագահի կարծիքով բուդկեքը պիտի հանվեն քանի որ սիրուն չեն !!!!! բա ուր մնաց դրանք տեղադրելու օրինականության բացակայությունը




քղքգլխի ու նխգհի խոսակցությունից պարզ ա դառնում, թե ինչ մառազմի ու աբսուրդի վրա ա կառուցված էս պետությունը, ախր տգեղը իրավական կատեգորիա չի, ախր տարոնը պիտի ինքնասիկտիրվեր էսքանից հետո, ախր հլը ոստիկան բազազի դերասանությունը՝ գռաժդանսկի հագուստ ա հագել գիդի մարդ ա դառել...օֆ աման եսիմ է
Իտօգում, փաստորեն թագավորը մեզ մեծ ադալժենյա արեց, որ հրամայեց ապամոնտաժել, բայց քանի դեռ մեղավորները պատժված չեն, դա նման ա սեքսի՝ փչովի տիկնիկի հետ
Իսկ մեղավորներն են քղքպետը ու ոստիկանությունը


հեռվից, ամպերի միջից սպիտակ ձիով տգըդին-տգըդին մաշտոցի պուրակ իջավ հայոց թագավորը ու քղքպետին փչացրեց, ինչպես հայրը որդուն ամոթանք տվեց, հետո ասեց՝ հայոց ոստիկանք, շատ լավ եք աշխատել, շատ արդյունավետ, ափսոս զոհեր չեղան, թե չէ մարդա մի հատ սուրբ մեսրոպ մաշտոցի շքանշան դուրս կգրեի, ամեն շուն-շանգյալ ստանում ա դրանից, դուք ինչով եք պակաս որ: 
Հավատանք, որ բուծիկ:


հավատանք, որ բուդկա
հավատանք, որ բիսեդկա
ու մի քիչ էլ բութուլկա


Կեցցե՛ մայիսի մեկը

նշագրեր /// պիտակներ

DIY (6) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (36) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (16) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (6) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) տրամվայ (1) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (61) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)