նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, March 30, 2012

Լավ էլի unplugged

Երեկ երեկոյան "Լավ էլի" խումբը երիտասարդացված կազմով ու մոմերի լույսով unplugged /տոկից անջատված/ համերգ ունեցավ Մարգարյան ծննդատան դիմացի պուրակում: Հազար հատ տոկով համերգ արժեր: Վերջում մի հատ կրակով օդապարիկ համբարձվեց երկինք, լավ էր ծննդատունը պաժառ չընկավ ;-ճ

Տեսանյութեր



գույքահարկ


Նկարում փաստաթուղթ է, որով մուծել եմ փոխադրամիջոցիս մեկ տարվա գույքահարկը՝ 60 դրամ, և ևս 150` այդ 60-ը պետական գանձարան հասցնելու համար (!!!!!!!!!!!!!): Իտավօ՝ 210 դրամ: Նենց չի որ ժլատ եմ, սկզբունքն ա հարցը:
Փաստորեն մուծվող գումարից՝ գույքահարկից 2,5 անգամ ավել գումար է պետք մուծել, որ բուն գումարը հասնի արքունական գանձարան: Աննասունություն չի բա ինչ ա՞՞՞

Wednesday, March 28, 2012

ռազմահայրենասիրական վ'օտանավոր-աղոթք

հավատանք, որ փոխենք
հավատանք, որ փսխենք


հավատանք, որ փոկ ենք
հավատանք, որ բոխկ ենք


հավատանք, որ փոցխ ենք
հավատանք, որ թոկ ենք


հավատանք, որ բխկանք
հավատանք, բայց զխկանք


հավատանք, որ զրկվանք
հավատանք, որ զարկվանք


հավատանք, որ դխկանք
հավատամք թե՞ կղկղանք


հավատանք, որ մղվանք
հավատանք, որ թսվանք


հավատանք, որ լղվանք
հավատանք, որ խեղվանք



հավատանք թե՞ թվանք
հավատանք թե՝ կղանք



հավատանք, որ էշ ենք
հավատանք, որ լեշ ենք


հավատանք, զահրումար
հավատանք, ջ'հանդամ


հավատանք, հավատանք,
թե՞ փոխենք հավատամք...



Monday, March 26, 2012

չինական.ավտոբուս

աշխարհի երկրներում նորմալ հասարակական տրանսպորտը նորմալ երևույթ է, ոնց որ ասենք հացն ու պանիրը, մարդիկ նորմալ մաքուր ավտոբուսից հիստերիայի մեջ չեն թպրտում, դա սովորական բան ա էդ անտեր մաքուր նոր ավտոբուսը, իսկ մեր մոտ մարդիկ չտես գյոռմամիշի նման ուրախանում են, չորս ժամով հրապարակը փակում խցանում են անում, ծափ են տալիս, շքերթ են անում մայիսմեկյան, թմբկահար աղջնակների են բերում շարում, լրատվամիջոցները հուզված լուսաբանում են, ու էս ամեն կապիկությանը մասնակցում ա երկրիս առաջին դեմքը կամ դեպքը.....քիչ ա մնում գեղարվեստական ֆիլմ նկարեն "Տարոնը, Սերժը, դժվար անունով չինացին ու մի քանի հարյուր մանուշակագույն ավտոբուսները" վերնագրով.... 
լավ ասենք նախագահն ինչքան պարապ ա, որ ավտոբուսների պառադի ա գնում, թող գնար տրանսպորտի նախարարը, քաղաքապետը չյորտ պոբյերի, տանեիք մտցնեիք գծերի տակ թող քշեին էլի, պիտի անպայման մայիսի մեկ անենք, պռոբկա եք անում վերջիվերջո, առանց էտ էլ կենտրոնը խեղդված ա : Ինչպես ասեց Artavazd Yeghiazaryanը ՝ անհամբեր սպասում եմ տրոլեյբուսների, սվետաֆորների, նորատունկ ծառերի, գրախանութների, ինչպես նաև նոր-հին-Երևանի-վերակառուցված-շենքերի տոնախմբություններին: 

