նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, July 28, 2010

Ջավախեթի /ֆոտոպատմություն/

էնպես ստացվեց, որ հուլիսի 18-ին մեկնեցինք Ջավախք` գառ ուտելու: Չէ, խաբում եմ, գնացել էինք Վահան Տերյանի 125 ամյակին:

էնպես ստացվեց, որ հայոց սահմանային անցակետում պետք էր երթևեկել ոչ ավել, քան 8 կմ ժամ: Դե մենք էլ մեքենայից իջանք ու քայլեցինք :-)



Տերյանի տունը հայրական



կամիսյոնկա


Սկսվեց...Իբր Տերյանի 125 ամյակն էր, բայց պարզվեց մի մեծ բազառ ա` իրա բոլոր...



հայ-վրացական


Դեմքեր 1



Դեմքեր 2


Դեմքեր 3



Դեմքեր 4


Ապերոներ


Ապերոներ 2


Դժգոհ դեմք


Տերյանի մասին իր բանաստեղծությունները գոռացող նախկին 17-ամյա մի տիկնոջ


Դեմք


Իգիթ ու իգիթուհի


Գնացք...միակ ուրախ բանը


Յեսիմ


Դեմք


Զիբիլանոց


Արտակարգ դեպքի սպասող բուժքույր


Բարև ձեզ


Ղումմարբազ լագոդներ 1


Ղումմարբազ լագոդներ 2


 Գլխարկներ


Զիբիլանոց 2: Սասինձկիների կլեպներ


Բամբակաշատ


Սասինձկի


Խորոված


Մի հատ էլ


Ուֆ աման եսիմ է


Եվ վերջում: Չարենցի դպրոց, մի 14 տարի անց, 8-ի Ա, 8-ի Դ, 8-ի Բ....

Thursday, July 22, 2010

կայծակս


էս հին կայծակս 2007-ից քշել եմ մի 20,000 կմ ու ոչ մի անգամ ճամփեքին չի թողել  ...Ափսոսում եմ վաճառեմ, բայց ստիպված եմ` նոր կայծակի գումարը պետք ա տամ: 
Ահա և նոր կայծակս :-)))









Thursday, July 15, 2010

վերնագիր չեմ գտնում

էսօր էս լուրը կարդացի ու մի կես ժամ հետո հիշեցի մի դեպք...վաղ 90-ականներն էին,  փոքր էի, երևի մի 8-9 տարեկան, գնացել էի մորական տատիս տուն, բակում խաղում էի: Հետո ինչ-որ երեք ջահել հայտնվեցին, հետո տեսա, որ սրանցից մեկը խանութից մի յաչեյկա ձու առավ ու ոնց-որ թե տուն էր բարձրանում: Հետո տեսա, որ կանչել են մի 30 տարեկան մեկին, որն իրանց հայաթի մտավոր թերզարգացածն էր, էդ յաչեյկեն տվել են ձեռն ու քացով երեք կողմից խփում են ու գոռում` "մի հատ ձու ա ջարդվել` գլուխդ կջարդենք"-ին մոտ մի բան...Էս խեղճը հիմար ժպիտը դեմքին մի 5 րոպե տանջվեց հարվածների տակ, բայց ձեռքից չգցեց...փոքր-փոքր ոոոնցց ատեցի ես դրանց...էդ էն վաղ իննսունականների լպրծուն ջահելներից էին, էն որ ռեյբան ակնոցներ ունեին, կասետով մագ, ու սովետական վիդեոմագնիտոֆոն...կոնդեցի ասելով Էրեվանում միշտ հասկացել են մի քիչ խուժան, մի քիչ "գողական", բայց` իր պատիվն իմացող տղա, կոնդեցիները միշտ հարգվել են հենց հատուկ դրա համար, բայց էս վատ մամմաների լամուկները...օֆ դե եսիմ է...

