նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, March 31, 2010

Սիրո մասին

Սիրո մասին

հեռվում սիգնալ տվեց տաքսին,
չնայեցիր իմ երեսին,
վրայովս անցավ տաքսին,
թքեմ ես քո երեսին,
ով տեր կկանգնի իմ շիրիմին
շնորհակալություն քեզնից բժիշկ
շնորհավոր քո նոր տարին... :Դ


 /էս Նանեի գրածն ա, չէի կարող չհրապարակել :-D/

քառատող

մի տուն ունենայի ջրվեժի վրա
ծառերը աճեին հենց նրա միջով
մի հատ էլ կնիկ` մազերը խոտոտ
որ սև սուրճ եփեր ամեն առավոտ...

ուշգիշերային ծանր փՕսթ

էս մասին վաղուց էի մտածում գրել, էսօր վերհիշեցի, երբ նայում էի հռչակավոր երաժիշտների բարեգործական համերգը: Իմաստն էն էր, որ համերգի ողջ հասույթը ուղարկեն Աֆրիկայի որոշ ցեղերի սովյալ մանուկներին...ցուցադրում էին ինձանից մի տասն անգամ նիհար տկլոր կեղտոտ սոված չէ ինչ սոված` սովահար ծարավ բազմապիսի մանուկներ, կադրերն իրոք խղճալի էին: Բայց. էս արդեն որերորդ տարին կլինի Live8live-ի նման համերգներ ա էդ թեմայով կազմակերպվում: Ու էս աֆրիկները տենց էլ խելքի չեն գալիս, այսինքն անամոթաբար անընդհատ բեղմնավորվում ու հետագայում չգիտեմթեոնց ԾՆՈՒՄ են ապագա վերոհիշյալ մանուկներին: Այ ախմախ կենդանիներ`չեք կարալու պահեք` ինչի եք էդքան ԾՆՈՒՄ: Ծնում եք որ ողջ աշխարհը նայի ու մի քանի կոպեկ ուղարկի: Հա հասկացանք, էդ ցեղերի մի մասի մոտ նախնադարյան վիճակ ա, չգիտեն թե խեժապահպանակն ինչ ա: Էդ փողերով դասեր անցկացրեք, մարդկանց բացատրեք թե ինչն ու ոնցը ոնց ա լինում: Կամ էլ հենց խեժապահպանակներ առեք բաժանեք: Թե չէ` հենց պարապ են մնում սկսում են զույգավորվել...սենց գրում-մրում էի, մեկ էլ ասեցի թե ինչի եմ սենց հեռու գնում` մի թերթ կա շաբաթը մեկ մի խղճալի ռեպորտաժ ունի մի որևէ ծայրամասային սահմանամերձ գյուղից` բնականաբար մի բազմանդամ ընտանիքի ծանր հոգսերի մասին...Երևի շատ կոպիտ եմ գրում, բայց դե չեմ էլ հասկանում, թե էդ ո՞նց ա որ բոմժից էլ վատ ապրող 7 հոգանոց ընտանիքում էլի ու էլի ու էլի երեխեք են ծնվում...օրերով սոված են մնում դպրոց չեն գնում շոր չունեն վառելիք չունեն աշխատանք չունեն մի սենյակում 10 հոգով են քնում նպաստ չեն ստանում...մի դեպք չի է լիքն են...ԽԻ ԵՔ ԱՆԸՆԴՀԱՏ ԾՆՈՒՄ ԱՅ...ԿԱՅՖ Ա ՏԱԼԻ՞ ՁԵՐ ԵՐԵԽԵՔԻ ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿԸ...ՄԻ ԾՆԵՔ ԷԼԻ...ԴԱԴԱՐ ՏՎԵՔ ՈՒ ԵՂԱԾԻՆ ՊԱՀԵՔ

Tuesday, March 30, 2010

Խ.Լ.Բորխես: Սուսերաձև /Սուսերասպի/

--> /թարգմանությունն իմն է/

            Նրա դեմքն աղավաղված էր սարսափելի սպիով. մոխրագույն, գրեթե կատարյալ մանգաղաձևը մի եզրով հասնում էր  քներակին, մյուսով` շոշափում այտոսկրը: Նրա իրական անունը չուներ ոչ մի նշանակություն: Տակուարեմբոյում բոլորն անվանում էին նրան Անգլիացին Լա-Կոլորադոյից: Այս հորիզոնների տերն ու տիրակալը` Կարդոսոն, չէր ցանկանում վաճառել իր կալվածքը, սակայն, ինչպես պատմում էին, անգլիացին դիմել էր անսպասելի միջոցի. վստահել էր նրան իր վիրասպիի գաղտնիքը: Անգլիացին ժամանել էր սահմանի այն կողմից` Ռիու-Գրանդե-դու-Սուլից: Շշուկներ էին պտտվում, որ այնտեղ` Բրազիլիայում նա զբաղվում էր մաքսանենգությամբ: Այս կողմերում խոտառատ դաշտերի և ցամաքած ջրելատեղերի պակաս չկար: Անգլիացին, կարգ ու կանոն հաստատելու ընթացքում, հավասարը հավասարի աշխատում էր իր պեոնների[1] հետ: Ասում են, նրա խստությունը հասնում էր դաժանության, սակայն Անգլիացին երբեք չէր մոռանում արդարությունը: Ասում էին, նաև, որ կարգին խմող էր: Տարին երկու անգամ փակվում էր ձեղնահարկում և հայտնվում երկու-երեք օրից` ասես վերադառնում էր մի որևէ ճակատամարտից կամ էլ խելագար ծովաճոճքից. գունատ, երերուն, անհանգիստ, սակայն միևնույն ժամանակ չկորցրած իր` բռնապետի ահեղ տեսքը: Ես հիշում եմ նրա սառն աչքերը, մկանուտ նիհարությունն ու մոխրանման բեղերը: Նա չէր շփվում ոչ ոքի հետ. ճիշտ է` նրա իսպաներենը խղճուկ էր և միախառնված էր բրազիլերենին[2]: Բացի առևտրական բնույթի նամակներից կամ ծանուցագրերից, այլ փոստ նա չէր ստանում:
            Հյուսիսի դեպարտամենտներով կատարած իմ վերջին ուղևորության ժամանակ Կարագուատա գետակի բուռն հեղեղումն ստիպեց ինձ գիշերակաց փնտրել Լա-Կոլորադոյում: Միանգամից նկատեցի, որ իմ հայտնվելն այնքան էլ չողջունվեց, և ես փորձեցի սիրաշահել Անգլիացուն. դիմեցի մարդկային մոլորություններից ամենակույրին` հայրենասիրությանը: Ասեցի, որ անհաղթ է այն երկիրը, որտեղ իշխում է անգլիական ոգին: Զրուցակիցս գլխով արեց, սակայն քմծիծաղով ավելացրեց, որ բնավ անգլիացի չէ: Նա իռլանդացի էր, Դանգարվանից: Ասեց և կմկմաց` ասես ինչ-որ անցանկալի գաղտնիք բացահայտեց:
            Ընթրիքից հետո դուրս եկանք նայելու երկինքը: Հորիզոնը պարզվել էր, սակայն Հարավային բլրակների կողմից դեպի մեզ էին սողում կայծակներով ճեղքված և կորացած նոր մուգ ամպեր: Համեստ ձևավորված ճաշասենյակում պեոնը, որը սեղան էր գցել ընթրիքի համար, մեզ հրամցրեց ռոմով լի շիշը: Խմում էինք երկար ու լուռ:
            Չգիտեմ օրվա որ ժամն էր, երբ նկատեցի, որ նա արդեն հարբել է: Չհասկացա թե ինչ մտքիս եկավ, սակայն, լարվածությունից թե ձանձրույթից, խոսք բացեցի նրա սպիի մասին: Անգլիացին ցնցվեց. մի պահ թվաց թե ինձ տնից դուրս կվռնդի: Սակայն նա խոսեց իրեն հատուկ պարզ ձայնով.
-         Ես Ձեզ կպատմեմ այդ պատմությունը մի պայմանով. բաց չեմ թողնի ոչ մի մանրամասն, ոչ մի հանգամանք, ինչը բերեց անարգանքին:
Ես համաձայն էի: Ահա այդ պատմությունը, որը նա պատմեց անգլերենով` մեջընդմեջ անցնելով իսպաներենին և պորտուգալերենին.

