նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Saturday, December 27, 2014

Wednesday, November 26, 2014

Ծովինարի արձանագրության պատճենումը





Առաջին լուսանկարն արվել է 1926 թվականին Սևանի Ծովինար գյուղի մոտ։ Պատճենվում է Օձաբերդի Ռուսա Ա արքայի ժայռակերտ արձանագրությունը։ Ժայռի ծայրին կանգնած սպիտակ գլխարկովը Աշխարհբեկ Քալանթարն է։ Մի քանի անգամ փորձել են պատճենել նավակի վրա կանգնած, բայց ճոճումը խանգարել է, իսկ քամին մոմաթուղթը տարել է։ Ի վերջո պարանից կախված էստամպաժ է արվել Սեդրակ Բարխուդարյանի կողմից։
Վերջին երկու նկարում նույն արձանագրությունն է արդեն դիմացից, արդեն լիճն իջեցված վիճակում։ Իմիջիայլոց, հենց այդ ժայռի տակից է Արփա-Սևան թունելի վերջը։


Առաջին լուսանկարը վերցված է այստեղից։

Քալանթարի մասին մանրամասն կարդացեք այստեղ։






Thursday, November 20, 2014

հնագետ Մոնթեն

Երևի քչերը գիտեն, որ Մոնթե Մելքոնյանը հնագետ է եղել
ահավասիկ
գրքի հղումը

Ուրարտական ժայռափոր դամբարաններ

http://serials.flib.sci.am/openreader/hushardzanner_16/book/content.html

Sunday, August 31, 2014

По прямой /ֆիլմ/


Փաստորեն Դովլաթովի գրածների հիման վրա նկարված դեռևս միակ գեղարվեստական ֆիլմը, 92թիվ, հիմքում՝ «Զոնա» գիրքը։ Բավականին լավն էր, շունչը գալիս հասնում էր ու ռիթմն էր շատ լավը։ Մեկ էլ մի բան՝ վերջերս մահացած ի ծնե դերասան Պանինի դերասանական դեբյուտն ա էս ֆիլմում։
կարող եք քաշել նայել էս հղումով, բայց եթե Զոնան չեք կարդացել, իմաստ չունի





Վտարում /ֆիլմ/

Դիտեցի Զվյագինցեվի «Վտարում» ֆիլմը։ /http://www.kinopoisk.ru/film/225011// 
Ըստ ստեղծողների՝ ֆիլմի հիմքում Սարոյանի գրվածքն է` The laughing matter: a serious story, պարզվեց, որ տպագրվել է Գրական Հայաստան ամսագրում 1963 թվին, կգնամ ազգային գրադարանում կգտնեմ։
 Ինչևէ, մարդ ու կին են, 12 տարի մարդ ու կին են, երկու երեխա ունեն, մեկ էլ մի օր կնիկը մարդուն ասեց թե՝ հղի եմ, բայց քեզնից չի։ Մարդը գժվեց, գնաց ընկավ չոլերը, հետո էդ մարդու տղեն ասեց, որ դու գնացել էիր խոպան, մի հատ հոպար էր եկել մեր տուն...
էս մարդն ուզում ա կնգան սպանի, բայց որոշում ա աբորտ անել տալ։ Անում են, կինը մահանում ա, մարդը տենց էլ չի իմանում որ երեխեն իրանից էր ու տենց էշ-էշ կինոն վերջանում ա։
Հատուկ կարելի ա առանձնացնել Բալուեվի ու Լավրոնենկոյի խաղը, մեկ էլ հրաշալի բնապատկերներն ու տների ներսույթները։ ԲԱՅՑ սենց ձգձված կինոներ ես նայել չեմ կարողանում, երկուսուկես ժամ էր, նայել եմ չորս օրում։
Իսկ ինչն ինձ ստիպեց դա նայել՝ ուղղակի մի տաս տարի առաջ նփակ-ում նայել էի նրա «վերադարձ» ֆիլմը /http://www.kinopoisk.ru/film/47040//, որը հանճարեղ գործ էր, ու ասեցի հլա տենամ էս ռեժիսորն ուր ա հասել։ Ինչևէ, հիմա նայելու եմ նրա երրորդ՝ «Ելենա» ֆիլմը, տենամ ավելի ա վարի գնացել թե աճելու միտում ունի։

Thursday, August 21, 2014

Արմաղանի մասին

Արմաղանը դա մի հանած հրաբուխ ա այ այստեղ։
Շատ գեղեցիկ սար ա, հարակից լանդշաֆտի մասին էլ չասեմ։
Ուրեմն 2009 թվին Արմաղանի գագաթին կառուցել են մի եկեղեցի ու ըստ իս՝ փչացրել են ամբողջ լանդշաֆտը։ 
Հայերի՝ եկեղեցու կառուցման վայրի ընտրությունը միշտ շատ բարձր մակարդակի վրա ա եղել, բայց դարերի ընթացքում վերացել ա։
Հիմա գագաթին եկեղեցի կա, մարդիկ գալիս մատաղ են անում, հետո իջնում լճի կողքի բիսեդկեն ու քեֆ անում։ Ընդհանրապես հայերը տենց խասյաթ ունեն՝ գնալ բնության գիրկ ու հանգստանալու փոխարեն մի այլանդակ բարձր երաժշտություն միացնել, ուտել-խմել-տռզել ու տրաքած հետ գալ տուն։








