նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, May 29, 2013

Երևանի գինու կամ կոնյակի գործարան /ֆոտոներ/


 սա թեմայի հետ կապ չունի, ուղղակի սիրում եմ հին ֆոնտեր /ավտոկայան/

 Սա Թաիրյանի կառուցած վերակառուցված մասնաշենքն է





 ըստ գիդի՝ սա Երևանյան բերդից մնացած միակ պատն ա, չնայած նկուղի մնացած բոլոր պատերը սրա նման էին

 սա թունելներից մեկն ա, եղել ա երկու թունել, մեկը տարել ա Սախարովի հրապարակ, մյուսը՝ Դալմայի խաղողի այգիներ: Իմաստն էն էր, որ խաղողը գործարան բերելիս արևի տակ չփչանար

 սա համտեսեցինք, 1924 թվի մադեյրա, աղջկան հարցրի հաստատ 24 թիվ ա?, ասեց՝ հա

այ սա լրիվ բոմբ էր, կեցցե մեծ հոկտեմբերը /կամ նոյեմբերը/







Փաստորեն հիմա գինու գործարանում մենակ կոնյակ են արտադրում, ՆՈՅ անվան տակ, կոնյակի գործարանն էլ արտադրում ա ԱՐԱՐԱՏ անվան տակ: Համտեսեցինք 10 ու 20 տարեկան ՆՈՅ-եր, տարբերությունն ակնհայտ էր: Վատ կոնյակ չէր, բայց ես մեկա Ախթամար եմ սիրում...



Sunday, May 12, 2013

Մկների ժողովը /մեր օրեր/

Սով էր, սով էր մկստան,
Չեբի ձեռքից լկստան
Փուչիկն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց , բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ գաղջեն
Մի հնարքով ազատվեն :
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մուկուչը խոսեց իր հերթին,
-Լսե´ ք, մկներ, ցեղակից ,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր կեղծուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը թանաքիս ,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ , մռռանը, մռռանը ,
Վեր է ընկել, մառանը ,
Ինչքան ասես քվեարկի ,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի ,
Գլխից բռնի, կոխ անի,
Թաթովը տա, խաղ անի ,
Ուտի , քեֆը գաղջ անի ,
Էսպես զուլում ու կրակ ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե պոռնիկ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը...
Ա՜յ բերել եմ ես մի գանգ ,
Ծափ , ծլնգոց,
Մեջը զնգոց.
Տիկոյի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա ,
Որ ինչքան էլ շորորա ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի :
Է ´, զանգը ո՞վ կախ անի.
-Սերոժ դո´ ւ:
-Սերո՞ժն տանի:
-Սաշիկ դո´ւ :
-Սաշի՞կն կախէ:
-Թոխմախ, դո´ ւ:
-Թոխմախ կաղ է :
-Գալուստ, դո ´ւ:
-Գալուստ կարճ է:
-Նեմեց, դո´ ւ:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Տարոն , դո ´ւ:
-Ես տկար եմ:
-Չոռնի , դո´ ւ:
-Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞ :
-Աշոտյանն, Ավագյանը թող մեկից
Բռնեն կատվի քամակից :
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Շարմազ , ի՞նչ ֆստան,-
Ճստաց Մուկը ճստճստան :
-Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք ,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Աթաբեկ Խնկոյան
ու ես /մասամբ/

Saturday, May 4, 2013

hiking ու trekking

hiking ու trekking  տերմինները հաճախ սխալ են հասկացվում տուրիզմի մեջ, տուրիստական գործակալություններում և նաև շատերի մոտ նույն իմաստով են գործածվում:
Hiking - նշանակում է քայլարշավ արդեն հայտնի ուղիներով կամ կածաններով, հիմնականում մեկօրյա /հնարավոր է նաև գիշերակացով/, նպատակը՝ տեսարժան ու գեղատեսիլ վայրերի այցելում:
Trekking - մեկ օր և ավելի տևողությամբ արշավ՝ վրաններով ու ավելի վայրի վիճակներով: Ճանապարհն անցնում է հիմնականում անհայտ ուղիներով, իսկ արշավի տևողությունը կարող է ծրագրվածից երկարել:
Ահավասիկ

Wednesday, May 1, 2013

կեցցե աշխատանՔը

ծառերի համարակալում

ես չգիտեմ աշխարհում էլ որտեղ են ծառերը համարակալում 
նույնիսկ եթե ինչ-որ տեղ դա անում են չի նշանակում որ մենք էլ պետք ա անենք
հիմա էս բարալիկ ծառի մեջ միջին չափի մի մեխ են ՄԽԵԼ, որ էս համարը ամրացնեն
արա հո դուք ԱՆՆԱՍՈՒՆ չեք???




նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)