ՈՐՄԶԴԵՂՆ
քստիկների-տռուսիկների ժողովածու-հավաքածու
նախքան կարդալը քո զգուշացնեմ, որ բաց լեքսիկոն է օգտագործված...հետո չասես` յախկ էս ինչ այլանդակն ես...իսկ ուղղագրական, կետադրական, շարահյուսական ու էլեսիմինչու «սխալներս» միտումնավոր են...գրել եմ յունվար-փետրուարին
...դե որ տենց ա ու սկսեցիր կարդալ...ամփոփում ենք 009-ը ու հետևից 010-ը մի տասնամյակ` դեկանը դարձավ ամբիոնի վարիչ դեռ մինչև հիմա թարթիչներիդ վազվզոցն եմ մատներով բռնում ու վտվտոցը մազակալած երեսիս մտան ականջիս հետևը ծամոն կա կպցրած էն մեր մանկության ծամոնները հայկական նարնջագույն ու կանաչ ժամանակով կատուն ճոն էր մարոն գլխին մազեր չուներ երբ ես մեռնեմ ինձ փորի վրա կթաղեք որովհետև մեջքին պառկած քնել չեմ կարողանում` օձի ձվերի արաղ եմ խմել թևատակերիս տակ քամի կխաղա էն կարուսելն էլ որ չէր աշխատում հետո ես եկա հետ դու թռար հիմա և հետո դու կլինես հեռու էդ ամենը քո պատճառով ու քայլերս իմ աչքերով էս գրածս կուտակվել էր էս դեկտեմբերը ծալքավորվել էր մեջքիս վրա հող էր փոցխել ամբողջ տարին վազվզեցի բոլոր աստղերը թաքնվեցին
արդեն
ու ես դեռ ձնախառը անձրև եմ,
տեսնում
քո`
մշուշի մեջ...
...դեկտեմբերին նենց ստացվեց որ օրը մի երկու անգամ տաքսի էի նստում հետո իջնում` պռոբկեքով ու նոր տարվա խաժամուժներով` դե տաքսիստներին էլ թեմա տաս` խոսան, իրենց լեզուն էլ քաղաքային ֆոլկլորի մի շտեմարան...
«երևանյան տաքսիստներ» - ից
-ախպեր էդ հմի որ տաքսի ենք քշում հո սաղ կյանքներս էդ գորձին չենք եղել, ռաստով (ծթ. հեղինակի` հայաշատ քաղաք ՌԴ-ում:-) մի հատ աբյեկտ ունեի աշխատցնում էի, կաֆէ էր էլի, էս քաղաքապետը ամեն գորձի գնալիս կանգնում ձեռով ինձ բարևում, նոր էր գնում (…ստի մամման՞)
...Էս թվականը լավ էր բեղուն էր ի համեմատ մնացածի` աշխատանքի անցա հնագիտության ինստիտուտ, միացա հայոց երկնակամարի բայքերներին, ամառվա մեծ մասն անցկացրի շահումյանի արձանի հետնամասի ջրավազանի մեջ` երեկոները, ու մեկ էլ սևանի ավազոտ ու անմարդաբնակ ափին` կիրակիները...
էլի` «երևանյան տաքսիստներ» - ից
կինո էրեվանով մտնում ենք հրապարակ, մեկ էլ`
-հլը նայի ինչ ոռռ ա (էդ «ոռը» մի հաստաոռ աղջիկ էր) արա սրանք լրիվ գժվել են, ասում են էլ հայ տղեքը էլ չեն կարում *ունեն: Ըդենցներին պտի բռնես կըզըցնես` այ սենց (ղեկը թողել ցույց ա տալիս թե ոնց...), մեջքին ձեթ լցնես` ծորա` բայց չթողնես հասնի` ընենց կոխես` որ սկսի գոռալ «Կեցցե մայիսի մեկը»...
...ձեռի հետ ունեցա մի հատ.իկ անպատասխան սեր, դե էլ ոնց առանց դրա, գերմանացիք հայաստանի ու մի քիչ էլ իմ մասին ֆիլմ նկարեցին, մոտոն քշեցի ավելի վայրի տեղերով, բլօգ բացեցի ու սկսեցի ավելի ինտենսիվ գրել...ու տենց մտմտալով վիժվեց մի արձակ ոտանավոր...
