նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, December 31, 2011

գործ տվողներ

Սովետի վախտվա գործ տվող գրողներն են եղել հրաչյա քոչարն ու նաիրի զարյանը:
Երևանում իրանց անվան փողոցները կպած են ու շարունակում են իրար:
Ինչ-որ դավադիր կապ չե՞ք նկատում :-ՃՃՃՃ

Friday, December 23, 2011

ետ տվեք մեր հողերը

Ինձ ընդհանուր առմամբ մեկ ա՝ Ֆրանսիան կդատի ցեղասպանությունը մերժողին թե ոչ, դրանից տաք ու սառը չի լինում: Դատարկ ջուր ծեծոցի ա, մեծ պետությունները միշտ մեզ օգտագործել են իրենց շահերի համար, դա անվիճելի ա: Նույնը կասեմ Թուրքիայի  մասին. լավ ասենք ընդունեց, որ հեղինակն ա ցեղասպանության, ինչ ենք անելու???? Հոգեպես բավարարվելու ենք???? Այ եթե հողեր վերադարձնի, Վանա լիճը ներառյալ, այ դա ուրիշ բան կլինի: Այ դա կլինի զղջում: Իսկ մնացածը երազախաբություն ա:
Հարևան հնդկահավ, ետ տուր մեր հողերը, թե չէ շուտով մեր բնական պաշարները վերջանում են, մեր օլիգառլախներին նոր տարածք ա պետք անտակ հորը լցնելու համար, ետ տուր մեր հողերը, բայց մի մոռացի քրդերին հանել, նոր վերադարձնել, թե չէ մենք 2 միլիոն ենք, իրանք՝ 20-40  միլիոն, մեզ կուլ կտան :-)

Tuesday, December 20, 2011

բանդեռլօգի

սա գլուխգործոց ա



վերջին ժամանակներում իմ տեսած ամենահզոր գլուխգործոցներից մեկը

Monday, December 19, 2011

տռամպլինի տեսությունը

Մեր կուրսի Վազգենը, մեր ուսանող վախտ, մի տեսություն էր հորինել՝ տռամպլինի տեսությունը: Այն նվիրված էր մեր կուրսի ոռմտնուկ, հետամուտ, կարիերիստ /վատ իմաստով/  ու քսմսվող մասսային: Ուրեմն սենց.
օբյեկտը /այսինքն նա, ում հետույքը ենթարկվելու էր հարձակման/  լավ խորը կռացած կանգնում ա երևակայական տռամպլինի տակ՝ բնականաբար հետույքը բաց: 
Սուբյեկտը /hետամուտ լինող անձը/ տռամպլինի գագաթին տկլոր կանգնած յուղում ա ջանդակը, հետո ցատկում, սահուն պլստում ու հայտնվում համապատասխան տեղում :-ՃՃՃՃՃ
Ինչ ասեմ, ժողովուրդ, մի դարձեք կուսակցական, մի կզեք փողի համար, ժօպալիզությամբ մի զբաղվեք առաջ գնալու համար:


եղի՛ր ակտիվ, դարձի՛ր կուսակցական

եղի՛ր ակտիվ, դարձի՛ր կուսակցական
նախընտրելի է՝ հանրապետական
կարող ա մի օր քո բախտը բացվի,
հետամուտ լինես ու մի օր ստացվի
դառնաս թեկնածու՝ գիտությունների

:-)))))))))))))))))))))




Saturday, December 17, 2011

աբանամաթ

Ոգևորված գնացինք ռուսական թատրոն՝ դովլաթովյան գրվածքների կոլլաժի հիման վրա Աբանամաթ ներկայացմանը: Ներկայացվում էր նրա կյանքը՝ լենինգրադ, տալլին, պուշկինյան արգելոց, նյու-յորք: Շատ հիասթափված եմ, անցնենք հերթով.
Դովլաթովին մարմնավորողը չափազանց անհաջող էր, առանց խարիզմայի, նենց ձեռի հետ, նրա կնոջը ներկայացնող դերասանուհին՝ հիստերիկ էր /իրական կինը շատ հանգիստ, մելանխոլիկ կնիկմարդ է/: 
Երաժշտությունը բաղկացած էր սաքսոֆոնային մի կտորից ու ուշադրություն՝ դլե յամանից ու գլխարկով հայոց կոմպոզիտորի Արցախ և մեկ այլ ռազմահայրենասիրական գործից /ստեղ չեղած մազերս բիզ-բիզ էին կանգնել/: Մենք մեր ողբն ու դատարկ ռազմահայրենասիրությունը պիտի բռթենք ամենուր:
Դովլաթովը շատ հանգիստ է տարել իր՝ կիսով չափ հայ լինելու փաստը, իսկ մեր բեմադրիչները շատ ծանր են տարել դա ու սարքել ներկայացման մեխը /ազնավուրն էլ ա հայ շարքից/....Հա, հասկացանք, հայի արյուն կա մեջը: 
Ինչ ասեմ, ահավոր գեղցի ու անճաշակ բեմադրություն, էկլեկտիզմի վերջին խազը:
Ես համարյա թե վստահ եմ, որ նրանք չեն կարդացել Դովլաթովի գրածները: Հա հենց տենց, ոչ թե կարդացել ու չեն հասկացել, այլ հենց՝ չեն կարդացել:
Իմիջիայլոց ներկայացումը սկսվեց կես ժամ ուշացումով՝ բարձրաստիճան հյուրերի էինք սպասում` Րիտոչկային, ամենայն հայոց նավաստուն...
Դրական բանը մեկն էր՝ երկրորդ պլանի դերասանների խաղը շատ լավն էր:

Հ.Գ. Դովլաթովն իմ ամենասիրած արձակագիրն ա

Wednesday, December 14, 2011

հայկական անեծքներ

«Բալեդ առջեւդ թպռտորիկ գա»
«Ծծերըմդ փիթլա (պատրույգ) բանի»
«Բեղ ու միրուքդ թափի»
«Շորերդ տերտերին տամ»
«Էնքան քեզ շինեն՝ ցանց դառնաս»
«Ծծերդ լպստող չեղնի»
«Մեռլի միս ծամես»


Tuesday, December 13, 2011

ագուզառովա

Ընդհանրապես դեմոտիվատորներ շատ եմ սիրում, բայց ես մեկը ցխեց թողեց, սա կարդալուց համարյա լացում էի ծիծաղից, ով ագուզառովա նայել-լսել ա՝ կհասկանա :-ՃՃՃ
սենց մեկ էլ ծիծաղել եմ կանադացի էմիգրանտի օրագիրը կարդալիս:


Friday, December 9, 2011

կասկադ


լուսանկարում կասկադն է, 1970-ականներ, Երևան


իսկ սա երևի 60-ականներն են

Friday, November 25, 2011

ա՜խ, չդարձա ես պիոներ

ա՜խ, չդարձա ես պիոներ


ռազմահայրենասիրական էպոպեյ պիոներ չդառնալու 
և հոկտեմբերիկ դառնալու մասին

ա՜խ, չդարձա ես պիոներ
տարիքում իմ պատանի
թե ոնց եղավ, որ քանդըվեց
էդ քըխ սովետը քաչալ գարբաչովի

մենք մեր փոքրիկ դասարանով
հենց կոմայգի գնացինք
ու նելսոնի մոտ ստեփանյան
հոկտեմբերիկ գրվեցինք

կանգնել էինք մենք այդքան փոքրիկ
արձանի մոտ կիսանդրի
88 թիվն էր կարծես
աշխարհում հանիրավի

իսկ նելսոնը մեր ստեփանյան
լիքը սալմանյոտ խփած
մեզ էր նայում իր հայացքով
խրոխտ քանդակված

դե, ինչ արած, մեր երդումը
այդ սառն օրը կարդացինք
ու մեր ձեռքերը քունքերիս պահած
բռնի ուժով հոկտեմբերիկ գրվեցինք
/ստեղ հանգը չբռնեց/

մեզ տվեցին պուճուր խարտյաշ լենինի գլխով
երկաթե աստղիկներ, որ ամրացնենք մեր դոշին
ու տենց մենք դառանք հոկտեմբերիկ
ու չդարձանք պիոներ.............................


պարզ ա չէ, որ պիոներ չդարձանք ԽՍՀՄ-ը քանդվելու պատճառով

Saturday, November 19, 2011

Ռաֆոն

Մի քանի օր առաջ գնացել էինք Ռաֆոյի մեծ տղու տուն: Տխուր էր ու ցուրտ: Նայում էինք նրա արխիվը՝ գծագրեր, ալբոմներ, նախագծեր, էսքիզներ, սեղանը, խեցեղեն անոթները /Ռաֆոյի դուստր Հասմիկ Իսրայելյանը հնագետ էր/: Փորձում էինք հասկանալ թե ինչ չափի գործ է մեզ սպասվում արխիվագրման հետ կապված: Հետո զրուցում էինք. Ռաֆոյի հարսը պատմում էր էն նախանձի մասին, որ եղել ա ճարտարապետների կողմից Ռաֆոյի հանդեպ: Պատմում էր, թե ոնց նրա աճյունը յոթ օր հողին չեն հանձնել, հետո տարել են քաղաքային պանթեոն, Կոմիտասի անվան պանթեոն տանելու փոխարեն /կուսակցական չլինելու պատճառով չեն թաղել հայոց մեծերի կողքին/: Թե ոնց չի կարողացել երկրից դուրս գա՝ էլի անկուսակցական լինելու պատճառով: Տխուր էր:





Friday, November 18, 2011

Արձագանքներ

Արձագանքներ

Օդում անշարժ կախված ալբատրոսի վրայով
Ու խորը գլորվող ալիքների մեջ
Կորալային քարանձավների լաբիրինթներում
Հեռավոր մակընթացության արձագանքը
Վազեց ավազների վրայով
Կանաչ է ամենն ու խորքը օվկիանոսի

Եվ ոչ ոք չի ասի թե որտեղ է ցամաքը
Եվ ոչ ոք չգիտի տեղն այդ որտեղի
Բայց ինչ-որ մի բան կշարժվի ու ինչ-որ մի բան կփորձի 
Ու կսկսի մագլցել ուղղությամբ լույսի

Օտարներ են անցնում փողոցներում
Հուսալով հանդիպել երկու առանձին հայացքներով
Եվ ես դու եմ և այն ինչ ես տեսնում եմ ես եմ
Եվ ափն իմ ծովի կշոշափի քո ձեռքը
Ու կօգնես հասկանալ ինձ

Եվ ոչ ոք չի կանչի մեզ արևածագին 
Եվ ոչ ոք չի ստիպի փակել մեր աչքերը
Ոչ ոք չի խոսի ու չի փորձի սավառնել շուրջն արևի

Անամպ երկինք ամեն օր դու ընկնում ես իմ արթուն աչքերի առջև
Կանչելով ինձ արթնանալ
Եվ պատի ու պատուհանի միջով
Գալիս են արևալույսի թևերի
Միլիոնավոր պայծառ մունետիկներն առավոտվա

Եվ ոչ ոք չերգեց ինձ քնաբեր
Եվ ոչ ոք չստիպեց փակել իմ աչքերը
Եվ ես բացեցի լայն պատուհաններն
Ու սողացի դեպի քեզ երկինքների միջով:

փինք ֆլոյդ


Monday, November 14, 2011

երկու նոր /հին/ երգ

էս վերջերս երկու նոր երգ եմ հայթայթել Ռուբեն Հախվերդյանից, այսինքն երգերը հին են, էդ ես եմ նոր գտել: Ինչևէ, չէի լսել, նրա պաշտոնական ալբոմներում էլ չկան դրանք:
Սեղմեք, քաշեք և լսեք


Wednesday, November 2, 2011

ջրանիշ ու հայոց ականավոր լուսանկարիչներ

Ջրանիշի /լուսանկարի վրա լղոզվող անուն ազգանունի/ մասին վաղուց մտածում էի
միշտ մտածում եմ թե ինչու են պանարմենիանի բավականին լավ ֆոտոները ոտից գլուխ լղոզված իրանց լոգոյով,
բայց խոսքը ոչ թե ֆոտո ագենստվաների, այլ անհատների մասին էր:
Նայելով հայոց ֆոտոսայտերը՝ եկա մի մտահանգման. մերոնք ավելի շատ մտածում են, թե ոնց մի օրիգինալ ջրանիշ բուսացնեն հորինեն ու ՃՊՊՑՆԵՆ դա իրանց օպուսի վրա, քան թե ինչքանով ա լավը իրենց ֆոտոն ըստ էության ու իրականում: Ու նենց էլ մի իրանք իրանց անուններ են կպցնում ջրանիշ հորինելիս որ էլ չասեմ: Նենց տպավորություն ա, ոնց-որ համաշխարհային լուսանկարչության հունը իրանք են փոխել :-)))


ահա ռուս ականավոր բլօգգեր ու ճանապարհորդ մեկի մտքերը դրա մասին

1. Плох тот фотограф, работы которого не узнаются без копирайта.
2. В случае необходимости найти автора фотографии всегда можно по EXIF или с помощью специальных поисковых машин.
3. Если кто-то захочет незаконно воспользоваться фотографией, удалить копирайт не составит труда.
4. Отсутствие копирайта не отменяет авторское право, которое на стороне автора.
5. Копирайт — дешёвый «самопиар».
6. Копирайт так или иначе мешает просмотру фотографии, вне зависимости от того, где и как установлен.
7. У большинства великих фотографов никаких копирайтов на web-версиях фотографий нет, и это повод задуматься, почему они так поступают (возвращаемся к п.1).

համաձայն եմ՝ 3, 5, 6, 7 կետերի հետ
մի քիչ համաձայն չեմ 2, 4 կետերի հետ
հեչ համաձայն չեմ առաջին կետի հետ


Համեստ եղեք, հայոց ականավոր լուսանկարիչներ, դուք համաշխարհային լուսանկարչության մեջ կազմում եք 0,000001 տոկոսը, այսինքն ուզում եմ ասեմ սենց՝ քաքեք էնքան, ինչքան կերել եք, այլ ոչ թե էնքան, ինչքան ձեզ ա թվում :-ՃՃՃՃ

