նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, September 29, 2012

ժեշտից արձաններ

Իհարկե քաղաքին պետք են "կենդանի" արձաններ: Նկատի ունեմ ոչ թե պատվանդանին տնգցրած, այլ ժողովրդի մեջ քայլող կամ նստած: Օրինակ Իսահակյանի արձանն ի սկզբանե պետք է լիներ առանց պատվանդան՝ զբոսնող արձան: Ինչ եմ ուզում ասեմ. ես անձամբ խիստ արվեստաբանական պահանջներ չեմ դնում էս վերջերս սարքած արձանների նկատմամբ: Դե Ֆրունզն ա էլի Գարսևանի կերպարով: Դե Չարենցն ա էլի՝ մի քիչ պոետոտ, մի քիչ խուժանոտ: Պահանջներս զուտ տեխիկական են. պետք էր ժեշտից ձուլել, որ մեր խոտակերները չջարդեին:

Thursday, September 27, 2012

մտաՈՌականներ VS մտավորականներ

Ֆորշ, Միքայել Պողոսյան, Ռուբեն Հախվերդյան - էս մարդիկ իրենց երգերում ու ֆիլմերում մեռան Երևանը սիրելով, իրենց իսկական էրեվընցի ներկայացնելով և այլն: ԲԱՅՑ երբ եկավ Երևանը սիրելու իսկական ժամանակը, օրինակ էն որ այգին ուզում էին յառմռկա սարքեին, իրանք չկային, ուր էին ???? Փակ շուկան փլեցին, մեկը չհելավ ասի` ես ձեր էսինչը: Ախր իրանք հենց էդ պահին պետք ա խոսան է: Մենակ Արթուր Իսպիրյանն էր, որ ասեց ու շատ կոնկրետ: Էդքանից հետո ում են պետք իրանց երգածներն ու նկարածները, օրինակ Միք. Պողոսյանի Երևան-բլյուզը, Երևան ջան-ը, Ֆորշի երևանյան երգերը, էլ չեմ ասում Հախվերդյանինը: Միգուցե իրանք էլ սենց են քաղաքը սիրում, չգիտեմ:
/էս գրածս չի ենթադրում, որ ես այլևս երբեք իրանց երգերը չեմ լսելու/:


Բայց կան մարդիկ, ովքեր բացի արվեստագետ, գրող, նկարիչ, հուշարձանագետ և այլն լինելը էսօրվա պալատական մտաՈՌականներին հակադիր ցուցաբերում են հստակ քաղաքացիական կեցվածք, չեն վախում ու հրապարակայնորեն ճպցնում են իրենց մտքերը ում ճակատին որ պետք ա: Հարգում եմ իրանց:

Արթուր Իսպիրյան  /Մաշտոցի պուրակի ժամանակ հստակ ելույթ ունեցավ/
Վահրամ Մարտիրոսյան /բարգավաճ դառած կինոգետներին ասեց դուք երբեք լավ կինո չեք նկարի և այլ պայծառ մտքեր/
Սամվել Կարապետյան /հայոց եկեղեցուն հանեց ջրի երես/
Վան Խաչատուր /հենցընենց/

Հլա որ էսքանը 

Sunday, September 23, 2012

Որոշել եմ բլոգեր դառնալ

Որոշել եմ բլոգեր դառնալ, ավելի շուտ բլօգեռռ: Ասեմ ոնց. բլոգ եմ բացում, հիմա ամենամոդա բանն ա, հետո ստեից-ընդեից բան-ման եմ ցրում դնում, ֆեյսբուքում բլոգիս էջն եմ բացում ու սկսում լայքեր հավաքել ու մնացած բոլոր տեղերում էնքան եմ շեյր անում, որ մարդիկ զզվում են, հետո մի քիչ լրջանում եմ ու սկսում եմ ռուսերեն գրել, ու միաժամանակ կոչվել հայ բլոգոսֆեռայի ներկայացուցիչ: Հետո լուրջ-լուրջ հարցազրույցներ եմ տալիս ամեն տուֆտա լրատվամիջոցին ու անպայման ներկայանում որպես բլօգեռ /մթամ նենց մի կարևոր պաշտոն ա բլոգեռ լինելը/: Հետո տենց, ամիսներ են անցնում, ես սկսում եմ երեք ամիսը մեկ մի բան փոսթել իմ տանջված բլոգում, բայց էլի ու կրկին շարունակում եմ կոչվել հայ բլոգոսֆեռայի կարկառուն ներկայացուցիչ...
Մի խոսքով, պարապ էի՝ գրեցի:

Saturday, September 22, 2012

Որոշել եմ գրող դառնալ

Որոշել եմ լուրջ գրող դառնալ, արձակագիր երևի, բանաստեղծ չէ: Տենց կդառնամ գրող, առաջին գիրքս իմ միջոցներով կտպեմ, մի 300 օրինակ /իմիջիայլոց, ցանկացած նոր գիրք վերցնելիս առաջին հերթին նայում եմ տպաքանակին/: Հետո կստանամ ամենայն հայոց նախագահի մրցանակ /քիչ փող չի երևի/: Հետո կսկսեմ գրքիցս պատառներ ցփնել ինտերնետով մեկ: Հետո կսկսեմ փնովել ու քըխ բաներ ասել նախագահին ու իշխանություններին /է բա էլ խի էիր նախագահի մրցանակը ստանում, է մերժեիր/: Չէ, ոնց կլինի, փող ա, կծախսենք էլի: Հետո տենց հայտնի կդառնամ կիսակույս պարմանուհիների մոտ, հետո մի քիչ կլացեմ թե հենց նոր լույս տեսած երկրորդ գիրքս լավ չի վաճառվում: Իսկ ամենավերջում կասեմ թե ես արդեն կայացած արձակագիր եմ /ես որ ինձ չհռչակեմ հո չեմ սպասի մեռնելուցս հետո հռչակվելուն/:
Իսկ եթե լուրջ, ապա կան արձակագիրներ ու կան ինքնահռչակ արձակագիրներ:
Նեղանալա-մեղանալա չկա:

Friday, September 21, 2012

հատապտուղների մասին

Էս հատապտուղներն էնքան տարատեսակ են, որ ամենահիմնականները որոշեցի ի մի բերել:
Լատիներեն - հայերեն - ռուսերեն - անգլերեն: Ամեն մի հատապտուղը ամենաշատ անվանումներն ունի անգլերենով:

Vaccinium myrtillus - սև հապալաս /հավամրգի/ - черника - /wild/ blueberry, whortleberry, bilberry

Vaccínium uliginósum - կապույտ հապալաս - голубика - blueberry, bog whortleberry, bog or northern bilberry

Vaccinium vitis-idaea - հապալաս - брусника -  lingonberry, cowberry, red billberry

Oxycóccus - Լոռամիրգ/լորամիրգ - клюква - cranberry

Ríbes úva-críspa -
փշահաղարջ, կոկռոշենի - крыжовник - gooseberry

Fragária moscháta - ելակ - клубника - strawberry

Fragária ananássa - արքայախնձորային ելակ - земляника садовая - Pine strawberry

Fragaria vesca - մորի, գետնամորի - земляника лесная - wild strawberry, woodland strawberry

Rubus idaeus - ազնվամորի, արքայամորի - малина  - raspberry

Ribes - հաղարջ /սև, կարմիր/ - смородина - currant 

Rubus - մոշ - ежевика - blackberry, dewberry

 

 

Saturday, September 15, 2012

Ազգայինի մասին /մենախոսություններ/

 Վիդեո-հարցազրույցների /ըստ իս՝ մենախոսությունների/ հրաշալի շարք, 
ահագին ժամանակ ա պետք էս ամենը լսելու, 
առավել ևս ընկալելու ու մարսելու համար:
 Բրավո



 

Սկզբից կարող ա թվա թե երկար ու դանդաղ են խոսում, բայց հաստատ արժի լսել, տրամադրեք մի ժամից քիչ ավել ու սկսեք մտածել, ինչու չէ նաև...