...էն ամեն ինչն ու իմ ոչինչը անմնացորդ նվիրում եմ քեզ,
էն.իմ.ու.քո էն դիլիջանը, մոտոյիս հետևի ծանրացած անիվը,
էն հացուպանիրը, էն խոտերը կանաչ,
չբացվող կողպեքը, էլեկտրիկի կիսախմած շամշադինի հոնի արաղը,
ու կանգառները կիսաթավալ, բանտարկված սպիտակ հեծանիվը,
ուսապարկիս մեջի չորահացի փշրանքները,
չմիացրած հոսանքալարը
անձրևից հետո էլի եկող դիլիջանձրևը
թանաքամանիս մեջի նստվածքը
արևն էլ եմ նվիրում, գրպանումդ պահիր.քեզ հետ կլինի
հողն ու ցեխն էլ վերցրու, թքոտի կպցրու երեսիդ,
բայց անձրևը չեմ տա` պահում եմ իմ մոտ,
պառկած մեջքիդ հետքերն էլ արդեն դարձել են տերևների չ.գիտեմ.թե.ինչ շաղոտ,
մի քանի տեսակ շոկոլադը, ու շերտավոր պանիրը, մորուքս սափրեմ` կշռեմ ու տամ քեզ,
անձրևի տակ մնացած փայտերը փայտախտի փտախտով են վարակվել,
ու փայտոջիլվել
առանց մորու մի հատիկի` բայց առանց էդ էլ` մորու էն` մենակ իմ տեսած բացատը քո դիակն է վեր հանել, ու հիվանդացել
ու քո կանաչամուգ ու մեկ էլ մթնածամուկ` քո աչքերն է նկարել,
էն հենված ծառին… ու մուրաբայից, էն նռնակապույտ
կպել է մատներիցս շրթունքիդ թուուու՜նդ ջինահոտը,
ու մոխրանկարս ջնջվում է կամաց...շպրտում եմ քեզ
…քեզ եմ շպրտում
...ու դեռ էսքանն էլ ու էն հներն էլ,
ուէսքան աղբից հետո, ու էսքան ցեխից հետո, զիբիլից հետո
ու..քեզնից հետո
ամենից հետո ու հետո ինձնից
առանց ափսոսանք...ես դեռ ասում եմ..
...ախր...ինչ լավ ես չէ՞…..........գրվում...…
...հետո սուրճ եմ խմում` առավոտյան նվեր են տվել, հետո օրս թեքվում է կամաց-կամաց ու առավոտվում-առավոտանում իսկ իմ գիշերը լուսին է ծնել-վիժել ծառերը կանգնած են ակներս դեռ թաց են ու սլպտում են հը՞ ինչ՞ կասես, դեռ կարաս մի բան ասես թե կոկորդդ թարախակալել է ու մամռակալել որմզդեղնի եղջույրի կոթ դաստակալի խորը կցորդ երկսայրանի իմ դաշույնը փառ է կապել հողի մոտիկությունից ու սրսուռից ու անձրևի քչությունից …արքայախնձորի գողն ու վայրի խոզի փշածառը մոտեցան իրար ու ծնվեց ռոքն ալտերնատիվ պրոգրեսիվ ու փսիխոդելիք…
…մոնիտորս 22 մատնաչափ ա, ականջներիս հեռավորությունն իրարից մի գլխաչափ, աչքերիս մոտիկությունը` մի քթաչափ...
...carolina herrera-ի 212-ը, յոթ համարի տրամվայը, առաջին համարի ավտոբուսը, վեց համարի երթուղայինը, անհամար համալսարանը, ալեքմանուկյանի դամբանաքարը, մատենադարանի վիտրաժները, համակարգչիս կոշտ սկավառակը, պուլպուլակի սառը ջուրը, անգլիական այգու նստարանները, ապագայիս անպատասխան սերերը, ինստիտուտիս հետևի խաղողավազ բակը, մոտոյիս կայանատեղերը տարբեր հայաթներում, գրադարաններիս մուտքի տոմսերը, սպասվող գարունամառները, արագածոտնի արայի լեռը, ապարանի ջրամբարը, երեսիս ցփնած ասֆալտաջուրը, սպիտակի քաղաքամեջը, մեր չեղած գյուղի գյուղամեջն ու դիլիջանի թախտամեջը, իմ սատկացրած տառականների ճխլտոցը, տախտակների ճռճռոցը...
