/նշագրեր կամ պիտակներ/

домофон минет эривань աբովյան ազգային-ազատագրական աթար ալկոհոլ աղ ու բիբար ամառ ամենաԱՆՆԱՍՈՒՆ ամոթ անոթի աշնան արև առնանդամի բշտոցներ ասֆալտաջուր արդի հայ նամակագրություն արեգակ արճիճ արմատախիլ արյունաքամ արնակոլոլ արևահուր բանջարակեր բաջանաղ բասթուրմա բարաք բացատ բաքսի բիթլեր բլոգ բխկանք բխկոց բոզբաշ բոխկ բոմժանոց բոքոն բրիտանական կղզիներ գալլահեր եղբայրներ գարունամառ գեղի ավտոբուս գլանակ գլորվող քարեր գովազդ դալան դամբարան քրիստոսի նասկիներ դիլիջան դոշի մազեր Դովլաթով եղունգ ետնախորք երեկներ երևան երևանյան երեկոներ զանգ զեփփեր զխտկվել զուգարանակոնք էլեկտրիկ էրեվան թափառական թթվածին թթվաչիր թունել թրիք ժանգոտ լավ էլի լիվերփուլցի լորամրգի լվացքի մեքենա լրբազան խաչմերուկ խառնշտոր խեժապահպանակ խուտուտ ծառ ծխախոտ ծծած մոմպաս կանադա կաֆել-մետլախ կգլորվես կիմաստազրկվես կնիկ կոմիտաս համալսարան համերգ հաստաքամակ ու ազդրահաստ հին տուն հնագետ հողերս գլոխդ հուռի-փերի ձախ հարութ ձյուն ճաք ճիլոպ մանկական այգի մանկունիացի մանսուրյան մառշռուտկա մեսչյան մթնածամուկ մի քիչ մղձավանջ մշակույթ մոռի մոտո մորի մռութ նաիրյան դալար բարդի նապաստակ նոբել նոր թխած թերթ նորք նռնակապույտ նստոտած շանթ շատրվան ողկույզ ոստիկան որմզդեղն չգիտեմթեինչու Չիլո չոբանավարի չորահաց պատշգամբ պարապություն պեղումներ պղնձաժխոր պոլիտեխ պոմիդորով ձվածեղ պոռնիկ պուլպուլակ պռճոկել ջազզվե ջազի քաղաք ջեթրո թալլ ջին ջինս ռադիոջազզ ռազմա-հայրենասիրական ռեմոնտ ռոլինգներ սաղավարտ սաղարթախիտ մազածածկույթ Սարոյան սեղանիկ սլավիկ չիլոյան սխտոր սխտորաբըխկ սխտորակճղակ սխտորայբուբեն սխտորաՇարունակելի սովետական սուրճ սրունք սփյուռքահայ նեգռ սև արև վիթ վնգստալ տաքսի տրամվայ ցանցաթաղանթ ցորեն փառփլներ փշատ քաղաքապետարան քոռ քունք քուչա քոք ֆիլմ ֆլոյդեր ֆրեշ

Лось

Лось
Որմզդեղն (շուտով...)

Գունավորալվացքախառըծիածան

Tuesday, February 9, 2010

/2009/ պստիկ ու հին պատմություններ

19.01.2009 / 01:07

իմ վերևը ցուրտ ու մութ գիշեր է ուր ես այ գարուն շան նման հոտառություն երբ սառույցները կհալվեն ու ցեխ կդառնան չէ հաստատ գնալու եմ նելլիենց տուն ու փորձեմ մենակ կամ էլ ն.-ի հետ ապրել մեկ-մեկ երեկոները երևի կգա առանց զանգ տալու ու միգուցե ուտելու մի բան կսարքի

ինձ թողիր մենակ

հինգ օր շարունակ

ու չես մտածում, որ ես

սոված կմնամ:

դու ինձ մոռացար

ինձնից հեռացար

սառնարանը երբ չկաս

ախ շատ է դատարկ

բայց առանց քեզ ես կյանք չունեմ

առանց սիրո սովից կմեռնեմ

սպասում ենք քեզ նայելով դռանը

ես ու մեր տխուր սառնարանը

երբ ես տուն գալու

ու ճաշ եփելու

որ ես կշտանամ նորից

քո քնքուշ սիրով

ախ ինչ լավ էր, երբ

ապրում էինք ուրախ

ես պառկում էի, իսկ դու զբաղվում

բան-ման եփելով

ինձ թողիր մենակ

հինգ օր շարունակ

բայց ես հույս ունեմ, որ դու

մի ժամից կգաս

մի ժամից կգաս

լավ էլի

բայց ոնց որ հետս չի խոսում դե կոպիտ սմս էի գրել խռովել էր երևի ուրեմն աշխատում ենք կապիտալիստական հայաստանի խանութներից մեկում էսօր թերթ գնեցի ու միանգամից հոտ քաշեցի թերթից նոր նորքի ամբողջ II զանգվածում մեկ հատ թերթի կրպակ գտա որ բաց էր դպրոցական տարիներին միշտ մտածել եմ թե ծերանամ հաստատ տանը նստած թոշակառու չեմ դառնալու ու մտածում էի թերթակրպակավաճառ դառնալ դե թերթի կրպակն ով է գժվել կողոպտի կնստեմ ու ամբողջ օրը թերթեր կկարդամ իսկ էդ տարիներին ամեն օր 10 ռուբլի էի վերցնում կարմիր լենին պապիկի կիսադեմով պրոլետարներ բոլոր երկրների, միացեք ու էդ գումարով թերթեր էի առնում անիմաստ ու ինձ հետ կապ չունեցող մեկ-մեկ պիոներ կանչ էի առնում հետո դա դարձավ կանչ հետո բաժանորդագրվել էի ու մեր մուտքի առաջին հարկում ամեն բնակարան թերթերի իր խցիկն ուներ բանալիով ու կողպեքով էդտեղից թարմ ու նոր թխած թերթ հանելը մի ուրիշ էրհա էդ թերթից միշտ հոտ էի քաշում երևի կապ ուներ իմ շուն լինելը հին չինական հորոսկոպով չէ հաստատ մենակ եմ ապրելուէդ խցիկում երբ մի քիչ մեծացա տկլոր սեռի նկարներ էի պահում որ մերոնք չգտնեն

