նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, December 29, 2015

Բուդը

բդե՛լ բուդը
բուդը բդե՛լ
խառնիճաղանջ էս բդոցուց անհույս փախնել
լափլփոցի էս մարմաջը մեջդ սպանել
հեռանալիս հե՛տ չնայել
միանգամից հեռվաշենում շուտ հայտնվել
բդազգի էս անփող ու որկրամոլ
վարկով տարվա բուդը բդող
էս մասսայից հեռու-հեռու
արևափայլ հեռուներին ողջույն, ողջույն.....


Tuesday, November 24, 2015

Ճակատագրի հեգնանք 1.0

   Մի ժամանակ սովորում էի ԵՊՀ հայ արվեստի պատմության ու տեսության ամբիոնում, դիպլոմային աշխատանքիս թեման էր Թամանյանի քաղաքաշինական ծրագրերը։ Ճարտարապետ չլինելով ահագին խորացել էի թեմայի մեջ՝ ազգային գրադարանի արխիվներ, 1920-30-ականների մամուլ, Թամանյանի թանգարան...։ Պարզվել էր, որ Երևանի հատակագծման հիմքում Թամանյանը դրել էր քաղաք-այգու գաղափարը: Թե ինչ էր քաղաք-այգին էն ժամանակ չգիտեի, փորփրեցի ու պարզվեց, որ 19-րդ դարի վերջին Անգլիայում ստեղծված գաղափար էր, որն առաջին անգամ արտացոլվել էր Լեչվորտ ու Ուելվին քաղաք-այգիների հատակագծման ժամանակ։ Մի խոսքով, տարվել էի էդ ուտոպիստական գաղափարով ու երազում էի մի քանի օրով հայտնվել դրանցից մեկում։ Պատկերացնում եք մի քաղաք, որտեղ 2/3-ը կանաչ տարածություններ են։ 
   Երբ մի քանի տարի առաջ սկսեցի զբաղվել տուրիզմով առաջին անհատ տուրիստը, որ իմ միջոցով հայտնվեց Հայաստանում, Ալանն էր Անգլիայից։ Իրար արդեն գիտեինք Վրաստանից, երբ նրան տարել էի Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկ բազմօրյա քայլարշավի։ Ալանին առաջարկեցի հնագիտական 15-օրյա տուր, համաձայնվեց։ Ահագին պտտվեցինք Հայաստանով, Արցախն էլ ներառյալ։ Նույն տարի ամանորին Ալանից շնորհավորական բացիկ ստացա, ներքևում գրված էր.
Alan Reimer
Welwyn garden-city
England....և այլն
Մի երեք րոպե էշացած նստել էի.  իմ առաջին անհատ տուրիստը Անգլիայից գալիս ա Հայաստան ու հետո պարզվում ա, որ նա Ուելվինից ա։ Ճակատագիր ա։