«1922 թվականին, Կեննոտի քաղաքներից մեկում, շատերի թվում և ես թաքուն մարտնչում էի Իռլանդիայի անկախության համար[3]: Կենդանի մնացած ընկերներիցս ոմանք այժմ աշխատում են խաղաղ պայմաններում, ոմանք /արդյոք պարադոքս չէ՞/ կռվում են ծովի վրա և անապատում` անգլիական դրոշի ներքո: Նրանցից ամենաարժանավորը զոհվեց զորանոցի բակում. նա գնդակահարվեց արևածագին` կիսաքնատ զինվորների կողմից: Ոմանք, ոչ ամենադժբախտներն, իրենց կյանքը տվեցին քաղաքացիական պատերազմի` քչերին հայտնի ու անանուն կռիվներում: Մենք հանրապետականներ էինք, կաթոլիկներ. կային, միգուցե, ռոմանտիկներ: Իռլանդիան մարմնավորում էր ոչ միայն մեր պայծառ ապագան ու անհանդուրժելի ներկան, այլև մեզ հարազատ ավանդույթների կսկիծը, կլոր աշտարակները և դարչնագույն ճահիճները, ատելությունը դեպի Պարնելլը[4] և կիրքը դեպի լայնատարած հերոսապատումները, որտեղ կային ցլերի առևանգման տեսարաններ. ցլերը վերամարմնավորվում էին մեկ որպես հերոս, մեկ` որպես ձուկ, մեկ` որպես լեռ...Մի անգամ վերջալույսին ժամանեց ոմն, /որին ես երբեք չեմ մոռանա/  Ջոն Վինսենթ Մուն` Մյունսթերից և համալրեց մեր շարքերը:
Նա կլիներ մոտ քսան տարեկան: Նիհար էր ու թուլակազմ. թողնում էր անողնաշար էակի տպավորություն: Անփոփոխ ուշադրությամբ ու եռանդով նա էջ առ էջ  ուսումնասիրում էր կոմունիստական ինչ-որ դասագիրք, սակայն դիալեկտիկական մատերիալիզմը նրան ծառայում էր միայն որպես բանավեճերն ընդհատելու միջոց: Պատճառները, որոնց շնորհիվ մեկը կարող է սիրել կամ ատել դիմացինին, անհաշիվ են: Իսկ Մունը համաշխարհային պատմությունը հանգեցնում էր ծամծմված տնտեսագիտական հակասություններին: Պնդում էր, որ հեղափոխական գործի «հաղթահանդեսը» կանխորոշված է: Ես ասեցի, թե միայն «ջենտլմեններն» են իրենց նվիրում մի գործի, որն ի սկզբանե մատնված է ձախողման... Ուշ գիշեր էր: Մենք շարունակ բանավիճում էինք միջանցքներում, աստիճանավանդակներին, հետո`դատարկ փողոցներում: Մունի դատողություններն ինձ վրա այնքան ազդեցություն չէին ունենում, որքան նրա անառարկելի ու խրատական խոսելաոճը: Մեր նոր զինակիցը չէր վիճում. նա ուղղակի հայտնում էր իր կարծիքը` քամահրանքով ու ջղայնությամբ:
Երբ մենք հասանք քաղաքի վերջին տներին, մեզ խլացրեց հրացանի` ականջ ծակող կրակոցը: (Մինչ կրակոցը և հետո, մենք քայլում էինք ֆաբրիկայի կամ զորանոցի խուլ պատի երկայնքով): Մենք նետվեցինք ինչ-որ մի մութ նրբանցք: Հրե ֆոնին հաղթանդամ թվացող մի զինվորական դուրս նետվեց այրվող տնակից և որոտաձայն հրամայեց մեզ կանգ առնել: Ես արագացրի քայլերս, բայց իմ ընկերը չհետևեց ինձ: Ես շրջվեցի: Ջոն Վինսենթ Մունը կանգնած էր անշարժ. կախարդվածի կամ սարսափից քարացածի տեսք ուներ: Ես հետ դարձա, մի հարվածով տապալեցի զինվորին, հայհոյելով ցնցեցի Վինսենթ Մունին ու հրամայեցի գալ իմ հետևից: Սակայն հարկ եղավ ձեռքը բռնած քարշ տալ նրան. նա մահու չափ վախեցած էր: Հրացանի կրակոցը հասավ մեզ, փամփուշտն այրեց Մունի արմունկը: Երբ մենք ծուռումուռ քայլում էինք սոճենիների միջով, նա տնքում ու հեծկլտում էր:
1922-ի այդ աշնանը ես ապաստան գտա գեներալ Բերկլիի վիլլայում: Վերջինիս տերը, որին ես երբեք չտեսա, այդ ժամանակ զբաղեցնում էր մի ադմինիստրատիվ պաշտոն Բենգալիայում: Տան հարյուրամյակը դեռ չէր լրացել` այն արդեն խարխուլ ու բարձիթողի վիճակում էր` լի անհեթեթ միջանցքներով ու անիմաստ սրահներով: Թանգարանն ու ահռելի գրադարանը գրավում էին առաջին հարկն ամբողջությամբ. անմիտ և իրար հակասող գրքերը ինչ-որ չափով ներկայացնում էին 19-րդ դարի պատմությունը, իսկ Նիշապուրի յաթաղանների սառած կիսակլորներում թաքնվում էր կատաղի կռիվների սրընթացությունը: Որքան հիշում եմ, մենք մուտք գործեցինք գաղտնի ճանապարհով: Մունը դողդողացող շուրթերով մռթմռթաց, թե մեր գիշերային արկածները բավականին հետաքրքիր էին: Ես վիրակապեցի նրան, տվեցի մեկ բաժակ թեյ: Համոզվեցի, որ նրա մոտ ոչ թե վերք է, այլ քերծվածք: Հանկարծ նա զարմանքով կմկմաց.
-         Դուք, այնուամենայնիվ, ձեզ բավականաչափ վտանգի ենթարկեցիք:
Ես խնդրեցի նրան չանհանգստանալ: (Քաղաքացիական պատերազմի ավանդույթներն ստիպում էին ինձ վարվել հենց այդ կերպ, բացի այդ, թեկուզ և մեկ զինվորի ձերբակալությունը կարող էր կործանման տանել մեր ողջ պայքարը):
Հաջորդ օրը Մունը ձեռք բերեց նախկին ինքնավստահությունը: Նա վերցրեց իմ առաջարկած ծխախոտն ու ենթարկեց ինձ խիստ հարցաքննության` «մեր հեղափոխական կուսակցության տնտեսական ռեսուրսները» թեմայով: Նրա հարցերը խփում էին նշանակետին: Ես ասեցի (և դա էր ճշմարտությունը), որ իրավիճակը ծանր է: Հրացանների կրակոցների որոտը թնդացնում էր ամբողջ Հարավը: Ես ասեցի Մունին, որ մեզ սպասում են մեր ընկերները: Մտա իմ սենյակ` վերարկուի ու ատրճանակի հետևից: Վերադառնալով գտա Մունին փակ աչքերով` մեկնված բազմոցին: Նա արտաբերեց, թե իր մոտ տենդի նոպա է ու գանգատվեց սուր ուսացավից:
Այստեղ ես հասկացա, որ նրա վախկոտությունն անբուժելի է: Անհարմար զգալով` խորդուրդ տվեցի իրեն լավ նայել ու հրաժեշտ տվեցի: Ես այնչափ անհարմար էի զգում այդ մարդու փոխարեն, ասես ես էի վախկոտը, և ոչ թե Մունը: Քանզի այն բանին, ինչ արվում է անհատի կողմից, կարծես իրենց մասնակցությունն են բերում բոլոր մարդիկ: Այդ պատճառով դժվար է անարդարացի համարել, եթե միայն լսելու չտալը մի այգում անեծք բերեց ողջ մարդկության վրա; դժվար է անարդարացի համարել, եթե միայն մեկ հրեայի խաչելության մեջ բոլորը գտնեին իրենց փրկությունը: Միգուցե իրավացի է Շոպենհաուերը. ես – դա մնացածներն են, ցանկացած մարդ -  դա բոլոր մարդիկ են: Շեքսպիրն ինչ-որ իմաստով հենց ինքը` դժբախտ Ջոն Վինսենթ Մունն էր:
Մոտ ինն օր մենք ապրում էինք գեներալի հսկայական վիլլայում: Պատերազմի արհավիրքների ու պայծառ օրերի մասին չեմ  պատմի: Իմ նպատակն է ձեզ պատմել ինձ խայտառակող սպիի մասին: Այդ բոլոր ինն օրերն իմ հիշողության մեջ միաձուլվեցին մեկում, բացի նախավերջինից: Այդ օրը մենք ներխուժեցինք զինանոց և լուծեցինք մեր` ոչ ավել ոչ պակաս տասնվեց զինակիրների վրեժը, որոնք սպանվել էին Էլֆինում` գնդացրորդի կողմից: Ես դուրս սողացի տնից այգաբացին, արևալույսի նուրբ մշուշաքողի ժամանակ: Վերադարձա մթնշաղին:
Ընկերակիցս սպասում էր ինձ վերևում, վերքը չէր թողնում նրան իջնել առաջին հարկ: Ես ասես հիմա էլ տեսնում եմ նրան` Ֆ.Ն. Մոուդայի կամ Կլաուզեվիցի` ստրատեգիայի մասին գրքերից մեկը թերթելիս: «Բոլոր զինատեսակներից նախընտրում եմ հրետանին» - խոստովանեց մի գիշեր նա: Նա անընդհատ տեղեկանում էր մեր ռազմական պլանների մասին և հաճույքով քննադատում կամ ուղղումներ մտցնում: Սովորաբար նախատում էր մեզ «խղճուկ նյութական պաշարների» համար և մռայլ  համոզվածությամբ գուշակում էր ողբերգական վերջաբան: «Տանուլ  տված գործ է», - շշնջում էր նա: Փորձում էր ինձ համոզել, որ վախկոտությունն աննշան թերություն էր` համեմատած իր բացահայտ մտավոր ունակությունների հետ: Այսպես անցան, լավ թե վատ, բոլոր ինն օրերը:
Տասներորդ օրը քաղաքն ամբողջովին անցավ Սևերի և Շագանակագույնների[5] իշխանության տակ: Լռակյաց ու հաղթանդամ հեծյալները պարեկություն էին անում փողոցներում: Քամին բերում էր մոխիր ու խանձահոտ: Ինչ-որ մի անկյան վրա ես տեսա փռված դիակ, սակայն հիշողությանս մեջ առավել պահպանվել է հետևյալը. մի մանեկեն հրապարակի կենտրոնում, որի վրա կրակում էին զինվորները` փորձելով հմտանալ հրաձգության մեջ...
Ես հեռացա տնից, երբ արշալույսը դեռ նոր էր բացվում. կեսօրին արդեն հասցրել էի վերադառնալ: Մունը գրադարանում զրուցում էր ինչ-որ մեկի հետ: Ես հասկացա, որ նա խոսում է հեռախոսով: Հետո լսեցի իմ անունը, այնուհետև` որ վերադառնալու եմ յոթի կողմերը, ավելի ուշ` որ ինձ ձերբակալեն տան կողքի այգում: Իմ իմաստուն ընկերը շատ խելացիորեն մատնում էր ինձ: Ես լսեցի, թե ինչպես էր նա պահանջում իր անվտանգության երաշխիքները:
Այստեղ պատմությունն իմ խճճվում ու ավարտվում է: Հիշում եմ միայն, որ դավաճանի հետևից վազում էի կիսամութ դժոխային միջանցքներով ու սարսափելի կտրուկ աստիճաններով: Մունը ծանոթ էր վիլլային ավելի, քան ես: Մեկ թե երկու անգամ կորցրի նրա տեսադաշտից: Սակայն հասա նրան ավելի շուտ, քան ինձ կբռնեին զինվորները: Պատի վրայից` գեներալի զինվորական հավաքածուից ճանկեցի կարճ մի սուսեր: Այս պողպատե կիսալուսնով ես թողեցի նրա դեմքին մեկ այլ` արյունոտ կիսալուսին: «Բորխես, ես ձեզ չեմ ճանաչում, այդ պատճառով պատմեցի այնպես, ինչպես եղել է: Այսպես ինձ ավելի հեշտ կլինի տանել ձեր արհամարհանքը»:
Պատմողը լռեց: Ես նկատեցի, որ նրա ձեռքերը դողում են:
-         Իսկ Մու՞նը - հարցրի ես:
-         Ստացավ հուդայական իր փողերն ու մեկնեց Բրազիլիա: Գնալուց առաջ, հրապարակի վրա, նայում էր, թե ինչպես են գինովցած զինվորները գնդակահարում մանեկենին:
Ես իզուր սպասում էի պատմության շարունակությանը: Վերջապես հարցրի, թե ինչ եղավ հետո:
Այդ պահին նա մի հառաչ արձակեց, և ամաչկոտ ու երերուն շարժումով ցույց
տվեց իր գունատ ու կիսաթեք վիրասպին:
-         Դուք ինձ չե՞ք հավատում, - մռթմռթում էր նա, - թե չե՞ք տեսնում ինձ պատվազուրկ անող այս երեսադրոշմը: Ես մտածված խճճում էի պատմությունը, որպեսզի դուք լսեք մինչև վերջ: Ես մատնեցի մի մարդու, ով փրկել էր իմ կյանքը: Ես` Վինսենթ Մունն եմ: Այժմ կարող եք արհամարհել ինձ:

©Արա Պետրոսյան, թարգմանություն, MMX

[1] Պեոն – Բատրակ Լատինական Ամերիկայի երկրներում
[2] իմա` պորտուգալերեն (Ա.Պ.)
[3] Նկատի է առնված 1922-1923թթ քաղաքացիական պատերազմը իռլանդացի հանրապետականների և 1921թ անգլո-իռլանդական պայմանագրի կողմնակիցների միջև: Պայմանագրով Իռլանդիան ստանում էր   դոմինիոնի կարգավիճակ, իսկ հյուսիսային շրջանները մնում էին անգլիացիքի տիրապետության տակ:
[4] Չարլզ Ստյուարտ Պարնելլ (1846-1891)– իռլանդացի քաղաքական գործիչ, գլխավորում էր հայրենիքի անկախության համար մղվող շարժումը:
[5] Անգլիական բանակի զորամիավորումներ, որոնք ձևավորվում էին Մեծ Բրիտանիայի գաղութների բնակիչներից:

Sunday, March 28, 2010

ծաղկազարդ

ծաղկազարդ

էդ էն տոնն ա՞ երբ նորաբողբոջ ծառերը, մեր դեպքում կիսականաչ ուռենիները ճղնակտոր են անում,  կլորներ սարքում ու էշ-էշ փաթաթում գլխներին...

Saturday, March 27, 2010

Ռոբիզո Կրուզ

Ուրբաթ, այսօր դու կլինես իմ Երեքշաբթին: 
Ռոբիզո Կրուզ


Նվիրվում է Մագդու աստծուն ու բոլոր մուգունինիբուաներին :-)

Friday, March 26, 2010

մտորում մեր եկեղեցու մասին ծայրագույն

ախր ինչու մեր եկեղեցին առաքելական ա ու ոչ թէ կաթոլիկ...հըլա մի արանք պատկերացրեք` մի ամբողջ շաբաթ անդադրում մեղք ես գործում` սպանում ես, մոռթում ես, բռնաբարում ես, գռփում ես, շնանում ես (էս մեկը մեղք ա?), պղծում ես հուշարձաններ, թքում ես մեկի երեսին, եկեղեցի չես գնում կանոնավոր, հայհոյում ես դիմությանն ու ընդդիմությանը, գործի չես գնում, գոռգոռում ես տնեցիքի վրա...և գալիս է չքնաղագեղ կիրակին` սիրուն սափրվում ես, կոկիկ հագնվում ես ու այցելում աստծո տաճար, մտնում մի մութ խուց, էշ-էշ պատմում մեղքերիդ մասին բոլոր ու մի պատահական տեր հայր ասում է քեզ` զավակս, գնա չոքի մի ութ անգամ հայր մեր արա, մի վեց անգամ էլ կգաս պատարագ կլսես և ամենակարող աստված կների իր մոլորյալ գառնուկի մեղքերը բոլոր...ու դուրս ես գալիս` արև պայծառ ու դու անմեղ ես ու կուսական` ինչպես լոռվա անտառների չայցելված ծմակուտները...էդ անմեղության շատությունից նույնիսկ մարմնիդ մազազանգվածը հիասթափությունից խանձվում է...