պստիկ ու հին պատմություն 0.1

...իսկ ուրիշ շենքերի թերթերի խցիկներում եղածը մենք կրակի էինք տալիս հենց խցիկում` առանց հանելու մի ահավոր ծուխ էր լինումիսկ մի օր մեր հին շենքի անկյունի փոստարկղի տակի երկաթը հանեցինք ու դուրս թափվեց մի քսան նամակ դե երեխա էինք փախանք մի քանիսն էլ տարանք ու բացեցինք մենակ էն եմ հիշում որ մի անձնագիր գտանք ծրարներից մեկի մեջ կորցրինք հետո երևի խղճի խայթից ամբողջ գիշեր չքնեցիմեկ էլ հիշում եմ երբ մի ընկեր ունեի փոքր ժամանակ ասեց արի տանենք խաղալիքներս ծախենք տարանք մեր կանգառ դրեցինք նստարանին ու մի հատ հասցրինք ծախեցինք մեկ էլ կրակոցներ բոլորը պառկել էին գետնին կամ փախնում էին իսկ մենք երկուսով հանգիստ հավաքեցինք խաղալիքները ու հանգիստ փախանք մեր հինգերորդ մուտքմի օր զարմացա երբ իմացա որ մեր մուտքը շենքում հինգերորդն է ու ոչ թե առաջինը չէ որ երբ տուն էի գնում հակառակ կողմից առաջինն էրնոր սկսեցի հասկանալ որ էս ամբողջ գրածներս տանում են ինձ դեպի մեր հին տուն որից մի տեսաժապավեն է մնացել երբ ձեռքս մի կինոխցիկ էր ընկել ու ես առանց հասկանալու նկարում էի շրջելով տան սենյակներով ու պատերն էի նկարում ու ինչ իմանայի որ հիմա նայելու եմ ու տխրելու եմ մեկ էլ լիքը լուսանկարներ են մնացել` մենք ու էդ տունը մեր հին տունը որ երբ վաճառեցինք մի քանի տարի առաջ հետո անցավ մի երկու տարի ու ես մորս ասեցի որ հարստանալու եմ ու էդ տունը հետ եմ գնելու ցանկացած գումարով, ասեց` եղբայրդ էլ նույն բանը ասեց մի քանի օր առաջ, էդ տունը ծնողներս չէին սիրում հիմա երևի հասկանում եմ ինչի չէին սիրում` իրենք էդ տանը չէին ծնվել ու չորեքթաթ ման եկել էդ ես ու եղբայրներս էինք էդտեղ ծնվել ու վազվզել իրենք էդտեղ փոքր ժամանակվա սևուսպիտակ նկարներ չունեն մեր փոքր ժամանակվա նկարները որ նայում եմ էդ տանը խեղդվում եմ ինչի վաճառեցինք արմատախիլ եղած ծառի պես վնգստում եմ հիմա փոքր էր իսկ մենք շատացել էինք նույնիսկ զուգարանն եմ կարոտում մեր տան որովհետև դռան հետևի կողմից մի սիրուն նկար կարմի ամիս առաջ փողոցից տեսա որ նոր տերերը փոխել են մեր հին փայտե պատուհանները նոր եվրոպականներով ում էր պետք որտեղ թափեցին մեր հին պատուհանները ու պատշգամբի դուռը որի սպիտակ ներկը ճաքճքել ու թափվում էր հիմա ունենք մի հսկա տուն բայց դեռ իմը չի դարձել նելլիենց տանն ինձ զգում եմ ավելի լավ որովհետև նմանեցնում եմ մեր հին տանը էլի փայտե դռներով էլի խալիներով էլի հին ու էլի սովետական ծնողներս անընդհատ բողոքում էին թե էդ տան մեջ արև չի ընկնում բայց էդ տանն ավելի տաք էր քան թե հիմա էս արևոտ նորքում նստած գրում եմ շուտով կլինի գիշերվա երկուսը վաղն էլի աշխատանքի սով պատերազմ ու անպատասխան սեր ու մեկ թե երկուս մի հավատա մի վախենա մի խնդրի ու ապրի ցնցոտիներով բայց ներսում երջանիկ ու մենակ դու իմացի որ երջանիկ ես` թքած ամբողջ աշխարհի վրա

31.01.2009 / 15:08

Գրում եմ գործի տեղը էրեկ պետք ա գրեի չստացվեց օրերը տաքանում են հիտլերը տեղում չի էսօր հունվարի վերջին օրն ա իսկ դու կենդանության նշույլ ցույց չես տալիս կարողա մեռել ես? չես ասում որ չտխրեմ իսկ հիմա սկսվում է շարքը փոքր պատմություների որոնք քաղված են իմ մանկությունից և ուզում եմ անպայման գրածներս լիքը մարդիկ կարդան

պստիկ ու հին պատմություն 1.0

Մեր հին շենքի ու մեր հին տան պաձյեզդի երրորդ հարկում մի փոքր շուն կար որ ապրում էր տիրոջ հետ կամ հակառակը դե իսկ մենք ապրում էինք չորրորդ նախավերջինում: Ուրեմն էս շնատերը անտղամարդ մնացած կին էր ու իր միակ ուրախությունն էդ շունն էր ափսոս չեմ հիշում էդ շան անուն ազգանունը բայց երբ մեծացա իմացա որ դա պեկինյան էն ախմախ փոքր շների ցեղից էր…ինչ ինձ հիշում եմ էդ շունը կար ու բնականաբար բակ իջնելուց պետք է անցնեի երրորդ հարկով իսկ շանտիրուհին սովորություն ուներ ամառները իր տան դուռը թողնել կիսաբաց` շղթայի հույսին (երևի հույս ունենալով որ մեկը կգա ու իրենից բռնի կերպով բարիք կստանա) իսկ էդ նարնջագույն շնիկը կարողանում էր անցնել էդ կիսաբացից ու ամեն բակ իջնելուց հարձակվում էր իմ վրա չնայած չէր կծում բայց մի օր եղբորս ձախ ոտքի աջ բութ մատը քերծել էր մի քիչ հաչելուց էլ ձայնը շատ բարակ էր ուղղակի հարձակվելուց մի տեսակ ֆռթֆռթացնում էր ու իմ մանկական ամենադժբախտ պահերն էին դրանք` վախենում էի բայց հո բակից չէի հրաժարվելու ու էս դեբիլ շանտիրուհին իմանալով որ իր դեբիլ շունն ամեն անցնողի վրա հարձակվում է գոնե չէր կապում էլ չեմ ասում դուռը փակ պահելու մասին երևի շան հարձակումները բավարարում էին նրան չէ որ նա անտղամարդ էր ու չարության էդ կերպով էր բավարարվում իսկ մենք ու մեր հարևաններն արդեն հոգնել էինք դրան զգուշացնելուց որ շանը կապի լավ շատ երկարացրի բայց սենց ավելի լավ կպատկերացնեք հետո մենք մի երկու տարով գումից տեղափոխվեցինք մասիվ հետո հետ եկանք ես արդեն մի քիչ մեծացել էի ու մի օր իջնում էի բակ ֆուտբոլ խաղալու իմ հին մոռացված բարեկամ շնիկը վրա տվեց...ուրեմն ես իջնում էի ֆուտբոլ խաղալու, իսկ ես սիլաչու մի քանի հայաթների մասշտաբով բավական հայտնի խաղացող էի, ու էս անգամ չփախա շնիկից ֆռթֆռթան ու իմ աջ ոտքի հարվածը գնդակին միշտ էլ լավն է եղել ու երբ հասավ ինձ դնչատակին նենց խփեցի որ սա մի երեք մետր թռավ ու ողնաշարով ծեփվեց իր դռանն ու լղոզված սահեց ներքև շանտիրուհին դուռը բացեց բայց ես չէի փախել ու կանգնած հիանում էի աջ ոտքիս հարվածի արդյունքով ու հետագծով` շան անհետացող հետագծով նայեց ինձ բայց բան չասեց ու երեվի դեռ ոչ մի հաղթանակ ինձ տենց չէր ուրախացրել ոնց որ դրան տենց պատժելը ու հիմա էլ որ հիշում եմ մեջս ազգային-ազատագրական ոգին սկսում ա զարթնել ետ տվեք մեր հողերը գալ տարին վանին մեջ ելիր դաշնակ դրո հելնենք սասուն հասնենք վան