Արմաղան

Գագաթ տանող ճանապարհը

Գագաթի կիսաչոր լիճը

Առաջին պլանում տեղաշարժված տապանաքարեր են ու շինարարական աղբ, հեռվում՝ քարե տաղավար լճի ափին

Եկեղեցին

Քանդուքարափ արված տապանաքարեր

Քանդուքարափ արված տապանաքարեր ու կորեացիներ

Նոր մատաղ արված ոչխար ու աքլոր

Նոր մատաղ արված ոչխար ու աքլոր

Տեղաշարժված ու իրար կողքի շարված տապանաքարեր

Առաջին հայացքից սրանք իրենց տեղում են

Արգիճիի գետահովիտը








Saturday, August 9, 2014

ամեն ինչ կանանց համար


էս երկու լուսանկարի համար բազառի մեջ ընգա, բայց դե էն բանը զոհեր ա պահանջում



Monday, August 4, 2014

Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր, վաղը....

էս նկարում Նորք տանող ճամփեն ա 1930-ականներին, չնայած ֆեսյբուքում ֆռռում ա նաև վարկած թե 1940-50-ականների լուսանկար ա: Ինչևէ, կարծում եմ սրան կսազեին սենց վերնագրեր

Հյուսիսային պողոտա։ Նաչալօ

Հյուսիսային պողոտա, 2024 թվական 

Հյուսիսային պողոտա։ Կառուցումից առաջ, ընթացքում և հետո 




աղբյուր


Saturday, August 2, 2014

Լեռ Կամսարի թթենին ու Փուրթուլի բուդկեն

Վախտին մեր ինստիտուտի խեցեղեն վերականգնող Տիգրանը պատմում էր հին երևանցի Փուրթուլի մասին, ով մի բուդկա ուներ կենտրոնում ու տակից ֆիրմա պապիրոս էր ծախում ու 50-60-ականների Երևանում հնարավոր էր Փուրթուլի մոտից հինգ ռուբլիով մի տուփ մարլբորո կամ քէմըլ տակից առնել։ Փուրթուլը ունիկալ կերպար էր՝ չորս վերջույթներից միայն մի ձեռքն ա ունեցել ու հետաքրքիրն են էր, որ մլիցեքը չէին բռնում մաքսանենգ Փուրթուլին։ Ահավասիկ, պարզվում ա Փուրթուլի բուդկեն եղել ա Լեռ Կամսարի երևանյան տան դիմաց՝ ներկայիս Թումանյան փողոցի 11 շենքի տեղում։
Պարզվում ա նաև, որ Թումանյանի փողոցը նախկինում մի քանի անգամ անվանափոխվել ա՝ Ռոստոմի, Եփրեմ խանի, Տպագրիչների և իհարկե՝ Լենինի։
Էսօր գնացի էդ բակ ու գտա Լեռ Կամսարի տնկած թթենին, իսկ նրա տան տեղում հիմա ավտոտնակ ա։




Wednesday, July 30, 2014

Ոսկեծաղիկները Մեդիսոն շրջանի կամուրջներում

Մի հրաշալի ֆիլմ կա՝ Մեդիսոն շրջանի կամուրջները, /Մերիլ Սթրիփ և Քլինթ Իսթվուդ/ ով չի նայել անպայման նայեք։ Վաղուց էի նայել ֆիլմը, իսկ էսօր Ջոն Սթեյնբեքի մի պատմվածք էի կարդում՝ Ոսկեծաղիկները /Քրիզանթեմները/ մեկ էլ հասկացա, որ լրիվ էն ֆիլմն ա՝ ուղղակի ավելի կարճ։ Մտա ֆիլմի մասին կարդացի՝ պարզվեց հիմքում Ռոբերթ Ջեյմս Ուելլերի համանուն վիպակն ա՝ The Bridges of Madison County, 1992

Ինչ եմ ուզում ասել՝ իմ համեստ կարծիքով Ուելլերը պլեճ ա արել Սթեյնբեքից մոտիվն ու սյուժեն, քանզի Սթեյնբեքը Քրիզանթեմները գրել ա 1968-ից՝ իր մահից առաջ ))))), իսկ Ուելլերը՝ 1992-ին

Լավ կացեք

Հ.Գ. հա, չմոռանամ ասել, որ պարապ վախտ կարդացեք Սթեյնբեքի «Մեր հոգսերի ձմեռը»