Մեջբերում մի թերթից`
-  Վերջերս Կիրիլ պատրիարքը Հայ առաքելական եկեղեցին անվանեց ուղղափառ. ընդդիմացա՞ք, սաստեցի՞ք:
- Այդտեղ սխալ ձեւակերպում չկա, որովհետեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ուղղափառ եկեղեցի է: Երբ մենք ընթերցենք Նիկիական հանգանակը, ապա այնտեղ կտեսնենք եկեղեցուն Տիեզերական ժողովի կողմից տրված հատկանիշները, որոնք են` ընդհանրական, ուղղափառ, սուրբ եւ առաքելական: Այսինքն` եկեղեցին, լինելով տիեզերական, ունի նաեւ առաքելական, սուրբ, ուղղափառ ստորոգելի հատկանիշներ, եւ եթե մենք այսօր մեր եկեղեցուն իբրեւ պաշտոնական անուն տվել ենք առաքելականը, դա չի նշանակում, որ մեր եկեղեցին ուղղափառ չէ: Մեր եկեղեցին աշխարհի ամենաուղղափառ եկեղեցին է, քանի որ հավատարիմ է մնացել առաջին երեք տիեզերական ժողովների դավանած բանաձեւին:
- Եվ եթե նրանց անվանեինք Ռուս առաքելական եկեղեցի, ի՞նչ կլիներ, չէի՞ն ընդդիմանա:
- Ոչինչ չէր լինի, քանի որ ռուս եկեղեցու հիմնադիրը համարվում է սուրբ Անդրեաս առաքյալը` Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը: Նույն հաջողությամբ հայոց եկեղեցուն կարելի է անվանել ընդհանրական, կաթոլիկ: 
Ամբողջ տեքստը տես այստեղ:

Tuesday, March 23, 2010

շնապատում

այ մարդ...ավտոբուսից իջա, բժշկականի անցումն անցա ճմռթվելով, սիգարետ կպցրի, քայլել սկսեցի, չարենցով իջնում էի գործի` մեկ էլ` էս տեսա` ...չխկցրի


SOS / Խորակերտի վանք


խոսքս ուղղում եմ մայր աթոռին (եթե իհարկե կարդում են) էսօր մի շատ վստահելի մարդուց իմացա որ Ալավերդուց հյուսիս վրաստանի սահմանի մոտ գտնվող Խորակերտի վանքն էլ մերը չէ !!! վրացիքինն է: Երբ մարդիկ փորձում են անցնել գետակով` նրանց բռնում են քաջարի սահմանապահները և գձետը 4000 դոլար տուգանք պահանջում որ բաց թողնեն...առակս ինչ կցուցանե` սիրելի հոգևոր հայրեր` մեզ հանգիստ թողեք ու գնացեք հենց ՁԵՐ այսինքն ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՓՐԿԵԵԵԵԵՔՔՔ, ՀԵՏՈ ՆՈՐԵՐԸ ԿԱՌՈՒՑԵՔ
կայֆ ա չէ, սկզբում սահմանի մեր մասում էր, հիմա վրացիների...No comment
 
Հ.Գ. իմիջիայլոց Խորակերտի ռոտոնդանման գմբեթը եզակի է մեր ճարտարապետության մեջ

Monday, March 22, 2010

էրեկվա գրածիս անհամաչափ շարունակություն

գրքեր կան, որ կարդում եմ նստած
գրքեր կան, որ կարդում եմ կիսապառկած
գրքեր կան, որ կարդում եմ քնելուց առաջ` փորի վրա
գրքեր կան, որ կարդում եմ կոմպի էկրանից` կիսանստած
գրքեր կան, որ կարդում եմ զուգարանում
գրքեր կան, որ կարդում եմ մեջքով հենված բարձին
գրքեր կան, որ կարդում եմ ավտոբուսի մեջ
գրքեր կան, որ կարդում եմ` բան չեմ հասկանում
գրքեր կան, որ կարդում եմ տրոլեյբուսի մեջ
գրքեր կան, որ էսմիտարիյա կարդում եմ` չի պռծնում
...ոնց որ էս վերջերս սկսել եմ շատ կարդալ



Տաթևը ինչ-որ մի հեռու երկրից շարունակեց...


Գրքեր կան, որ հա ասում եմ պիտի կարդամ ու չեմ կարդում,
Գրքեր կան, որ հաց ուտելուց եմ կարդում,
Գրքեր կան, որ դասի ժամանակ եմ կարդում,
Գրքեր կան, որ կարդում ես ու ասում ավելի լավ ա չկարդայի,
Գրքեր կան, որ խոտի վրա պառկած եմ կարդում,
Մի խոսքով լիքը գրքեր կան, կարդացող ա պետք )))
Ու լավ ա, որ դու կարդում ես )))
Մի քիչ դոդիկ կթվամ, բայց Սերվանտեսն ասում ա, չկա էդպիսի վատ գիրք, որ մեջը գոնե մի լավ բան չունենա:

Saturday, March 20, 2010

մի քիչ էլ չափածո / զուգադարան

--> իսկ գիտեք որ ես ունեմ զուգարան
իսկ զուգարանում` մի գրադարան

գրադարանում ունեմ գրքեր տարբեր
գրադարանում կան օրինակ թերթեր

զուգադարանում եմ կարդացել օրինակ խաչմերուկը
զուգադարանում չունեմ կոմպ ու չունեմ երաժշտություն

ուստի ոչինչ չի շեղում ինձ գրադարանից
բացի ջրի ճլճլոցից
ու թեյնիկի բլթբլթոցից
ու ես հանգիստ նստած կարդում եմ բանաստեղծություններ

զուգարանում սկսեցի կարդալ բրոդսկի
ու կան գրքեր, որոնք կարդալ է պետք հե՛նց զուգարանում

մարդիկ գնում են զուգարան գիտենք թե ինչու
իսկ ես գնում եմ զուգարան` հանգիստ կարդալու...


 


Friday, March 19, 2010

մութուցուրտ օրերի մասին

մենք մեծացանք հասակ առանք մութ ու ցուրտ տարիներին երբ բակում պախկվոցի էինք խաղում մեկ էլ հոպ` լույսերը տալիս էին ու խաղ-մաղ թողած վազում էինք տուն` տաքանալու չորանալու տելեվիզռ նայելու լողանալու մագ լսելու դաս անելու երբ քայլ էինք անում չմութ պաձյեզդով երբ չկային երբ կային երբ 91 թիվն էր օպերայում մեծ տորթ էին դրել ու մարդիկ անասունի նման վրա էին տվել երբ 92 թիվն էր լսում էինք հախվերդյանի երնեկ թե այս նոր տարին ու մղկտում երբ 93 թիվն էր ես 11 տարեկան էի երբ 94  թիվն էր ես յոթերորդ թե վեցերորդ դասարան էի թռանք եկանք երբ վեցերորդ դասարան էի սկսեցի ակնոց դնել կրել հագնել երբ ես մաքրում էի տանիքների խողովակները փոշուց ու կեղտից երբ մութն ու լուսը մի զիբիլ էին  երբ դասի ժամանակ ստվարաթղթից սարքած պեչենիներ էին բաժանում` դրանց անհամը մինչև հիմա հիշում եմ ու մի բաժակ կաթ`մինչև էսօր էլ կաթից զզվում եմ իմ սպիտակ աղավնիների տաք-տաք արյունը կաթ-կաթ հետք է տալիս քարանձավում ջուրը քամված դարեդար` մանեն անդադար թամանյանի արձանը երբ նա տեսավ երևի արևային մի քաղաք էս ինչ օրեր են խառնափշտիկ քաղաքս քանդում են ու բռնաբարում ես ինչ անեմ մենք ինչ անենք հետո մեծացա գնացի համալսարան ու լսեցի լավ էլի

