նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, December 18, 2013

Մովսես Գորգիսյան / Բուզանդի փողոց

Մովսես Գորգիսյանը Սանթուրի դերում, Ոսկին և Հողը ֆիլմում,  նկարված է Բուզանդի փողոցում: Երկուսն էլ հիմա չկան

https://www.youtube.com/watch?v=lIrEpTbbQgI&feature=youtu.be

http://www.youtube.com/watch?v=2K6dxzGDMGM

http://arm-cinema.am/am/features_and_shorts/352.html


Friday, December 13, 2013

72օր․72թիվ․կաննիբալիզմ

Էսօր ստեղից գտա էս նյութը, թե ոնց էն մի խումբ ուրուգվայցիք 72թվին ինքնաթիռով ջարդվել Անդերում ու 72 օր կենդանի մնացել՝ ուտելով իրենց մահացած ընկերների մարմինները, ընդ որում՝ ամբողջությամբ, բոլոր ներքին օրգաններով:
մանրամասները տես ստեղ
ու էս ֆիլմում

սահմռկեցուցիչ


Saturday, December 7, 2013

Գառնի․տաճար․սրճարան /UPDATED/

Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. մշակույթի նախարարություն

 հղում

դե մեր մշակույթի նախարարությունից սպասելի էր, հլա գոհ ենք ու շնորհակալ, որ լֆիկին չեք տալիս` տարածաշրջանային երևան-սիթի սարքի, փակ շուկան քիչ ա այլանդակել:

  «Նախատեսվում է փոխել տաճարի ներսի հատակը, որը շատ անհարմար է:  /!!!!!!!!!!!!!!!!!/  Նաև հենապատ կա, որը քանդվում է, այն ևս կբարեկարգվի»,- ասաց մշակույթի նախարարության ներկայացուցիչը` հավելելով, որ տաճարի մոտ գտնվող բաղնիքի արահետը նույնպես կբարեկարգվի:  

 Կյանքումս մի 100 անգամ եղել եմ Գառնու տաճարում ու երբեք չեմ մտածել ու զգացել, որ տաճարի հատակը անհարմար է: Ու՞մ է պետք բաղնիքի արահետը, եթե բաղնիքը եվրոռեմոնտ է արած ու փակ այցելուների համար:  Հա, իմիջիայլոց, բաղնիքի հիպոկաուստի սյունիկները ոնց-որ ցեմենտով են ամրացրել, ներեցեք, եթե սխալվում եմ․․․

Հե՛յ Սահինյան Ալեքսանդր, Աղաբաբյան Գրիգորից պրծան /Փակ շուկա, Սառցի գործարան/  հասան քեզ:

հիմա նայեք տեսանյութը

 http://www.youtube.com/watch?v=w9kf67Rg_p0&feature=youtube_gdata 

հարց №1: Էդ ամեն արտասահմանցի տուրիստից մուտքի 1000 դրամը հերիք չի՞ էդ գործերը անելու համար: Նշեմ, որ տեղացիներից էլ գանձվում է 300 դրամ: Սեզոնին տեղ ու դադար չի լինում, նույնիսկ ավտոկայանատեղիում կանգնելու տեղ չի լինում: Ուզում եմ ասել, որ տոմսի վաճառքից ահագին գումար է առաջանում, է ուղղեք էդ փողերը ձեր ասած աշխատանքները անելուն, պիտի անպայման սրճարան բացե՞ք


հարց №2: Գառնին պատմամշակութային արգելոց -թանգարան է /տես հղումըէդ ո՞ր օրենքով է արգելոցի տարածքում սրճարան սարքվում:

հարց №3: լավ, եթե  համարենք, որ կաֆեի եկամտով էդ ձեր թվարկած աշխատանքները արեցիք վերջացրիք, բա հետո կաֆեն փակելու ե՞ք: Ինչ-որ կասկածում եմ: Շատ խիստ եմ կասկածում

 