Tuesday, October 6, 2015

կանանց իրավունքների պաշտպանություն...հըբը

էն որ ասում եք կանանց իրավունքների պաշտպանություն, բան....ուրեմն էսօր Երևանի կիսամարաթոնից առաջ որոշեցի գնամ թուրքիայի դեսպանատուն բնական կարիքներս հոգալու։ Քանի որ կազմակերպիչները չէին հոգացել մեր բնական կարիքները հոգալու մասին, այսինքն չէին տեղադրել շարժական զուգարաններ, մենք էլ գրոհեցինք բեսթ վեսթերն հյուրանոցի համապատասխան վայրերը։ Հենց բեսթ վեսթերնում էին ավելորդ իրերը ի պահ տալու պահարանները, դե մենք էլ առաիթից օգտվեցինք։ Մենք ասելով նկատի ունեմ մի 200 հոգի։ Մի խոսքով մի հերթ, մի կիլդիմ, ուրեմն նայում եմ կանացի զուգարանի կողմը՝ մի այլանդակ հերթ, տղամարդկանցը թեթևոտ ա, մեկ էլ էս կանանցից ոմանք օկուպացրին նաև մեր զուգարանի դուռը՝ թե բա սենց հերթը արագ կվերջանա։ Մի խոսքով, հայտնի պատճառներով կանանց զուգարան գնալը մի երկու անգամ ավել ա տևում քան մերը, և որպեսզի լրիվ մտնեք թեմայի մեջ բացատրեմ թե ինչպիսին ա բեսթ վեսթերնի տղամարդկանց զուգարանը՝ ուրեմն առաջին սենյակում կա մի լվացարան ու մի պիսսուար, առաջինից բացվում ա դուռ դեպի երկրորդը, որտեղ կա մի հասարակ զուգարանակոնք։ Դե բնկնբար կանայք չեն կարողանում պիսուարից օգտվել և հետևաբար տեղի էր ունենում խցանում և ռեսուրսների անկապ բաշխում՝ մի աղջիկ մտնում ա երկրորդ սենյակ, դե դու էլ հո չես գնա պիսսուարի մոտ՝ հենց հելավ քեզ ա ռաստ գալիս, ավելի ճիշտ քո...մի խոսքով ։-ՃՃՃՃՃՃՃՃՃ ու տենց, մեկ էլ ջոգինք որ այսպես շարունակելն անհնար ա ու մտանք սկսեցինք պիսսուարից հերթով օգտվել տղեքով՝ թե բա մեր տանձներին չի, մենք չենք ամաչում, թող իրանք ամաչեն ։-ՃՃՃՃՃՃՃՃ էս աղջիկները հասկացան, որ միջռեգիոնալ գենդեռային կոնֆլիկտ ա հասունանում՝ մանդրից ցվրվեցին իրանց կանացի զուգարանի կողմը
ինչ եմ ուզում ասել՝ լավ ենք արել ինչ արել ենք, կանանցից ով էլ կարացել մտել ա՝ էլի լավ ա արել, պարանոց դրեք ինքներդ ձեր համար և հիշեք, որ ամեն ինչ սկսվում ա տղամարդկանց զուգարանը զավթելուց ու գազելի դեմը նստելուց, հարգելի կանայք ու աղջիկներ

Sunday, October 4, 2015

Երևանյան առաջին կիսամարաթոն

Էսօր տեղի ունեցավ Երևանի առաջին կիսամարաթոնը։

Վազեցի 10կմ, 265 հոգու մեջ բռնեցի 68-րդ տեղը, միայն տղամարդկանց մեջ՝ 58-րդ տեղը, իմ տարիքային խմբում /25-34տ/՝ 12-րդն էի։   http://live.3sport.org/218/events/637/results


Վատ չի, եթե հաշվի առնենք, որ մրցումից առաջ ժամանակ գտա մի անգամ վազելու ընդամենը 4 կմ Բուսաբանական այգու պարագծով։
Վատ ա, եթե հաշվի առնենք, որ մի քանի տարի թեթև աթլետիկա եմ պարապել ջահել վախտ։
Անհասկանալի էր, թե ինչու են պրոֆեսիոնալ վազորդները մրցում սիրողականների հետ, էդ նույնն ա որ հայաթի թիմով գնաս  արգենտինայի դեմ խաղաս, պարզ ա որ կպարտվես։

 Ընդհանուր լավ էր կազմակերպած, մի քանի մինուս շեշտեմ՝ բեսթ վեսթերնը և դրա զուգարանները պատրաստ չէին մարդկային էդպիսի հոսքին, իսկ մասնակիցների համար կարելի էր շարժական զուգարաններ բերել, ոնց որ սիսթեմի համերգի վախտ օրինակ։
Մայկեքը ահավոր վատն էին ու քրտնացնող, ես գիտեի թե մայկան կրելը պարտադիր ա, պարզվեց ով ինչ ուզել հագել ա։
Հրազդանի ձորում բաժանում էին բանան ու կոկա-կոլա, տենց էլ չհասկացա ինչ կապ ունի կոկա-կոլան առողջ ապրելակերպի հետ։

https://www.facebook.com/Yerevanhalfmarathon?fref=ts


http://hetq.am/arm/multimedia/slideshows/521/

http://www.photolure.am/photoset/12691

http://www.panarmenian.net/arm/photoset/8292/

 https://www.facebook.com/photo.php?fbid=10206487787906297&set=p.10206487787906297&type=3&pnref=story




