նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, May 26, 2011

մի քանի ժամից

Մի քանի ժամից թռչում ենք Չեխիա, այնտեղից Իտալիա...Անհամբեր փշերի վրա եմ :-))
Ահա այն քաղաքների ցանկը, որ ենթադրվում է այցելել:

Պրահա
Հռոմ
Նեապոլ
Պոմպեյ
Ֆլորենցիա
Սիենա
Մոնտեկատինի Տերմե
Պիզա
Վենետիկ
Ռիմինի
Սան Մարինո

Friday, May 20, 2011

Մանիֆեստ Հյուսիսային պողոտայի, Երևանի, Թամանյանի ու Նարեկ Սարգսյանի մասին

Էսօր ֆեյսբուքում մի ինքնաբուխ մանիֆեստ գրեցի Փղի ստատուսի տակ: Ահավասիկ այն


Եթե ինչ-որ մեկը կարծում ա, որ Հյուսիսային պողոտան Թամանյանի Հյուսիսային պողոտայի հետ կապ ունի՝ չարաչար սխալվում ա:
 Եթե ինչ-որ մի երևանցի կամ իրեն բանական մարդ համարող մեկը կարծում ա, որ հյուսիսային պողոտան ստեղծված ա մարդկանց համար կամ Երևանի համար, ես խղճում եմ նրան:
 Եթե ինչ-որ մեկը կարծում ա, որ Հյուսիսային պողոտան կառուցողները ներվելու են՝ հին երևանցիներին տներից վտարելու և նրանց՝ հենց իրենց տան տեղը կառուցվող բարձրահարկում տուն չտալու համար, ուրեմն ինքը խիղճ չունի:
Եթե ինչ-որ մեկը կարծում ա, որ Հին Երևանի շենքերը քանդելու համար արժի ներել քանդողներին, ուրեմն ինքը վանդալ ա:
 Եթե ինչ-որ մեկը կարծում ա, որ Հյուս. պողոտան սարքելուց (բացի որոշ մարդկանցից, որոնք լավ փողեր են լափել), սովորական մարդիկ շահել են, ապա նա իրականությունից հեռու ա:
 Էսքան բան:
Հա, որպես հետգրություն, Նարեկ Սարգսյանին հենց մենակ Օպերայի կողքի իրեքհարկանի կաֆեների համար արժե ուղարկել ոչ թե Աղդամ, այլ Բաքու......
Խաղաղ ապրեք:


Եվ վերջում, որպես ձեսեռտ, հայոց ճարտարապետության դարակազմիկ ռահվիրա Նարեկ Սարգսյանի վատությունները ափռցփռությունները Երևան քաղաքին:

- Օպերայի սրճարաններ-կանաչ տարածքների ոչնչացում,
- Համատարած բենզալցակայանների կառուցում,
- Հրազդանի կիրճը ռեստորանային համալիրների և հասարակաց տների վերածելը,
- Ժամանակակից արվեստի թանգարանի անվան տակ խանութների շարք կառուցելը` Մաշտոցի պողոտա 13 հասցեում
- Կասկադի տարածքում բնակելի առանձնատների կառուցման թույլտվությունը,
- Դալմայի բաղերի կառուցապատման աղավաղված գաղափարը,
- Հյուսիսային պողոտա, (Թամանյանի նախագծով շենքերը պետք է լինեին Օպերայի շենքի բարձրությունից ցածր,)
- Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցի հողատարածքների վաճառք անհատներին,
- Հաղթանակ զբոսայգու տարածքում հյուրանոցային համալիրի շինարարության թույլտվություն կանաչ գոտու հաշվին,
- Սարյան-Մաշտոց զբոսայգու երկայնքով մեկ բարձրահարկ շենքերի կառուցում` ամբողջովին խախտված նորմերով: Ի դեպ, շենքերի կեսի նախագծերի հեղինակն անձամբ ինքն է,
- Օղակաձև այգու կառուցապատում` կանաչ տարածքների հաշվին: Ընդ որում, այգին ընդգրկված էր հուշարձանների ցանկում…