UPDATE 

Գառնու գյուղապետի եւ նախարարության միջեւ սկանդալը նոր թափ է հավաքում. գյուղապետը կրկին «ոչ» է ասել 

 http://news.am/arm/news/184893.html

UPDATE 2

Մշակույթի նախարարությունը սրճարանի համար պատրաստ է դատարան գնալ

http://news.am/arm/news/185273.html 

UPDATE 3

http://armenpress.am/arm/news/743674/ 

http://www.youtube.com/watch?v=YrnYLvGpOYg 

http://www.youtube.com/watch?v=-rpP-WPoTjg&feature=youtu.be

http://www.youtube.com/watch?v=7F113bGEc5o 

UPDATE 4

http://hetq.am/arm/news/32691/mshakuyti-nakhararutyuny-garni-argelocy-veratsum-e-hacatan.html

http://news.am/arm/news/196150.html

http://www.aysor.am/am/news/2014/02/24/temple-garni/#.Uws1EHUsgjM.facebook

http://www.youtube.com/watch?v=Nh_a7Kv7E7o&feature=youtube_gdata

http://www.youtube.com/watch?v=vjta9b6hT4o&list=UUcQXtTeOtC67KKuPJFUqtPg&feature=c4-overview

http://hetq.am/arm/news/32855/ostikanutyuny-chi-dadarecnum-garni-argeloci-shinararutyuny-gyuxapety-chi-dimel-mez.html

http://www.youtube.com/watch?v=sbtOz6aW7xU&feature=c4-overview&list=UUcQXtTeOtC67KKuPJFUqtPg

 

Հետևություն

Հաշվի առնելով մեր մշակույթի փառապանծ նախարարության մեծ մասամբ իմպոտենտ գործունեությունը, որի ամենավառ օրինակը Փակ շուկայի բռնաբարումն էր, շատ մեծ կասկածներ ունեմ, թե այդ թեթև կոնստրուկցիաներով կաֆեն չի դառնա ռազմահայրենասիրական քյաբաբնոց: Ձեր մակարոնները ուրիշների ականջներից կախեք:

Երազ: Մշակույթի նախարարությունը ամփոփեց տարին: Ի թիվս այլ հանճարեղ երևույթների, մատնանշվեցին ամենակարկառունները՝ Փակ շուկայի այլանդակումը, Հաղարծինի բռնաբարության վերջին փուլը, Գառնու տաճարի կառուցվելիք աննախադեպ սրճարանը, քարակոթողների՝ մարզերից՝ բնօրրաններից Երևան բերելն ու պատմության թանգարանի կողքերը փռելը և այլն, և այլն, և այլն: Հիշում եք մի քանի տարի առաջ ամենալավ խաչքարերը պռճոկեցին տարան Փարիզ, լրիվ նույն գործելաոճն ա:

 

Սուտ ա, կատարյալ սուտ, Գառնիում սրճարան-խորտիկանոց սարքող ուզողներ, ամոթ ա, Պոմպեյն օրինակ մի բերեք: Պոմպեյում հնավայրի ամբողջ ահռելի տարածքը ցանկապատած ա ու ներսում ոչ մի կաֆե չկա: Սնվելու օբյեկտները գտնվում են մուտքի հրապարակի կողքերը: Իտալացիք էդքան ապուշ չեն: Ու նույնիսկ եթե ենթադրենք, թե մի համաշխարհային նշանակության հուշարձանի տարածքում կաֆե կա, դա չի նշանակում, որ մենք՝ հայերս պետք ա դա թխենք ու դա օրինակ բերենք՝ այ տեսեք էսինչն արել ա ուրմեն մի բան գիտի: Թխելուց եկեք թխենք հուշարձան պահել-պահպանելու իրանց փորձը, սովորենք թե ոնց են հանրահռչակում, ոնց են կոնսերվացիա անում, ոնց են էդ հուշարձանի վրա փող աշխատում: Թե չէ հարգելի մշակույթի նախարարություն, Սանահինի գլխին անտառ ա աճել, Փակ շուկան տվին էն բանից արին ու հիմա դուք ուզում եք համոզել որ Գառնիում "թեթև կոնստրուկցիաներով" կաֆե եք ուզում սարքել ՞՞՞ Մենակ անհույս ապուշը կհավատա ձեր ասածին, էդ դուք չէի՞ք ասում, որ փակ շուկայում ընդամենը ամրաշինական աշխատանքներ են կատարվում: Մի խոսքով: Իսկ ինչ վերաբերում ա գառնեցիներին, ապա իրանք իրանց մուրաբան հնավայրի մուտքի մոտ լավ էլ ծախում են:

Ուրեմն մեր հանրապետությունում գոյություն ունի մշակույթի նախարարություն: Արդեն լավ ա: Վերոնշյալ նախարարության ենթակայության տակ գործում է «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ը: Հիմա նորից ուշադիր կարդացեք ՊՈԱԿ-ի անվանման վերջին բառակապակցությունը՝ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Կարդացի՞ք: 

«ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ-ի չարաբաստիկ սրճարանի կառուցումը /ինչ-որ մի անհայտ ռուսաստանցու՝ Կարեն Մայիլյանի փողերով/ պաշտպանում է սույն ՊՈԱԿ-ի ղեկավարը: Գառնի տաճարից 90մ հեռավորության վրա, պետական արգելոցի տարածքում: Հիմա ինձ ասեք, կարող ա ես հոգեկան հիվանդ ե՞մ, գիժ կամ աննորմալ: Եթե ասեք հա, ուրեմն ամեն ինչ նորմալ ա:

Նորից եմ բացատրում, եթե ուզում եք տուրիզմ խթանել, Գառնու մուտքի ահավոր ավտոկայանատեղին կարգի բերեք, նորմալ ինֆորմատիվ ցուցանակներ տեղադրեք տաճարի մոտ, բաղնիքի մոտ: Ոչ մի տուրիստ չի գնում հասնում Գառնի, որ սուրճ խմի, տուրիստը գնում ա հուշարձան նայելու, միթե էդքանը դժվար ա հասկանալ: Դե իսկ եթե ուզում եք եկամուտ ստանալ, ինչի եք սրճարան բացում, պոռնկատուն բացեք, զաթի Պոմպեյում վախտին եղել ա դրանից, կոչվել ա լուպանարիում: Սա կատակ էր

Հ.Գ. Ու ես երբ տուրիստ եմ տարել Նորավանք, հատուկ ամենասկզբում տարել ու ցույց եմ տվել կողքի ռեստորանը, հետո նոր համալիրը, ու ասել եմ, որ մեր ազգի մեջ տենց քըխ ու բոբո մարդիկ կան, որ սենց բաներ են անում: Ու եթե էդ սրճարանը կառուցվի, նույնը Գառնու համար եմ ասելու: Տանելու եմ էդ սրճարանի մոտ կանգնացնեմ ու նենց անեմ, որ ամաչեն մի բաժակ սուրճ խմեն, նույնիսկ եթե շատ ուզեն: Ու հայրենասիրությունը ստեղ կապ չունի:

  1679 թվականի երկրաշարժից Գառնու տաճարը կործանվեց: Սովետի օրոք, եթե չեմ սխալվում 30-ականներին ծրագիր եղավ, որով տաճարի քարերը պետք է տանեին Վրաստանում վերականգնեին-հավաքեին: Դե վրացիք էլ վերականգնած տաճարը սիրուն կվրացականացնեին, ոնց որ հիմա են անում հայկական եկեղեցիների հետ: Միևնույն ժամանակ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Բունիաթյանը նույն 30-ականներին արել էր տաճարի վերակազմությունը: Քարերը Վրաստան չտարվեցին, պատճառաբանվեց, որ շատ մեծ են ու ծանր, անհնար է տեղափոխել /!!!/: Հետո 60-ականներին եկավ Ալեքսանդր Սահինյանը ու մինչև 70-ականների կեսերը վերջացրեց տաճարի վերակզմությունը: Անձամբ եմ լսել մեր ինստիտուտի ճարտարապետ Կանեցյանից, ով նրա ուսանողն էր, թե ինչպես էր Սահինյանը գառնեցիների բաղերն ընկած գտնում ու հավաքում տաճարի քարաբեկորները, ամեն քարը դնելիս հազար անգամ չափում, ապրում էր էդ գյուղում, մի խոսքով կյանքը նվիրել էր տաճարի վերակազմությանը:
Հիմա մեր ցեղակիցները եկել են ու էդ տաճարի կողքը սրճարան են ուզում տնկել:
Ու հիմա նստած մտածում եմ` երևի ավելի լավ կլիներ վրացիք տարած լինեին իրանց մոտ, լեգոյի նման հավաքեին վերջանար գնար: կանցներ կմոռացվեր կգնար, մենք էլ չէինք խայտառակվի

 
 «Գառնի» ֆիլմը 1966թ

https://www.youtube.com/watch?v=mo-fF8aHI4o

http://erevan-online.ru/armyanskie-filmi/1241-garni-garni-1966.html


 

 


 

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)