լուսերը գնացել-տարել էին` գրեցի
17.03.2010

Thursday, March 18, 2010

մանիֆեստ


էս մի պոստը նման ա լինելու մանիֆեստի
այսօր և մի շաբաթ ամեն օր բոլորս հանդիպում ենք Թամանյանի արձանի մոտ` 

հավաքելու համար ստորագրություններ` կինո Մոսկվայի Ամառային դահլիճը քանդելու դեմ !!!

Tuesday, March 16, 2010

Զարմանք

էսօր հայ ականավոր բլօգերներից մեկն իր բլօգում հարց էր բարձրացրել, որտեղ ասում էր` եթե լիներ եկեղեցու տեղը` դո ուպոռա կպաշտպաներ ամառային դահլիճը քանդելու և եկեղեցի կառուցելու գործը........որպեսզի```` գուշակեք ինչ````` ուշադրություն```` որ իմանա թե ով ա եկեղեցուց աբիժնիկ....
Էս ամեն ինչը գրողին վաղուց հեռվից ճանաչում եմ, մի 10-11 տարի առաջ чтогдекогда էինք խաղում պոլիտեխնիկի կանաչ դահլիճում...ու չէի մտածի որ մտածող մարդը.........չնայած կարծիք ա հայտնել ա,  ու հետո` իրա բլօգն ա ինչ ուզի կգրի...
Ու  էս գերհանճարեղ բացահայտման տակ մի 100 հոգի բանավիճել էին ես էլ զա ինծերես կարդացի ու ամենաշատը բացեց մի անոնիմուսի գրած`մեր միակ անաղարտ մնացած  ազգային և ամենակարևորը՝ փրկչական կառույցին՝ եկեղեցուն...

Ես ավելացնելու բան ունեմ` մեր առաքելական եկեղեցին էսօր ոչ թե միակ անաղարտ մնացած, այլ ամենակեղտոտ կառույցն ա: Վերջապես էդքան դուխ ունեցեք ու պրիզնատ եկեք: Ես որ պրիզնատ եմ գալիս: Էսօր ես եկեղեցի չեմ տեսնում: Եկեղեցին միշտ մեզ խանգարել ա, պատմության դասերը դա են ասում: Օրինակները լիքն են: Ուղղակի չեմ ուզում էս թեման խառնել ամառային փրկման գործին , սա ուրիշ թեմա է...
P.S. եթե մեր առաքելական եկեղեցին անաղարտ ա ապա ես սուզանավի քյոռ շոֆեռ եմ, ներող...

 ...էսօր Լևոն Իգիթյանը ոոոնց աչքս մտավ, մալադեց
Ես էսօր երևի առաջին անգամ տեսա մարդկանց, որոնք չէին վախենում պաշտոն կորցնել ու դրին կառավարության դեմը, մշակույթի "նախարարի" դեմը, ու վարչապետի դեմը...

մենակ թե սա անարձագանք չմնա

ես մենակ մի բան չեմ հասկանում` ուր ա քաղաքիս "գլխավոր" ճարտարապետը ??? 
մի հատ էլ իրա դեմը դնեին...:-)



Կներեք ժարգոնի համար...

Monday, March 15, 2010

կինո մոսկվայի ամառայինը 4

-->
 Նախ ասեմ, որ էստեղ հայհոյանքներ չեմ գործածի: Մի քանի ընկեր խնդրեցին զուսպ գրել:
 Էս քանի օրն անընդհատ կարդում եմ մամուլ, ինտերնետային էջեր, ամառային դահլիճի պահպանության ֆեյսբուքյան էջն ու սենց որոշեցի համահավաքի նման մի բան գրել: Փորձեմ հիմնավորել, թե ինչու չպետք է այդ վայրում կառուցվի եկեղեցի...

ա) բառացիորեն մեկ խաչմերուկ վեր գործում է Կաթողիկեն` շատ փոքր ու հիասքանչ եկեղեցի, որն իհարկե ավելի գողտրիկ էր Լեզվի ավիրված ինստիտուտի բակում գտնվելիս (գիտեմ, շատերը չեն համաձայնվի), մի տեսակ պաշտպանված էր սքեմավորներից և այլ չուզողներից, բայց չշեղվենք թեմայից
...ու ես համոզված եմ, որ են մարդը, ով ուզում է գնալ եկեղեցի, հաստատ 250 մետր ավել կքայլի ու նույնիսկ բոբիկ էլ կքայլի...: Էլ չեմ ասում, որ Փարպեցու մի բակում սուրբ Զորավորն է` էլի մի շատ գողտրիկ եկեղեցի, թե ոնց է մեզ հասել` զամանում եմ...
Բացի դա` տեսել եք՞ նախագիծն, ըստ որի կառուցապատվելու է Կաթողիկեի տարածքը` մի ահռելի տաճար է, որն ուղղակի խեղդելու է 13-րդ դարի Կաթողիկեին, էլ չեմ ասում կաթողիկոսի երևանյան կառուցվելիք պալատը
...էջմիածին-երևան ՏՌԱՆԶԻՏ

