նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, January 26, 2011

Զորաց քարերի մասին

Զորաց քարեր. Ապուշությո՞ւն, թե՞ հնագույն աստղադիտարան

հոդվածը կարդացի ու որոշեցի շարադրվել

1. եթե հերունիամոլ մարդիկ ասում են, թե էդ ծակերով հենց էդ անկյունների տակ նայելիս կոնկրետ որոշ աստղեր են երևում, ապա ես հակափաստարկ կբերեմ Ավետիսյանի ասածը` էդ քարերը մինիմում 3-4 հազար տարի ա էդտեղ են /աստղագետների կարծիքով` 7-8 հազար տարի` ավելի վատ իրանց համար/:

Ուրեմն հարգելիներս, էդ քարերը վաղուց արդեն իրանց դիրքերում չեն` դե երկրաշարժ կա, մոնղոլ-թաթարական արշավանք կա...

2. Բացի դա, նույնիսկ եթե ենթադրենք, որ մի քանի հազար տարի Սյունիքում ժաժք չի եղել, /ինչը անհավանական ա/, ապա հենց մենակ էն, որ Երկիր մոլորակի դիրքը փոխվում ա աստղերի հանդեպ դարերի ընթացքում, էլ չեմ ասում հազարամյակների, ապա փոխվում ա նաև դրանց դիտման անկյունը: Հետևաբար, եթե, աստված հոգին լուսավորի, Հերունին 90-ականներին էդ ծակերով նայել ու եսիմինչ աստղեր ա տեսել, ապա 4-8 հազար տարի առաջվա մեր աստղագետ նախնիները չէին կարող նույն անկյան տակ նույն աստղերը դիտել, գրողը տանի !!!

3. իմ կարծիքով Զորաց քարերի տարածքը ընդամենը մի ծիսական արարողությունների վայր ա եղել, ու նաև դամբարանդաշտ, այլ ոչ թե աստղադիտարան, իսկ եթե նույնիսկ ընդունենք,  որ հայոց նախնիները աստղեր են նայել էդ չարաբաստիկ քարերի նույնքան ծակերով, ապա պետք ա ընդունենք նաև, որ այլմոլորակայինների մի բանը խառն ա ստեղ... 

4. Ու ընդհանրապես, պետք չի որ ֆիզիկոսը զբաղվի հնագիտությամբ, ու հակառակը: Հերունին որպես ֆիզիկոս, ինչքան գիտեմ, հզոր ալեհավաքներ ա ստեղծել, նաև արևային լիցքավորիչների մի տեսակ, ուզում եմ ասեմ` որպես ֆիզիկոս ֆիզիկոս ա, բայց... 

5. Ու նաև պետք չի փնտրել բարդ բաներ պարզի փոխարեն...մեր ճարտարապետության դասախոս Մուրադ Հասրաթյանն ասում էր, որ էդ ծակերը քարերի հեշտ տեղափոխման համար են արել:

6. Իսկ ինչ վերաբերում ա Stonehenge  ու Քարահունջ բառերի վերջին 4-5 տառերի նմանությանը, ապա կասեմ, որ ճիշտ ա` մեր ու բրիտանացիքի սիրտը վաղուց շատ էլ որ լեռներում ա, բայց դա ինչ կապ ունի....

Հ.Գ. Որպեզի տպավորություն չստեղծվի թե հնագետներին եմ պաշտպանում, մի դեպք պատմեմ:

Շիրակի մարզի Հարթաշեն ու Զույգաղբյուր գյուղերի միջեև զույգ քարերով շարված մի ճանապարհ կա, որը որոշ հնագետներ համարում են մի շատ հին ծիսական ճանապարհ ու շատգիտեմթեինչ: Մի քանի օր առաջ զրույց պատահեց ժայռապատկերաբան ու քարանձավագետ Սամվել Շահինյանի հետ, որն ասեց, թե դեռևս կենդանի են կողքի գյուղերի էն բնակիչները, որոնք հայրենականի տարիների շարել են էդ քարերը` հակատանկային պաշտպանություն ապահովելու համար...չէ որ վտանգ կար, թե սովետի պարտության դեպքում թուրքիան կհարձակվի հայաստանի վրա...