22:07

այ հիմա տանն եմ հոնի մուրաբայով թեյ եմ խմում ու գրում երեվի սա սարքեմ pdf ու նետեմ համացանց թող կարդան

01.02.2009 / 18:15

դե հարգելի ռադիոլսողներ անտեր ձմռանը մնաց մի ամիս չէ կիսատ-պռատ մի ամիս իսկ մենք ինչպես խոստացել էի շարունակում ենք ունկնդրել արա պետրոսյանի մանկական հեքիաթները

պստիկ ու հին պատմություն 2.0

էս մեկը շատ պստիկ պատմություն կստացվի ուրեմն մի օր մեր շենքի կողքի սեփական տներից մի երկու հոգի եկան հետներս ֆուտբոլ խաղալու մեր բակում !!! ես ու ախպերս էլ մի հատ գնդակ ունեինք որն իրականում նախատեսված էր ջրագնդակի համար դա գնել էինք նախկին գում-ի 5-րդ հարկից էդ իմ սիրած հարկն էր էդտեղ էր գտնվում սպորտային մեկ էլ ձայնասկավառակների բաժինը: էս գնդակը ծակվել էր բայց չէր սմքել ու ֆուտբոլի գնդակի նման վեր-վեր չէր թռնում ու իրեն շատ լուրջ էր պահում իսկ տենց գնդակով հեշտ չի խաղալ սովորել է պետք վերջում մենք հաղթեցինք 10:3 հաշվով խաղում էինք երկուսը երկուսի դեմ մեր բակում հետո վերջում գլուխս բարձրացրի ու տեսա որ պատուհաններից մի քսան հոգի նայում էին մեզ, բակի պատիվը բարձր էինք պահել…մեր բակում կար չորս ավտոտնակ որոնցից երեքի դարպասները էդ մեր ծանր գնդակով սարքել էինք փոս ընկած կիսակլոր…մի օր կողքի բակից մեկը ֆուտբոլի մի նոր գնդակով եկել էր մեր բակ թիթիզանալու ես էլ փորձում էի ու սովոր չէի թռվռան գնդակների վերջը գնդակն ընթացավ անկառավարելի հետագծով ու փշուր-փշուր արեց երրորդ հարկի պատուհաններից մեկը…հայրս նոր ապակիով գնաց ջարդածը հանեց ու նորը տեղադրեց իսկ մեր բակում մի հատ ոսկերիչ բոզի տղա կար որ (դրա նմանները ամեն տեղ էլ կան) բակում նստած կնանիքով բամբասելուց ասել էր` մասկովսկի շուշեն ջարդին բերին տեղականը քցին…էս պարտված տղերքն ուրեմն գնացին ու նույն օրը երեկոյան եկան բասկետբոլի գնդակովէս անգամ կերցրինք 5:1-ովառակս ինչ կցուցանե...տենց էլ ֆուտբոլի գնդակով ֆուտբոլ չխաղացինքհետո երբ գնում էինք սպարտակ ստադիոն դաշտի խոտը չէին հնձում` արոտավայր էր դառել դրա մեջ խաղալը տանջանք է բայց քերում էինք դաշտը ֆուտբոլի գնդակով ու խաղում էինք մինչև շնչելն անհնար էր դառնումտղես ֆուտբոլիստ պիտի դառնա

մենակ հայերը

մենակ հայերը կարան եվրատեսիլի նման քաղաքականացված ու ապուշ մրցույթը սարքեն կյանքի նպատակ, մի հատ էդ երգիչներին չէ, իրանց պռադյուսռներին հարցնող լինի` էդ արտասահմանի հայերը չլինեին վերջից որ տեղն էիք բռնելու...եթե 8-րդ տեղն են բռնում, էդ իմացեք 38-րդն են...երեքից մենակ ղարաբաղցուն եմ լսել` սիրտս խառնել ա, հա, գիտենք որ էդ մրցույթը պարզ ու դեբիլ երգերի բեմ ա, բայց էդքան պարզ ու էդքաաաաան դեբիլ...դե հերիք ա կլկլաք էլի...իսկ էմմիից առանց լսելու էլ սիրտս խառնում ա

Monday, February 8, 2010

Re: Post: ֆեյսբուքից. վ'ոտանավորներ

"Այ քեզ հիմար նապաստակ" շարքից :-)
Շունը կերավ մի կատու, Այ քեզ հիմար նապաստակ ! Հեռվում սիգնալ տվեց տաքսին, Ես թքեցի քո երեսին, Վրայովս անցավ տաքսին, Այ քեզ հիմար նապաստակ ! (Նանե)

Respect: Սլավիկ Չիլոյան մաս II

Ուրիշ ինչի՞ նմանեցնեմ երկնային արքայությունը: Հիսուս Քրիստոս

Կյանքը ծխախոտ է, մարդը` թունդ ծխող. միայն նրանից հեռանալիս է երևում նրա ավելորդությունը, իսկ ծխախոտի դեմ պայքարող միակ ու հիանալի բժիշկը խաչվելով անգամ չփրկեց մեզ, որովհետև կյանքը ծխախոտ է, մարդը` թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

Թե ինչպես հազար խելոք հանեցին

գժի ծովը գցած քարը

Մի գիժ քարը գցեց ծովը հազար խելոք հավաքվեցին չկարողացան հանել հազար խելոք քարը գցին ծովը գիժը սուզվեց ու դուրս բերեց այն բայց հազար խելոքները գլուխներն օրորեցին թե մեր քարը չի դա դա քո գցած քարն է մերն ուրիշ էր գիժը ծիծաղեց ու նորից սուզվեց և այս անգամ հանեց իր գցած քարը խելոքներն ուրախ ճիչ արձակեցին այ դա է որ կա գիժն հանձնեց քարը և այդ օրվանից տխրեց… Բայց դրանից հետո երբ մեկ-մեկ հիշում էր խելոքների քարը ծիծաղում էր անվերջ ու մենակ որովհետև դա պատմելու բան չէ:

Իմ արցունքների համար դու պատասխանատու ես չէ որ հարյուր անգամ կրկնեցիր թե անպայման կտանես ինչ-որ տեղ կթաղես իմ արցունքները բայց չէ որ ես քեզ հարյուր անգամ կրկնեցի թե իմ արցունքները ոչ մի տեղ չեն թաղվի

Re: Post: ֆեյսբուքից. Պոմիդորով ձվածեղ

Ես սիրեցի միայն քեզ, Պոմիդորով ձվածեղ Մանկության իմ օրերին` Դու դարձել էիր իմ գերին: Ամեն պայծառ առավոտ Դու լցվում էիր իմ ստամոքս :-) Կարագով էիր թե ձեթով` Կշտացնում էիր անվրդով: Ու հիմա ես մեծացել` Քեզ եմ հիշում առավել: Ուր ես, ուր ես իմ հանճարեղ... Կարմիր լոլիկով այ դու ձվածեղ! Թող թավայի մեջ տժան Աղ ու բիբար (սև), Ձեթ ու պղպեղ (կանաչ): Ու հետո էլ ախ նրանց վրա` Ծեծված ու հարված խառնուրդ ձվաչյա...

Sunday, February 7, 2010

նամակներ մի շատ սիրելի աղջկանից

22 January at 00:53 Մտա տեսա նամակ ունեմ... Ուրախացա. Արան էր: Մտածեցի քնել է ու որոշեցի նամակ գրել... Տեսե՞լ ես «վամ պիսմո» կինոն, Թոմ Հենքսն է խաղում... Կինո է էլի: Հենց էդ կինոն հիշեցի: Էսքանը գրեցի ու լիքը բաներ մտածեցի, որ գրեմ... Բայց միշտ չէ, որ լավ է գրել այն, ինչ մտածում ես ու մտքովդ անցնում է... Չէ՞: 22 January at 01:07 Քանի որ նամակները կարճ են, դու էլ շատ արագ ես աչքի անցկացնում տողը, մտածում էի` բռնեմ ու երկար գրեմ.. Ինչքան երկար գրեմ, էդքան Արայի բարի, շա~աատ բարի ու տաք աչքերը իմ տողերի հետ կլինեն: Հետո էլ կժպտա... Ու ու~խ... Ու հետո էլ մտածեցի. քանի որ ես Արայի մասին ոչինչ չգիտեմ, ես դեռ դրա իրավունքն ունեմ, իմ տողերի վրա նրա աչքերը պահելու իրավունքը: Ի~նչ լավ է: Ու հետո մտածեցի, որ այստեղ թեթևակի իրար մոտեցրած հոնքերը բացելու համար արժի մի բան պատմել.. Իմ աչքերի մասին գրած քո տողերը քուրս կարդաց ու ասաց. - Քուր, էս դժվար բառերը որտեղի՞ց ես ՊԵՂԵԼ: Ասեցի` ես չեմ գրել, բայց ճիշտ ես. գրողը ՊԵՂՈՒՄ է... 24 January at 12:54 Սովորել եմ առանց մեծատառերի, ստորակետի ու վերջակետի կարդալ... Էնքան լավ ա ստացվում. միտքս համարյա չի կտրվում: Քեզ կարդալուց է: Հիմա տպավորության տակ եմ, կարողա ապուշ-ապուշ բաներ գրեմ, ուշադրություն չդարձնես: Իսկական ես գրում շատ... 25 January at 00:42 Ես համբերատար եմ, հեշտությամբ սովորեցի կարդալ քեզ, բայց միտքդ էնքան հետաքրքիր է, որ ամեն ինչ հաղթահարելի է: Ու մի բան էլ. տողերիդ մեջ ազատություն ես տալիս, ով ոնց ուզի, էդպես էլ կհասկանա, ով որտեղ ուզի, էնտեղ էլ դադար կառնի ու նոր տողից կսկսի… 25 January at 01:36 Գնացի պառկեմ: Հուսով եմ` երազումս քեզանից նամակներ չեմ ստանա, որ հանգիստ քնեմ... Լավ մնա: Ես կհոգամ, որ չարքերը չգան քո մոտ: Ուրիշ քնքուշ, հարմար բառեր չգիտեմ էս պահի համար: Բայց քեզ լիքը քնքշանք: Բարի գիշեր... 25 January at 17:26 Բարև Արայիկ: Չես սիրում չէ՞, որ քեզ էդպես են դիմում... Ո՞նց ես: Հոգնած ե՞ս: Բա ես ի՞նչ ասեմ: Տանը նստած ոչինչ չեմ անում ու էլի հոգնում եմ: Մի քիչ գլուխս էր ցավում, մի քիչ էլ տխուր էի, դե որ տխուր էս լինում, մի քիչ էլ կարոտում ես, ուզում ես մեկի ականջին նստես... Չէ, լավ, էդ արդեն չափազանցրի... Մի խոսքով շատ լավ ա, որ դու կաս... Ոչ թե իմ համար ա լավ, այլ ընդհանրապես, էս կյանքի: Ծիծաղալ չկա, գնացի աշխատեմ, որ լավանամ… 26 January at 15:36 Քչախոս ու շատ գրող հնագետ, ուրախանում եմ, որ արթնանում եմ, քեզանից տողեր եմ տեսնում: Էդ սմայլիկից էլ չկա, որ դնեմ, իմանաս` ոնց եմ ժպտում էդ ժամանակ... շաաաատ հավես. Էս նոր եկած ձյան սպիտակը քեզ եմ նվիրում... 28 January at 19:51 Ինձ թվում է, դու «վսյո ժե» տուն էկել ես գիշերը: Եթե չէ, ուրեմն ամեն ինչ շատ լավ է եղել... Կարևորը, որ ամեն օրվա նման չէր: Ես էլ «մոմ եմ» նամակ գրելու համար էն ժամանակ, երբ մարդ քնած է կամ էլ տանը չի: Եվ այսպես` նամակ. Էս մեջտեղի տողերը հատուկ եմ թողնում, որ վազքիդ ճանապարհը մի քիչ երկարի: Թե չէ առանձնապես ասելու բան չունեմ, այսինքն չեմ ասում: Ուղղակի քանի որ ինձ հաճելի է քեզնից նամակ ստանալը, մտածեցի ես էլ քեզ էդ հաճույքից պատճառեմ...