Thursday, September 10, 2015

Ժամանակին մենք ապրում էինք լեռներում



Ժամանակին մենք ապրում էինք լեռներում

Ս.Դովլաթով

Ժամանակին մենք ապրում էինք լեռներում։ էդ սարերը գզգզված շների տեսքով վեր էին ընկած մեր ոտքերի տակ։ Լեռներն էդ վաղուց արդեն դառել էին ձեռնասուն՝ կրելով մեր բնակարանների, կռիվ-ղալմաղալների, երգերի ծանր բեռը։ Մեր խարույկները խանձել են լեռների մորթին։
Ժամանակին ապրում էինք մենք լեռներում։ Ոչխարների ամպերը ծածկում էին ծաղկաշատ լանջերը։ Վտակները՝ նպատակասլաց, փրփրոտ, սպիտակ՝ ինչպես դանակի շեղբն ու զայրույթը՝ պարուրում էին ծանր ու թաց գետաքարերը։ Արևը հալչում էր հայկական կոպտատաշ ծոծրակներին։ Թփուտներում մոլորվում էին ստվերները՝ վեր թռցնելով զգուշավորներին։
Անցնում էին տարիներ՝ ուսերին թողնելով հալված արևի ծանրությունը, թափահարելով տեղական ամսագրերը, սառեցնելով քայլերն՝ էսկիմո գնելու համար։ Անցնում էին տարիներ...
Ժամանակին լեռներում էինք մենք ապրում։ Հիմա բնակվում ենք կոոպերատիվ բնակարաններում ...
Երեկ զանգեց իմ քեռի Արմենակը.
-         Վաղն արի ծնունդիս։ Հենց վաղն էլ ծնվել եմ։  Չգաս՝ կնեղանամ ու կծեծեմ...
Գալուս պահին հյուրերն արդեն ժամանել էին։
-         Չորս տարի քեզ չեմ տեսել, - ուրախացավ Արմենակ քեռիս,- հո չեմ կարոտել։
-         Տասնմեկ տարի քեզ չեմ տեսել, - լրացրեց Աշոտ քեռին, - հո չեմ կարոտել։
-         Առաջին անգամ եմ քեզ տեսնում, - մոտ եկավ Խորեն քեռին, - գժի պես կարոտել եմ։
Էդ պահին բոլորը հեծկլտացին, իսկ ես թռա խոհանոց։ Ցանկանում էի գրկել Սիրանույշ մորաքույրին. 30 տարի առաջ Արմենակը փախցրել էր նրան ծերուկ Բեգլարի տնից։ Ահա թե ինչպես էր դա եղել։ Արմենակը մոտեցել էր Տեր-Մաթևոսյանների տանը՝ խարտյաշ ձիուն հեծած։ Դարպասի մոտ կանգնեցրել էր ձին ու բղավել.
-         Բեգլար Ֆոմիչ, հետդ գործ ունեմ... Զրնգուն հունիսյան միջօրե էր։ Բեգլար Ֆոմիչը ելավ տնից ու ունքերը կիտած հարցրեց.
-         Չես պատրաստվում արդյո՞ք փախցնել իմ միակ աղջկան
-         Դեմ չեմ...
-         Ո՞վ է նրան քեզ երաշխավորել
-         Սարգիսը
-         Ու դու որոշել ե՞ս նրան փախցնել։ Արմենակը գլխով արեց։
-         Հաստատ ե՞ս որոշել
-         Հաստատ
Ծերուկը ծափ տվեց։ Անմիջապես հայտնվեց Սիրանույշ Բեգլարի Տեր-Մաթևոսյանը։ Նա բարձրացրեց հայացքը և աշխարհը միանգամից փոթորկվեց նրա մութ աչքերի հորձանուտում։ Ջրվեժի նման թափվեցին նրա սև մազերը։ Պարտված արեգակը թաքնվեց  մոշի թփուտներում։
-         Ձեզ երջանկություն եմ ցանկանում, - ասեց Բեգլարը, - էլ մի ուշացրեք։ Հետապնդումը կուղարկեմ մի քառասուն րոպեից։ Տղաներս հենց մի էդքանից վերադառնում են բաղնիքից։ Կարծում եմ, նրանք կուզենան քեզ սատկացնել։
-         Բնականաբար, - համաձայնվեց Արմենակն ու քայլեց դարպասի կողմը, բայց հենց այդտեղ պարզվեց, որ երիվարը շունչը փչել էր։
-         Բան չկա, - ասեց Բեգլար Ֆոմիչը, - ես քեզ կտամ իմ հեծանիվը։
