նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, February 17, 2010

Re:Post: մի ամբողջ 2009 թվական: Ապրիլ

05.04.2009 / 23:04
ասա որ դա ճիշտ է ու մեր նմանը չկա գլուխս ցավում է բայց դե ոչինչ ես չգիտեմ երեսիս մազածածկույթը որ մի քիչ էլ ու ձեռքերդ դեռ ոչինչ են ու քո քիթը որ էլ չկա ու դեռ դու ես իմ ճակատին շնչում ու տաք ու էլ ես չեմ ու ես էլ չեմ ու կիրակի սովորական որ պիտի խաղաղ ու տաք ավարտ գտներ հենց մեր տանը ու ես ֆուտբոլ պետք է նայեի մանկունիացիներ կարմիր չարքեր զլեցի մի բարձր երաժշտություն նենց որ հարեվանները բողոքեն ու գլուխս ցավի ավելի իսկ քո շունչը ու ձեռքերս առանց մատներ միայն ափեր միայն բռունցք ճմռթում են ու պոկոտում կծոտում են ու կնճռոտում շրթունքներս պռճոկվել են ու զարմացել ու իմ սիրտը սովորական իր ձախ կողմից գնացել է կենտրոնացել ու մի քիչ էլ` քիչ աջացել իսկ իմ դեմքը դեռ եփվում է ու խորովվում արեգակի արեվների ուլտրամանուշ ճառագայթով ուղղահայաց ու նախկինում մի հորիզոն որ մայր մտնող չէ հայր մտնող պատուհանի մեկ-մի հատիկ պատուհանի վրա ընկած մի արև էր ամեն ինչ չէ բայց մի փոքր ինձ կենաց ծառ ուրարտական սոսի մի ծառ տերեվներով հովացնում է ու ուժերս վերականգնում ու զարթնում եմ արթնացումից ու զարթնանում ու էս գիշեր ես չեմ քնի բա ինչ կանեմ երաժշտություն ես կլսեմ ու կգոռամ գիշերվա կեսին իրիկվա մութին առավոտ զովին կգնամ հեռու իմ հրեղենով աչքերս կայծեր ականջ աղմկոտ ու ես կժպտամ ու թաքուն կերգեմ մենակ իմ համար ու որովհետև ու այնուհետև ու դեռմիգուցե ու ականջմտուկ ու գուցեմիայն ու թպրտացու ու բայցևսակայն ես վախենում եմ դու վախեցնում ես դու իրական ես ու վախեցնում ես որ շուտ կճախրես թեկուզ առանց ոտք ու առանց թևեր ու քո մազերը ինձ խանգարում են ու փաթաթվում են իսկ մեր հաջորդը կլինի մի օր թե արդեն չկա…

06.04.2009 / 23:20
իսկ ես դեռ մարսում եմ մարմնովս մեկ մաշկս շնչակտուր էր լինում երեկ ջրի պաշարն էլ գոլորշիացավ եղած-չեղած ու կցկտուր իսկ մի փոքր դու կուչ եկած իմ գրկում ես ու ես քեզ հետ ոչ իրական սովորական ու հանդարտված

07.04.2009 / 12:51
տղամարդ և կին բաժանումից ինձ հիշատակ ծաղիկներս ում նվիրեմ ոչ շատ ուշ ես գրում եմ ինչու եղավ ես չգիտեմ բայց դու գիտես ես ծանր եմ տանում ես տանջվում եմ շատ ու չգիտեմ թե կբուժվեմ չեմ էլ կարող նկարագրել ես մեռնում եմ դանդաղ մահանում եմ թե ինչու եմ գործի եկել չեմ կարողանում գնամ հարբեմ էլի թող գնամ հարբեմ բայց չի օգնի քեզ կուռք սարքեցի ու լացակումել եմ հիմա հիմա ինչ գրում եմ զգացածիս մի տոկոսն էլ չկա չի երևում քո խոսքերը ինձ սպանեցին գիտեմ ցավը կանցնի վերքերս նոր առաջացան քո` իմ գրկում լինելը մի չտեսած տաք ու անհայտ մոլորակ էր ես երկրի վրա ու դու` շնչում էիր իմ գրկում իմ գրկում քո ամբողջությամբ ու կիսատությամբ քո մի քանի րոպե իմն էիր դե արի ու մոռացի շնչառությունը քո ու հոտը քո մազերի ու դեմքի ու սրտիդ չխփոցները ու թարթիչներիդ թարթումները դեռ ես զգում եմ իմ աջ այտին քո տաքությունը երևի ֆիզիկապես ու հոգեպես ես շատ վատ եմ ու ահավոր իսկ իմ սիրտը էլ չի խփում ու չգիտեմ թե ինչ անել երևի թե ոչինչ չանեմ չեմ խմի ու ծխի դրանք էլ չեն օգնում երևի չգրեմ էլ դու իմ կողքին չէիր լինելու ես քեզ էլ չեմ մեղադրի էլ չեմ անի ես ոչինչ էլ չգիտեմ ինչ կգտնեմ որովհետև ամեն ինչ ես կորցրել եմ ու կորցրեցի մի ժամ առաջ քեզ թողեցի քեզ հետ մենակ ու գնացի օրորվելով ու ծխելով իմ տուփի վերջին սիգարետն էր դա ծխեցի մինչև վերջ ու գլուխս սկսեց պտտվել ես չեմ ուզում քեզ կորցնել քեզ թողեցի քո կյանքի մեջ ու գնացի ես չեմ ուզում պատկերացնել նույնիսկ որ դու իմ հետ չես իմ կողքին մի թող ինձ մենակ դու ինձ համար ամեն ինչ ես չես էլ պատկերացնում կլինեինք մի փոքր երջանիկ ինչ ցավոտ տողեր են ինձ համար ցավագար գլուխս եռում է հիմա մարմինս էլ է եռում մի գնա էլի մի եղիր հեռու իմ կյանք ու իմաստ ապուշ բառեր եմ գրում բայց գրում եմ են ինչ գրում եմ ու չգիտեմ ես կմեռնեմ շուտով շատ շուտ ես քեզ ոչինչ չեմ պարտադրել չեմ էլ ուզում քեզ պարտադրել սերը եկավ սերը գնաց չէ դա սեր չի դա մի դաժան զգացում որ կոչվում է քեզ չունենալ իմ կողքին ու չգրկել քո մեջքը ու պինդ գրկել ու չգիտեմ ժամերով քո շուրթերը ման եկա ես ու գտա ու հիմա ես էլ չկամ իրոք չկամ ես մեռել եմ իրոք ես չգիտեմ ես կլինեմ թե չեմ լինի առանց քո հետ լինելու դե լավ գնամ իսկ դու մնա դու չգնաս որովհետև գուցե մի օր ես կփնտրեմ ու միգուցե ես կգտնեմ քեզ կգտնեմ քեզնից հեռու ու առանց քեզ ես էլ չկամ ես ապրում եմ իմ զգացումը ես տանջվում եմ ու ես սիրում ես առանց քեզ բայց քո հետ անիմաստ եմ ես ապրում արդեն չէ մոռացա` ես չեմ ապրում լաց եմ լինում առանց արցունք վնգստում եմ առանց քեզ ու հեկեկում ու մորթվում եմ քառատվում եմ կյանքը կորավ չքացավ էլ չեմ շնչի ու չեմ ապրի խոստանում եմ
ախ ոնց կուզեի մոտոյովս մի տեղ հագնեի ու ջախջախվեի էնքան արագ կքշեմ որ փշրվեմ ու հույս չլինի որ կմնամ ես շնչավոր օդ չեմ շնչում արևն էլ ինձ չի տաքացնում ես սառել եմ այսօր ժամը երևի վեցին ես կսկեմ մոտո քշել հեռու ու շատ կատաղած ու հուսահատ ու շատ արագ ու որ շուռ գամ ու փշրվեմ սաղավարտ էլ չեմ դնելու որ քամին էլ ինձ վերջացնի ու սատկացնի ու ջարդուփշուր լինեմ ոսկորներս մանրանան ու բաժանվեն ու չմնա ինձնից ոչինչ ոչ մի կտոր որ կպցնեն ու կարկատեն սարքեն կենդանի դիակ որի միայն սիրտն է խփում որ չմեռնի որի սիրտը ու ուղեղը ու մարմինը էլ չեն զգում ու հասկանում էս աշխարհից էլ ոչ մի բան բայց միշտ հիշի ու իմացի որ սիրում եմ քեզ կյանքիցս էլ շատ ու քո ամբողջությամբ ու գժություններով ուղղակի ու հասարակ սիրում եմ քեզ…