Wednesday, July 14, 2010

ոսկե ծիրանի մասին



- կինո գնում ե՞ս
- չէ
- ինչի՞
- որտև ոսկե ծիրանից զզվում եմ
- ՞՞՞
- Ծիրանի կիլոն սարքել են 2000, դրել ծիրան-միրան են խաղացնում



երևանյան հետմիջօրյա ու նաև հետճաշյա ու շոգ  խոսակցության ամփոփագիր :-)

Tuesday, July 13, 2010

ֆուտբոլի աշխարհի հաղերի մասին /3/

աշխարհի հաղերը պռծան
շումեր պիվեն էլ հետը

ես մի բան չհասկացա
թե էդ ո՞նց մեսսին հայտնվեց
լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների շարքում
ախր մեսսին, ու նաև մնացած առգենծինան
կատարյալ տուֆտա ֆուտբոլ հաղացին

անգլյան թքեց մրցավարի պատճառով
բայց մեկա թքելու էին
չնայած ես անգլյա էի բալետ անում

գեռմանյան սաղին վազացրեց
ու մյուլլերը հինգ գոլ խփեց
խեղճ տղեն եթե իսպանիայի դեմ հաղար
տենամ ով էր չեմպիոն դառնալու

գալանձիայի բախտն էլի չբերեց
որովհետև ռոբենն էշ ա
աձին-աձին հելավ չխփեց

կասիլյասը կարգին վռատար ա
մենակ ինքն ու խավին էին արժանի չեմպիոնության
ու մեկ էլ  սեռխիո ռամոսը
պեդռոն աննասուն ա
էն որ տոռռեսին պաս չտվեց
այ դրա համար ա աննասուն


նենց ուրախացա
որ ֆոռլանը դառավ լավագույն ֆուտբոլիստ
ու քրֆեցի սըռ ալեքսին
որ էդ տղուն ծախեց

ու մեկ էլ նենց ուրախացա
որ թիթիզլամիշ բրազիլացիք
կզեցին ու խաղով կզեցին




ու վերջում, որպես ձեսեռտ, նայեք թե ոնց կասիլյասը չի դիմանում, ով լիներ դիմանար :-)))

տեսանյութ


10 լավագույն գոլերն ըստ BBC Sport-ի

 

 

Ֆուտբոլի մասին

 

Ֆուտբոլի մասին 2 կամ էլ հ1-ի տուֆտա մեկնաբանները

 

Wednesday, July 7, 2010

արտաշը


արտաշը մեր թաղից էր, սիլաչուց
ավելի շուտ` մեր հայաթից էր արտաշը
ավելի շուտ` չարենցի դպրոցի թաղից` չարխից էր արտաշը
բայց արտաշի տատն ապրում էր մեր հայաթում
իսկ արտաշը շատ էր սիրում սեդա տատին
ու մեր հայաթում ավելի էր լինում, քան իրենց հայաթում
իմ սեդա տատն արտաշի սեդա տատի ընկերուհին էր
իրանք միասին էին գնում մասկվա ու միասին էին բերում մասկովսկի շոկոլադ ու մասկովսկի տետր ու սումկա, որ իրանց թոռնիկները դրանցով դասի գնային ու տեղականներով չգնային

արտաշը պարապած տղա էր, բոյով ու ջանով, ինձնից երևի մի տասնամյակ մեծ
ես էրեխա էի, ու գիտեի թե արտաշը կուլտուրիստ ա
հետո պարզվեց, որ հեչ էլ կուլտուրսիտ չի, սկավառականետ ա
երբ մենք սպարտակ ստադիոնում թեթև աթլետիկա էինք պարապում, արտաշը գալիս մարզիչ սուրիկին բեգոյան բարևում էր

մի օր գնացինք իրանց մարզասրահն
ու տեսանք թե արտաշը ոնց էր պարապում...
մի օր արտաշն ինձ հատուկ բզերով վազքի մարզակոշիկներ նվիրեց` ոտքիս մեծ էին, ու մարզիչ սուրիկը վերցրեց դրանք, ու ինձ տվեց իմ ոտքով մի բան...
հետո հասկացա` փոքր էին ոտքիս

 ...երբ արտաշը մեր հայաթի բիսեդկում նստած էր, ինձ բան ասող չկար
էդ երևի 93-94 թվերն էր
պատերազմական վիճակ

կիթառի իմ դասատուն բանակից, 
ավելի շուտ պատերազմից թռած էր, 
փողոց դուրս չէր գալիս,
որ պատերազմ չտանեն, 
ու չէր գալիս երաժշտական դպրոց դասի, 
ու ես էի գնում իրաց տուն, որ իբր կիթառ նվագեմ