Պետրոս ջան: Էդ քո մականունն է հա՞: Սազում է գիտե՞ս: Նամակիս կեսը ջնջեցի... մի քիչ վախենում եմ: Մեկ որոշեցի մի քիչ շատ հեդդ շփվեմ, ճանաչեմ քեզ, որ խորհրդավորությունն անցնի, մեկ էլ ... Լավ, բարով ես եկել, արի քեզ գրկեմ: 29 January at 00:01 Երկու շաբաթ առաջ չգիտեի էլ, որ հնագետ ես, չգիտեի, թե որ ժամերին ես աշխատում, մոտո ունես, թե չունես, արաղ խմում ես, թե չէ, ինչ ես գրում, կամ գրում ես թե չէ.. ու ընդհանրապես չգիտեի քո մասին: Չմտածես, թե էս շաբլոն տեքստով հեսա ուշագնացի նամակ ես կարդալու, չէ: Մանավանդ որ ուշքս չի գնում քո համար, բայց... Բայց մի տեսակ աննկարագրելի (որ շատ ուզեմ կնկարագրեմ) տաքություն եմ զգում քո հանդեպ, ու ինչքան գնում ա, էդքան տխրում եմ, որովհետև տխմար-տխմար բաներ գրելու իրավունքս կորցնում եմ... Ու քանի դեչ մի քիչ ապուշանալու հնարավորություն ունեմ, ու դու էլ տանը չէս, ուզում եմ ասեմ, որ... Հա, որ մի շաատ նուրբ տաքություն եմ զգում քո նկատմամբ ու գրկելու ցանկություն ունեմ միշտ, չէ հիմնականում, դե հաճախ... 29 January at 11:27 Խնդրում եմ, Արա Պետրոսյան, էս պռոֆայլիդ նկարը հանի, ապուշ նկար դիր, թե չէ էն մուլտիկի աղջկան եմ նմանվում, ամեն անագամ ուզում եմ մտնեմ կոմպի մեջ :))))) 29 January at 22:38 Մեկը լիներ, մի հատ բոքսեր «բեյնիս», նոր իմանայի ինչ ա նշանակում անծանոթ, զբաղված, ու ով գիտի եսիմ ում սիրածին կարոտելը... 30 January at 01:34 Ուզում եմ քեզ մի գիշերվա պաշար աշխարհի լավ խոսքերը գրել... Մի քանի ժամ չեմ կարողանա քեզ ասել, որ դու աշխարհի ամենազգայուն «բթամիտն» ես, որ քո հետ կարելի է 100 ձմեռ անցկացնել առանց մենության ու ցրտի: Ու ես ուրախ եմ, որ դու հայտնվել ես իմ հունվարին, եթե նույնիսկ ապրիլին վերադառնաս քո որջը, այնտեղ, որտեղ քեզ գտել եմ... Քեզ պիիինդ-պինդ գրկում եմ, էնքան պինդ, որքան քեզ չեն գրկել ուրիշ աղջիկներ, որ ես գրկեմ... 30 January at 21:29 Ամպի չափ շա՞տ, թե՞ աչքերիս չափ սիրուն կարոտես ինձ: Ավելի լավ է ամպի չափ. կարոտի դեպքում սիրունությունը կարևոր չի, կարևորը չափն ա… Ուզում եմ, որ վաղը արևոտ լինի, ու դրանից հետո քո բոլոր օրերը արևային լինեն, մենակ արևային անձրևներով.. Կենացիս կեսն էլ ապրիլի 3-ին կասեմ. Չնայած դու կենացներ չես սիրում, բայց ես լավ եմ ասում... Շատ սիրուն օր ես ծնվել... դու իմ սև արևն էս: 30 January at 21:33 Դու իմ Սև արևն ես, մխացող, բայց չայրող, տաք ու տաքացնող, բայց չայրող… Իմ ու քո ասոցացիաները իրար նման են, կհասկանաս ինչ նկատի ունեմ, սև արև, ավելի արև, քան արևը... 01 February at 00:02 Մութ է: Տասը անգամ էս մի ճռթ նախադասությունը գրեցի ջնջեցի: Տեսնես տուն եկե՞լ ես: Ես քեզ չեմ գրելու այսօր, չխախտելու համար քո ազատության իրավունքը: Համ էլ հեղինակությունս չկորցնելու համար: Չնայած ինձ լավ ես հասկանում, բայց դե մեկ էլ տեսար: Մեկ էլ տեսար էսօր խմած տուն չեկար ու մենակ «հա» ու «չէ» գրեցիր ինձ: Բա հետո, էս խելառ սիրտս ո՞ր պատովը տամ: Գիտեմ, որ իմ մասին մտածել ես ու կարողա և կարոտել... սրանից հետո մտածելուց իմացիր, որ նամակներ ունես, դեռ չստացած, բայց գրած, ու որ դրանք մի օր անպայման հասնելու են քեզ: Շատ չեն ուշանա, չմտածես: «Գնա մեռի, արի սիրեմը» իմ մասին չի ու ոչ էլ իմ սիրելու... Ես հիմա եմ սիրում, այսօր եմ ապրում ու այսօր մահանում: Իսկ այսօրվա ուզածս ձեռքդ բռնելն է, մի հատ, մի անգամ… 01 February at 23:44 Բացի էն որ հետաքրքիր մտածողություն ունես, նաև քննադատական նուրբ հայացք, որը լրագրողական ոճի է նման: Լրագրողները սկի էդքան դիպուկ ու սրատես չեն: Շատ լավ բաներ կան քո մեջ, որ բլոգումդ արտահայտվում է. - Մշակույթ - պատմություն - սեր էդ ամենի հանդեպ - ճաշակ Էսքան բան է պակասում մեր հասարակությանն այսօր: Քո բլոգում դա կա, յուրօվի. 02 February at 00:45 Արա Պետրոսյան, քեզ շատ եմ սիրում, ջանդամ, թե քո համար մեկ չի ու վապշե... ջանդամ… 03 February at 00:36 Մի քանի անգամ մտածել եմ, ինչ լավ կլիներ եթե կյանքը այլ կերպ դասավորվեր, այլ պայմաններում քեզ հանդիպեի, չէի վախենա ոչ մի բանից, կսիրեի, կերջանկացնեի, եթե նույնիսկ դու դիմադրեիր... Կոկորդս մի տեսակ սեղմում է... Բայց ոչինչ, ես լավ ընկեր եմ լինում, ավելի ճիշտ ես` ամենալավը հենց ընկեր եմ լինում, հիմնականում... Ու շատ ուրախ եմ որ ինձ գտել ես պատահաբար, ես ավելի եմ հարստացել...