20:55
իսկ հիմա ես ես չեմ ինչ անեմ քեզ հետ ճանապարհ երկար ես անցա դպրոցս ա.ոտ էր համալասարանս` հ.ոտ իսկ ասպիրանտուրան ն.ոտ ն.ձեռք ն.մարմին ու ն.ցավ եմ կպել ինչ որ մեկը սուրբ երրորդություն էր չէ սիրում երրորդ ու դաժանամիտ ու գժադավան ն.-ի դավանանք ու կռապաշտ մի սրբապիղծ մի մսակեր որ չէր սիրում կաթնակերներ ես պատրաստվում եմ լքել քեզ փոքրիկս դու ինձ պետք չէս գնա ուր ուզում ես համբուրվի ում հետ ուզում ես քնի ում հետ ուզում ես շատերը կուզեն քեզ հետ քնել ու հետ չգաս էլ ուր մնաց վերադառնաս էլ չզանգես ու դիմացի ու ողբ արա մոմեր կուլ տուր հետո վառի թութուն քաշի ու ծուխ մի թող իսկ ես ահա քամու դիմաց շորեր չունեմ ու քո դիմաց ես բան չունեմ ես խեղդվում եմ առանց ջուր ու օդառանցք ուղեղը իմ սեղմվել է ու փոքրացել սիրտս մտել է թոքերս թոքերս միացել են իրար ու չեն շնչում համբուրում եմ քեզ աչքերիս դիմաց սա կարող էր պատահել միայն ինձ հետ բայց երբ դու ասում ես թե սիրում ես ինձ և երբ ես ուզում եմ որ դու իմը լինես դու պետք է ասես որ սիրում ես ինձ ես քեզ տալիս եմ ավելին ու դեռ մի բան էլ ավել տուր ինձ ավելին չես տեսնում ինձ` քո կողքերը ման եմ գալիս խելագարվում ու գժոտում մի օր կտեսնես որ ես գնացել եմ ու հաջորդ օրը կգա անձրև իսկ ես կհետեվեմ արևին ես պետք է գնամ եթե ես քեզ սիրեմ խոսք ես տալիս լինել հավատարիմ եթե սիրտս տամ քեզ վստահ պետք է լինեմ որ սիրում ես ինձ ու մի փախիր չեմ կարող կանգնել ու ցավի դիմաց ձեռքերս բացել և նա կլացի քեզնից հետո իսկ քեզ ինչ` թքած ունես ու կունենաս չես ունենա նրան երբեք ես տվեցի նրան ողջ իմ սերը և դա ամենն էր և եթե դու տեսնես իմ սիրուն նա տվեց ինձ ամեն ինչ ու նրբորեն համբույր որ նա տվեց ու բերեց ու ես սիրում եմ նրան մեր սիրո նմանը չկա քանի դեռ դու իմ կողքին ես մութ ամպերը եվ ես գիտեմ որ իմ սերը էլ չի մեռնի չկա նմանը մեր սիրո բառեր որ ասեցինք երեկ կսիրես ինձ եթե գնամ մի օր մի փողոցում հեռվից-հեռու քեզ կտեսնեմ ու չգիտեմ կմոտենամ թե ճանապարհս կթեքեմ կամ վրայովդ ես կթռչեմ ու մի օր կհիշենք թե ինչ ենք ասել իրար այսօր գիտես եթե կոտրես իմ սիրտը ես կհեռանամ ու առանց քեզ քեզ հետ առանց քո շուրթերը ման եմ գալիս մթան մեջ կույրի նման փակ աչքերով ու չեմ գտնում…մոռացի մոռացի նրան մոռացի երրորդ ու գուցե ամենավերջին անգամ չէ որ կարող ես մոռացի սատկացրու նրան մտքերիդ մեջ ջնջիր նրա երեսը մոռացի դե վերջապես…

08.04.2009 / 10:52
դեռ երեկ էր ես համբուրում էի նրան ու զգում նրա շնչառությունը…

13:32
…իսկ էսօր ստվերը քո ժպիտի դեռ վառում է դեմքս

21:30
իմ սպիտակ առագաստներ սև ու արծաթափայլ մոտոցիկլետ իմ միակ թմրամիջոց երեկ վատ էր քան թե էսօր դու կգնաս իմ պայծառ օրեր ու օրեր մութ քամուն հարցրու որտեղ եմ ես ես գնացել եմ քամու հետևից քո մասին տեսա երազ ու ինչ ես տեսա կապրի իմ մեջ բույն կդնի ճանապարհ դեպի ամպեր ուր ես իմ քամի գարունից գարուն դու կգնաս խոստացիր որ գոնե երջանիկ կլինես մի քիչ առանց ինձ ես քեզ չեմ մոռանա դեպի վեր այնտեղ վերևում դու կզարթնես քամին կգա քեզ մոտ ես ներքևն եմ դու վերևը ես թռչել չգիտեմ ունեմ տոմս դեպի լուսին մեկը տամ քեզ կգաս հետս դեպի լուսին չէ իսկ եթե լուրջ ապա ամեն ինչ շատ ավելի վատ եղավ պարանոյա կամ ուղեղազեղում կամ խելացնորություն ես գժվում եմ կամաց-կամաց քո պակասից կողքիս մեկը պակասում է բայց մաշվում եմ ես

09.04.2009 / 16:34
դու դարձար պատճառ որ սկսեցի գրել իհարկե հետո ծավալվեցի ու պատճառները շատացան բայց 2007-ից երբ սկսեցի գրել քեզնից սկսվեց 2007-ի ամառը 2008-ի գարունը ես քեզ դեռ հիշում եմ անցած տարվա ապրիլի երեքի կերպարով որ իմ համար ամենաթանկն էր ու էդ նկարն ափսոս կորավ հեռախոսիս հետ երբ քեզ նկարեցի ակումբում ու կորցրի նաև էն գեղարվեստական կարճ հաղորդագրությունները որոնց մի մասը փրկել էի ու մի օր տեքստով քեզ ուղարկեցի բայց էն հանճարեղները կորան սևանի ասֆալտների վրա արի գնանք խմելու հետո գնանք լացելու էսօր մի քիչ ավելի հանգիստ եմ բայց ներսում խռովված ու ժամերն անցնում են բայց բան չեմ զգում ժամանակի ընթացքից ու ինձնից էսպես անգիտակից էլի մի քանի օր կիրակին ուժի մեջ է չէ ատում եմ աշխատավայրս ոնց որ բանտախուց լինի առանց ճաղեր դուռը բաց բայց փախչելն անհնար համենայն դեպս հիմա գոնե մի ամսից