Արմենակը նստեցրեց լացակումած Սիրանույշին հեծանիվի վրա։ Հետո, դիմելով Բեգլարին, ասեց.
-         Հայրի՛կ, կցանկանայի, որ հետապնդումն իրականին մոտ լիներ։ Թող տղաներդ մաքուր վերնաշապիկներ հագնեն, թե չէ գիտեմ դրանց։ Չէի ուզենա ամաչել նրանց փոխարեն։
-         Քշի գնա՛ ու մի՛ անհանգստացի, հետապնդումն իմ վրա, - վստահեցրեց ծերուկը։
-         Մենք նրանց կսպասենք սարի վրայի խորովածանոցում։ Արմենակն ու Սիրանույշն անհետացան փոշու ամպի մեջ։ Կես ժամ անց նրանք նստած էին խորովածանոցում։  Էլի մի կես ժամ անց բացվեցին դռներն ու ներս խուժեցին Տեր-Մաթևոսյան եղբայրները։ Նրանք մուգ կոստյումներով էին ու մաքուր վերնաշապիկներով։  Բրդոտ փափախները դեռ մխում էին նրանց քամոտ գլխներին։  Նրանց վայրի աղաղակներից պատերին այրվածքներ էին առաջանում։
-         Ախ դու, շնագայլ, - բղավեց Արամը՝ մեծ եղբայրը, - դու փախցրել ես մեր միակ քրոջը։ Դու կմեռնես։ Հեյ, ո՞վ կա այդտեղ, սպանե՛ք դրան։
-         Անիծվես դու, - ղատասելով պատասխանեց փոքր եղբայրը՝ Լևոնը, - կներեք ինձ։ Զենքը մողացել եմ տաքսու բեղնախցիկի մեջ։[1]
-         Դե լավ, ես հիշում եմ մեքենայի համարը, - հանգիստ պատասխանեց միջնեկ եղբայրը՝ Գիգոն։
-         Բայց մենք սիրում ենք իրար, - բացականչեց Սիրանույշը։
-         Ահա թե ինչ, - զարմացավ Արամը, - դա արդեն ուրիշ բան։
-         Մանավանդ եթե հրացանը կորցրել ենք... - ավելացրեց Գիգոն։
-         Կարելի է նաև խեղդել սրանց..., - ասեց Լևոնը։
-         Ավելի լավ է խմենք, - խաղաղասիրաբար առաջարկեց Արմենակը...
Այդ օրվանից նրանք չբաժանվեցին։
Ես գրկեցի մորաքրոջս ու հարցրի.
-         Ո՞նց ես
-         Լավ չեմ, - պատասխանեց Սիրանույշ մորաքույրը, - պետք է պոլիկլինիկա ծիկրակեմ։
-         Դրա տեղը ծիկրակիր անձնագրիդ մեջ, - արձագանքեց անտաշ Արմենակն ու ավելացրեց, - էնտեղ ամեն ինչ գրված է...
Մինչ այդ հյուրերը նստեցին սեղանի շուրջ։ Կենտրոնում հոկեյի դաշտի նման փայլփլում էր դոնդողը։ Ալ վարդի նման ծաղկել էր խոզապուխտը։ Վինեգրետի խրթին հետագիծը հերքում էր պանրի ու կարագի երկրաչափական պարզությունը։ Երշիկների կուտակումները հիշեցնում էին նրանց վիճակված դաժան նախապատմությունը։ Ծովատառեխի զրահաշապիկները աղոտ կերպով արտացոլում էին գերմանական որմնալամպի ճառագայթները։
-         Ուրախ եմ, որ մենք միասին ենք, - ասեց նա, - դա հրաշալի է։ Հայերին վաղուց է պետք միավորվել։ Իհարկե, բոլոր ազգերը հավասար են։ Ե՛վ սպիտակները, և՛ դեղնամորթները, և՛ կարմրամորթները.....հա, մեկ էլ...ո՞նց էին դրանց ասում...Դե՛...սպիտակի ու նեգրի խառնուրդը....
-         Մուլ, մուլ, - հուշեց ուսյալ Աշոտը։
-         Հա, ճիշտ ես, մուլերը, - շարունակեց Խորեն քեռին, - ու մուլերը։ Բայց միևնույն է, հայերը յուրահատուկ ազգ են։ Եթե մենք միավորվենք, բոլորը կսկսեն մեզ հարգել, նույնիսկ վրացիք։ Դե եկեք խմենք մեր հայրենիքի կենացը, մեր լեռների կենացը....