Saturday, February 6, 2010

մի ամբողջ 2008 թվական

30.05.2008

Գարունը 2008-ի վերջանում է պատկերացնում եք պատմվածք եմ գրել ուզում ես քո էսինչն ու էնինչը խորտակված նավի բեկորներ էս տառատեսակը լավն է բա հետո էլի սպասիր ցիկլետով աբովյան խաչատուր սևան դիլիջան վանաձոր լոռվա մարզ դսեղ հեչ էլ հրաշագեղ չէր բնությունն այնտեղի բա սուրճը սոված փորներիս մեկ էլ թումանյանի շլյապան ու օրորոցը բայց հոտն էր ուժեղն ամենից սիրտը թաղված վերստին մեզ մոտ ամեն ինչով եկել էին ձիուց բացի ամեն ինչ լսել էի բայց երկակնանիով բռնաբարված չէի տեսել հարյուր հազար մետր ժամում սլացանք քամին վրայիցդ կտանի մաշկդ կբարակացնի չմոռանաս դա ու կանգ առ ները տարբեր անտառները քամին ու սպիտակի լեռնանցքի արևային անձրևը կամ անձրևային արևահուրը սաղավարտներով էինք ու կաթիլները չէին թափվում մեր վրա եթե աստված անուն ունենար ինչ կլիներ այն երևի համազասպ կոտորակային հրացան մանրագնդակով ինչ հարմար է բացովի համակարգչով գրել թունելի ցուրտը զգում եմ մինչև հիմա քո ձեռքերն էլ եմ զգում որ մի ձեռքով բռնվում էիր կաշվիցս մյուսով բռնում քամիներ խուտուտ մի տուր մեջքս գրկիր դեպի ձորը գլորվեինք մաղթիր ինձ հաջողություն արյան խումբը ձեռքիս վրա չմնալ խոտերի մեջ ու չդառնալ հող քանզի հրածին եմ ես և ոչ հողածին ադամորդի կինոնկար սցենարազուրկ ինչու գրող չդարձա գնացքներում հիմա որ գրում եմ չգիտեմ քեզ կտամ թե ոչ սպիտակ ձյուն մոխրագույն սառույց աստղ` արև անունով հազարամյա հայ մշակույթ ու ժողովուրդ պատերազմ ու ճակատամարտ կնստեմ ու կհիշեմ հողն ու երկինքը երգ եմ միացնում ու սկսում գրել ոնց է ստացվում բոլոր օրենքներն ու մահը ջահել մի քանի երեխա կունենաս ու մարմինդ կտձևանա կոնքերդ կհաստանան ու կճարպոտեն կուրծքդ կկախվի նաև հետույքդ ամոթահար պատանին փախցնում է թզենին արի արի անբան հուռի հայ ժամանակակից արձակ օ իմ հայրենի եզերք խոտեր թաց ու չորը թրիք ու ցեխ էս չի հայ գյուղը ոչ մի հետաքրքիր բան հապա ինքնաթիռից նայեք ասենք ֆրանսիական գյուղերին մի հատ թրիք չես գտնի բոլորը չափած-ձևած դաշտեր են նվագիր տխուր երգ երևի իրենց կովերը չեն գնում զուգարան հա բա չէ ալավերդու խելագար ճանապարհը տես թե ինչքան տառ եմ գրել տեսնես իմ տղան ինձ կլինի նման թե քեզ մարդ եմ կգտնեմ մետրո բնակարան հնաոճ այսինքն ռեմոնտ չտեսած սովետական էլի մաթևոսյան հրանտի գրալեզվի նման ամբողջ օրս զբաղված է ապուշ գործերով վաղն էլի նույնը կեր գռփի թե չէ հիմար կլինես որ չանես դե թող ձեռք տամ էլի չես վերջանա

31.05.2008

Քաղաքն ամբողջ շինարարություն է փոշի կեղտ քամի փոշի պատասխան եմ սպասում շուտով ամառն էլ կվերջանա լավագույն երգերի հավաքածու սաշիկ զանգի եմ սպասում ամառն անցկացնեմ դիլիջանում

01.06.2008

Տունն եմ լսում եմ կինո շաբաթ երեկոները գնամ դիլիջան քնեմ հետո կիրակի կեսօրին սևան վառվեմ արևի տակ բարձր լեռնային ախթամարի արձանը լավն է մկնիկ հեռակառավարվող սպասենք բանակից ավարտին տեսնենք ինչ դուրս կգա բա որ դուրս չգա ինչ ենք անելու սրանից հետո փորձելու եմ ամեն օր գրել նրան չի հնարավոր մոռանալ էս սերն ինչ ախմախ բան է հալումաշ էս լինում թելիկ-մելիկ ախչի մի բաժակ սառը ջուր բեր խմեմ

02.06.2008

Էսօր լավ էր քանց թե երեկ աշխատանք կիրակի պլաններում սևանն է հյուսիսային կողմը շուտով GPS կլինի էսօր ակնոց արևային մուգ մգացող ապակիներով ֆոլկ երաժշտություն սպասում եմ քեզ

03.06.2008

2009-ի գարունամառը խոստանում է ավելի հետաքրքիր լինել բանակից վերջ աչքերս սարքեմ ավելի լավ երկակնանի ավելի շատ վառելիք խմող

04.06.2008

էրեկ ծնունդ-մնունդ կարտոֆիլի ժարիտ հավայի բաներ

05.06.2008

Էսօր գործ շուտով ֆուտբոլներ լիմիտ 10000-ի

06.06.2008

Վաղն էլի վանաձոր իսլանդական երաժշտություն

07.06.2008

Դե լավ էլի լավ էլի նոթեր վանաձորից ֆուտբոլ վաղը դիլիջանսևան

09.06.2008

Երեկ գնացի հաղարծին խորոված կարտոֆիլ լիքը սլացանք

17.06.2008

Բանակ ֆուտբոլ երբ ես մեռնեմ կորցրի քեզ նորից մի հատ էլ անցած տարի էի կորցրել ամռան վերջին աշնան կեսին կսպասեմ քո ժպիտին 15-ից հետո այրվեցին բոլոր կամուրջները դե թող գնամ ամառային անձրև քանի օր է չեմ գրել տենաս եկավ ինքն էլ իմը չի էն սայաթ-նովին հուշ արա ուրեմն մյուս ամառ կամ նոր ցիկլետ կամ մեքենա մանրապճեղ արևայրուք սևանում ամեն կիրակի քեզ կսպանեմ մի հարվածով էլեկտրագնացք դեպի արմավիր էս տարի չի լինելու

21.06.2008

Բացօթյա ռոքազնավուր թեկուզ երևի օպերա սայաթնովան պողոտա է ոչ թե փողոց պատըմվածք մեսչյանի բոլոր չորս սկավառակները հեսա շուտով դիմացի մի քիչ էլ բռնեմ դունչդ կտրի շունչդ աչոնիկ անգետիկ

22.06.2008

վայ քու արա սևան ծծած մոմպաս էդ ոնց էի թրջվել մոտոյով գնում էի սևան ու անձրևն ինձ բռնացրեց ճանապարհի կեսին մեքենա եմ ուզում

26.06.2008

Համադասարանցիների կայքում տեսա նկարը քո կարոտել եմ է էսօր հենց կարոտեցի աչքերդ տեսնել ուզեցա ու քեզ խոսեցնել չէ էսօր շատ զգացի քո պակասը ու ժանգոտ ավելը բարով մնաք կավով ծեփված կարոտ մեջը սնամեջ այսինքն դարդակ էլի ախր չէ չի լինի