Tuesday, November 1, 2011

երևանյան օրերի խրոնիկա կամ Փոքր Մհերն ու հայոց մեծ քաքը

երևանյան օրերի խրոնիկա  կամ  
Փոքր Մհերն ու հայոց մեծ քաքը



 հոկտեմբերի մեկին լուրջ անձրև եկավ
 սովորականից ցուրտ էր
 ոտքով եմ ման գալիս
 օպերայի բակում էլի մարտի մեկ ա սպասվում
 ասֆալտին վրան են խփել ու արդար ընտրություն են ուզում
 ու նաև ուզում են միզել, տենց վրան չկա մեջը զուգարան
 իսկ ընտրությունն անիմաստ ա
 եթե ընտրությունը փոքր ու մեծ քաքերի մեջ ա
 դրանից քաքի համնուհոտը չի փոխվում
 քաքը մնում ա քաք
 ու մեկ ա քաքի մեջ ճպճպում ենք

 իսկ վարչապետը կթու կովի ժպիտով ժողով ա անում
 իսկ մնացածը կույս հորթի խրխինջով իրար են նայում ու վրնջում
 ու իրանց թվում ա երկիրը տնտեսական աճ ա գրանցում
 /այ ստեղ փոքր մհերը մի թունդ քրֆում ա քարանձավի մեջ/

 իսկ մուսաս փախավ
 իսկ բանակում ինքնասպանվում են
 իսկ ՊՆախարարը հրաժարական չի տալիս
 խառը օրեր են
երկիրը երկիր չի
ցորենը չի դառել պոպոքի չափ
պոպոքը չի դառել ձմերուկի չափ
մենակ քաքն ա մնացել իրա չափ
իսկ Փոքր Մհերը լռվել ա ժայռում
չի գալի էս աննասունների վզները կտրի
մեզ էլ ազատի
ինքն էլ ազատվի
վայ-ֆայդ բռնի հանկարծ չփախչի
մենք զարգացել ենք քսան տարեկան լակոտ երկիր ենք
բայց մեկ ա էլի Փոքր Մհերի հույսին ենք

 հ.գ տենաս քարանձավում վայ-ֆայ կա՞
 տենաս քարանձավում պետքարան կա՞
 խեղճ Փոքր Մհեր, մեծատառով գրվող մեր փոքր ախպեր
 հա, մոռացա ասեմ՝ էսօր նոյեմբերի մեկն ա.....  

Wednesday, October 26, 2011

Քրիս Փֆայֆեր ու ՀՀ վաստակավոր բայքեր

Երևան էր եկել ականավոր մոտոցիկլիստ Քրիս Փֆայֆերը: 



Շահումյան հրապարակում մի գժական ներկայացում տվեց:

վիդեոյի մեջի խանգարող գլուխը ոստիկան ա :-Ճ

Էնտեղ էին նաև մեր բայքերները, որոնք ցավոք ոչ մի բան չարեցին, բացի մոտոյի քիթը վեր հանելուց: Մեկ էլ մի բան էր բոց. պարզվեց որ կա սենց կոչում՝ ՀՀ վաստակավոր բայքեր :-ՃՃՃ
Տեսա էն մարդկանց, որոնց հետ երկու տարի քշել եմ: Ինչևէ

Նայեք նաև պանարմենիան-ի ֆոտոշարքը

Monday, October 24, 2011

ռոզըվնի քաղաք


էս Չարենցի անվան թիվ 67 դպրոցի բակն ա ու մասնաշենքերը: Էստեղ ես սովորել եմ 88-96թթ: Հիմա բռնել սպլաշնօյ ռոզըվնի են ներկել: 

Երևանի համատարած ռոզըվիացման երեք տարբերակ կա.

ա) վարդագույն ներկը շատ են առել, հիմա էլ ռասխոդ են անում
բ) քաղաքապետն ու գլխավոր ձիզայնեռը վարդագույն երազներ չեն տեսել
գ) քաղաքապետն ու գլխավոր ձիզայնեռը գեղի կլուբի ճաշակ ունեն

ոնց հասկացաք, վերջին տարբերակն ամենաիրատեսականն էր

բարի գիշեր, սիրելի երևանցիներ


վարորդը նաև հսկիչ է

սովետական վախտերով ավտոբուսների` իկառուսների մեջ /գուցե նաև տրամվայների/ վարորդի խցիկի վրա գրված էր՝ վարորդը նաև հսկիչ է  խնդալու արտահայտությունը, դե ես էլ թեմայի մեջ շարունակում եմ...