Monday, March 19, 2012

Thursday, March 15, 2012

кольцо օպերացիան, հայոց փառապանծ մլիցեքն ու վրանը

Էս գիշեր հայոց փառապանծ ու սիգապանծ ոստիկանությունն իրականացրեց "կոլցո" օպերացիան, տղեքը զիլինա էին խաղում: Գիշերով, մոտ 100 հոգով քաջաբար հարձակվեցին Մարգարյան ծննդատան պուրակում դրված միակ վրանի վրա,  խրոխտաբար բզկտեցին ու տարան իրանց գազելը: Հիշեցնեմ, որ գիշերով ՀՀ-ում աշխատում են պոռնիկները, բուծիկների շինարարները մեկ էլ մլիցեքը: Հա, այս ազատագրման կարևոր մասն էր հարձակումից առաջ քաղաքացիական հագուստով սադրիչների սարքած կռիվը, որն էլ իբր դրդեց ոստիկաններին մաքրել տարածքը: Իմացեք, առանց համազգեստավոր մլիցեքը տաս անգամ վտանգավոր են համազգեստավորներից:
Ոստիկանության գնդապետ օսիպյանն  ասում ա՝ ափսոսում եմ որ ձեր նման երիտասարդներ կան հանրապետությունում: Ինչ ասես, իրան պետք են ոչխար, լսող ու արածող երիտասարդներ:
Տենաս երբ են մեր մլիցեքը գործ տվող ու գործ սարքողներից վերածվելու օրինակելի ոստիկանության: Երևի երբեք: Ռեժիմն ա պետք փոխել:
Բայց չկա չարիք առանց բարիք: Ակտիվիստները որոշել են, որ այլևս ոչ մի շփման չեն գնա մլիցեքի հետ:

Կոլցո օպերացիայի տեսանյութերի հղումները

Monday, March 12, 2012

ժամանակակից ճարտարապետության 5 սկզբնակետ

/Անցած դարի 30-ականների / 
ժամանակակից ճարտարապետության հինգ սկզբնակետ: Լը Կորբյուզիե

1. Սյուն-պիլոն-հենարաններ: Շենքը բարձրացված է գետնից երկաթբետոնե սյուների վրա՝ ազատելով տարածք ավտոկայանատեղիի կամ խոտածածկի համար: Դրա շնորհիվ գետնահարկը դառնում է այգու տրամաբանական շարունակությունը:

2. Տերրասաձև հարթ տանիք: Ի տարբերություն ավանդական երկթեք տանիքի՝ առաջարկվում է հարթ տանիք, որը կարող է ծառայել որպես այգի-հանգստավայր կամ լողավազան:

3. Ազատ ներքին հատակագծում: Քանի որ պատերն արդեն չունեն կրող ֆունկցիա /երկաթբետոնե հիմնակմախքի հաշվին/՝ ներքին պատերի դասավորումը կարող է լինել ավելի ազատ ու արդյունավետ:

4. Ժապավենաձև լուսամուտներ: Շնորհիվ շենքի կարկասային կառուցվածքի՝ պատուհանները կարելի է անել ցանկացած չափի և նույնիսկ ձգել ֆասադի երկայնքով մեկ: Այս հորիզոնական պատուհանները այլընտրանք են ուղղահայացներին և ապահովում են ավելի լավ լուսավորություն և օդափոխություն:

5. Ազատ ճակատ: Հիմքերը դրվում են շենքի ներսում՝ ազատելով ճակատը կրող ֆունկցիայից: Սա թույլ է տալիս շենքի ճակատը շինել ցանկացած թեթև նյութից և տալ ցանկացած ձև:



Լուսանկարներում Սավոյ վիլլան է:
Coordinates:    48°55′28″N 2°1′42″E 


Villa Savoye

View of the west and south facades of the villa.
General information
TypeVilla
Architectural styleModernistInternational
Address
82, Rue de Villiers
78300 Poissy
Town or cityPoissyYvelines
CountryFrance
Coordinates

Saturday, March 10, 2012

Wednesday, March 7, 2012

Արձանագլխի վերադարձի մասին

Ինչպես մի ժամանակ դեմ էի մեր խաչքարերի շրջագայություններին ֆղանսիա, այնպես էլ հիմա դեմ եմ Անահիտ աստվածուհու արձանագլխի վերադարձին Հայաստան: Նախ, դա շատ մեծ հարց ա Անահիտի գլուխն ա դա արդյոք: Ոչ ոք դա չի կարա ապացուցի: Փաստ ա միայն, որ գտնվել ա Փոքր Հայքի Սատաղ գավառից, 1872թ: Գավառն այդ մոտ ա եղել Անահիտի պաշտամունքի ենթադրյալ վայրին, Ալիշանն էլ  ենթադրել ա, որ Անահիտին արձանի գլուխն  ա:

Հենա Եգիպտոսն էլ ուզեց եսիմ քանի հատ մումիա, վերջին դեպքերի ժամանակ մտան Եգիպտոսի բոլոր թանգարանները քաքմեջ արեցին: Բրիտանական թանգարանը աշխարհում լավագույններից ա, թող ցուցադրվի էլի, շատ մարդիկ նայեն էլի: Տո մենք սկի էն գտած կոշիկը չենք կարում պահենք, չորանում ա: Աշոտյանն էլ օտարալեզու դպրոցների հարցը լուծեց, հիմա էլ անցել ա հայոց մշակույթին: Դրա տեղը թող գնան վերնիսաժ ու տեսնեն, թե քանի բրոնզեդարյան ապարանջան ու դաշույն ա դրված անօրինական վաճառվում:
Հ.Գ. իսկ մեր փառապանծ եկեղեցին կողմ ա նախաքրիստոնեական մշակույթի այս նմուշի վերադարձին ???

