նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, August 31, 2010

Հին Երևանի փողոցները

Կրեպոստնայա - Աստաֆյան-Ալեքսանդրովսկայա 1883 -Աբովյան

Նազարովսկայա - Քրիստափոր Միքայելյան - Ամիրյան - Վռամշապուհ արքայի - Ամիրյան

Բեհբութովսկայա - Սիմոն Զավարյան 1920 - Ռուբեն Ռուբենով 1921 - Սվերդլով - Բուզանդ

Ցարսկայա - Ազատության 1918 - Արամի 1919 - Սպանդարյան - Արամի

Թարխանովսկայա - Գնունի - Կնունյանց - Պուշկին

Սուլեյմանխանովսկայա - Տեր-Միքելյան /՞/ - Տեր-Ղուկասով 1884 - Նալբանդյան 1921

Մալյարսկայա - Ներկարարների - Տերյան
 
Շահումյան - Զաքյան

Մոլոկանսկայա - Կարմիր բանակի - Գր. Լուսավորիչ

Ռոստոմի - Եփրեմի - Տպագրիչների - Դոկտորսկայա - Ալավերդյան /՞/ - Լենինի - Թումանյան

Գուբերնսկայա Նահանգային 1856 -  Լենինի 1921 - Ալավերդյան 1950 - Հանրապետության 1990

Արմյանսկայա - Սունդուկյան - Ստալին - Լենին - Մաշտոցի պողոտաներ

Քարվանսարայսկայա - Մելիք Տեր-Աղամալյան /1913թ/ - Րաֆֆու /1920թ/ - Թումանյանի /1933թ/ - Տեր-Գաբրիելյան /1961թ/- Կողբացի /1991թ/

Սուլթանսկայա? - Կոոպերատիվ - Ղուկասյան - Փարպեցի
 
Վեքիլովսկայա - Ջափարիձե - Դումանի - Եկմալյան  - Պուշկին ?

Սադովայա - Թելմանի - Կամոյի - Լալայանց - Հին Երևանցի
 
Մարուքովսկայա - Լեո
 
Պաննկայա - Պարոնյան
 
Պեկսկայա - Պռոշյան
 
Նովո Ցերկովնայա - Տեր-Գրիգորյան ?

Շարեաթսկայա ? - Պոլիցեյսկայա - Բազարնայա - Մարքս - Խորենացի

Ապտեչնայա - Էնգելս - Դեղատան
 
Ուչիլիշնայա - Պետրոս Ադամյան
 
Պոչտովայա - Ագաթանգեղոս
 
Ստարո Ցերկովնայա - Ֆրիկ ?

Ստարոկազարմեննայա - Հարավային - Միկոյան - Հոկտեմբերյան - Տիգրան Մեծ

Ցերկովնայա - Լերմոնտով - Սայաթ-Նովա

Sunday, August 29, 2010

վճարովի Խոսրովի անտառ

   Ուրեմն էսօր ինձ ա զանգում FindArmenia.com-ի Արամն ու ասում, որ իրանց մի մէյլ ա եկել Խոսրովի անտառից, որտեղ ասվում ա, որ արգելոցի մուտքը վճարովի ա այլևս.....
Էդ նամակը գրված ա մի հանճարեղ լատինատառ հայերենով, այն կարող եք քաշել այստեղից:

   Ինչպես Սևանի ափերն ու Հանքավանի անտառներն են վճարովի, սա էլ դառավ...շուտով մեր հայրենիքն ամբողջությամբ կդառնա վճարովի:
Եթե ես իմանայի, որ այդ գումարը կծառայեր օրինակ որսագողերի դեմ պայքարին, կամ անօրեն ծառահատումներին, կամ հենց Խոսրովի անտառում իրականացվող անօրեն շինարարությանը դեմ...կգնայի ներողություն կխնդրեի իմ էս գրածի համար...

Էս տարի Լաստիվեր էինք գնացել, ու էնտեղ մի տղա կար, որը վարձակալել էր գետափն ու գումար էր պահանջում այնտեղով անցնելու համար...ու բնականաբար ՀԴՄ կտրոն չէր տալիս իր մատուցած ծառայությունների դիմաց...
Ես չգիտեմ, կա՞ արդյոք տենց օրենք, որ բնության հուշարձանները կարելի է վարձակալել ու շահագործել...




Monday, August 23, 2010

բառարան /հայերեն նորաթուխ բառեր ու բառակապակցություններ/


-->


էսօր մուտքագրած բառերը հաստացված են

դռնախնձոր
մարդատարածություն
ազդրահաստ կամ էլ բդաստի
մթնածամուկ
նռնակապույտ
եսամփոփ – եսասեր ու ինքնամփոփ միաժամանակ
շմերսի – շաատ մերսի
զուգադարան – զուգարան, որտեղ կա գրադարան
բուռածին /բռից ծնված/ (Մանէ Թամանյան) 
բռեհիկ /բռի+գռեհիկ/  (Արփինե Ասրյան)
կրծքավարագույր - /լիֆ/ (Էդդ Մարուքյան)
լօբզիկ – /լՕքշից առաջացած բզիկ/ (Արտակ Կոլյան)
բլրաբացվածք – /դեկոլьտէ/ (Նվարդ Երկանյան)
լանջաբացվածք - /դեկոլьտէ/ (յեսիմ ով)
տկարա – տկար Արա - 
մկնահասիկ 
հրճվանքասար - (Հասմիկ Սմբատյան)
ծննդարշավ – (Արա Պետրոսյան)
ծոմալի – ծոմ պահող Սոմալի
խոհիմաստ
մերձիմահ – (Կարեն Անտաշյան)
ճբուրգ – (Հասմիկ Սմբատյան)
մռնչածղրտոց – /ծանր ռոքի տակ արտասանվող ձայներ/ (Արտակ Կոլյան)
դանդուռգեն – անբացատրելի բառ է, զգալ է պետք
տընկըրկյու – /անիմաստ իրավիճակ/ (Արտակ Հախվերդյան)
ինքնավաճառուհի
ճտպտաճուտ
Անկողնանալ 
Ննջակոխ - (Տիրայր Մխիթարյան) 
կարոտաճաք 

