նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, August 31, 2011

սոցիալական քարտ և ավելին



   Մի քանի օր առաջ այ էստեղ գրանցվեցի սոցիալական քարտ ստանալու համար: Շատ հարմար էր: Էսօր գնացի վերցնելու այ էստեղից: Ահռելի հերթ էր, համարով թերթիկ վերցրի, որ հերթս հասնի մտնեմ: Մի տաս րոպե կանգնեցի, մեկ էլ էդ ժխորի մեջ մեկը պատից հեռացավ ու տեսա փակցված թուղթ, որտեղ գրված էր, որ էլեկտրոնային ձևով դիմածները սոց. քարտերը ստանում են կողքի պաձյեզդից: Գնացի` ոչ հերթ, ոչ բան, մի աղջիկ մի րոպեում տվեց քարտս, ուրախացած եկա տուն:
   Հոգնած փոստատներում կամ բանկերում հերթ կանգնելու, 50դրամ միջնորդավճար վճարելու (ես քծիբ չեմ, просто за державу обидно), մամռոտած սովետական տատիների մուննաթին արժանանալու փոխարեն այցելեք http://idram.am/, գրանցվեք, ստեղծեք ձեր էլեկտրոնային հաշիվը (դրամապանակը), հետո Telcell կամ MegaPay տերմինալներով գումար մուտքագրեք ձեր հաշվին, հետո հանգիստ վճարեք ձեր կոմունալ վարձերը, վարկերը, ապառիկները և այն ամենը, ինչ կարելի է մուծել: Ոմանք կասեն` է հենա միանգամից տերմինալներով կվճարենք, իսկ ես կասեմ` դա շատ անհարմար է, լույսի, գազի, հեռախոսի գումարներն առանձին մուտք արա, տվյալներ հավաքի և այլն, հենա միանգամից մի կոնկրետ գումար գցեք իդրամ ու կոմպով հանգիստ վճարեք: Իսկ թե ինչքան է ասենք թե ձեր տան հոսանքի վարձը, կարող եք նայել էլի իդրամ-ում, նախքան վճարումը:
   Ինչ եմ ուզում ասել` մարդի'կ, օգտագործե'ք հայոց համացանցի անսահմանափակ հնարավորությունները: 

Saturday, August 27, 2011

արտահերթ ընտրություններ


նվիրում եմ դիմադիր ու ընդդիմադիր իմ ընկերներին :-))) 

թեթև նայեք կյանքին !!!!!!!

Աղետ

   Յուտռուբայում տեղադրված ա գերմանական ARD-ի "Աղետ" ֆիլմը, որտեղ գերմանական փաստաթղթեր են գաղտնազերծված ու դերասանները մարմնավորում են էն ժամանակվա գործիչներին, ովքեր պատմում են էն մասին, թե ոնց էր պոռնիկ Եվրոպան ու նույնքան Ամերիկան աչք փակում եղեռնի վրա: Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չեմ տա նայել:

Friday, August 26, 2011

թուրքական տաբատների ու պեպսի-կոլայի մասին

   Էս վերջերս լուրջ մոդա ընկան թուրքական կամ արևելյան շալվարները, ինչ-որ լայն փեշերով: Ես թուրքաֆոբ չեմ, բայց տենց աղջիկ տենում եմ սիրտս խառնում ա, ոնց-որ տակները քաքած լինեն, կներեք իհարկե: Ախր առանց էդ էլ հայոց ցեղը կոլոտ ա, աղջիկները` առավել ևս, էլ չեմ ասում ոտները կիսածուռ ու հաստաքամակ: Ու էդ ամենին գումարած էդ շալվարները:
   
   Երբ Սովետը փլուզվեց, տենց թևավոր խոսք կար` "մենք հաղթեցինք կարմիրներին մեր ջինսերով, պեպսի կոլայով ու ռոք երաժշտությամբ": Այսինքն Ամերիկան, կամ Արևմուտքն ընդհանրապես առանց արյուն թափելու կործանեց Սովետը: Էդ խոսքերի մեջ կա ճշմարտություն: Էն ժամանակ ջինսի համար մի ամսվա աշխատավարձ էին տալիս ֆարցովշիկներին` 60-100 ռուբլի, մի պլասծինկեն կարար մինչև 80 ռուբլու հասներ սև շուկայում, դե իսկ պեպսին հայտնվեց 1972-ից, խանութներում տակից էին ծախում ու շուտ վերջանում էր:


   Իսկ հիմա մերոնք էժանով առնում են թուրքական շալվարներ, էշավարի լսում են թուրքական ոռնոցի էն ամենաահավոր տեսակը ու էլի խմում են պեպսի-կոկա-կոլա ու վարի տալիս ստամոքսները...


