նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, December 12, 2017

սադի անժօն

սադի անժոն

90-ականների Երևանի ամենահայտնի պոռնիկներից էր սադի անժոն. ով չէր լսել նրա անունը։ Մեր բակից ոչ հեռու էր սադի անժոյի տարածքը, սադն էլ օղակաձև այգու վեցերորդ հատվածն էր՝ վարդան մամիկոնյանից մինչև կինո ռոսիա։ Սադի անժոյին չգիտեմ երբ ու ոնց առաջին անգամ տեսա հանգուցյալ տրամվայի մեջ. կարճ գնդլիկ էակ, ոտքերը չվերջացած սկսվում էր իրանը, որն էլ իր հերթին սահուն վերածվում էր գլխի։ Կարճ շորտերը վկայում էին, որ էակը պատկանում էր իգական սեռին, չնայած գլխին դրած կեպին հետ էր բերում դեպի արական սկիզբ։ Տրամվայի փողը՝ 40 դրամը չտվեց, վարորդի հետ քֆրտվեցին,  իջավ ցիրկի մոտ։ Ցիրկը էդ տարիներին ասոցացվում էր բացօթյա բորդելի հետ, նենց տպավորություն էր, թե ցիրկի կենդանիները գործից հետո դուրս էին գալիս գործի։ Չգիտեմ ինչի փողոցային պոռնիկները Հայաստանում ամենագեշն են ու ամենավանողը, ի տարբերություն մնացած աշխարհի։ Երևի։
Ինչպես ասում էր մեր հայաթի կոշկակար Վարուժը՝ էգը որձից տարբերվում ա նրանով, որ մի ծակ ավել ունի....
Շատերն են բռթել սադի անժոյին, ավելին ասեմ՝ շատերն են շինել, տաշել, հունցել ու դոմփել սադի անժոյին։ Սադի Անժոյին էնքան էին շինել, որ արդեն դժվար էր ասել դա էգ ա, որձ, թե մի անսեռ մսազանգված։ Սադի Անժոյից հանգիստ կարելի կլիներ երշիկ պատրաստել։ Ու պատանի ուղեղումս հարց էր առաջանում թե էդ տձև ու անսեռ մարմնազանգավածը ոնց կարելի ա շինել։ Լուրջ նստում ու մտածում էի, թե որձերը ոնց են էդ տձև, գնդլ ու յուղլիկ մարմնազանգվածի մեջ գտնում համապատասխան ծակը, զուտ տեխնիկապես էլի....
Եսիմ որ թիվն էր, Երևանի մարշուտկեքի մեջ դեռ կային ռաֆեր, մերձբալթյան ռաֆեր, վիթ-գազելները դեռ մոնոպոլիստ չէին։ Սաքոն ռաֆ էր քշում, 21-ի գծի տակ, ասեց պլանը տամ՝ կգամ։ Մութ էր արդեն, Բանգլադեշ բռնացրինք Սաքոյին, դատարկ ռաֆով եկավ գնացինք կինո ռասիա։ Սադի Անժոյին հեշտ գտանք, էդ թվերին չէին պախկվում պոռնիկները, մայթերին հանգիստ զվռնում էին։ Փողը կար, համոզելը երկար չտևեց, ցուրտ էր, երևի մրսում էր Անժոն։ Պայմանավորվել էինք, որ Անժոյի մոտ իրար իսկական անունները հանկարծ չտանք, որ մարդ ես Անժոն մենթերին մեր մասին պատմի` մեզ չկարենան գտնեն։ Քշեցինք մի խուլ թաղ, ոնց-որ թե արարատյան մասիվ, մի ցանկապատած տեղ հասանք. գիշերային ավտոկայանատեղի, պահակով-բանով։ Պահակին մի հազար տվինք, որ թողի մտնենք։ Սաքոն վռազ էր, ասեց առաջինը ես եմ, չվիճեցինք, ծխելն էդ պահին ավելի կարևոր էր։ Մի տաս րոպեից Սաքոն եկավ. Ռաֆի հետևի չորս տեղանոց նստարանին դոմփել էր Անժոյին։ Եկավ ու պարծեցավ.
-         Առանց գանդոն կոխեցի, գանդոնով կայֆ չի
-         Արա հո դու եզ չես, կվարակվես
-         Չէ, ասեց մաքուր եմ
-         Դու էլ հավատացիր հա՞
-         ..........
Երկրորդը Մռդոն էր ու էդքան ռիսկով չէր, որ առանց գանդոն դոմփեր. գնաց, մի տասնհինգ րոպեից եկավ.
-         Էրկու անգամ արեցի, վրեն հալ չկա
Էդ խոսքի վրա հիշեցի, որ ինքնաբերաբար դառել էի երրորդը, հիշեցի Անժոյի՝ կացինով ռանդած ու սղոցով տաշած դեմքը, պատկերացրի թե քանի հոգի են հունցել դրան տարբեր ախմախ տեղերում, բայց մերն ամենասյուռն էր երևի, մարդատար՝ գծի տակ տժացող ռաֆի հետևի նստարանը, արարատյան մասիվում։ Պատկերացրի Անժոյին ոտերը չռած պառկած ռաֆի հետև նստարանին վերընգած, զզվելի էր առաջին անգամ էգ շինել ռաֆի հետևի նստարանին, մանավանդ որ էգը վաղուց արդեն էգ չէր։ Պատկերացրի թե ոնց ա էդ ռաֆը վաղը գիծ մտնելու ու քանի հոգի են հետևի չորս նստատեղին նստելու։
Ասեցի ես չեմ գնում։ Սաքոն ու Մռդոն ձեն չհանին։ Մեկը գնաց Անժոյին ասեց թե բա հագնվի, գնում ենք։ Մթամ դրա հագնվածն ու չհագնվածը նույն քաքն էր էլի։ Հետ դառնալիս Անժոն հարցրեց. ազիզ, բա խի չուզիր որ, լավը չե՞մ։ Եսիմինչ քրթմնջացի քթիս տակ։ Հասանք կինո ռասիա, Անժոյին իջացրինք։ Տանը լողացա մի ժամ։

Հ.Գ. տարիներ անց ինքն ինձ հարց եմ տալիս՝ էլ պոռնիկ չկա՞ր Երևանում, որ գնացինք սադի անժոյի մոտ.......


/հիմնված է իրական դեպքերի վրա, Երևան, 1990-ականների վերջեր, աշխարհագրական անուններն իրական են, փոխված են միայն արական սեռի հերոսների անունները/

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)