10.04.2009 / 16:29
երկար ժամանակ չեմ գրել իմ ճանապարհը ես կանցնեմ քեզ հետ կամ առանց քեզ ու էլ մի քիչ ու նորից զգալ որ երկխոսում եմ ինքս իմ հետ գրելու միջոցով արեցի ամեն ինչ ամեն անկյուն ու զգույշ քայլեր շենքերի կտուրներին կար ժամանակ դու դա գիտես երբ ես ավելին էի կարողանում ու այդ ամենի մեջ ես մենակ քեզ էի տեսնում ու նշմարում կորցնել գտնել կորցնել գտնել կորցնել ու չգտնել մտածում եմ որ կիսատ ենք ու ծուռ ճանապարհին չորացած լճակ եթե դու չանես քեզ կանեն եղիր անկեղծ ու մի թաքնվիր ու թաքցրու մտքերը քո անում էի դա իմ ճանապարհին իսկ դու իջար առաջին կանգառից


18:31
հիմար մի խաղ երեկ երբ ես դեռ ջահել էի ու անմորուս հարբած բաժակներով ու ծխած ու ծխվելիք ծխախոտներով մի շարք աղջիկներ ու գարեջրի մնացորդների չխմած շշեր

22:05
իսկ ով ասեց թե գրողները գրելիս հորինում են ու գրում չեղած բաներ հա եթե հեքիաթագիր ես իրավունք ունես իսկ եթե ոչ ապա… համենայն դեպս իմ կարդացած բոլոր լուրջ գրողների մոտ նկատել եմ ինքնակենսագրական տարր ու բանաձևի տեսքով կարելի է ասել մոտավորապես սենց` ինչքան գրողը լուրջ է այսինքն նրա գրողությունն է լուրջ այսինքն դե լավ է գրում էլի որ կարդալուց մութն ընկնում է ու մոռանում ես ճաշ ուտելու մասին ու մի գիշերում կարդում ես ասենք չորս հարյուր էջ հա ինչ էի ասում` ինչքան գրողը լուրջ է էնքան ինքնակենսագրական տարրը նրա գործերում ավելի մեծ է ախր հենց-ընենց հորինել չի լինի պիտի մի քիչ քեզնից պատմես համեմես քո հետ եղածով այ բանաստեղծություն գրելիս է կարելի խոսել աստղերի անդավաճան սիրո կամ սիրու ու այլ գոյություն չունեցող տխմարաճիչ ժանգերի մասին ինչ որ մի տեղ կարդացել էի թե սերը զուտ քիմիական պրոցես է մարմնումդ սկսում են արտադրվել հորմոններ ու սկսում ես սիրել, խոսքը սեքսի մասին չէ, դրանը ուրիշ հորմոններ են, հա հետո էդ հորմոնները կորում կամ ցնդում են ու սկսում ես չսիրել կամ էլ զզվել, իսկ ես կարդացել եմ բավականին շատ ու տեսողությունս էսքան փչացավ հիմնականում դրանից ու խոսելու տեղ ունեմ հայոց պատմավեպ ու հայագիտական, բառեր կան որոնք չեմ հասկանում դրանց իմաստը չեմ հասկանում այ օրինակ հայագիտական, կամ` տարածաշրջան, տեսլական, հայեցակարգ և այլն հայոց եթերի ռեպորտաժները որ լսում եմ մազերս բիզ-բիզ են կանգնում` հուսանք որ այդ ամենը կկրի շարունականան բնույթ արա մի քիչ լեզուն զգացեք, բերանում չէ է` ուղեղում բնույթի շարունակականը որն ա կամ էլ շարունակականի բնույթը, ձեր բնույթը…
ջղայնացա, ինձ լքել են, ես շատ վատն եմ մազերս կիսաթափած, նիհար ցամաք ձորի աղվես, ոսկորներս բարակ, երեսս անթրաշ, առանց ակնոց տուն չեմ կարա հասնեմ, քիթս մեծ, ականջներս` ոչինչ, մենակ աչքերս են սիրուն (ասում են) հա մեկ էլ թարթիչներս են երկար, կուրսի աղջկեքն ասում էին թե մենք տանջվում քսմսվում ենք որ թարթիչ երկարացնենք իսկ քոնը հենց սենց ի ծնե տուր մեզ քո թարթիչները էկեք տարեք սաղ կտամ ջոնլենոնյան կլոր ակնոցներ ունենամ կույր երաժիշտի կլոր շրջանակով ակնոց ասենք օազիսի լայըմ գալլահերի նման նեոբիթլոմանիա նեոֆաշիզմ նեոկլասսիցիզմ նեոգռփիզմ մի էրկու օր առաջ գնացել էի ինձ այնքան ծանոթ ու նույնիսկ հարազատ պանթեոն, հարազատ ասելով այգին նկատի ունեմ ոչ թե գերեզմանները, ու ամենաճոխ դամբանաբլուրները կարեն սերոբիչինն ու անդրանիկ մարգարյանինն էին, ես դեմ չեմ նրանց ուղղակի ճիշտ հասկացեք մեռածի հետևից կամ չեն խոսում կամ խոսում են լավ բաներ, սա ասել են հին հռոմեացիք իսկ նեոհռոմեացի հիմա կա թե չկա, նայում ես ասենք թամանյանի կամ թորամանյանի մեկ հատիկանոց քարով դամբարաններին ու հետո նայում վերը նշվածների ճոխ մոնումենտներին ու մտածում որ նրանց հարազատները ունեն փող ու ուզեցել են թեկուզ գերեզմանամոնումենտներով հաղթեն մնացած մեծերին, ճիշտ ա սարյանի վրով ասում են որ բոզի տղա ա եղել ու ահագին մարդու վրով գործ ա տվել ու դրանց տարել են սիբիր աքսորի, իսահակյանի մասին ասում են որ դաժը ծեր տարիքում երիտասարդ աղջնակներ ա փչացուցեր, փարաջանովի մասին ասում են որ գոմիկ ա էղէ, չէ էդ չեն ասում ինքը երկու անգամ արվամոլության հոդվածով նստել ա, փաստը մնում ա փաստ, դե հիմա մենք ով ենք որ հանճարներին դատենք իրենց գործում հանճարներն են եղել բայց կյանքում` չասեմ, դե ով ա բան ասում մարդ են հո չեն կարա սաղ կյանքը անսխալական ապրեն համ էլ մի կողմից հանճարեղ են էն մյուս կողմից էլ թող բոզի տղա լինեն, հայոց լեզվում բոզ նշանակում էր վայրի հիմա նշանակում է մարմնի որևմիցեվի անցքերով փող աշխատող իգական կամ էլ` գործ տվող, այ էս վերջինում կապ չունի իգական թե արական…

11.04.2009 / 16:01
ռուսական լենինգրադյան մի խումբ կա` ДДТ որն ունի մի երգ` рожденный в СССР (սայուզ սավետսկիխ սացիալիստիչեսկիխ ռեսպուբլիկ) ու ուզես թե չուզես եթե կիսագիտակից կյանքի գոնե մի երկու տարի ապրել ես որպես uomo soveticus ապա դա անջնջելի կնիք է դրել քեզ վրա կան դրվագներ մանկությունից որ քեզ տանում են դեպի ԽՍՀՄ ու մոտս մեկ-մեկ խելագար նոստալգիա (հայերեն երեվի կլինի անցյալամոլություն կամ պաշտություն կամ էլ եթե անկեղծ լինեմ` կարոտախտ) կա ԽՍՀՄ-ի հանդեպ` լավ ու վատ կողմերով վերցրած: Ինստիտուտն ավարտում էիր ու հայդե` աշխատելու անծայրածիր մայրենիքի ծայրագավառներում: Հեռուստացույցի մեջ ընդամենը 4 ալիք` երկուսը տեղական երկուսն էլ` Մասկվա: “Մի հատ մասկվա միացրեք տենանք վրեմյան ինչա ասում”: համայնավար հասարակություն ճտիկով հեռուստացույց պատից կախ ընկած ռադիոընդունիչ ու հետաքրքիր զրուցակից որի հետ խոսելուց հաճույք ես ստանում…