լրբերշիկ - լիրբ նրբերշիկ - (Միքայել Դավթյան)
լիամփոփ - լիալուսին+լուսամփոփ - (Կարեն Անտաշյան)
խորոտիկ դդմիկ - տուտուզ :-)
դնչաքոք - կզակ
ետմայրաքաղաքային դառնակարոտ - Գյումրվա ու գյումրեցիների "հիվանդությունը" Երևանի ու երևանցիքի վերաբերմամբ
ողբապիղծ - հայ ազգը եղեռնի հիշատակի օրը
ազգաճմլիկ - (Զորիկ Գալստյան)
տոկոսապիղծ - ահարոն ադիբեկյան (Տիրայր Մխիթարյան)
Ցուրտ + Մռայլ = Ցռայլ (Տիրայր Մխիթարյան)
կենակցառետին - պահպանակ (Էդդ Մարուքյան)
լպստուհի - լեզբիյանկա (Էդդ Մարուքյան)

Ծովալլուկ - ինքնակամ սովամահության վիճակ (Տիրայր Մխիթարյան)
Ծոմալլուկ - Գոռ Մխիթարյան
Սայթյունավտանգ - Վանաձորի քաղաքապետք
մասանդռա - ՀՀ եգրորդ նախագա
պոզանավ - տրոլեյբուս (Արամ Իսրայելյան)
վտույտ - վտիտ արտույտ
կղկղերգու - թաթուլ մաթուլ սիվտակցի հայկո արմենչիկ և այլ (Զորիկ Գալստյան)
պղնձաժխոր - ջազ
ամրացկուն = ամուր + դիմացկուն
թավշուն = թավշե աշուն 

սուսուլիս - ասուլիս, որտեղ հարցեր չեն տալիս, բայց լսում են պատասխաններ
վեհաբջիջ - ազգային-ազատագրական էակ
քանդոն - հուշարձան քանդող էակ
լրբատվական - լիրբ ու կեղծ լուրեր տարածող, աննասուն վերնագրերով նյութեր սփռող լրատվական

© Արա Պետրոսյան և ընկերներ © 

Friday, August 20, 2010

Լավ Էլի +


Իմ ամենասիրած խմբերից մեկի` վանաձորյան Լավ Էլի-ի մենակատար Մհեր Մանուկյանը 2 նոր երգ ա գրել...կարող եք ներբեռնել հետևյալ հղումներից...լավն ա մանավանդ առաջինը...

Մհեր Մանուկյան - Աղբահանի երգը /mp3/

http://www.youtube.com/watch?v=e9x1p8FYE8c&feature=digest 

 

Մհեր Մանուկյան - Խոտերի կյանքից /mp3/

http://www.youtube.com/watch?v=vB88orwoLic&feature=digest

 

 

 

Thursday, August 12, 2010

բուսակերների մասին

բուսակերները չեն ուտում միս, քանի որ կենդանիքին խղճում են, բայց նույն բույսերն ինձ համար ոչ պակաս կենդանի էակներ են` շնչող ու զգացող...հետո ինչ որ աչքեր ու քիթ չունեն...նենց որ բուսակերները թող գլուխ չգովան...

Wednesday, August 11, 2010

կորած մի երգ

John Lennon - Now And Then 


  
John Lennon - Now and Then (restaured record) 

John Lennon  Now and then  reprocessed - Paul Newell  

John Lennon - Now and Then (With Lyrics)



I know it's true, it's all because of you
And if I make it through, it's all because of you
And now and then, if we must start again
Well we were not sure, that I love you

I don't want to lose you - oh no, no, no
Lose you or abuse you - oh no, no, no, sweet doll
But if you have to go, away
If you have to go

Now and then, I miss you
Oh now and then, I  
I know   turn to me
 
I know it's true, it's all because of you
And if you go away, I know you 

 
I don't want to lose you - oh no, no, no
Abuse you or confuse you - oh no, no, no, sweet darl'
But if you had to go, away
Well I won't stop you babe
And if you had to go
Well

Friday, August 6, 2010

Արթուր Մեսչյանի հարցազրույցը /1991թ/

ՄեսչյանԱրթուր Մեսչյանի հարցազրույցը /1991թ/
շատ արդիական ա նաև այսօր...





Հ.Գ. Հրաշալի չափալախ-պատասխան բոլոր ուռռո գլոխներին, մանավանդ Արման Գրիգորյանին, ու մնացած, անցած-գնացած սութի հայրենասերներին, հավայի արվեստագետներին ու մնացած զռթուզիբիլին...

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)