սերժը նաև գիտնական է
րաֆֆին նաև բեղեր են
լևոնը նաև ընդդիմություն է
պուծինը նաև բայքեր է
ընդդիմությունը նաև արմատական է
դաշնակները նաև ընդդիմություն են, պրիտոմ՝ արմատական
դասղեկը նաև վարսավիր է
մուկը նաև արտաշատում է
վարչապետը նաև բլօգեր է
հայերը նաև ֆուտբոլ են խաղում
դիտորդը նաև հսկիչ է

ժաժք

երբ 88-ին եղավ երկրաշարժ, ես անգլի դասի էի, ամբողջ դասարանը հանել էին դուրս, ես մնացել քուրքս էի ման գալիս, որ հագնեմ ծանրանամ քամին ինձ չտանի :-)  մտածում էի երկրաշարժի ժամանակ ուժեղ քամի ա լինում:
Հիմա երեկվա ժաժքի ժամանակ յոթերորդ հարկում էինք, շենքի մի կես մետր գնաց եկավ: Իջանք բակ, ժողովուրդը թափվել էր դուրս ու կանգնել պաձյեզդների դեմը, փոխանակ շենքից հեռանա :-)
իսկ մեր գերհոգնած հեռուստաալիքներն արձագանքեցին երևի 3-4 ժամ հետո, ամբողջ ինֆորմացիան ինտերնետով էր հոսում: Փաստորեն, վերջին օրերի երրորդ ժաժքն ա: Որոշել եմ մի պայուսակ սարքեմ՝ ամենակարևոր իրերով, որ հենց պետք լինի մենակ դա վերցնեմ ու...


Friday, October 21, 2011

հիմա գարուն թե՞ աշուն

«Այժմ, երբ մեր պետությունն իր կյանքի գարնանը բոլորում


 է իր քսաներորդ անկախ աշունը, ուզում եմ արձանագրել 


մի աննախադեպ եւ անձեռակերտ նվաճում: Այդ նվաճումը 


Հայաստանի Հանրապետության քաղաքացին է…»


դուք կարդացիք հատված ՀՀ արդարընտիր նախագահի 



ճառից՝ նվիրված անկախության քսանամյակին 

:-ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ



դե պարզ ա, որ ճառերն Ինքը չի գրում, բայց դե կարելի ա չէ մի հատ սրբագրիչ ու խմբագրիչ պահել ;-ճճճ

Monday, October 17, 2011

III մասի ծննդատուն ու հայ ազգի ոչխարաբուծություն

էս քանի օրը դեպքերի բարեհաջող բերումով III մասի ծննդատանն էի:

Առաջին օրը հետս մի դեպք պատահեց. հումորի համար լուսանկարեցի ծննդատան լիֆտին փակցված հայտարարությունը

հետո մի հատ սծեռվա բուժքույր եկավ ասեց ինչ եք նկարում ասեցի լիֆտն եմ նկարում: Որոշ ժամանակ անց ինձ մոտեցավ մի մարդ ու հրավիրեց զրույցի: Պարզվեց գործադիր տնօրենն էր 
/թե ասա ծննդատան գործադիր տնօրենը որն ա/: Պարզվեց սծեռվան խաբար էր տվել, սա էլ ուզում էր իմանալ ով եմ ինչացու եմ, հետո բացատրեցի որ իրենց լիֆտին փակցրածը հումոր է պարունակում իր մեջ, դրա համար եմ նկարել: Խնդրեց ջնջել նկարը, բայց հետո երբ համոզվեց որ էդ մի նկարն եմ նկարել, մեծահոգաբար հրաժարվեց ջնջելու մտքից /որովհետև ես իրան ասեցի որ եթե չար մտքով նկարեի, ջնջելուց հետո կարայի ֆայլը վերականգնել, նենց որ ջնջելն իրան ոչինչ չէր տա/: Հետո շուխուռ էր ընկել թե իբր ես միկրոֆոնով ու կամեռայով վիձյոներ եմ նկարել :-)))))) 

Ծննդատանն անցկացրած երկրորդ օրը երեկոյան հայաթում մաքուր զտարյուն հայեր էին հավաքվել, X5-ի բագաժնիկը բացել սեղան էին գցել ու քոքել էին ողորմածիկ ֆիլե գագոյի "պապիկ եմ դարձել" հայ դասական օպուսը՝ շատ ավելի վատ կատարմամբ, քան ֆիլեյինը /յանիմ թե հայ ռաբիզ յանիմ թե երգիչները ինչի՞ են քածի ձենով երգում, ով կարա բացատրի???:
Ինչևէ, լավ տղեքը հառփում էին, տղա էին ունեցել, դե հայ տղեն բդի տղա ունենա, ու տենց:
Ինչևէ, ևս մի ոչխար բուծվեց, ինչքան էլ դա կոպիտ հնչի, քանզի ես համոզված եմ որ էդ առայժմ անմեղ մանկիկը մեծանա նմանվելու ա իրա հորն ու մնացածին:
Ինչևէ, ես մտածեցի, մտածեցի ու եզրահանգեցի, նենց, ինքս իմ համար, որ եթե սրանք հայ են կոչվում, ապա ես մոնղոլ եմ ու թաթար, թուրք եմ ու ուզբեկ...