22:59
…ֆռիկով հեռախոս` մասկվա էիք պատվիրել դե խոսեք: Էթամ մասկվա էրեխեքիս տետր ու գրիչ բերեմ թող սովորեն: ուկրանյա բելառուս մասկվա (յանի` ՌՍՖՍՀ) լատվիա լիտվա էստոնիա` պրիբալծիկա, ղազախները կիրգիզները ուզբեկները թուրքմենները մենք վրացիք ադրբեջանցիք` եղբայրական, մոլդովա մեկ էլ էէէէէ չեմ հիշում նոր հանրագիտարանում նայեցի ու` տաջիկներին եմ մոռացել ներեցեք տաջիկ եղբայրներ: Թվով 15, ամենափոքրը ոնցոր մենք էինք, բայց խաղողի բերքով առաջինն էինք, ամառը կարայիր գնայիր բալթիկ ծովի ափին հանգստանայիր ու դա կնստեր վրադ ոնցոր եղած-չեղած մի 200 ռուբլի

12.04.2009 / 16:52
ուղիղ 48 տարի առաջ յուրիկ գագարինը ճեղքեց տիեզերքը արևածագով հետն էլ մի երկու շուն կար թե դրանց շուտ էին թռցրել յութու եմ լսում նոր թխած ալբոմ ա 2009-ի հաշիվս կորցրել եմ թե քեզ քանի անգամ եմ կորցրել ու որերորդ անգամ եմ կորցնում հիշում ես սերոժիկին հետո քայլում էինք բաղրամյանով ճարտարապետների միության դիմացի խոտերին էինք վեր ընկել բա հիշում ես որ սիրում էի քեզ տարիներ շարունակ արդեն կլինի երկու տարի որ սիրում եմ քեզ հիշում ես որ ինձ ջուր տվեցիր կամերային տանը իսկ հիշում ես այ անսիրտ անհոգի որ համբուրվում էինք թե էդ էլ ես մոռացել իսկ ես չեմ մոռանա չէ որ պատմության ֆակուլտետն եմ ավարտել պատմություններ եմ հիշում հետո ինչ որ սովորելուց պատմություններից միշտ երեք էի ստանում իսկ մնացածից հինգուչորս բայց որ ժամանակը վերքեր է բուժում դա փաստ ա ես եմ զգացել բայց ոչ մեկ ոք չգիտի որ ժամանակը վերքը բուժում ա վերևից ընդամենը կեղևն ա չորացնում բայց տակը թողնում թարախակալած` կանաչ ծորուն կպչուն զզվելի փտած թարախ, որը չի չորանում այլ մեկ-մեկ դուրս է պրծնում ճեղքերից ու դու էդ ժամանակ գժվում ես մի քիչ մի քանի օրով սա քո մոտ կանցնի չգիտեմ բայց դու` դու չես դու քեզ նման չես ես քեզ էդպես չեմ հիշել ու պատկերացրել իսկ հիշում ես մոսկովյան պուրակում նստած խոսում էինք իսկ հիշում ես որ ծաղիկներով խփում էի դեմքիդ ամբողջ ուժով խեղճ ծաղիկներ հիշում ես որ հախվերդյանի համերգին չեկար` քեզ տոմս էի առել պահեցի որ մի ժամանակ անց քեզ տամ հետո վառեցի իսկ հիշում ես որ եկել էի թատրոն ու քեզ առաջին անգամ մոտոյով տուն տարա բա դրանից առաջ որ հավաքվել էինք երեխեքով ու քեզ մոտո չնստացրեցի ու երկուսս էլ մանթո էինք` ինչ անեմ վախում էի քո համար դսեղն էլ ես չէ հիշում սոված-ծարավ էինք բայց 150 տարի էլ ապրեմ հիշելու եմ ու ժպտամ կսկծադառը

20:53
չես գրում արհամարհում ես հա ինչով արժանացա նման վերաբերմունքիդ չգիտեմ մենակ նրա համար որ սիրում եմ բայց դու կողքս չես ու գժվում եմ դրանից ու ցնորվում մի լքիր ինձ տափակ բառեր են բայց դու մի լքիր ինձ մեռածի հաշիվ կդառնամ կենդանի դիակ որ ապրում են բույսի նման ու մտնում են հողի տակ ախր անընդհատ նույն բանի մասին եմ գրում առաջին բաժանման հետևանքները խուլ էին մոտս` գոռում էի առանց ձայնի կնքահայրի երրորդ մասի վերջում ոնց ա ալ պաչինոն ոռնում առանց ձայն, ձայնը հետո ա գալի, այ դրա նման մի բան, երկրորդը լրիվ հակառակն էր` հեծկլտոցներ հարբած երեկոներ որջում ահագին ծխախոտ ողբ ու վայնասուն մոտոցիկլետի առավելագույն արագության գազանաբար փորձարկումներ ու մի ամբողջ ամառ 2008-ի սեվաններում հաղպատ-սանահիններում դիլիջանների անձրևներում ու ցուրտ վրաններում հայաստանի ասֆալտների վրա դեմքիդ ու էությանդ ուրվագծերն էի փռել ու ռետինե անիվներով մոտոյի ջնջում էի ջնջում ու էլի ջնջում ջնջռտում քո ամբողջությունը ընկել էր հետեվիցս բայց մի կերպ մոռացա հետո իրար հետ գնացինք խմելու ու խմեցինք ես քիչ դու շատ ծխեցինք գնացինք որջեր տարբեր ժամանակներ հետո հանկարծակի դու գժվեցիր ինչ պատահեց չհասկացա մի օր առաջվա ն.-ն դարձավ խելագար ու փոխվեց 181 աստիճանով ու փոխեց իմ կյանքի ժամերը ինչ անեմ հեռանամ թե չէ տզի նման կպնեմ ու պոկ չգամ թե սողալով հեռանամ կամ թռնելով մոխրանամ


21:57
2007-ի ամբողջ ամառն ապրեցի մենակ միսենյականոցում ու տանջվում էի քո չլինելուց ու լսում էի հախվերդյանի ճերմակ ձին թե հեքիաթը հետո կատամաձեն էր տարել օրը մի քառասուն անգամ միացնում էի հոգնել եմ գրելուց ու կարդալուց իմ գրածները էս գորշ քաղաքում փորձելու համար մի ծով ինչու չկա մի փոքր ծով լճից էլ փոքր ծով` համարյա օվկիանոս ախ ոնց կուզեի քեզ մի օր տեսնել անձրևի տակ դանդաղ քայլելուց ու մոտենայի ու թևանցուկ անեի ու լուռ կքայլեինք ջրերի միջով ու էլի ու նորից կլռեինք քեզ կտանեի տուն ու կգնայի սեր իմ քո պատուհանից օրը կդառնա գիշեր ու կցրտի արծաթափայլ ու կգա սեպտեմբեր ոսկե տերևաթափ ու կսպասես գարնանը գիշերում մենակ ենք ես ու դու իմ սեր ձայնը կախվեց օդում դու միակն ես ու պայծառ մի լույս խանգարեց ու աշնան որոտն էլ էր քեզ սիրահարված արթնացար դու առավոտյան քո դիմագծերը հեշտ չի ջնջել ինչ եմ ես անում նստած երգի տակ գրում եմ ու բառերն իմ ու երգի խառնվում են եթե առավոտից ամեն ինչ թարս է եթե քայլ պիտի անես եթե դու միայնակ ես ուրեմն ժամդ է եկել գնա հասիր անկյունի հետևի խաչմերուկին ուր չկան մեքենաներ ու մարդիկ դու ես ու ճամփաբաժանդ էլ ոնց թեքվես այնտեղ որտեղ աստղն է քո ու լույսը ընտրությունդ վերջինն է ահա ես եմ խաչմերուկին իմ կյանքը ապրեցի ու տեսա ու բախտին հալածեցի շատ ման եկա ինչքան տարի ու օրեր անցան շատ քայլեցի ու նավարկեցի ու կարծես ամեն ինչ սովորական է բայց սպասիր, ասես ես թեքվել եմ դեպի ՈՉՄԻՏԵՂ ու դարձել եմ ՈՉՄԻՄԱՐԴ ահա ես եմ խաչմերուկին քամու դիմաց սառն ու անձրևոտ


