1707-Ա Դիվիսադերո փողոց, Սան Ֆրանցիսկո,1929 /հատված/
...Օրվա ընթացքում մայրս աշխատում էր մի ունևոր ընտանիքում, հետևաբար դպրոցից հետո ես տրամադրությանս տակ ունեի մի քանի ազատ ժամ, որոնք տնօրինում էի մեծ հաճույքով: Մի օր ես ընթանում էի` կանգնած սառույց տեղափոխող ձիասայլի հետնամասի աստիճանին, երբ մայրս տեսավ ինձ: Նա ինձ քաշեց-իջեցրեց ձիասայլից և մի քանի ուժգին հարված հասցրեց: Ես նրան այդքան զայրացած երբևէ չէի տեսել: Երբ նա հանդարտվեց, ասաց, որ այդ խաղը խաղալիս ես կարող էի լուրջ վնասվածքներ ստանալ: Դա էր այդ դիպվածի ավարտը: (Բայց երբ մայրս մոտերքում չէր լինում, ես կախվում էի սառույց տեղափոխող ձիասայլի աստիճանից և ուրախ ու երջանիկ առաջ շարժվում: Ես մտածում էի, թե ոչ մի վտանգ էլ չկա: Դե, իհարկե, չկար, բացառությամբ այն բանի, որ վտանգ կար): Սակայն շուտով որբանոցից համառորեն պնդեցին, որ ես հետ գնամ, և այդպիսով ես վերադարձա: Ամեն ինչ լավ էր, լուրջ խնդիր չկար, չնայած ես շարունակում էի ատել այդ վայրը:
Ընդգծումն իմն է` Ա.Պ.
No comments:
Post a Comment