Աղբյուր


Մի հատ էլ մեջբերում Արա Շիրինյանից



Հյուսիսային պողոտայով Նարեկ Սարգսյանը... սպասարկել է իշխանական կլանի կողմից իրականացվող թալանը, հիմնավորել է տասնյակ երեւանցիների ունեզրկումը: Հյուսիսային պողոտան բիզնես պրոյեկտ է, հանրային տարացքի յուրացում` մի խումբ ընտրյալների անձնական շահը բավարարելու համար: Այդ պողոտան փող կորզելու միջոց է: Այդ պողոտայի վրա չկա ոչ մի գրախանութ, ոչ մի մշակութային օջախ: Միայն թանկ խանութներ, թանկ սրճարաններ եւ "Մոսկվիչկա" սուպերմարկետն իր չպատճառաբանված գներով: Ես աշխարհի ոչ մի քաղաքում չեմ տեսել հետիոտն փողոցում սուպերմարկետ: Աղքատ երկրում այսպիսի փողոցի գոյությունը անբարոյականություն է: Նարեկ Սարգսյանը ապականել է ամբողջ քաղաքը: Նրա օրոք Օպերայի այգին հանձնվեց սրճարանատերերին: Օղակաձեւ զբոսայգում կառուցվեցին անճաշակության վերջ ռեստորաններ (օրինակ, Հին Հռոմը): Նարեկ Սարգսյանը թույլ տվեց քանդել հին Երեւանի սեւ շենքերը: Էլ որն ասեմ: Հիմա դու կասես, թե ինչ կապ ունի այստեղ Նարեկ Սարգսյանը: Ճիշտ է, նրա փոխարեն մեկ ուրիշն էր անելու նույն բանը: Եւ այս հասարակական վրդովմունքը հենց այդ համակարգի դեմ է, որին ծառայում են բազմաթիվ Նարեկ Սարգսյաններ:

Saturday, May 14, 2011

երկու զուգահեռ

երկու զուգահեռ եմ մտմտացել

1. Մեր ականավոր կառավարությունը Աղետի գոտին վերացնելու /լավ իմաստով/ փոխարեն Կառավարության շենքի բակում Թամանյանի նախագծած գմբեթասրահի նարեկսարգսյանական տարբերակն է կառուցում:
2. Մեր փառապանծ ու 1700-ամյա քրիստոնյա եկեղեցին, երկրով մեկ սփռված կիսաքանդ եկեղեցիները վերանորոգելու փոխարեն լրբազանի նստավայր է կառուցում մայրաքաղաքի սրտում:
Չնայած, նայելով "վերանորոգված" Հաղարծին վանքին, չեմ էլ ուզում վերանորոգեն մնացածը...

Monday, May 9, 2011

հաղթանակների մասին

   Դպրոցում, վաղ 90-ականներին, մեր հայոցի դասատուն ասեց, որ ուզում են պետականորեն հանել մայիսի 9-ը տոների ցուցակից, իբր դա սովետական տոն ա և այլն...ես չգիտեմ ով ոնց, բայց  ես սենց եմ մտածում. ֆաշիստներին հետ շպրտելուց հետո, նախկին սոցճամբարի երկրները "ազատագրելու" ժամանակ լիքը զորք կոտորվեց, կարելի ա ասել մի քիչ անիմաստ, չնայած հետո Բեռլինում քոչարի պարեցին: Ու մի բան էլ` եթե սովետը վարի գնար երկրորդ աշխարհամարտում, թուրքերը ձախից մտնելու էին Կովկաս` Հայաստանով: 
   Ինչ-որ մեկը ժամանակին ասել ա. եթե ուզում եք թշնամու ամրոց գրավել, ապա ձեր զորքը պաշտպանվողներից 3-4 անգամ ավել պետք ա լինի: Ու էդ մարդու ասածը դառել ա ռազմական չգրված  օրենք: Շուշին գրավելիս մերոնք 3-4 անգամ քիչ են եղել: Փառք ու պատիվ:

Wednesday, May 4, 2011

Google Reader-ի մասին

Կարճ ասեմ, որ Ջոջըլ Րիդերը մի հրաշք է, որի օգնությամբ հետևում եմ ինձ հետաքրքրող կայքերի ու բլօգերի մոտ 90 տոկոսին: Իմաստն էն է, որ պետք չի ամեն օր մտնել էսինչ կայք, որպեսզի տեսնել թե ինչ նոր հոդված կամ լուր կա, ընդամենը բաժանորդագրվել է պետք:

Թե ինչպես դա անել՝ մանրամասն պատմված է հետևյալ հոդվածներում.

Ինչի՞ համար է RSS-ը

Ի՞նչ է RSS–ը ... մաս 2

էսօր հայտնաբերեցի մի լավ բան. google reader-ով կարելի է տեսնել, թե տվյալ կայքին կամ բլօգին քանի հոգի են բաժանորդագրված: Ու պարզվեց, որ էս բլօգն ունի 30 բաժանորդ: Իմ սիրելի բաժանորդներ, ես ձեզ շատ եմ սիրում ու խոստանում եմ հուսախաբ չանել մինչև կյանքիս վերջ :-)))

Հ.Գ. Հա, չմոռանամ ասել, որ էս բլօգին բաժանորդագրվելու համար ձեր reader-ի մեջ մուտքագրեք այ էս հղումը`  

http://araycho.blogspot.com/feeds/posts/default

նշագրեր /// պիտակներ

DIY (6) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (36) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (16) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (6) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) տրամվայ (1) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (61) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)