 

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Բ/

Բ մասը էսքան շուտ չէի գրի, եթե ռուբոն բեդրոսի մոտ իրան քաքլանի պես չպահեր...
ախր նենց ա խոսում, ոնց-որ իրար նոր են ճանաչում, ախր իրար հետ համերգներ են տվել...
ձևեր ա թափում մթոմ չի հիշում` մեսչյանն ով ա, հետո յանիմ տեղն ա բերում, հետո ասում ա հեղինակ կատարող չի...
Սա էլ փաստորեն Մեսչյանի պատասխանն ա:
Ես Հախվերդյան շատ եմ սիրում: Ես մի ամբողջ մանկություն, պատանեկություն, ու սիրահարվածություն եմ ապրել էդ երգերով: Ես էլի կլսեմ Հախվերդյանի երգերը, բայց մեկա արդեն ուրիշ ձևով: Ես գիտեի որ ինքը էշ-էշ խոսալու մեծ վարպետ ա, ու երբեմն իրա էշ-էշ խոսալու մեջ լավ ու ճշմարիտ տարրեր կային /նույն կերպ սահակյանն ա վահրամ/, բայց արդեն էդ մարդուկը չափն անցավ:
Մարդիկ, ինչ-որ մեկին օբյեկտիվ գնահատելու համար գոնե հավասար պետք ա լինեն նրան: Հարութը Ռուբոյի թասընկերն ա, ու դա նրանց համար վերջնա, այսինքն լակելու ընկերը ամենալավ ընկերն ա...
Ռուբո ջան, դու աննասուն ես ու լակիչ, բայց ես քո երգերը շատ եմ սիրում :-ՃՃՃ
ինչ լավն ես եղել ու երգել ջահել վախտ...ափսոս, հերդ կարգին մարդ էր...


Հարութ ջան, դու էլ ես լակիչ, ու համ էլ ռաբիզ, բայց ես քո երգերն էլ եմ սիրում, ավելի շուտ քո կատարմամբ երգերը, չէ որ դու երգ չես գրել գոնյա մի հատ...որտև երգեր կան, որոնք ես սիրում եմ ու դրանք ունեմ մենակ քո կատարմամբ :-ՃՃՃՃ
Արթուր Մեսչյանի մասին համարյա բան չունեմ ասելու, ինքը էսօր Ատլանտի նման ուսերին հայերեն երաժշտությունն ա պահում, թեկուզ ինքը դա չի ընդունում....չասեմ, կարող ա խանգարեմ մարդուն, մատենադարանն ա կառուցում...




կարդա նաև`

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Ա/

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Գ/

Tuesday, January 25, 2011

Ցուրտգիշերային վերելք դեպի Հատիս

Անցած կիրակի գիշերվա 3-ից սկսեցինք գիժ-գիժ բարձրանալ Հատիս լեռ

    հասանք գագաթ` 2539մ ծովի մակարդակից, ու բարևեցինք արեգակին...

 լուսանկարեցինք Արագածը
 
Արա լեռը

  Մասիսները

ու ինքներս մեզ :-)))

Ժողովու՛րդ !!! մեկ-մեկ քաղաքից դուրս եկեք, մեղք եք...



Thursday, January 20, 2011

Անի: ֆոտոներ, մոդելներ ու եկեղեցիներ

Ana Zalewska & Karolin Machova for Elle Turkey by Senol Altun

ոմն նենգ ու դավադիր թուրքեր ֆոտոսեսսիա են կազմակերպել մեր հինավուրց մքղք Անիի եկեղեցիների  ետնախորքին...

/ետնախորք = ֆոն/

ամբողջ ֆեյսբուքահայությունը խառնվեց իրար առավոտվանից էս մի քանի ֆոտոյից...ժողովուրդ, ձեզ էլ բան ա պետք, որ կրկին հիշեք մեծ եղեռնը ու մեկ էլ էն, որ անին էսօր մեր սահմանից դուրս ա, ու որ մենք կոտորվել ենք թուրքերի կողմից...

 բա որ լինքի տակի քոմենթները կարդաք` "նրանք ոչ մի բարոյական իրավունք չունեն մեր եկեղեցիների ֆոնին ֆոտոներ անեն" ու տենց ապուշություններ....


տո լավ էլ ունեն, էդ հայերը բարոյական իրավունք չունեն եկեղեցի ունենան, որովհետև եկեղեցուն վերաբերում են որպես գոմի ու մոմ ծախելու բուդկայի....

այսքանը 

 

© անՆամուս, XX . I . MMXI ®

Saturday, January 8, 2011

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Ա/

վաղուց էի ուզում ես թեմայով գրել, վերջը էս տեսանյութերը դիտելուց հետո որոշեցի գրեմ.