բ) մեր օրերում եկեղեցի կառուցում են ժամանակակից բոլոր միջոցներն օգտագործելով` երկաթբետոն, կռունկ և այլն...թող ինձ կոչեն հնաոճ ու հնադավան ու ավանդապաշտ` կդիմանամ...Մի բան հաստատ գիտեմ, իրական եկեղեցին պետք է լինի ՔԱՐԱՇԱՐ ու կրաշաղախով, այլ ոչ երկաթբետոնե... Վառ հակաօրինակ է Լուսավորիչը` մի անգամ մտա` սիրտս խառնեց ու էլ չեմ մտել...իհարկե հեղինակը` Քյուրքչյանը կենդանի չէ` բայց դա չի նշանակում որ վատը չպետք է մատնանշենք: Ինչն է հայկական եկեղեցաշինության մեխն ու հիմնաքարը չորրորդ դարի վաղագույն բազիլիկներից սկսած. մեր ճարտարապետության գլուխգործոցներն աչքի չեն ընկել ֆիզիկական ահռելի չափերով, դրանք մոնումենտալ են եղել ոչ թե ֆիզիկապես, այլ իրենց ճարտարապետությամբ ու տեղանքի մեջ ճիշտ տեղադրությամբ: Ճարտարապետական փոքր ձևերի մեջ էլ կարելի է մոնումենտալություն ստանալ, ինչն ապացուցել են մեր միջնադարյան ճարտարապետներն ու քարգործ վարպետները: Օրինակ, բազմաթիվ խաչքարեր կամ էլ հենց թեկուզ Իսրայելյանի կառուցած հուշաղբյուրներն ինձ համար ավելի մոնումենտալ են, քան թե լուսավորիչ եկեղեցին` իր զարզանդ չափերով: Եվ հետո` դուք քայլել եք երբևիցե լուսավորիչի շուրջբոլորը??? Ես քայլում եմ շատ հաճախ, որովհետև իմ մանկության տարիներին հենց էդ վայրում շատրվաններ կային գնդացիրների նման ու ես անընդհատ կրակում էի...հա ինչ էի ասում` ԱՂԲԱՆՈՑ մեկ էլ ԶՈՒԳԱՐԱՆ մեկ էլ ԱՆԱՊԱՏ` ահա թե ինչ է սուրբ գրիգոր լուսավորիչ եկեղեցու քթի տակի տարածքն այսօր: Ես կցանկանայի որ առաքելականները նախ կարգի բերեին եղածը, հետո անցնեին «եկեղեցաշինության սուրբ գործին»:

գ) հաջորդ ցավոտ հարցը` էսօր մեր մի կտոր հայրենիքում չգիտեմ քանի հարյուր եկեղեցի ու վանական համալիր կա, որոնցից մեծ մասը, կրկնում եմ` մոտ 80 տոկոսը` ողբալի, կիսաավերակ ու սրբապղծված վիճակում են: Առաջին երկու բնորոշումները հասկանալի են, իսկ երրորդը սրանք են` 1) մեր պանծալի ազգն ամբողջովին մոմակալում է բեմը, և այն, ինչ հնարավոր է մոմակալել եկեղեցում, 2) մեր չափից դուրս շատ հավատացյալ ազգը փորձում են ինչ-որ բան պոկել եկեղեցու պատից` ինչ-որ բան բուժելու համար: Օրինակ` Արենու ս.աստվածածին եկեղեցու պատի մի անկյունը շուտով ԿՊՌԾՆԻ` որովհետև մեր «հավատացյալ» ազգը քարը քերում պոկում տանում փշրում ու ջրի հետ խմում է որ բուժվի... 3) Թեղենյաց վանքում, օրինակ, ակնհայտ երևում է, որ սկսված վերականգնողական շինարարությունը դադարեցված է, ամենուր թափված են կիսատաշ քարեր...երևի փողերը վերջացել են կամ էլ կերել են փողերը... Էլ չեմ ասում, որ հենց անմիջապես եկեղեցու կենտրոնում նոր մատաղ արած կենդանու արյուն էր` ԱՄԲՈՂՋ հատակը արյուն էր` բա սա սրբապղծություն չի??? Գմբեթատակ քառակուսու ու առագաստների վրա` փորվածքներով գրված էին հետևյալ հանճարեղ փաստերն ու մտքերը` «չգիտեմինչյան չգիտեմինչ եղբայրները էսինչ թվի ամռանը մեկնեցին բանակ», կամ  «եսիմով եսիմինչ թվին ունեցավ արու զավակ»...գետնից մինչև գմբեթատակ կլինի մի վեց-յոթ մետր, փաստորեն մի աստիճան են բերել բարձրացել որ էդ վերևում գրեն` աստծուն ավելի մոտ...no comment...և ով սրանից հետո ով կասի որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունն ու հավատացյալ ազգ ենք???
Ու վերջինը, Դսեղի Բարձրաքաշի հիասքանչ վանքն ուղղակի շուտով կանցնի հողի տակ, հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հովիվներ (չնայած չոբաններ բառն ավելի կսազի)` փրկեք ձեր կամ ձեր բարերարի փողերով այս ԻՐԱԿԱՆ արժեքները ու սրբացեք պատմության էջերում, որ ասեն` այ տեսեք գարեգին էսինչը վերականգնեց հայ ճարտարապետության գոհարներից մեկը...ոչ թե` հենց կաթողիկոսի անունը տաս` քրֆեն...և ոչ թե մի նոր երկաթբետոնե զարզանդ սարքեք ու անունը դրեք եկեղեցի...եկեղեցին դա չէ պարոնայք...
Մեջ բերված բոլոր եկեղեցիների օրինակները փաստագրված են լուսանկարներով, որոնք կարող եմ ներկայացնել հարկ եղած դեպքում:

դ) Փորձենք տեղադրել ենթադրյալ պողոս-պետրոսը ամառայինի տարածքում:
1) Ամառային դահլիճի երկայնական առանցքն ուղղված է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք:
2) Ինչպես հայտնի է, մեր եկեղեցիներն ունեն հստակ կողմնորոշում աշխարհի կողմերի նկատմամբ` ավագ խորանը պետք է նայի արևելք, իսկ գլխավոր մուտքը հետևաբար պետք է լինի արևմուտքից:
3) Պողոս-Պետրոսը եղել է համեմատաբար խոշոր չափեր ունեցող ուշ միջնադարյան շարքային եկեղեցական կառույց, ու, բացի որմնանկարներից, ոչ մի յուրօրինակ արժեք չի ունեցել: Անընդհատ նշվում է թե դա 5-6-րդ դարերի է, դա չի համապատասխանում իրականությանը, այնտեղ միայն ստորին շերտն է եղել այդ դարերի` որի վրա էլ վերակառուցվել է 1930-ականներին քանդվածը...Այդօրինակ, թող ներվի ինձ, ստանդարտ եկեղեցիներ շատ ենք ունեցել ուշ միջնադարում:  
4) Եթե նայենք քարտեզին օրինակ google maps-ով, կտեսնենք որ էդ նեղ արանքում պողոս-պետրոսի չափերին համարժեքը կառուցելը բացարձակապես ԱՆՀՆԱՐ է:  
Դե հիմա նայեք տեղադրած օդային լուսանկարին: Եթե ենթադրյալ կառուցվելիք եկեղեցին ներդնենք այդ արանքում, ապա կստանանք հետևյալ պատկերը` եկեղեցու արևմտյան մռութը սերտորեն քսվելու է կինո մոսկվայի հիմնական շենքին հետևամասին, իսկ արևելյան` ավագ խորանի մասը հագնելու է Ինեկոբանկի (նախկին Հանրագիտարանի) շենքին: Ֆեյսբուքյան էջում չեմ հիշում ով գրել էր որ հաջորդը քանդելու են Ինեկոբանկը...Ես կասեմ ավելի` երևի հաե-ն ուզում ա զավթի մինչև նկարիչների տունն ընկած` առայժմ ամայի տարածքն էլ, ախորժակ կա բան կա...