արտաշն էլ էր պատերազմից թռած
չնայած արտաշը պարապած տղա էր
ու հեչ վախենալու բան չուներ
բայց նենց ստացվեց, որ արտաշին ծնողները թռցրին մասկվա, 
որ արտաշին պատերազմ չտանեն
բայց նենց ստացվեց, որ արտաշին մասկվայում բռնեցին
հետո իմացանք, որ արտաշը մենթանոցում մահացավ
հետո իմացանք, որ ծեծվելուց ա մահացել
մենթերն էին ծեծել
ու դիակը չէին տալիս
հերը մի կերպ գնաց բերեց արտաշին 

չիմացանք` տենց էր թե չէ
իմացանք թաղումը երբ ա
թաղումը չարխից էր
իմ դպրոցի հայաթից

ես չգնացի
չկարողացա գնալ
վախենում էի կապտած դիակ տեսնել 
ու պարապած տղա չտեսնել


...երբ մութուցուրտ էր` արտաշը գալիս էր մեր տուն, նստում էր փեջի մոտ,
ու միշտ ասում էր` ես դպրոցում չսովորեցի, ու հիմա շատ եմ փոշմանում, լավ սովորի որ լավ գործ ճարես, իմ նման չդառնաս...
...բայց ախր ես ուզում էի է արտաշի նման պարապած տղա դառնալ



չդարձա





Ա.Պ.



Saturday, July 3, 2010

Ֆուտբոլի մասին 2 կամ էլ հ1-ի տուֆտա մեկնաբանները


Նախորդ`   Ֆուտբոլի մասին  գրառման մեջ հումոր կար ահագին, բայց էս մեկը կատաղած ա: Դե որ Հ1-ը տուֆտա ալիք ա` գիտենք մանկուց, բայց որ էդ կարգի անասնական ձևով կարելի ա մեկնաբանել խաղը, դա արդեն գոմի վերջն ա: Առաջին խաղը Արմեն Մելիքբեկյանն ու Կարեն Գիլոյանն էին վարում: Խաղը ֆանտաստիկ էր: Հոլանդիան հաղթեց ու խաղով հաղթեց: Ու էդ...Գիլոյանը ֆուտբոլից վափշե զրո գիտելիք ունի, էն խեղճ Արմենն ասում ա` Կայտն էր, ասում ա ` չէ Յոնգն էր, հետո պարզվում ա որ Կայտն էր ու տենց ամբողջ խաղի վախտ: ու տենց լիքը բաներ: Ա դե գնա երկու աստղ երգի էլի, թող էն տղեն էլ ֆուտբոլ մեկնաբանի: Հաջորդ խաղի ժամանակ Էդուրարդ Քալանթարյանն ու Սլավա Սարգսյանն էին: Ու էլի նույնը: Էդուարդը ֆուտբոլից ա խոսում, Սլավան` յեսիմինչերից: Ուղարկեք Սլավային թոշակի, ծերացել ա մարդը...Ես Կարենի ու Սլավայի դեմ ոչինչ չունեմ, այսինքն չէ` լավ էլ ունեմ, հասուն մարդիկ են, թող հասկանան ու ընդունեն, որ իրանք ֆուտբոլ մեկնաբանելու համար չեն...Չի կարելի մարդկանց նեռվերին էդքան ազդել...Մանավանդ որ աննասուն երկրում ենք ապրում, որտեղ սահմանափակվեցին ռուսական կաբելային ու արբանյակային ալիքները հենց ֆուտբոլի ժամանակ: Առաջ НТВ-ով էի նայում ու ռուս մեկնաբանների կատարմամբ լրիվ ուրիշ կայֆ էր խաղ նայելը... (ես դեմ եմ օտարալեզվին, սենցթենենց :-)))

ՖԲ-ում հինգշաբթի մի ստատուս էի գրել`

Հոլանդիան պիտի էն բանից անի Բրազիլիային
Ուրուգվայը պիտի անամոթաբար ստորացնի Գանային
Գերմանիան պիտի կատաղաբար էն բանից անի Արգենտինային
...Իսպանիան պիտի համեստաբար անի Պարագվային

Ինչպես տեսնում եք, առաջին երկուսն այլևս իրականություն են :-)))  մնաց մնացածը..


P.S. էսօրվա խաղի ժամանակ որոշել եմ միացնեմ Ozzy-ի վերջին սկավառակն ու դրա տակ ֆուտբոլ նայեմ :-))))) համա թե խաղ ա լինելու !!!!!!!

Եվ վերջում, որպես ձեսեռտ, կարդացեք այս հոդվածը:

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)