Խորեն քեռին ծանր կյանք էր ապրել։ Պատերազմից առաջ ինչ-որ տեղ  մատակարարմամբ էր զբաղված։ Հետո հայտնաբերվեց պակասորդ՝ մեկ միլիոն ռուբլի։ Դատը տևեց մեկ ամիս։
-         Դուք դատապարտված եք պատժի բարձրագույն ձևին՝ գնդակահարման,- հանդիսավորությամբ հայտարարեց դատավորը։
-         Վա՛յ, - գոռաց քեռին ու ընկավ գետնին։
-         Կներեք, - ժպտաց դատավորը, - ես կատակեցի։ Տաս օր, պայմանական...
Ծերանալով, Խորեն քեռին սիրում էր պատմել, թե ոնց է տառապել եժովշինայի[2] ծանր տարիներին...

Սեղանի մոտ աղմուկ էր։ Գինու հետքերը սփռոցը նմանեցնում էին աշխարհագրական քարտեզի։ Ափսեների առաջացրած սողանքները սպառնում էին վերածվել աղետի։ Դոնդողի դողդացող ավերակներում սպիտակում էին ծխախոտի քնթուկները։ Աշոտ քեռին բարձրացրեց գավաթը և գոռաց.
-         Խմե՛նք մեր հոր կենացը, Հիշում ե՞ք, թե ինչ իմաստուն մարդ էր, հիշում ե՞ք թե ոնց էր մեզ ձաղկում սանձերով....
Հանկարծ Արմենակ քեռին խփեց իր փորին, հետո ոտքով շխկացրեց փայլեցրած սերվանտին։ Սկսվեցին պարերը։
Խորեն քեռին շրջվեց դեպի ինձ ու ասեց.
-         Օղին քչություն է անում։ Դու ամենաջահելն ես։ Թռի գաստրոնոմ։
-         Հեռու է՞, - հարցրի։
-         Գնալը՝ մի երկու թաղ, հետ գալը՝  մոտավորապես նույնքան։

Դուրս եկա փողոց, մեջքի հետևում թողնելով խմբերգերի գոռոցներն ու պարերի դղրդոցը։ Տպավորություն կար, թե երկու հարյուր մարդ միաժամանակ փորձում են գալոշներ հագնել...
Տասնհինգ րոպե անց հետ դառա։ Քեռու տան մոտ հավաքվում էին հրշեջ մեքենաները։ Պատշգամբներից կախվել էին հետաքրքրասեր մարդիկ։
Չորրորդ հարկի պատուհանից ծուխ էր ելնում՝ լուծվելով երկնքի կապույտի մեջ։
Բացվեց շքամուտքի դուռը։ Միլիցիոներները դուրս բերեցին ձերբակալված Արմենակին։ Նկատելով ինձ՝ քեռին աշխուժացավ.
-         Ժամանակն է արդեն, որ հայերը միավորվեն, - բացականչեց նա։ Ու քայլեց դեպի ինձ։ Սակայն միլիցիոներները պինդ էին բռնել, նրանք տարան իմ քեռուն ճաղերով մեքենայի մոտ։ Դուռը փակվեց, մեքենան անհետացավ շրջադարձի հետևում...

Սիրանույշ մորաքույրը պատմեց ինձ, թե ինչ էր պատահել։ Պարզվեց, որ քեռին առաջարկել է կրակ վառել ու խորոված անել։
-         Դու կփչացնես մանրահատակը, - փորձրել է նրան կանգնեցնել Սիրանույշը.....
-         Պայուսակումս մի քանի կտոր տանիքի երկաթ կա, - ասել էր Խորեն քեռին։
-         Բեր էստեղ, - հրամայել էր քեռիս, զննելով ֆիննական կահույքը...