13.04.2009 / 10:11
ձյուն է գալիս փաթիլ փաթիլ հիշում եք 2007-ի ապրիլի 24-ին ձյուն եկավ էս իմ համար ա սենց պետք ա ձյուն գա և հաջորդ առավոտ անպայման ձյուն եկավ եղանակաբանները բացատրում էին դա եսիմինչ տաք ու սառը հոսանքների բախմամբ եսիմորտեղ բայց մենք հո գիտենք թե ինչու ձյուն եկավ անպայման հաջորդ առավոտյան…

15:45
քիթդ մի կախի թեկուզ կյանքը դաժան է ու կարճ…ապրիր այն…գտա քեզ ու կորցրի չէ խաբեցի չեմ գտել, ինձ խաբել եմ թե գտել եմ կորցրի հաստատ բայց էդ ոնց ա լինում առանց գտնելու կորցնել մի բան չունես ու կորցնում ես հա լինում ա հաստատ լինում…



16:11
…տղամարդու սերը դարման ա, քամին քշում տանում ա, ու ամեն ինչ վերջանում ա վերջացնելու հետ…
մեջբերում պասկևիչյանի “անկապ” գործից

ինչ արժե քո մեկ օրը? գիտես? արի հաշվենք արթնանում ես ու խմում թեյ կամ սուրճ. Առաջինի դեպքում` 6 կոպեկ, երկրորդի` 11, գնացի դեպի միմինո

– Кофе сколько стоит?
– Одинадцать.
А чай?
– Чай шесть.
Чай хочу.

լավ իսկ եթե լուրջ թեյն արժե մի 35 դրամ եթե տանն ես խմում դե մի 5 դրամի գազ կվառես ջուր կտաքացնես մի 7 դրամի, թեյախոտն էլ երևի 10 դրամ թեյի գդալի մեկ երրորդը ինչ ստացվեց 22 դրամ վատ չի գնացինք առաջ մի 20 րոպե թիվի կնայես` էդ քեզ 5 դրամ հոսանքի ծախս հետո կիջնես քաղաք ու կգաս` մինիմում 200 դրամ, եթե տրոլեյբուսով` 100 դրամ իսկ եթե մոտոյով ապա մոտոս 100 կիլոմետրին ծախսում է 2,5 լիտր վառելիք էդ քեզ 700 դրամ կռվում եմ քո ստվերի հետ դե հաշվի թե մասիվից քանի անգամ քաղաք կիջնես էդ 2,5 լիտրով լավ հետո մի տուփ ծխախոտ երևի քենթ որ կհերիքի երևի 3-4 օր քիչ եմ ծխում քաղաքում մի խաչապուրի արևածաղիկ անպայման մի հատ թերթ պանորամա.am ամեն հինգշաբթի բա կոֆեն կաֆեներից մեկում 300-400 դրամ կոֆեն ոնց եք խմում` դառը, լրիվ դառը? արա դե հա էլի էդ հարցն էնքան են տվել որ ուզում եմ հոդված գրել դառը, լրիվ դառը, քաղցր, կիսաքաղցր սուրճերի մասին ուրեմն դառը նշանակում է սուրճ` առանց շաքարի, դառը չի լինում մի քիչ կամ լրիվ, դա լինում է դառը, լրիվ դառը…սուրճն ու թեյը խմել է պետք լրիվ դառը որ համն զգաս գումարենք իրար կստացվի որ քաղաքում մեկ օր սպանելու ու զվռնելու համար հարկավոր է մոտ 1000 դրամ իսկ ինստիտուտում որ աշխատեմ ամառները լինելու եմ պեղումների ու կորցնելու եմ երևանյան երեկոները քամոտ ու փոշոտ համերգներ բացօթյա ռոք փառատոններ լճակներ գեղցիներ մոտո քշել ու գարեջուր խմել` հա բա չէ` հայաստանի մի որևէ գեղում հող փորի ու հող կուլ տուր եթե գեղը մոտիկ է ամեն օր հետ արի մայրաքաղաք որ երեկոներ փրկես ամառային ու տեսնես ընկերներիդ կանչիր ինձ իմ անունով ոչ թե ապ-ով անուն ունեմ ես հին հայկական լեռնամետալուրգիական օրվա վերջին ու արևամուտին դե կարդա էլի գրածներս ինքնագիր ամսագրում եմ ուզում տպվել կամ տպագրվել` ինչ տարբերություն: իմ պայծառ օրերը պահում եմ ես ինձ, իմ մութ օրերը նվիրում եմ ես քեզ: ինչի քեզ չհանդիպեցի ասենք դիլիջանի բլդանչայում կամ բանասիրականի տակի նկուղ-ակումբում այլ հանդիպեցի փիլոյի դասերին հետո…հետոն ոնց եղավ հիշում ես? այ էդ մեկը մոռացել եմ ոնց սկսեցինք անցկացնել 2007-ի ամառը հետո բաժանվեցինք նորից կպչելու ապագայով հատ-հատ հիշեցի էն բոլոր փայտե նստարանները որոնց վրա նստել ենք էդ ամռանը ու դու ինձ մերժել ես  գնա գնա աբովյան բարձրահարկ ու կանաչ մի օր կգամ կգտնեմ ձեր շենքն ու տակը կանգնած կծխեմ…պարտքերիցս հենց պրծա գործից դուրս եմ գալիս նյարդերս պռճոկվում են…մեկ-մեկ կատաղում եմ ու սկսում լսել ռուս-հայկական էժանագին փոփ երաժշտություն ու մոռանում որ 5-6 տարեկանից հառդ ռոք եմ լսել փառփլ-մառփլ այռըն մէյդն էլ չեմ ասում բիթըլզի մասին…ու լսում եմ մի օրեկան երգերը…ընդհանրապես երգերը լինում են մի քանի տեսակ` մի անգամյա, մի օրեկան, մի շաբաթական, մի տարեկան ու հավիտյան…դե հասկացաք որ ինչքան երկար են դիմանում ու նստում ձեր ուղեղում էնքան երկար կապրեն…альпинистка моя…скалолазка моя…ապրում ես խուլ անտառում ելք չունես…երգ ու երաժշտություն մի ամբողջ կենսակերպ են ձևավորում ասա ինչ էս լսում ասեմ ով ա ընկերդ իմ քնքուշ դարձար ինձ մոտիկ ինչ մոտիկ էս դու սարերին մի օր կգաս մոտս հենց-ընենց ու բան չես խոսի…բա որ ընկնես ու ջախջախվես ու դիակդ փռեն արևին մի սև ագռավ կգա ու լխտիկ մսերդ կկտցի մի բառում չորս բաղաձայն…
20:12
…կսղոցի ռեմոնտ-ռեմոնտ միանգամից դու փոխվեցիր ինչ կատարվեց քո ու իմ հետ ես չզգացի ամեն ինչ փոխվեց էն օրվանից երբ որջի դուռը չբացվեց մեր առաջ չորսին ապրիլի, չնայած հաջորդ օրն իսկ բացվեց բայց արդեն ուշ էր…
20:38
…վայ քու ԱՐԱ Պետրոսյան ով ես դու…մոսկովյան ու լենինգրադյան մշակույթների տարբերությանը անդրադառնամ … ДДТ, Розенбаум, Довлатов ու ընդհանրապես` 100-ով զրո լենինգրադի օգտին, սովետի ժամանակ թե երաժշտության մեջ թե գրականության ահագին տարբերվում էր լենինգրադյանը մոսկովյանից որակի մեջ ու բաղադրության, կարդում եմ դովլաթով ու ուզում եմ ծնված լինել լենինգրադում այ մարդ տենց պետք ա գրի որ կարդաս ու ուզենաս ապրես իր հարազատ քաղաքում, ռոզենբաում էս լսում ու ուղղակի ուզում ես քայլել լենինգրադի կլասիցիզմի դարաշրջանի շենքերով հարուստ փողոցներով ու կամուրջներում, մի երգ ունի «ցույց տվեք ինձ մոսկվան» որտեղ մոսկվացիներին խնդրում է ցույց տալ օկուջավայի մոսկվան, որը երբեք չէր փոխի իր ցուրտ ու սպիտակագիշեր լենինգրադի հետ…իսկական սեր ինչպես փոքրիկ աղջիկ ու տղա գնդակներով խաղ ենք անում ու քաշքշում լոռվա դսեղ ու մորու գույնի շուրթեր կծվահամ մորի մոռի հաղարջ կարմիր ու սև հաղպատների ու սանահինների ճանապարհներին դույլերով վաճառում էին իսկ ես մոտոյով էի ու չէի կարող առնել տանել ուտել մորիներս մնացին դսեղալոռվա ասֆալտապատներին ու չոր աղբյուրներում
22:15
քո միակ ուժը գեղեցկությունդ է բայց իմացիր որ էս ոչուփուչ աշխարհում կա մի լավ բումերանգ` ինչ անես` լավ կամ վատ անպայման հետ է գալու որոշ ժամանակ անց` ու թքած ունենալը քո որին արժանի չէ ու քո…չէ որ դու չափազանց լավն ես իմը լինելու համար…ինչ կա որ…բումերանգ ավստրալիայի բնիկների` կենգուրու սպանելու…հետ ա գալի ու գմփ ճակատիդ շրմփ ու քյալլի վրա տապալվում ես գետնին