Երրորդ օրը տրամագծորեն լավն էր, հիվանդանոցի բակում էլի մեքենա կար ու կիսամիջին ձայնով միացրած էր ահա այս երգը ու ոչ մեկ աննասունի նման չեր հառփում ծննդատան բակում, ուղղակի ուրախ դեմքերով կանգնած ժպտում էին մարդիկ

լավ կացեք :-)

Saturday, October 8, 2011

Ռաֆայել Իսրայելյանի տունը քանդում են

էլի, նորից, կրկին
գեղցիները քանդում են քաղաքը
Ռաֆայել Իսրայելյանի սարքած տունը քանդում են, որ տեղը էս էշությունը սարքեն



 էշություն

անգրագետներ





ճիշտ ա, ժառանգներն են վաճառել տունը, բայց դե
ասում են Նարեկ մածյանողբերգության Սարգսյանի մատը խառն ա ստեղ, եսիմ


 պատից պռճոկել էին քանդակազարդ ու վիմագիր քարերը

տան ճակատը

 երեկ տեխնիկա չկար

էսօր արդեն կար

տնից բան չի մնացել

կեղծ դուռ

 դետալ

դետալ

 ճակատային որմնաքանդակները ջարդված քցված էին կողքի սենյակում


Wednesday, September 21, 2011

անկախության կամ ինքնախաբեության մանիֆեստ

անկախություն թե՞ ինքնախաբեություն, սակայն ինչ տարբերություն...

ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ երկրիդ էներգաբլոկները ռուսներինն են
ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ երկրիդ երկաթուղին էլի ռուսներինն ա
ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ բջջային կապը ռուսներինն ու ֆրանսիացիքինն ա
ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ ջուրդ իտալացիքինն ա


ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ երկիրդ գնալով դատարկվում ա
ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ գյուղեր կան առաջին դասարան չունեն
ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ գյուղեր կան խմելու ջուր չունեն
ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ երկիրդ մի քանի օլիգառլախի ձեռն ա


ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ երկրիդ սահմանները գնալով փոքրանում են
ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ երկիրդ գեղցիների ձեռն ա
ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ գեղցիներդ տերտերների ձեռն են...
ու վերջապես, ու՞մ տանձին ա պետք քո անկախությունը, երբ երկրիդ պետական լեզուն հեսա ռուսերենը կդառնա...


նենց որ, Հայաստանի ՀանԴապետություն ջան, ձեռնաշարժությամբ ինքնախաբեությամբ մի՛ զբաղվիր, երկի՛ր...

...երազ իմ երկիր հայրենի







ան-կախ-ություն

 

 

Monday, September 12, 2011

ծխել-չծխել /Հովհաննես Գրիգորյան/

Հովհաննես Գրիգորյանը շատ  լավ բանաստեղծ է, 60-ականների էն լավ սերնդից:
Հովհաննես Գրիգորյանը շատ ծխող մարդ է:
Ծխող մարդիկ սովորաբար ավելի շատ են թոքերի քաղցկեղ ընկնում, քան չծխող մարդիկ:
Հետևաբար ենթադրելի էր ու հավանական, որ նա մի օր թոքերի քաղցկեղով կհիվանդանա:
Ենթադրելի էր նաև, որ նա մի օր բոլորովին մի ուրիշ հիվանդությամբ կարող էր հիվանդանալ:
Ենթադրելի էր նաև, որ եթե նա ծխող չլիներ, դժվար թե թոքերի քաղցկեղ ընկներ:
Ու նույնքան ենթադրելի էր, որ Հովհաննես Գրիգորյանն ուներ այնքան գիտակցություն, որ հասկանար, թե ծխելն ինչերի կարող էր բերել ու չծխելն ինչերից կարող էր փրկել:
Բայց նա ենթադրաբար դա իմանալով հաստատաբար շարունակում էր ծխել:
Ծխելը հաստատ նրա կյանքի մի կարևոր մասն էր:
Ծխախոտի գլանակը հաստատ նրա ձեռքերի շարունակությունն էր:
Հիմա նա թոքերի քաղցկեղով հիվանդ է:
Հիմա լավ մարդիկ գումար են հավաքում նրան բուժման ուղարկելու համար:
Լավ են անում:
Ու նաև մի ցուցակ են սարքել՝ թե ով ինչքան է նվիրաբերել:
Հայաստանի որոշ գյուղերում եթե մեկը մահանում է ցուցակ են սարքում՝ թե բարեկամներից ով որքան տվեց...

Բայց կարող էր էս ամեն ինչը չլիներ, եթե Հովհաննես Գրիգորյանը ՉԾԽԵՐ !!!

Տենց որ լիներ, բոլոր ծխող լավ մարդկանց պետք ա ուղարկեինք բուժման...

Ես չեմ ուզում, որ Հովհաննես Գրիգորյանը մեռնի երբևիցե:

P.S. Էդ ցուցակի մեջ ընդամենը երկու անանուն մարդ կար:

Ստիպեցին հիշել 91 թվի Ռուբեն Հախվերդյանին, երբ էնքան էր խմել, որ կիսամեռ էր դարձել, ազգը փող հավաքեց ուղարկեցին Ֆրանսիա բուժման, հիմա էլի վերջին ալկաշի նման խմում ա...