Saturday, July 12, 2014

Համեստ մարդը /ֆիլմ/

Լավ ֆիլմ, սովետի էշությունների մասին

հատկապես ուշագրավ է 3:34-ից սկսվող կտորը՝ Գառնիում շաշլիչնի բացելու մասին -ՃՃՃՃՃՃ


https://www.youtube.com/watch?v=BFTqeU1NQVU


http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/326.html



Friday, June 27, 2014

Ջուղայից մինչև Աֆրիկյաններ

   Հին Ջուղայի գերեզմանոցի ու խաչքարադաշտի մասին լսել եք: Գիտեք նաև, որ պարբերաբար ոչնչացվել է, իսկ վերջնականապես ջնջվել է երկրի երեսից 2005թ-ի դեկտեմբերին, երբ ազերի զինվորները բառիս բուն իմաստով աղացին և Արաքսը լցրեցին տապանաքարերն ու խաչքարերը: Հիմա տեղում զորամաս է: 


   
   Աֆրիկյանների տունը կանգուն է 100 տարուց ավել Երևանի սրտում, հիմա քանդվում է, բան չի մնացել, մի քանի օրից կգնանք հոգեհանգստին: Քանդում են, որ իբր տեղափոխեն մեկ այլ տեղ: Նույնիսկ Համասյանը եկավ նվագեց, բայց ասեց, թե Կոմիտասն էստեղ լիներ ինքը հաստատ տենց չէր զարկի: Կզարկեր, վստահ եմ: Ժամանակակիցները պատմում են, որ արտասովոր ֆիզիկական ուժի տեր է եղել, ու նույնիսկ մի քանի գյուղացու է փորձել ծեծել, երբ փորձել են հայկական մեղեդին խառնել թուրքականին: 








   
   Ջուղայի խաչքարադաշտն ու Աֆրիկյանների տունը ոչնչացնողները նույն գեներից են սերում, դրանց արյունը նույն գույնի ա: 


Հ.Գ. Երբ Աֆրիկյանների տան մոտից իջնում եք Տերյանով, հետո Արամի փողոցից աջ եք թեքվում, մի փոքր ձախի վրա կա խաչքարերի արվեստանոց: Էնտեղ հիմա դրված է մեկ օրիգինալ խաչքար Ջուղայից, որից կրկնօրինակ են հանում: Գնացեք, նայեք: Շուտով, դրանից ոչ հեռու իբր կառուցվելու է Հին Երևան չարչրկված թաղամասը, որտեղ իր տեղն է ունենալու Աֆրիկյանների տունը, բայց արդեն ոչ իր տեղում, քանդված-հավաքված, մի խոսքով՝ ոչ իսկական, կեղծ:

Դե հիմա նայեք ինչ խոզանոցում են պահվում Աֆրիկյանների շենքի արդեն քանդված քարերը

Առանց մեկնաբանության






Այս թեմայով

"Հին Երևան" նախագիծ 

Բուտաֆորիկ "Հին Երևան"

էլի ու նորից Հին Երևան

Աֆրիկյանների տուն 

 







    

Tuesday, June 24, 2014

Սրճարան "Հանդիպում" - Встреча

Բոլորը գիտեն թե վստրեչի խաչմերուկը որտեղ ա /Ռոստովյան-Արցախ/, հին վախտերով էդտեղ Հանդիպում Встреча սրճարանն էր, ինչն էլ անուն տվեց տվյալ խաչմերուկին, հետո էլ մառշուտկեքի երթուղիների մեջ սկսեցին գրել "ստրեչ" էպիկական անունը




Բայց էսօր գտել եմ իսկական վստրեչի կաֆեն Արցախի պողոտայի վրա /Արցախ - Արին-բերդ/

ահավասիկ






Sunday, June 22, 2014

Զվարթնոցի բռնաբարումը 2

Զվարթնոցի օռգիային բոլորդ եք ծանոթ, դե հիմա նայեք ինչ են արել բուն հուշարձանի հետ 2011թ-ին








իսկ սրանք էս տարվա նկարներ են










կարդա նաև

Զվարթնոցի բռնաբարումը

 

 

 

 

 

 

 

 

Wednesday, June 18, 2014

Նոր ավտոկայանատեղի Գեղարդավանքի մեջտեղում

Էսօր Գեղարդում տեսա, որ մի ******* իր մեքենան կանգնեցրել էր վանքի գլխավոր եկեղեցու տարածքում

Մոտեցա քահանաներից մեկին, ստորև ներկայացնում եմ "երկխոսությունը"

-Բարև ձեզ
-Բարև
-Կարելի է՞ մի հարց տալ
-Իհարկե
-էս մեքենան ամեն օր է՞ էստեղ կանգնում
-Չէ
-Ահավոր տգեղ է նայվում
- /պատասխան չկա, հայացքը փախցնում է/
-Իմ կարծիքով դուք առաջինը պետք է արգելեիք դա
- /էլի պատասխան չկա, նայում է դեմքիս, իսկ ես հեռանում եմ/







Գառնի-փառթի

 Այսօր Գառնու տաճարի դիմաց գեղցի սեղան-աթոռներ էին բերել ու բացօթյա ռեստորան շինել. Ահավասիկ 
Իմ կարծիքով մշակնախույը փակել ա պետք նախույ


Տենաս էս գեղցի սեղանները որ մի ճաշակավորն ա ընտրել



        Սա էն տարածքն ա, որտեղ ուզում էին մի քանի ամիս առաջ սրճարան սարքել, հիմա դարձել ա ամառային խոհանոց


Ահավասիկ











նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)