14.04.2009 / 15:04
ինձ դուր է գալիս որ դու հիվանդ ես չինձնով ու ես հիվանդ եմ քեզնով աղյուսե պատ ու կայարանի ժամացույց ուղեքարշը կգնա կառամատույցը կմնա տեսնես ամռանը թիֆլիս կհասնեմ կարողա ա խելլռռեմ ու մոտոյով գնամ այ թե ճամփորդություն կլինի չէ հաստատ հնագիտություն… օ դու իմ հավելված

22:03
այ եթե դու հեռանաս գիշերվա կեսին ամառվա շոգին if you go away բոլորը գիտեն թե դա ժակ բրելի երգն ա բայց քչերը գիտեն որ իրականում դա բոբ դիլանի` այն է` ցիմմերմանի երգն է, նա ի դեպ հրեա է ազգությամբ, իսկ նրա գլորվող քարեր երգը ճանաչվել է լավագույնը երգարվեստում` գլորվող քարեր ամսագրի կողմից` համենայն դեպս 20-րդ դարում, երրորդն էլ լենոնի imagine-նն է, իսկ իմ ձայնադարանը հարստանում է ամեն օր հավաքել եմ արդեն մի 250 գիգաբայթ երգ ու երաժշտություն, ունեմ մի 100 հատ վինիլային ձայնապնակ էլ չեմ ասում կասետների մասին, դրանք հավաքել եմ արյուն-քրտինքով. լուսանկարչատանը որ աշխատում էի օրեկան ստանում էի 500 դրամ ու ամեն երկու օրը մեկ մի կասետ էի առնում` մասկովսկի զապիս, որոնք տեղականներից ուղիղ երկու անգամ թանկ էին` 1000 դրամանոց: Հա մեկ էլ ունեմ մի 70 հատ չխտացված թվային ձայնով լազերային սկավառակ ու մի 25 հատ դասական երաժշտության սկավառակ: Վատ չի չէ ?: Սկսել եմ շատ գրել դու կամաց-կամաց կորչում ես իմ տողերում էս քանի օրը կաթիլներ էի կաթեցնում աչքերիս մեջ որ բիբերս լայնանան ու արևի լույսից չնեղանան` ծանր օրեր էին` հոգեկան ու ֆիզիկական դու պետք է լինեիր կողքս բայց չեղար, կիրակի իբր սպիտակ պիտի գնանք` թե ինչու սպիտակ` չգիտեմ: Շուտով էս տեքստի մեջ երևի ներմուծեմ առաջին կուրսի ու տասներորդ դասարանիս ժամանակվա անմեղ չափածոներս կարդացեք ուրախացեք, մեկ էլ սկսել էի գրել շարք էրեվանի փողոցների մասին հատ առ հատ բայց գրեցի աբովյան փողոցի մասին ու էլ չշարունակեցի հասել եմ ինքնագրի երկրորդ համարին 6 թե 7-րդ դասարանում հասկացա որ հռոմեական թվականներ գրելիս –րդ պետք չէ դնել ու սկսեցի սիրել հռոմեացիների ստեղծած թվականները ու հետո սկզբունքը դրանք գրելու. այ օրինակ չորրորդ գիտեք որ IV ձևով է գրվում չէ բայց այ ժամացույցիս թվատախտակի վրա գրված է IIII տեսքով` չորս հատ մեկնոց, L-50, C-100, D-500, M-1000: Այ 1982 հռոմայերեն կլինի MCMLXXXII` սիրուն ա չէ: Սրանց թվերի տրամաբանադասավորվածությունը սպանում ա: Դատողություն–եզրահանգում- մտահանգում:
Երաժշտությունից կրթվել եմ երևի ավելի քան թե գրքերից, որոնք կարդացել եմ ահագին, իսկ այ վարդանանքի դեմիրճյանը ինադու չեմ կարդացել, իսկ սամվելն էլ կարդացել եմ ամբողջը բացի վերջին գլխից` չեմ սիրել պարտադրված դպրոցական ծրագրով հանձնարավող գրականություն ու ի հեճուկս չեմ կարդացել բայց այդ ամենով հանդերձ հայ գրակի մրցույթում հաղթած թիմի ավագն էի ու մինչև հիմա հպարտանում եմ մանկական դպրոցական հպարտությամբ…

15.04.2009 / 18:34
նոր մտքովս անցավ միանգամից գրում եմ որ չմոռանամ. դու օգնեցիր որ սպանեմ հ.-ին իմ մեջ, իսկ հետո` քեզ…

16.04.2009 / 21:46
էսօր ունեցավ տեղի այն որ որոշում կայացվեց իմ կողմից հետագան կապել հնագիտության ու մի քիչ էլ ազգագրության ինստիտուտի հետ իսկ վաղը երևի կտեսնեմ նրան բայց…կիրակի սպիտակ ու մի քիչ էլ կարմրավուն…սուրճ եմ ուզում դառը սև սուրճ ջազզվեով եփած…ջազզվեն դնում ես կրակին մեջը սուրճ լցնում թողնում որ մի քիչ խարկվի հետո նոր ջուր ավելացնում եռացնում ու խմում…

18.04.2009 / 11:34
սիգարետիս տուփի մեջ կպակասի 4-5 հատ գլանակ ու այնտեղ կտեղավորվի իմ կրակայրիչն ու կազատվի գրպանումս թավալ գալուց իսկ երեկ ես խոսեցի քեզ հետ սպիտակ գնալը չստացվեց կմնա մայիսին