Ժամանակին մենք ապրում էինք լեռներում։ Նրանք թափառում էին երամակներով Ռուսաստանի հարավային սահմանների երկայնքով։ Մենք վարժեցրինք նրանց անազատությանն ու լծին։ Մենք չդադարեցինք սիրել նրանց, սակայն այդ սերը դուրս չեկավ երգերի միջից։
Ժամանակին մենք  ավելի սևուկ էինք։ Երկար օրերով թավալվում էինք Սևանի ափին, ու տեսնելով գեղեցիկ աղջկա՝ավազով  որովայնին գրում էինք սիրո խոսքեր։
Ժամանակին մենք արշավում էինք ձիերով, իսկ հիմա ճաղատանում ենք տրոլեյբուսի գործարաններում ու քնում ընթացքի մեջ։
Ժամանակին մենք իջնում էինք մառան, իսկ հիմա վազում ենք գաստորոնոմ։
Լեռների տեղակ մենք նախընտրեցինք նորակառույցների շեշտակի թեքությունները։
Մենք նեղացնում ենք մեր կանանց ու խարույկ ենք վառում մանրահատակին, բայց ԺԱՄԱՆԱԿԻՆ մենք ապրում էինք լեռներում !!!!!!



X.IX.MMXV /թարգմանությունն իմն է՝ Ա.Պ./


[1] «ր» և «ռ» հնչյունները «ղ» արտասանել, ղատասել
[2] 1937-38թթ ստալինյան բռնաճնշումների պայմանական անվանումը, երբ գնդակահարվեցին բազմաթիվ «ժողովրդի թշնամիներ»։ Անվանումը ստացել է ներքին գործերի ժողովրդական կոմիսար Նիկոլայ Եժովի ազգանունից։


Sunday, August 30, 2015

Գառնի /ֆիլմեր/

Գառնի, ռեժ. Ա.Աղաբաբով

https://www.youtube.com/watch?v=mo-fF8aHI4o


Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիա 1959 թ.

https://www.youtube.com/watch?v=dVtLiYDVons


Այս օրը 07.08.15 Գառնիի հեթանոսական տաճարը լիովին վերականգված էր

https://www.youtube.com/watch?v=2L6G8tQbGVU




http://araycho.blogspot.com/2014/06/blog-post.html



Monday, August 10, 2015

հայկական քաքածառ

Ծանոթացեք՝ հայկական քաքածառ (qaqatsarus armeniacus) , բաղկացած է տռուսիկներից, լիֆչիկներից, նասկիներից, թաշկինակներից, ռետուզներից ու կալգոտկաներից՝ համեմված բազմագույն ցելոֆաններով ու այլ աղբով։ Սովորաբար կիսաչոր է, հանդիպում է հուշարձանների մոտ։ Մասնագիտական գրականության մեջ հանդիպում է նաև «փալասենի սովորական» անվամբ։


կարդա նաև՝



Sunday, August 2, 2015

Ֆրանսուա Վիյոն - Բալլադներ

Ֆրանսուա Վիյոն - Բալլադներ /Միշել Փոլադյանի թարգմանությամբ/, Երևան, 1965թ


http://issuu.com/54415/docs/ballades




 

 

Monday, July 27, 2015

փինք ֆլոյդ

կան լիքը-լիքը խմբեր ու կա փինք ֆլոյդ,
ու կա մի պլասծինկա,
որի վրա, կողքը ու տակն ես մեծացել,
ու էնքան էս լսել,
որ վինիլը մաշել ա ու էլ ասեղ չի բռնում
որ գլուխդ տալիս ես պատին
թե խի վաթսունականներին կամ էլ դրանց վերջին
ածուխ բեռնաթափող բանվոր չես եղել
Լոնդոնի փաբերի կողքի քուչեքում
մուգ կապույտ կամբինեզոնով
անթրաշ, անպլաշ ու քրտնախաշ
ու որ երեկչէառաջիօրը լուսինն էնքան թափանցիկ էր,
որ հակառակ կողմը երևում էր, դրա տիրումերը

վելքոմ մայ սան, վելքոմ թու դը մըշին


Monday, July 20, 2015

Երևան - Գավառ - Ծաղկաշեն


 Դեպի Սևան

 Սրճարան Չկալովկայում




 Ծաղկաշեն գյուղը

 Գավառի կենտրոնում

 Նորատուսից Երևան







  Վառենք չիբուխն արեգակից


Գեղարդից Գեղամա

Շաբաթ օրն ուզում էի սրանով Գեղարդից հասնել Վանքի լիճ, չհասա, ճամփեն հեչ սրա համար չէր

Մասիս







Որոշեցի հետ դառնալ ոչ թե սովորական, այլ Գառնիից Արտաշատ տանող քանդուքարափ, բայց շատ սիրուն ճամփով










նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)