«երևանյան տաքսիստներ» - ից
- *ունեմ սրանց ապառիկ բերանը, ձեռները մի էրկու կապեկ փող ա ընգնում ապառիկ աֆտո են առնում ու ընգնում մեր ջանին, հըլը սրա քշածը նայի բիձեն լրիվ խելըռել ա հեչ կ*րին էլ չի (բիձեն ալավերդյանով պռոծիվ էր մտել, ալավերդյանն էլ միակողմանի ա...) ամեն մի փող ունեցող *անդոն մի էրկու հատ *ուց ունի ամեն մեկի համար մի հատ մաշնաՅ ա առնում ա*առկեքն էլ վրա են գալի մեր ջանին արա ուր էս կայնե աջդ բացա գան*ոն քշի այ հայվան...
...նախաճաշում եմ հոնի մուրաբայով քաղցրացած թեյիս մեջ չորահացը թաթախելով, պնդուկ-պոպոքով, ծիրանի ու դամբուլի թթվաչրով, թեյնիկիս գոլորշիով, ու խոհանոցի ծխահոտով, ոտնամանիս քստքստոցով ու բլօգիս առաջին էջով...
«երևանյան տաքսիստներ» - ից
...ապեր ես միշտ էս ալավերդյանի վրա եմ կայնում, էս փողոցի ու հայաթի տղա եմ, ինձ միշտ կարաս ստե գտնես...
...կայարանի մետրոյից ոտքով մինչ իմ որջ կլինի մի վեց րոպե` եթե արագ եմ քայլում, մի ութ րոպե` եթե հանգիստ եմ քայլում, ու 12 րոպե` եթե ականջներումս երաժշտություն կա ու ես ուտում եմ շաքարածծված փախլավա, որից բեղմորուսս ամբողջովին ու տակավին շիրոտվում է, լավա գոնե ճամփի կեսին մի պուլպուլակ կա սառնորակ` կլվացվեմ…
«երևանյան տաքսիստներ» - ից
...մեկը կար գալի հինգ հազար տալի` ծ*ում էր, ասում էի ախչի խի մարդունդ չես *ծում, ասում էր` ամաչում եմ...
...մանկապարտեզում մի պատասխանատու սեր ունեի զարուհի էր անունը մինչև հիմա հիշում եմ էդ լպստիկին, ես ունեի սանդալներ ու չէի կարողանում դրանք կոճկել իսկ ինքը կարողանում էր J ու տենց ես շատ պատասխանատու կերպով սիրեցի նրան...և իմ մանուկ հոգին լցվեց հակառակ սեռի հանդեպ յուրահատուկ խանդաղատանք- գորովանքով և սկսեց թրթռալ սոսատերևներից էլ լավ…և ըղձակաթ իմ հեգ հոգին կուլ տվեց գարնան կարմիր ծաղիկը փշատերև…էսքանը սփյուռքահայ նեգռերի համար էր…մի քանի մրջյուն բռնեմ դնեմ մեջքիդ թող վազվզեն` էս յան էն յան…եթե հրաշքին չես հավատում հավատա իմ սիրուն...թեքվեցի չէ…մի դարձրեք ուշադրություն…
…էդ ինչքան ես ներծծվել, թարգը տուր ախչի…տենց շարունակես երեսիդ կսկսի մորուք աճել...ինձ համար անհագ ոտանավոր էիր անհանգ բանաստեղծություն գնացած ամպի կարոտ չմշակած ժայռ անհոգ լքված օրեր մութ ունքերով երկինք ցեխի վերին շերտի ուրարտական գետնափոր դամբարան սև.դառը.սուրճով.լիքը.ջազզվէ ցավագար աչքերիս խաղողի վազ չքաղած ջրվեժի ցայտք կրակի պեծ չհանգած մոխրակարոտի կճեպոտ վառված կարտոֆիլ ավազի փայլուն հատիկ դառը տաք շոկոլադ խելոք-մելոք նիհար-միհար թելիկ-մելիկ բարալիկ-մարալիկ վտիտ-մտիտ սիրուն-միրուն փափուկ-մափուկ ծիծիկներով ու տենց լիքը հեռու ու անիմաստ բաներ... բայց ինչ արած անցավ ժամանակ ու դարձար փչովի խաղալիք տիկնիկ պոչիկ արած մազերով` մի ասեղ լինի ծակվես պայթես ու փուքսդ կիջնի ու կսմքես ու մաղձդ կհոսի դուրս լիճ կկապի ու…երևի կհանգստանաս քչությունից...իմ...հանգիստ եղիր չեմ ատում…մի արանք նստում ու ռեժիմով ատում էի քեզ, էնքան էի ատում որ ատամնացավս բռնում էր ու մեկեն ուժասպառվում էի...անցավ...այսինքն անցավ-գնաց ոչ թե անՑավ... որովհետև ես եմ անկեղծ ու ասեցի էն ինչ զգում եմ ու զգացել…տեսնես հիմա որ մեկի գրկումն ես խաբում...