Monday, August 15, 2011

վարդագույն գույնի մասին

իմ համեստ կարծիքով վարդագույն բառը սխալ բառ ա: Բացատրեմ. վարդագույն բառի վարդ արմատը վարդ ծաղիկից ա, իսկ վարդ ծաղիկը լինում ա և՛ վարդագույն (:-))))))) ,և՛ սպիտակ, և՛ մուգ կարմիր և նույնիսկ սև: Հիմա եթե ասում ենք վարդագույն քաղաք, ինչ գույն նկատի ունենք, հը՞:
Ինչի սա հիշեցի. էս մեր քաղաքապետը շատ ա սիրում ռոզըվնի գույնն իր բոլոր երանգներով, վկա՝ նոր ներկված շենքերը
լավ մնացեք

համզաչիման


ու՞ր ես գնում
Համզաչիման
ի՞նչ ես տանում
պեմզաբլոկ
դակումենտ ունե՞ս
չէ
հա բա ու՞ր ես գնում
 համզաչիման…

Երբ 2008-ի օգոստոսին կայծակովս ուղևորվեցի հյուսիս, չէի նախատեսել, որ երկրում բենզինի ճգնաժամ էր: Ինչևէ, Սևանի կողմերը որոշեցի լիցքավորվել, բայց ոչ մի բենզալցակայանում վառելիք չկար: Երկու տարբերակ էր մնում՝ վերադառնալ Երևան, կամ շարունակել ճամփան:
…հասա Դիլիջան: Բենզին չկար: Դեպի Վանաձոր ճամփի կեսին մոտոս սկսեց փռթփռթացնել, հեղուկը վերջանում էր: Հերթական լցակայանի աշխատողը խորդուրդ տվեց իջնել մոտակա գյուղ, որտեղ մի բիձա բենզին էր ծախում: Ասեց՝ եթե լավ համոզես քեզ մի քիչ կտա, մոտոյով ես: Իջա, բիձուն գտա: Հաստատ ուներ, աչքերից երևում էր, բայց չտվեց: Գյուղից դուրս եկա, մտածում էի մինչև Վանաձոր ճամփեն թեք կլինի, ինքնագլդորով կհասնեմ: Երբ բենզինը վերջացավ և սկսեցի բրդել, այսինքն՝ բռթել, պարզվեց, որ կայծակն ամենադժվար բռթվող բաներից էր: Մոտ մի կիլոմետր հետո մի կարմիր զրՕ5 կանգ առավ ու մեջից իջավ ընկերս, այ քեզ նախախնամություն: Մէ խինդ, մէ ծիծաղ, մէ ուրախություն: Սարը սարին չի հանդիպի և այլն: Մեքենայից մի լիտր քաշեցինք, հասա Կիրովական: Հենց առաջին լցակայանում կանգնեցի, իմացավ ուր եմ գնում, ասեց՝ ուրիշներին չեմ տալիս, դու մոտոյով ես, քեզ կտամ: Ամբողջ բաքը լցրեց, մի ամբողջ ինը լիտր: Գնացի Հաղպատ, հետո Սանահին, հետո Օձուն, հետո Օձունում մոլորվեցի, հետո գտնվեցի: Հետ դառնալիս ամբողջ ճամփին կանայք սև ու կարմիր մոշ ու մորի էին ծախում: Համը մնաց էդ ճամփի ասֆալտին:
   Էն մոտակա գյուղը, որտեղ բիձեն բենզին չտվեց, Համզաչիմանն էր, կամ Բոզգեղը, կամ Բոզքենդը, կամ Մարգահովիտը: Ֆիոլետովոյի ու Լերմոնտովոյի արանքում: Էդ մոլոկանների էրեխեքը ճամփին կանգնած ժպտալով գազար ու կաղամբ են ծախում, ու որ մոտոյով անցնում եմ ձեռքով են անում: Ախր շատ են է սպիտակ ու շեկլիկ:
Հիմա արդեն ուրիշ կայծակով եմ անցնում էդ բիձու տան մոտով: Էն օրը հաջողացրի տեսնել՝ հազիվ էր քայլում: Ամեն անցնելիս հիշում եմ բենզինի պատմությունը:
Ու հետո ինչ, որ մենք տաք գարեջրի վրա գրազ եկանք ու գյուղացիքին ֆուտբոլով կրեցինք 7:6 հաշվով, ջանդամ թե դաշտը հնձած չէր, խաղն էլ ֆուտբոլ չէր, ռեգբի էր:
 Ու հետո ինչ, որ մենք էս գյուղի պատմությունը բռթեցինք մի չորս հազար տարով, ջանդամ թե տղամարդկանց մի ահագին մասը պատերազմ են գնացել խոպան:
 Իսկ գյուղը դառավ վաղբրոնզեդարյան բնակավայր ունեցող մի հինգհազարամյա գյուղ, գյուղի թանգարանը կլցվեր բուռնիբուռն խեցեղենով, ու ջանդամ թե էն բիձեն բենզին չտվեց...

Friday, August 12, 2011

Լոռվա ֆոլկլոր

Մարդուկնիկ խոսում են.

- Ա՛յ կնիկ, արի գնանք մի էշ առնենք
- Ա՛յ մարդ, էշն ի՞նչ տինք անիլ
- Դեե, կգնանք սարը, խոտ-մոտ կբերենք...
- Խոտն ի՞նչ տինք անիլ, այ մարդ
- Այ շա՛շ, բա էշն ի՞նչ տի ուտիլ...
:-)))))))

/վարագույր/

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)