Ինչ դառը բան ա չէ ճշմարտությունը, չես համակերպվում...

Wednesday, August 31, 2011

սոցիալական քարտ և ավելին



   Մի քանի օր առաջ այ էստեղ գրանցվեցի սոցիալական քարտ ստանալու համար: Շատ հարմար էր: Էսօր գնացի վերցնելու այ էստեղից: Ահռելի հերթ էր, համարով թերթիկ վերցրի, որ հերթս հասնի մտնեմ: Մի տաս րոպե կանգնեցի, մեկ էլ էդ ժխորի մեջ մեկը պատից հեռացավ ու տեսա փակցված թուղթ, որտեղ գրված էր, որ էլեկտրոնային ձևով դիմածները սոց. քարտերը ստանում են կողքի պաձյեզդից: Գնացի` ոչ հերթ, ոչ բան, մի աղջիկ մի րոպեում տվեց քարտս, ուրախացած եկա տուն:
   Հոգնած փոստատներում կամ բանկերում հերթ կանգնելու, 50դրամ միջնորդավճար վճարելու (ես քծիբ չեմ, просто за державу обидно), մամռոտած սովետական տատիների մուննաթին արժանանալու փոխարեն այցելեք http://idram.am/, գրանցվեք, ստեղծեք ձեր էլեկտրոնային հաշիվը (դրամապանակը), հետո Telcell կամ MegaPay տերմինալներով գումար մուտքագրեք ձեր հաշվին, հետո հանգիստ վճարեք ձեր կոմունալ վարձերը, վարկերը, ապառիկները և այն ամենը, ինչ կարելի է մուծել: Ոմանք կասեն` է հենա միանգամից տերմինալներով կվճարենք, իսկ ես կասեմ` դա շատ անհարմար է, լույսի, գազի, հեռախոսի գումարներն առանձին մուտք արա, տվյալներ հավաքի և այլն, հենա միանգամից մի կոնկրետ գումար գցեք իդրամ ու կոմպով հանգիստ վճարեք: Իսկ թե ինչքան է ասենք թե ձեր տան հոսանքի վարձը, կարող եք նայել էլի իդրամ-ում, նախքան վճարումը:
   Ինչ եմ ուզում ասել` մարդի'կ, օգտագործե'ք հայոց համացանցի անսահմանափակ հնարավորությունները: 

Saturday, August 27, 2011

արտահերթ ընտրություններ


նվիրում եմ դիմադիր ու ընդդիմադիր իմ ընկերներին :-))) 

թեթև նայեք կյանքին !!!!!!!

Աղետ

   Յուտռուբայում տեղադրված ա գերմանական ARD-ի "Աղետ" ֆիլմը, որտեղ գերմանական փաստաթղթեր են գաղտնազերծված ու դերասանները մարմնավորում են էն ժամանակվա գործիչներին, ովքեր պատմում են էն մասին, թե ոնց էր պոռնիկ Եվրոպան ու նույնքան Ամերիկան աչք փակում եղեռնի վրա: Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չեմ տա նայել:

Friday, August 26, 2011

թուրքական տաբատների ու պեպսի-կոլայի մասին

   Էս վերջերս լուրջ մոդա ընկան թուրքական կամ արևելյան շալվարները, ինչ-որ լայն փեշերով: Ես թուրքաֆոբ չեմ, բայց տենց աղջիկ տենում եմ սիրտս խառնում ա, ոնց-որ տակները քաքած լինեն, կներեք իհարկե: Ախր առանց էդ էլ հայոց ցեղը կոլոտ ա, աղջիկները` առավել ևս, էլ չեմ ասում ոտները կիսածուռ ու հաստաքամակ: Ու էդ ամենին գումարած էդ շալվարները:
   
   Երբ Սովետը փլուզվեց, տենց թևավոր խոսք կար` "մենք հաղթեցինք կարմիրներին մեր ջինսերով, պեպսի կոլայով ու ռոք երաժշտությամբ": Այսինքն Ամերիկան, կամ Արևմուտքն ընդհանրապես առանց արյուն թափելու կործանեց Սովետը: Էդ խոսքերի մեջ կա ճշմարտություն: Էն ժամանակ ջինսի համար մի ամսվա աշխատավարձ էին տալիս ֆարցովշիկներին` 60-100 ռուբլի, մի պլասծինկեն կարար մինչև 80 ռուբլու հասներ սև շուկայում, դե իսկ պեպսին հայտնվեց 1972-ից, խանութներում տակից էին ծախում ու շուտ վերջանում էր:


   Իսկ հիմա մերոնք էժանով առնում են թուրքական շալվարներ, էշավարի լսում են թուրքական ոռնոցի էն ամենաահավոր տեսակը ու էլի խմում են պեպսի-կոկա-կոլա ու վարի տալիս ստամոքսները...