...էդ աչքերն էլ հեչ քոնը չեն,
դու արժանի չես կարող էդպիսի մաքուր աչքեր ունենալ
ու ժպիտն էլ քոնը չի...
էդ ժպիտն իմ աչքերի տեսացածն է…գողացել եմ...վաղուց
ու կապրեմ էնքան`
կփորձեմ ապրել,
որ քո մասին լավագույն գրածս
մի օր բրիչով փորագրեմ մտքում...իմ
ու...մատներովս` դամբանաքարիդ...
...բայց էս ամենը հեչ էլ կապ չունի, որովհետև ես միշտ կհիշեմ երկու գարունների երկու մայիսների երկու ճամփեքի երկու դիլիջանն ու ժպտացող այն մեկ աղջկան էն մեկ հենված լանջի էն մի պառկած բացատում...
…իցկ ես արթնացա 11-ին` կեսօրից մեկ ժամ առաջ ու առանց վարանելու հիշեցի որ մի անգամ գյուղում հանգստանալուց քաղաք եկանք ամառ էր շոգ էր քրտնած էինք մտանք մեր տուն...խաղաղ էր հով էր ու զով էր ոնց որ տանը ու ոնց որ տունը սովորել էր անկենդանությանն ու անշնչությանը ու մի օրեկան չափ պահեց բաց չթողեց անմարդաբնակ վիճակը մենակ էր մնացել առանց մեզ ու սովորել դրան, էդ ոնց էի զգում...տան կարոտը կոկորդիս մեջ նստած` անոթներս ցամաքացնում էր...
...երևանյան էս ձմեռն անսովոր շուտ անցյալ անկատար դարձավ ու իմ գրվելիքը դարձրեց ապառնի ըղձական, միջօրեն էլ` ներկա հրամայական: Արդեն գրում եմ ամեն օր, գոնե մի տող կամ էլ մի չըռթ...մեկ-մեկ գրում եմ նաև ձեռագրով` հավես է սպիտակ թղթի վրա գրելը, էդ հավեսն իմ մոտ երկրորդ շնչառություն է ստացել: Գնամ որսի որմզդեղնի, միգուցե մերկ ձեռքերով մի նմուշ հաջողացնեմ բռնել: Կբերեմ տանիքում կպահեմ, սուրճ կտամ մեկ-մեկ, կտանեմ ման ածելու: Չնայած հրացան էլ ունեմ, դրանով կգնամ: Էս ինչի մասին եմ գրու՞մ: Միգուցե որմզդեղնի: Չէէէ` հաստատ որմզդեղնի: Մեծ, պոզավոր ու կոտոշավոր որմզդեղնի, որ ապրում է հյուսիսային ամերիկայի սառցադաշտերում ու որի գլուխը` եղջյուրներով հանդերձ մարմնի զանգվածի ուղիղ կեսն է: Հիշեցի վինի թուխի բծավոր շուտովգամին: Հայերեն թարգմանության մեջ իհարկե: Ու իհարկե էդ թարգմանությունն արված էր ռուսերենից: Մենակ մենք ենք որ բնօրինակը թողած` երկրորդ ձեռքից ենք թարգմանում...
...ու վերջապես երբ ոտնամաններիս տակը բարակում է, զգում եմ ամեն ավազաքարը, իսկ ինքնաքոք ժամացույցով չափում ամեն րոպեն, որտեղ կա երեք սլաք` մեկը լսողին, մեկը պատմողին, էն մեկելն էլ` լաց լինողին: Իսկ որ թե սենց շարունակվեց, կծերանամ...միգուցեթե
ասում եմ` ուուուժս ու էլի կարդում եմ
ReplyDeleteէդ հիմա լավա թե վատ :-)
ReplyDeleteԱպրես !!!
ReplyDelete:)))))))))))))) խառնա լավնա վատնա բայց երեևի ավելի լավնա քան վատնա :)
ReplyDelete