…պազվանի մնե, պազվանի
պազվանի մնե` ռաձի բոգա…

/բութը լավն էր չէ, ռուսերեն տեքստում` բութ/

հեռախոսներս
23:30
ուր են մեր բակի բիձեքը… առաջին համարս 091 360995 էր, հետո 093 252435, հետո 093 088444, հիմա 099 613778 առաջին հեռախոսս nokia 1100 էր սևուսպիտակ հետո 6100` նոկիայի ամենափոքր հեռախոսն առ այսօր, հետո ունեցա մի նորը` 5310, հետո գնացի սևան գնալուց անձրև սկսվեց կատաղած ու հեռախոսս լոգանք ընդունեց ու փչացավ միկրոֆոնը: Շպրտեցի դարակս տենց անսարք ու գնեցի 1200 նոկիա` ֆանարիկով: Հետո փող ստացա ու տարա սարքելու տվի 5310-ը: Հենց հաջորդ օրը նորից մոտոյով գնացի սևան ու…գրպանիցս ընկել էր սևանի ասֆալտներին ու ջնջխվել: Իսկ դրա ապառիկը դեռ չէի մարել ու մի երեք ամիս կորած հեռախոսիս պարտքն էի փակում…: Հիմա գնել եմ նույն 5310-ի սևորակն ու էս հեռախոսը պատկանում է xpress music դասին այսինքն դրանով կարող ես բավականին բարձրորակ երաժշտություն լսել ու մանավանդ ձմեռը երբ մոտո չեմ քշում ու երթևեկում եմ ավտոբուսներով դա է որ փրկում է հասարակական տրանսպորտի հոտերից


19.04.2009 / 13:26
կիրակի տանը նստած սպասում եմ որ 17:25 ֆուտբոլ կսկսվի կնայեմ իսկ մինչ այդ կարդում եմ ինքնագրի երրորդ համարն ու լսում բեթհովենի թիվ 1 սիմֆոնիան, չէ հաստատ հեծանիվ եմ առնելու մի 24 սկոռուստանի որ դքերին չխեղճանամ, սպասում եմ զանգի` զինկոմիսարիատից, երևի կզանգեն կասեն արի բիլետդ տար, դու պիտանի չես հայոց բանակում ծառայելու և անցնում ես պահեստազոր, կկանչենք` եթե կռիվ սկսվի, խաղաղ պայմաններում դու պիտանի չես…խաղաղ պայմաններ…սրանից էլ լավ կռիվ` ամեն օր էրեվանի կենտրոնում տխրահռչակ պողոտայում հյուսիսային կռիվ ա էլի…սրանք վախում են աթոռները կորցնեն ու բռնապետություն են մտցրել…է ¯ թամանյան բա դու իմանայիր թե պողոտադ սենց ա լինելու բա կնախագծեիր, խույ թե կնախագծեիր, մի ուրիշ բան կմտածեիր…հյուսիսային պողոտայի մասին մի բան եմ գրել հոդվածատիպ ճարտարապետականախառը, բայց երևի քաղաքական երանգներ մտցնեմ ու սարքեմ պատմվածք` այսինքն գիտությունից անցնեմ գեղարվեստական գրականությանը
անվերադա՜րձ, մի ճանապարհի նըման դու անցար…
ձախ հարութ

անցար անցար բայց դե ինչ անենք ապրելու ենք հո չենք մեռնելու չէ որ դեռ սերունդ պիտի շարունակենք ցեղ մարդկային իբր ռոբոտից ինչով ենք տարբերվում որ ինչ որ մեկը ծրագրել է որ կին, նախընտրելի է մերկ կին տեսնելուց տղամարդու սեռանդամը պիտի թպրտա ու խրոխտ կանգ առնի` պատրաստ թեժ մարտի, առնանդամ ա չէ վերջիվերջո

…կանգնի կյանքիս կառուսել, սիրո կարոտից այս երգն եմ հյուսել…
հատված իմ ամենասիրած ռաբիս երգից

էսօր կարդացի նաև իգանդամ բառը ու հեչ դուրս չեկավ այ հեշտոցն ուրիշ ա տեսած-չտեսած հեշտանք ա առաջացնում մենակ իրա անունով… ինչպես կասեր վահրամ սահակյանը` հեշտոցը դառել ա դժվարնոց :-)
էն որ չես մրսում բայց ջանիդ վրի մազերը տնկվում են փոքր առնանդամիկների նման ու խաղ են տալի քամու տակ :-) մանավանդ առավոտները որ կայնում ա դեմը խաղ չկա արա դե թող քնեմ էլի ինչ էս բնից դուրս էկած կզաքիսի նման գլուխդ հանել ու աջուձախ նայում տենաս թե մի մսացու որս պատահի բռնես բերես որջդ բռնի կերպով բարիք քամես…

…մի մոտեցիր ինձ հետևից
չէ որ` քոնն եմ ես դիմացից,
ծիծիկներիդ հետ դու խաղ մի տա,
այլ` պցիկդ թող շողշողա,
ծիծիկներդ թող դու հանգիստ,
չէ որ` քոնն եմ ես դիմացից,
մի ծակ ունես` էդ էլ իմն է,
դե թող` խրեմ, ինչ էս թորշնէ…

ինքնաբերաբար մի շնչով գրված ծոփաչա,
որից հետո բացեց ու մի 5 րոպե հռհռում էի գրածիս վրա,
ուզեցի ջնջեմ բայց չէ` թող մնա,
հետո կկարդամ ու կուրախանամ


…կյանքի խաչվող ուղիներում,
կհանդիպենք մեկ օր իրար
ես հայր դարձած, իսկ դու` մայրիկ,
իրար համար անդարձ կորած…
և արցունքի երկու կաթիլ
կգլորվեն այտերն ի վար,
մեկը` կորցրած երջանկության,
մեկը մեր սիրո համար…

ռոմանս երևանյան

և արցունքի երկու կաթիլ կգլորվեն այտերն ի վար, մեկը կորցրած երջանկության, մեկը մեր սիրո համար ու այլևս դու մեկ էլ ես ես աջ դու ձախ տի մարյաչկա յա մարյակ բա մի նավարկություն չլիներ շուրջերկրյա գնայի մի տարով կորեի փոթորիկներին բարևներ: Ինքնագրի բոլոր չորս համարների` հիմնականում էգերի կողմից գրվածները կարդալուց հետո գնացի մի եզրակացության` հակառակ սեռը աբիժնիկ ա մնացել աստծուց որ աստված արուին տվել ա մի մեծ նիզակ-առնանդամ իսկ իրեն թողել մի անցք ու մի փոքր անդամիկ, որը ամենազգայուն կետն է նրանց մոտ` վզից ու ականջներից հետո, ու քանի որ աստված հեռու ա որ մուռ հանեն, կպել են արական սեռից…
…բայց էդ դեռ հարց ա` աստված ա տվել, թե ինքն իրան ա տեղի ունեցել էվոլյուցիան մոլորակիս

քո համբույրն այրում է սիրտս,
քո կարոտն` արցունք հոգումս

մի կտոր “տղամարդիկ” ֆիլմում հնչող երգից

մի լար լաց մի եղի ու մի եղի ընդհանրապես արի մի շնչի էլի մոռացի ու մեռի անթթվածին մի տեղ հասի ու ազոտախեղդ էղի …իսկ ես նստած ծառի տակ կնկարեմ նապաստակ…

22:16
ինքնագրի առաջին համարում վիոլետը մի անավարտ բանաստեղծություն էր գրել կլիտորի մասին…փորձում եմ պատասխանել հումորակերպ հակառակ սեռից…

ՊոեմաՁոն զ’Առնանդամայս

Վեր կաց՜ քաջուկ թոթոլս
Ֆալլիկացավ բանվորս
Բարձրացրու՜ գլուխդ զինվոր
Քեզ համար սկսվում է նոր օր

Թաթախվի գիշերվա քնից
Զ'արթնացի հանգիստ մրափից
Սպասում են քեզ սպառազեն
Պ*իկները նենգազեն
Ու մի քիչ էլ հեշտազեն…

Մտի՜ հելի՜ ու թքի՜
Սերմնահեղուկ ժայթքի՜
Իսկ երբ պռծնես տնքալով
Կամ էլ թե չէ գոռալով