ե) Հարց եմ տալիս էն «մարմիններին», որոնց թեթև ձեռքով հանվել է հուշարձանների ցուցակից ամառային դահլիճը: Առանց մասնագիտական կարծիքի ու եզրակացության. ոնց եք հանել ցուցակից..Ինչ թույլ ենք մենք, որովհետև մի պայծառ առավոտ մի հիասքանչ քյառթու գյաբռլամիշ պուզատի աննասուն արմենչիկ ու թաթուլ լսող «հայ» կորոշի որ իրեն համար պալատ է սարքելու օրինակի համար սասունցի դավթի արձանի տեղում, կամ էլ օպերայի բակում, կամ էլ հրապարակի մեջտեղը, ու ինչ՞ պիտի թողնենք սարքի???

զ) ու ամենակարևորն ու ամենացավոտն ինձ համար. մենք փաստորեն միջնադարյան խուլ ու հետամնաց խավարի մեջ ենք խարխափում, մենք միջնադարյան կույր կրոնապետություն ենք` թեոկրատիա, երբ հոգևոր հայրն ու ազգիս հովիվը կարող է «խնդրել» մշակույթի նախարարին ու վարչապետին ու ստանալ մի յուղոտ հողակտոր մայրաքաղաքիս հենց կենտրոնում` անհատույց ու անժամկետ, ու որևէ մեկը պաշտոնյա «այրերից» չի հանդգնում ասել`  
ԷՍ ԻՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ ԱՐԱ !!! ՁԵՐ ՏԻՐՈՒ ՄԵՐԸ 
...ուր էր մի Պապ թագավոր կամ էլ Դավիթ Բեկ լիներ` ցույց տար սքեմավորներին իրենց տեղը...

P.S. մի բան էլ ասեմ` գիտեմ շատերը կզայրանան, երբ կարդան, բայց դե...քրիստոնեությունը սովետի ժամանակ ստացավ իր հասանելիք դրամի մանրը (сдачи)...երբ եկավ ու քանդեց ու ավիրեց ամբողջ հին հայոց հեթանոսական մշակույթն իր ամեն ինչով` քոքը կտրեց բառացիորեն, սովետի ժամանակ կերավ իր բաժին բոռշը... սա չի նշանակում թե ես կողմ եմ եկեղեցի քանդելուն, բնավ ոչ...ուղղակի ես սիրում եմ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման արտահայտությունը` կյանքի մեջ...ինչ ցանես, այն էլ կհնձես...

...մի հատ էլ հետգրություն...էսօր քայլում էի գարնանային Երևանով ու անցա հյուսիսային կոչվող շինհրապարակով ու հիշեցի 2002 թվականը երբ Թամանյանի քաղաքաշինական ծրագրերը թեմայով դիպլոմային էի գրում ու գրադարաններից ու արխիվներից գտնում ու հանում էի պատառիկներ Հին Երևանից...քայլեցի երկար մեկ էլ միամիտ հայտնվեցի մի շենքի առաջ ու` այստեղ ապրել ու ստեղծագործել է Սպարտակ Կնտեխցյանը...մարդիկ չկան վաղուց ու իրենց կառուցածն ու գաղափարները կործանում են...չպիտի թողնել, հերիք եղավ...տեսնես Նոր Երևանը մեզ կների՞... որովհետև Հին Երևանն անիծում ու հայհոյում ա հաստատ...






 կինո մոսկվայի ամառայինը
 
 կինո մոսկվայի ամառայինը 2

կինո մոսկվայի ամառայինը 3 կամ էլ ամենայն հայոց բոզի թուլեք 

 

Հյուսիսային պողոտա /դիտարկումներ Ալ. Թամանյանի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ/


-->

2007-2010



© Արա Պետրոսյան




[ Հյուսիսային պողոտա ]



/դիտարկումներ Ալ. Թամանյանի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ/


















Սկիզբը

   Ակնարկը նպատակ ունի անդրադառնալ Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական որոշ ծրագրերին նոր լույսի տակ: Կփորձեմ մանրամասն ներկայացնել և վերլուծել մեծանուն ճարտարապետի` գծագրերին մնացած և այժմ ու առայժմ իրականացվող ծրագրերի այն մասը, որն առնչվում է Նոր Երևանի և մասնավորապես Հյուսիսային պողոտայի հետ: Այս առումով կարևոր եմ համարում անդրադառնալ պողոտայի հղացման, մշակման և իրականացման ընթացքին ու պատմությանը: Նոր Երևանի հատակագծում քաղաքաշինական այս կարևորագույն առանցքն ունի իր նախապատմությունը:
   Ալեքսանդր Թամանյանը որպես ճարտարապետ ձևավորվել ու կայացել էր ռուսական միջավայրում` Պետերբուրգում: Նպատակահարմար չեմ գտնում այս հոդվածի շրջանակներում անդրադառնալ ճարտարապետի ռուսական շրջանի գործունեությանը` այն մի առանձին ծավալուն հոդվածի նյութ համարելով: Նշեմ միայն, որ Պետերբուրգում ապրած տարիներին նա արդեն ծանոթ է եղել հայկական շինարվեստին: Այս փաստի վկայություններից մեկն է անվանի հնագետ Նիկողայոս Մառի[1] պատվերով Անիի թանգարանի շենքի էսքիզային տարբերակի հեղինակումը Թամանյանի կողմից դեռևս 1908թ-ին:[2] Պահպանված էսքիզային նախագծում ակնհայտ է   այն մոտիվներիգերակայությունը”, որոնք բնորոշում են զուտ հայկական ճարտարապետությունը:

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)