06.07.2008 / 22:30

Ինչ երեկո է գարեջուր բրազիլական բոսսանովա ու Դովլաթով կարդա քեզ սմս գրեցի չպատասխանեցիր դե գնա պատուհաններս բաց բոլոր չորսը քամի չկա հով է թավշյա ձայնով բրազիլական ջազզ բայց չգիտես ինչու անգլերեն է երգում եվ ոչ թե պորտուգալերեն ամբողջ օրը քնել եմ նելլիենց տանը հետո մոտոցիկլետ եմ քշել քաղաքով ու քաղաքում ծովափ է պետք պատկերացնում եք Երևանում ծովափ լիներ !!! ասենք օդն ինչ խոնավ կլիներօդն էլ մաքուր

13.07.2008 / 23:35

Ուրեմն սենց գնացի սևան վառվեցի էս Դովլաթովը սպանում ա հո հումոր չի իմ սիրած հումորաձևն ա: Էս էթնիկ երաժշտությունն էլ մի կողմից ա սպանում բայց դե լողացա սևանում ինչ ամոթ էդքան մոտիկ ու մի յոթ տարի չէի սուզվել ջրերում գեղամա թերթ սենյակային բույսեր ալկոհոլ սիգարետներ ցանկալի է թութուն թթու վարունգ երշիկ պանիր հաց բողկ թե բոխկ կանաՆչի նվագ ինչ-որ թուղթ ու գրիչ անպայման հաջորդ առավոտյան գլխացավ չածիլված գործիտեղ խմի խմի հարբի հետաքրքիր գրքեր ճանաՆչիր կնոջը արևը հայր է մտնում մի հատ փոքր մեքենա երկու դռնանի ութսունականների իտալական արտադրության ֆիատ կամ ալֆոռոմեո գնա գլուխդ խփի պատին փաստորեն լողալը մի քիչ մոռացել էի բաներ կան որ մի քիչ չեն լինում ոսկե ծիրան վաղը երկու ֆիլմ կդիտեմ

ֆիլմերը ռեժիսորել էր կատրին բրեյան իսկ ես գնալուց առաջ հասցրի մտնել համացանց ու հայտնաբերել որ շատ բաց տեսարաններ ունեցող ֆիլմեր ա նկարում էդ ֆրանսուհին ու մեղքս ինչ թաքցնեմ նաև հենց դրա համար գնացի երկու ֆիլմի տոմսն էլ առա իմիջիայլոց կինո նաիրիում ֆիլմից մի երկու րոպե առաջ պարզվեց որ իմ տեղի վրա երկու տոմս կա` մեկն իմ ձեռքում էր մեկն` ինչ-որ աղջկա (հաջորդ օրվա ֆիլմի ժամանակ նույնը ստացվեց բայց աղջիկն արդեն ուրիշ էր :-) շեղվեցի առաջին ֆիլմը սկսվեց ու մի քանի կադր անց պարզվեց որ ֆիլմում բացօթյա պուպուլիկ են ցույց տալու ու ինչ կինո սկսվեց դահլիճում` տեսնել էր պետք` զույգեր քյառթու թողին-փախան, մայրիկներ իրենց գեղանի դուստրերի հետ ահասարսուռ աճապարեցին, տարիքով կանայք երկու-երկու նստած մնացին վայ ախչի հլա նայի` ճուճուլիկ բայց դե առաջին կադրն էլ բռնեց ու միանգամից…մի սիրուն տղա իրա համար պառկած գիրք էր կարդում մեկ էլ հայտնվեց սրա կինը քաշեց սավանը տղային վրայից ու բերանն առավ ամուսնու պուպուլիկը :-) …մարդն իր համար գիրք էր կարդում

բավականին գրեցի հա մեկ էլ գնացքներ եմ շատ սիրում ու դրանց հետ կապված ամեն ինչ գծեր ռելսեր տոմսեր խցիկներ պատուհաններ քամի թխկթխկոց տոմսավաճառ իրեր պայուսակներ տարբեր չափի քանդի գրադարանը քո ու գտիր իմ գրքերից մի չորսը երկուսը կարդա երկուսն էլ տար զուգարան թուղթը վերջացել է վաթսուն մետր պլյուս-մինուս երեք մետր մետրի չափը պահվում է փարիզում մի երկաթի կտոր ուղիղ մի մետր ու վրան գրված մի մետր ու դա մետրի էտալոնն է ու հենց էդ մետրն է որ հարյուր սանտիմետր է ու մնացած բոլոր մետրերը կամ մետրները դրանով են մետր ու որ ասում են բոյը մեկ ու վաթսուն էդ մեկը հենց էդ փարիզի մետրն է ապակու տակ են պահում որ չտանեն թե չէ էլ ոնց կասեն մեկուվաթսուն հարյուրվաթսուն հարյուր մետրը չորս հարյուր մետր վազք հետո ութ հարյուր հետո հազար հինգ հարյուր հետո երեք հազար…ստադիոնով որ վազում էինք առաջին վազքուղու մեկ շրջանը երեք հարյուր ութսունհինգ մետր էր իսկ ութերորդ վազքուղունը` չորս հարյուր տասնհինգ մաշված վերջացած սպարտակ ստադիոն քանդուքարափ գեղեցիկ է երևանը մետրոյի կայարաններ սարքեք ինչքան հնարավոր է շատ էս քաղաքը միայն դա կփրկի հերիք ա սիգնալ տաս թող քնեմ հետո կգնանք բիթլեզ ակումբ ու կխմենք իռլանդական կամ շոտլանդական ջին էլի ցոյ առաջին ու երկրորդ կուրսում դասի մեկ-մեկ տրամվայով էի գնում ու կանգնում էի կառապանի անմիջապես հետևը մեկ-մեկ որ սկսում եմ գրել ինքնիրեն սկսում եմ գրել ուզում էի էդ տրամվայը ես քշեի վայրենի ցանկություն էր մոտս տրամվայ քշելու գումից հետո աջ խանջյանով ինչի հանեցիք տրամվայները շվեյցարիայում յեսիմինչի նախարարը գործի է գնում տրամվայով իսկ մերոնք…հա խանջյանից էդ տրամվայը թափ էր հավաքում քառասուն դրամ էր իջնում էի թենիսի կորտերի մոտ այգով դեպի եպհ կենտրոնական մասնաշենք թառում էի աստիճաններին ուռենու տակ կարդա կուսեցի գեղացի աղջիկներ ուր էք դուք հիմա խաչատրյան քիսոն ինձ որպես հեթանոսի քառյակներ էր ձոնում ուշքս գնում էր ծիծաղից…

Թե լինեիր հեթանոս,

Ես քեզ կուռք կշինեի,

Թե լինեիր խաչապաշտ,

Ես քեզ Աստված կանեի:

Բայց դու չունես ոչ՛ Աստված,

Ոչ էլ մարդ ես բազմաստված,

Ով՞ դարձրեց քեզ այդպես

Անհավատ ու անաստված:

21.03.01թ

Սիրով՝ Քրիստինեից Արային

26.03.01թ

Նոր պատմության հանրահայտ քննության օր

իսկ եթե լուրջ շատերն են ասել բայց ուսանողական անկապ աննպատակ տարիներից լավ բան չկա ու վերջախմախ ստուգարքների թպրտոցն ու գրքերի առուվաճառքը տարիներս անցան մեր սերն ու արցունքները հուշ դարձան չէ ինչ արցունք էդ մեկելը եղել ա ոչ !!! դե լավ էսօր չափն անցա

06.08.2008 / առավոտ բարլուսով

Էս անցած երկու օրը սպանեցին ծովն արճճի գույն ուներ ծովածոց որորներով թռիչք հեծկլտա ոնց անենք քեզ մոռանամ

22.09.2008 / երեկոները

Գնացի պեղումների էկա էրեվան ոնցօր թե մոռանում եմ քեզ բայց երկրորդ կես չեմ կարողում գտնել երեվի գարնանը գետափ վայոց ձոր

23.09.2008

Երբ գնացած ես դու լինում սրտիս կտորտանքները կարոտում են քեզ

երկնքում խոսում են լոկ ծովի մասին հրե կարմիր գունդ սուզվելով շտապիր դեպի օվկիանոս քիչ է մնացել ժամանակ չկա հեվիհեվ վազ տվեք եթե դու չես տեսել ծովը դու չես հասնի երկինք

17.10.2008

Երեկ գուցե վերջին անգամ հանդիպեցի ն.-ին գրքեր սկավառակներ ու արևածաղիկ

18.11.2008

Երեկ էլի հ. էլի նելլիենց մեկ էլ երևի կիրակի հաստատ խոսելու եմ էլ չեմ դիմանում

02.12.2008

Հին վերքերը թարմացնելուց ծանր բան չկա էլի չխոսեցի չկարողացա խոսել դե չի ստացվում նորից սկսել երազ ջրազրկվեցի սոված անոթի իբր թե հնագիտություն հետո երեկ էր ոնց որ դաժան սմսներ որ բութ դաշույն են դա մենակ ես կարող եմ զգալ ինչ էինք անում անդարձ կորած կհանդիպենք մեկ օր իրար կգլորվես վար դու հեռացար քեզ մոռանալ չի լինի քեզ ցանկանում եմ լիքը վատ բաներ ուրվականին քո սպանել է պետք ինձ հետևում է չի թողնում չհիշել արեգակ իմ հեռացիր իմ աշխարհից ես ուզում եմ իմանալ թե երբ է սկսվելու սերը առաջին աչքերս դեռ թաց են ուր են տանում քայլերն իմ

05.12.2008

Երեկ խոսեցինք երևի էսօր կշարունակենք

06.12.2008

Երեկ նելլիենց տանն էինք ու ամեն ինչ դաժան էր

13.12.2008

Էսօր տվեցի հ.-ին հանճարեղ մի զեղում ու նույնն ուղարկեցի ն.-ին փոստով էլեկտրոնային

28.12.2008

Երեկ զանգեց ն.-ն իմ թե գնանք խմելու դե ջին իհարկե կքայլեինք փողոցով թումանյան ու հեգնանք ճակատագրի որին գնալով ավելի եմ հավատում սառել էի լացում էր բայց կապ չուներ խմածությունը ոնցոր չլիներ խմած չէի հասկանում հասկանում եմ թե չէ լսում եմ թե չէ ահավոր վատ էր ու ահավոր լավ ինքը քո կյանքի ժամերում մի ուրիշ էր իռլանդական պանդոկ կիտրոնը դեղին էր քեզ տեսավ ու կանաչեց հացուպանիրուջին ձեռքը որ բռնել էի իմն էր էդ փողոցը ցուրտն էլ էր իմը իմ արևը գալիս էր իմ հետևից ես չեմ մրսում ես չմոռացա քեզ երբեք ու մի ակնթարթ ընկնող աստղ չեմ բռնելու հետո երեկոյան զանգեցի խոսեցինք բայց էլ չեմ զանգելու մինչև ինքը չզանգի խոսակցություն էր սովորական ոչինչ չասող միգուցե ես եմ իրանից շատ բան պահանջում ավելի շուտ ոչ թե իրանից այլ մեր հարաբերություններից չգիտեմ բայց շփումը նրա հետ հասարակ մակարդակով չի կարող շարունակվել խմելու իմ ընկեր խմած էիր ասեցիր հեծկլտում էիր բայց դե ես էի ներսումս խուլ հեծկլտում ու ժայռոտվում էի քեզ լսելիս հիմա չեմ հիշում ոչ մի բան երևի քո չափ չէի խմել

29.12.2008

Էսօր երկուշաբթի օրն է առավոտ ամենավատ երկուշաբթիներից մեկն իմ համար գործից հեռանում եմ կեղտոտ բծեր կան քո դեմքին ահավորա գործ ա պետք ճարել չեմ իմանում թե ոնց բոլոր կողմերից նեղված եմ մեր փողոցում էլ գարունը կբացվի հուսով եմ

31.12.2008

ինչու եկար քո քաղաքից իմ քաղաք մնայիր էլի կդաջեմ քո դեմքը տարին ենք փակում էս ուշ ժամին մոտո էինք քշում սիրում էի քեզ ճանապարհների ու քամիների վրայով հետո գնացի հող փորելու հողն ամբողջ բերանս էր լցվում քայլում ես ջրի վրայով աշխատանքս վերջացավ ատամներս սպանեցին էնքան ցավացին խաչը քո կեսն էլ իմ եկող գարուն մոտոն ավելի կատաղած եմ քշելու ճռիկվռիկներով երբ կտխրես կգազազես աշխարհից գնա խփի գլուխդ ամենամոտիկ պատին իսկ եթե չգտնես պատ արի ինձ մոտ ես քեզ տեղը կասեմ երեկոյան երեեեեեվան թերթի հոտ սովետական ձախ հարութ եմ սիրել փոքր-փոքր անվերադարձ մի ճանապարհի նման դու անցար մի երգի խլանում եմ նայում ես ինձ չեմ կարողում մարզադաշտում համերգ էր տալիս 80-ականների վերջին մեկ էլ կիթառը ձախ ձեռքով էր նվագում առանց լարերը փոխելու էլի ենք հանդիպելու` չգիտեմ: Վերահանդիպեցի իմ նախկին ու ներկա ներկա նախկին դե ես էլ չգիտեմ երկուսին էն մեկը հերիք չէր հիմա էլ էս մյուսը ինչքան կոշտուկոպիտ եմ էդքան էլ պետք է իմ հետ լինեմ ու չզանգեմ չգրեմ չհանդիպեմ չտեսնեմ ապրում ես քո համար ու գտնում մի նոր մեկին որ քեզ կսիրի իր ամբողջով ինչ անուշն էս ու փափուկ ես քո հետևից էլ չեմ գալու