նախ ասեմ, որ հիմարություն եմ համարում Հախվերդյանի ու Մեսչյանի ստեղծած երգերը, առավել ևս իրանց` իրար հետ համեմատելը: Նրանք լրիվ տարբեր են, չնայած որ հասակակից են, սովետից ճնշված են, ծայրահեղական են /որոշ չափով/, իրենց վրա են կրում "երևանցու" ծանր դրոշմը և այլն, և այլն...
...կա մի մութ պատմություն, որ եսիմ որտեղ եմ կարդացել...ուրեմն մոտավորապես սենց.
մեր առաջին ու վերջին վեհափառ վազգեն ա-ն շատ էր սիրում Մեսչյանին ու Հարութին...իրանք էլ հետապնդվում էին кгб-ի կողմից և ամենայնը թաքցնում էր նրանց վեհարանի տակ սարքած ձայնագրման ստուդիայում...մեսչյանն այստեղ ձայնագրում է իր առաջին սկավառակը, ավելի ճիշտ ժապավենը, /որն էլ հետագայում թռցնում է հարութը, / այն ժամանակ վեհափառին հաջողվում է Հարութի գործերը "սարքել" ու через լիբանան փախցնել-ուղարկել ամերիկա, դե սա էլ հետը տանում է Մեսչյանի երգերով կասետները...ու շատ մարդիկ ահագին ժամանակ կարծում էի թե Հարութն ա հորինել "ուր էիր աստվածն" ու այլ երգեր...բայց Հարութը կյանքում երևի մի երգ գրած չկա...ստեղից-ընդեղից տարած-կպցրած վերամշակած բաներ են...ու "ուր էիր աստված"-ի տակ թախծոտ ամերիկահայերը սկսում են տանգո պարել ու հիշել մեծ եղեեռնը...
...շատերը մեղադրում են Մեսչյանին, թե ինչու նա "թռավ' ամերիկա 88-ին., հայրենիքի համար ամենածանր պահերին..ես չարդարացնեմ, մենակ էն ասեմ, որ ահագին հետապնդվում էր ու ճնշվում ՊԱԿ-ի կողմից, իսկ, իր ասելով, վերջին կաթիլը 88-ին Օպերայի բակում ելույթ ունենալու ժամանակ հոսանքի ինադու անջատումն էր հհշ-ականների կողմից...նայեք ներքոհիշյալ տեսանյութերը, դեռևս հախվերդյանի հետ ա ...
1988 Demonstrations in Opera Square 1 

1988 Demonstrations in Opera Square 2

...մեր ինստիտուտի վիմագրության բաժնի բիձա վարիչ ու միաժամանակ բաբնիկ Գր. Գրիգորյանն մի օր զրույցի մեջ ասեց, որ Մեսչյանը իր արշավախմբի ճարտարապետն ա եղել վահանավանքի վերականգնման ժամանակ, 80-ականներին... 


...շարունակելի...

 

ահա և շարունակությունը`  

մեսչյան, հախվերդյան, ձախ հարութ /մաս Բ/

Thursday, January 6, 2011

Համմուրաբի

Ամերիկացին սխալմամբ 30 տարի նստել է բանտում

ԴՆԹ անալիզով պարզել են, որ նա չի բռնաբարել, պատկերացնում եք էդ մարդու վիճակը բանտից դուրս գալուց...

էս լուրը մտածելու տեղ տվեց...ու եկա էն մտքին, որ բանտ պիտի չլինի, ու պետք ա գործեն Բաբելոնի թագավոր Համմուրաբիի օրենքները...

...օրինակ` գողին պետք ա ոչ թե բանտարկել, այլ կտրել ձեռքը, կրկնելու դեպքում` երկրորդ ձեռքը...

...բռնաբարողին պետք ա կռտել /իհարկե ժամանակակից մեթոդներով ապացուցելուց հետո/...

...մարդասպանին պետք ա նույնը բաժին հասնի...

...ու տենց շարունակ... 

 

Tuesday, January 4, 2011

Հայերեն տառատեսակներ

Կարող եք ներբեռնել հայերեն տառատեսակներ, այդ թվում վերջերս պաշտոնապես ընդունված "Մարիամ"-ը և "Գրապալատ"-ը: Գրապալատը շատ լավն ա, բայց Մարիամը լրիվ հում ա, ոնց որ կիսատ արած գործ լինի:

Monday, January 3, 2011

the unforgiven

եթե unforgiven-ի համար Metallica-ին կարելի ա աստվածացնել.../ու դասել ծանր երաժշտության վերին էշելոններում.../
...‎.....unforgiven II -ի համար` սիրել...
‎...ապա unforgiven III-ի համար կարելի ա ուղղակի թքել էդ խմբի վրա...
...ու լսել միայն առաջին հինգ սկավառակը...

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)