հ.գ. էս մեկն էլ ա շատ լավը

Երևան. XX դար

Մեդիամաքսի Երևան XX դար նախագծի հոդվածների հղումները մեկ շարքով


http://www.mediamax.am/am/specialprojects/yerevan-XX-century/

 

Thursday, September 13, 2012

հասցե գրելու ճիշտ ձև


Սովորաբար աշխարհի բոլոր արտասահմաններից տարաբախտ մեր երկիր ծրար կամ փաթեթ ստանալու համար պետք ա լրացնել տեղական հասցեն:
Մի որոշ ժամանակ առաջ մենք չգիտես թե ինչի սկսեցինք հասցեն գրել ամերիկյան ստանդարտով:

Պողոս Պողոսյան
28, Արցախի պողոտա, բն. 44
0085, Երևան
Հայաստան 

Հարց ա առաջանում՝ ինչի մենք պետք ա հասցեն գրենք ամերիկյան ձևով???
Բանից պարզվում ա, որ կա սենց բան՝ ունիվերսալ փոստային միավորում, որի կայքում դրանց անդամ հանդիսացող երկրների համար դրված ա հասցեն ճիշտ գրելու ձևը /դե մեր Հայփոստն էլ ա մեջը:/

https://www.upu.int/en/Postal-Solutions/Programmes-Services/Addressing-Solutions#scroll-nav__5

Ստեղ բնականաբար սեղմում եք Հայաստանի վրա ու բացում ա էս ֆայլը:

https://www.upu.int/UPU/media/upu/PostalEntitiesFiles/addressingUnit/armEn.pdf

Իմիջիայլոց, վախտին Հայաստանի փոստային կոդը սկսվում էր 375-ով, որից հետո գալիս էր բնակավայրի եռանիշ կոդը, օրինակ 375018: Հիմա դա փոխվել ա ու դարձել 0018:

 

Home delivery address:
Armen Simonyan
          /addressee/
Saryan str 22 apt 25
        /street + premise + appartment number/
0002 YEREVAN
/postcode + locality/
ARMENIA
/country/



Wednesday, September 5, 2012

Արջը /ֆիլմ/

Ժան-Ժակ Աննոյի հրաշալի ֆիլմը: Անպայման նայեք


հատված "Արջը" ֆիլմից /1988/

ահա հղում ամբողջ ֆիլմը տոռենտով քաշելու համար

 http://tfile.me/forum/viewtopic.php?t=484066

handmade.ծաղկամաններ


 Ձախից պատկերված ա նախկին լապտեր, այժմ՝ ծաղկաման: Էս լապտերն առել էի 900 դրամով մենակ նրա համար, որ մեջի լամփուշկեն հանեմ դնեմ մի ուրիշ լապտերի վառվածի տեղը: Քանզի Երևանում անհնար էր 2,4v լամփուշկա ճարել (!!!!!!!!): Հիմա արդեն Ebay-ի ջանը սաղ, պատվիրել եմ 2,4v krypton bulb, որը 70%-ով պայծառ ա սովորականից: Իսկ աջից սիգարի կաղապար ա, կամ колба, ոնց կուզեք: Դե իսկ տնկվածները նուռ են, թող կպնեն, կտեղափոխեմ ավելի լուրջ ծաղկաման :-)

Sunday, September 2, 2012

ինչու քանդվեց СССР-ը

1979-1989 - Աֆղանական պատերազմը
1986 - Չեռնոբիլի ատոմային պայթյունը
1988 - Սպիտակի երկրաշարժը
1988 - Արցախյան շարժումը
Գորբաչովի гласность-ը
Գորբաչովը վափշե
Ամերիկյան մութ ուժերը
Ցոյի ու Տալկովի համերգները
ամեն ինչ տակից ծախելը

կարաք քօմենթներում ավելացնեք ձեր տարբերակները

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)