Monday, August 15, 2011

վարդագույն գույնի մասին

իմ համեստ կարծիքով վարդագույն բառը սխալ բառ ա: Բացատրեմ. վարդագույն բառի վարդ արմատը վարդ ծաղիկից ա, իսկ վարդ ծաղիկը լինում ա և՛ վարդագույն (:-))))))) ,և՛ սպիտակ, և՛ մուգ կարմիր և նույնիսկ սև: Հիմա եթե ասում ենք վարդագույն քաղաք, ինչ գույն նկատի ունենք, հը՞:
Ինչի սա հիշեցի. էս մեր քաղաքապետը շատ ա սիրում ռոզըվնի գույնն իր բոլոր երանգներով, վկա՝ նոր ներկված շենքերը
լավ մնացեք

համզաչիման


ու՞ր ես գնում
Համզաչիման
ի՞նչ ես տանում
պեմզաբլոկ
դակումենտ ունե՞ս
չէ
հա բա ու՞ր ես գնում
 համզաչիման…

Երբ 2008-ի օգոստոսին կայծակովս ուղևորվեցի հյուսիս, չէի նախատեսել, որ երկրում բենզինի ճգնաժամ էր: Ինչևէ, Սևանի կողմերը որոշեցի լիցքավորվել, բայց ոչ մի բենզալցակայանում վառելիք չկար: Երկու տարբերակ էր մնում՝ վերադառնալ Երևան, կամ շարունակել ճամփան:
…հասա Դիլիջան: Բենզին չկար: Դեպի Վանաձոր ճամփի կեսին մոտոս սկսեց փռթփռթացնել, հեղուկը վերջանում էր: Հերթական լցակայանի աշխատողը խորդուրդ տվեց իջնել մոտակա գյուղ, որտեղ մի բիձա բենզին էր ծախում: Ասեց՝ եթե լավ համոզես քեզ մի քիչ կտա, մոտոյով ես: Իջա, բիձուն գտա: Հաստատ ուներ, աչքերից երևում էր, բայց չտվեց: Գյուղից դուրս եկա, մտածում էի մինչև Վանաձոր ճամփեն թեք կլինի, ինքնագլդորով կհասնեմ: Երբ բենզինը վերջացավ և սկսեցի բրդել, այսինքն՝ բռթել, պարզվեց, որ կայծակն ամենադժվար բռթվող բաներից էր: Մոտ մի կիլոմետր հետո մի կարմիր զրՕ5 կանգ առավ ու մեջից իջավ ընկերս, այ քեզ նախախնամություն: Մէ խինդ, մէ ծիծաղ, մէ ուրախություն: Սարը սարին չի հանդիպի և այլն: Մեքենայից մի լիտր քաշեցինք, հասա Կիրովական: Հենց առաջին լցակայանում կանգնեցի, իմացավ ուր եմ գնում, ասեց՝ ուրիշներին չեմ տալիս, դու մոտոյով ես, քեզ կտամ: Ամբողջ բաքը լցրեց, մի ամբողջ ինը լիտր: Գնացի Հաղպատ, հետո Սանահին, հետո Օձուն, հետո Օձունում մոլորվեցի, հետո գտնվեցի: Հետ դառնալիս ամբողջ ճամփին կանայք սև ու կարմիր մոշ ու մորի էին ծախում: Համը մնաց էդ ճամփի ասֆալտին:
   Էն մոտակա գյուղը, որտեղ բիձեն բենզին չտվեց, Համզաչիմանն էր, կամ Բոզգեղը, կամ Բոզքենդը, կամ Մարգահովիտը: Ֆիոլետովոյի ու Լերմոնտովոյի արանքում: Էդ մոլոկանների էրեխեքը ճամփին կանգնած ժպտալով գազար ու կաղամբ են ծախում, ու որ մոտոյով անցնում եմ ձեռքով են անում: Ախր շատ են է սպիտակ ու շեկլիկ:
Հիմա արդեն ուրիշ կայծակով եմ անցնում էդ բիձու տան մոտով: Էն օրը հաջողացրի տեսնել՝ հազիվ էր քայլում: Ամեն անցնելիս հիշում եմ բենզինի պատմությունը:
Ու հետո ինչ, որ մենք տաք գարեջրի վրա գրազ եկանք ու գյուղացիքին ֆուտբոլով կրեցինք 7:6 հաշվով, ջանդամ թե դաշտը հնձած չէր, խաղն էլ ֆուտբոլ չէր, ռեգբի էր:
 Ու հետո ինչ, որ մենք էս գյուղի պատմությունը բռթեցինք մի չորս հազար տարով, ջանդամ թե տղամարդկանց մի ահագին մասը պատերազմ են գնացել խոպան:
 Իսկ գյուղը դառավ վաղբրոնզեդարյան բնակավայր ունեցող մի հինգհազարամյա գյուղ, գյուղի թանգարանը կլցվեր բուռնիբուռն խեցեղենով, ու ջանդամ թե էն բիձեն բենզին չտվեց...

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)