Դուրս եկ դու դանդաղ քարանձավից,
Որ նորից ամրանաս մի հինգ րոպեից

Առնանդամս՜ ֆալլոսս՜
Կայնած կ*իր, փարոսս՜
Աշխարհում այս խառնշտոր
Դու էս դարձրել ինձ զինվոր

Գնանք կռվենք միասին
Ախ իմ փոքրիկ թրթռածին
Թող քեզ կուլ տան անարատ
Հեշտոցները սիրառատ

Ու երբ կուլ տան տռփագին
Հեշտոցները տենչագին
Դու կդառնաս մարմնածին
20 սանտիմետրանոց
Տարփանքածին

Շինի՜ տաշի՜ ու հունցի՜
Հեշտոցները` մարմնեղի,
Վարէ՜ ցանէ՜ ու հնձէ՜
Զ'սերմնաբջիջն զ'արգանդէ

Ու եթե դու քո ճամփին
Թաղանթ տեսնես կուսածին
Անխոնջ զարկիր՜ ճակատով
Որ պատռվի արյունռուշտ
Թաղանթը այդ կուսակից
Էգինը հայ` դժբախտակից


Արու ու որձ մսածին
Արյունով լի`կենսածին
Սպիտակ հեղուկ մարդածին
Դուրս ես ցփնում փրփրագին

Ու լողում են խելագար
Շերեփուկներ մոլագար
Դեպի արգանդ փրկարար
Զ`ձվաբջիջն…օ ¯ դու` պռծար

Տնգլիկս, տդխկիկս,
Կնճիթավոր որձուկս
Ամորձիքով կնճիթս
Միաչքանի օձուկս
Անհնազանդ կանթիկս
Կախարդական փայտիկս
Ծխռտվելու սիգարս…

Օ՜ ամեհի սերմնացան…
…Ու կատաղի մրճահար

…Դե լավ քնի ճուճուլս
Ինձ միշտ հասնող պուպուլս,
Առանց քեզ ես կյանք չունեմ

…Թե որ մի օր հավերժ ճլորես
Մոտակա ծառից կկախվեմ ես…



20.04.2009 / 10:18
էլի առավոտ երկուշաբթվա, էլի մտքովս տարբեր բաներ են անցնում, ուրիշ մարդկանց մոտ դա սկսվում ա համբույրներով, մեր մոտ` ավարտվեց համբույրներով: Ցավալի ա: Քո համար, բայց ավելի շատ` իմ: Դառար խմելու աղջիկ: Մի օր մի շոգ երեկո ամառային կզանգեմ կասեմ արի գնանք խմելու, կգնանք իսկ հետո.ն անհայտ կլինի…ինչու ես տրորում սերն իմ քո կճղակներով, թող ապրի թող շնչի` կապրեմ մինչև գարուն…

13:36
եթե տղամարդն ա դավաճանում կնոջը, դա նույնն ա թե բալկոնից դուրս ես թքում,
իսկ եթե կինն ա դավաճանում` իմացի բալկոնիցդ են ներս թքում
ավ. իսահակյան
ում՞ ես ժպտում տենց անթրաշ-անթրաշ ու օրեր ես սպանում անիմաստ


24.04.2009 / 13:57
Եղեռն 2.0

Էսօր ապրիլի 24-ն է արդեն 2009թ ու հեսա մի կատաղած անձրև է գալու, անձրև, անձրև մի արի ես գնում եմ խիարի…վառեք դրանց դրոշը օպերայի հայաթում անասուններ լավ են արել էլի կոտորել են, չկոտորվելու համար ուժեղ պետք է լինել ու չՀարիֆ…մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին` բա սրանից էլ վայրի հա աբիժնիկավար դրոշ են վառում աբիժնիկ են մնացել 19-րդ դարի կեսից մինչև հիմա աբիժնիկությունից տրաքվում են ու երեսներին դուս ա տալիս ու չեն իմանում ինչ անեն` դրոշ են վառում: Մի էդ դրոշ վառողին ու հետները գոռացողներին տանենք մի հարուր հատ թուրքի դեմ-դիմաց` ինչ կանեն` կկռվեն՞ չէ` վազ կտան խելապատառ, ու ոնց կասեր վարդան պետրոսյանը` մարդ կա դուխը մենակ տանն ա հերիքում, ավելի դուխովը` պադեզդն ա նայում, ավելի դուխովը` հայաթը, ու ամենադուխովը` քուչեն ա նայում, այ քուչի տարածքից դուրս դուխը հերիքցնող չունենք ու եթե շարունակեն դրոշ վառել` չեն էլ ունենա: Հա մեկ էլ պահանջատեր բառը չեմ հասկանում, եռեղնացավը կպել ա մեզ ու պոկ չի գալիս եղեռնի սինդրոմը արուններս պղտորել ա չի թողում ուղեղներս ազատենք եղեռնագանգերից ու կախաղաններից անապատներից ու հրացաններից եղեռնի պահանջատեր ենք հա թե մեր հողերի՞ եթե դրանք հող հետ տան էլի էս 30,000-ի նման մաման լացացնելու ենք չէ` սաղ օբեկտ ենք անելու ու շորի խանութ, հուշարձաններից դաչեք ենք սարքելու, հին խաչքարերը տաշելու ենք քարերը մեր թազա մեռելների վրա քաշենք չէ այ հիմա էդ ենք անում էլի, խի հասնենք քարհանք հենա անտեր մեռելի խաչքար ա մի 600 տարվա տաշենք էթա… արա էս ազգի գլխին ինչ էկել ա իրա էշ խելքից ա էկել, արի իրար դավաճանենք, ինձ փող տան գնամ հայրենիքս ծախեմ ուզբեկներին…հիմա որ ղարաբաղում կռիվ սկսի ով ա կռվելու` սաղ ղարաբաղցիք էրէվան են…
…հիմա էլի Մեսչյանի համերգները կհեռարձակեն: Միայն այս օրն են նրան ցուցադրում այդքան տևական… ամեն ինչ կրկնվում է, երևի նրանից, որ մոլորակն անընդհատ պտտվում է նույն գծամետրով…գրել եմ արդեն 24880 բառ

26.04.2009 / 12:32

Ը տառը

հեչ մտքներովդ անցել ա թե որ լեզվում կա Ը տառ` մենակ մաշտոցյանում: Կարող ա աֆրիկյան զուլում ցեղերի խոսակցականում հանդիպեք ը բայց դե հո տառ չունեն…պըըըռծ

16:32
սպասում եմ ու սպասում անընդհատ գտնվում եմ սպասման մեջ սպասը ամենասիրած ճաշս է երեկոները գոլ վիճակում կճատ մի քիթ ու արևամուտ` ինքնագրից պռծա` անցա բնագրին, չնայաս վերջինն առաջինից վաղ է եղել տպագրվել ու ինը համար հետո դառել ինքնագիր
18:15
էս մարտը լրիվ ձմեռ էր, իսկ ապրիլը` հա անձրև ու մարտոտ

27.04.2009 / 14:41
այ քեզ երկուշաբթի սենց օր արևոտ դեռ չէր եղել` քայլում էի սարյան փողոցով ծառերը կանաչ-կանաչ երկինքը կապույտ ու արևոտ ականջներումս բրավո խումբն էր երգում ու քայլում էի համաչափ ու սուլում էի շատ ուրախ ու ժպտում էի աջուձախ

28.04.2009 / 23:22
օրեր են կմթնեն անց կկենան մտածում մտածում եմ հենց գալիս եմ նստում որ գրեմ չեմ հիշում ինչ էի մտածելիս լինում մի սենյականոց երկու սենյականոց սառնարան զուգարան լվացքի մեքենա գործի տեղ մոտոյի փռթված երկաթաճոպան

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)