վան.խաչատուր 2

Վան Խաչատուրի մասին արդեն գրվել ա ստեղ ու ստեղ:

Ավելացնում եմ տեսանյութը չորս մասից (առաջին մասը շատ վատ ա նկարած, մնացածները նենց ոչինչ :-)
Բայց բոլորն էլ հաստատ արժի նայել ու լսել:



Վան Խաչատուր / մաս I /


Վան Խաչատուր / մաս II /

Վան Խաչատուր / մաս III /


Վան Խաչատուր / մաս IIII /

Monday, March 5, 2012

պանթեոն

գիտեք երկրի վիճակը ինչի ա սենց, որովհետև հայոց գործիչների պանթեոնում ամենամեծ ու ամենաճոխ գերեզմանները Անդրանիկ Մարգարյանինն ու Կարեն Դեմիրճյանինն են: Ու գիտեք ինչի երկրի վիճակը չի լավանա, որովհետև ասենք Հենրիկ Մալյանը, Երվանդ Քոչարը կամ Ռաֆայել Իսրայելյանը պանթեոնում չեն ամփոփված:
հա, վերոհիշյալ քաղաքական երկու գործիչների դեմ ոչինչ չունեմ




Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ամփոփված են.

 1.Աբելյան Հովհաննես 1865–1936 թթ. դերասան
 2.Աբրահամյան Խորեն 1930–2004 թթ. դերասան, ռեժիսոր
 3.Ախիկյան Վրթանես 1873–1936 թթ.նկարիչ
 4.Աճեմյան Վարդան 1905–1977 թթ.ռեժիսոր
 5.Ասրյան Արուս 1904–1987 թթ.դերասանուհի
 6.Ասլամազյան Մարիամ 1907–1997 թթ. նկարչուհի
 7.Արզումանյան Գրիգոր 1919–1976 թթ. պետական գործիչ
 8.Գասպարյան Գոհար 1924–2007 թթ. երգչուհի
 9.Դավթյան Վահագն 1922–1996 թթ. բանաստեղծ, թարգմանիչ
10.Դեմիրճյան Կարեն 1932–1999 թթ. պետական և կուսակցական գործիչ
11.Դեմուրյան Ստեփան 1872–1934 թթ. երգիչ, խմբավար
12.Զորյան Ստեփան 1889–1967 թթ. գրող
13.Թադևոսյան Եղիշե 1870–1936 թթ. նկարիչ
14.Թամանյան Ալեքսանդր 1878–1936 թթ. ճարտարապետ
15.Թորամանյան Թորոս 1864–1934 թթ. ճարտարապետ
16.Իսաբեկյան Էդուարդ 1914–2007  թթ. նկարիչ
17.Իսահակյան Ավետիք 1875–1957 թթ. բանաստեղծ
18.Լալայան Երվանդ1864–1931 թթ. ազգագրագետ
19.Լեո 1860–1932 թթ. պատմաբան
20.Լիսիցյան Սահակ 1864–1934 թթ. շինարար, ճարտարապետ
21.Խանզադյան Ցոլակ 1886–1935 թթ. գրականագետ
22.Խանզադյան Սերո 1915–1998 թթ.  գրող
23.Խաչատրյան Արամ 1903–1978 թթ. կոմպոզիտոր
24.Խնկո Ապեր 1870–1935 թթ.  մանկագիր
25.Կապուտիկյան Սիլվա 1919–2006 թթ. բանաստեղծուհի
26.Կոմիտաս 1869–1935 թթ. կոմպոզիտոր
27.Հովհաննիսյան Հովհաննես 1864–1929 թթ. բանաստեղծ
28.Ղափլանյան Հրաչյա 1923–1988 թթ. ռեժիսոր
29.Ղորղանյան Վասիլ 1865–1934 թթ. երաժշտագետ
30.Մաթևոսյան Հրանտ 1935–2002 թթ. գրող
31.Մանանդյան Հակոբ 1873–1952 թթ. պատմաբան
32.Մանուկյան Ստեփան 1901–1930 թթ. լուսավորության ոլորտի աշխատող
33.Մարգարյան Անդրանիկ 1951–2007 թթ. քաղաքական և պետական գործիչ
34.Մելիքյան Ռոմանոս 1883–1935 թթ. կոմպոզիտոր
35.Մելիքյան Սպիրիդոն 1880–1933 թթ. կոմպոզիտոր
36.Մկրտչյան Մհեր 1930–1993 թթ. դերասան
37.Մուշեղյան Տիգրան 1886–1935 թթ.  ֆիզիոլոգ
38.Ներսիսյան Հրաչյա 1895–1961 թթ.  դերասան
39.Շիրազ Հովհաննես 1914–1984 թթ.  բանաստեղծ
40. Շիրվանզադե Ալեքսանդր 1858–1935 թթ. գրող
41.Սահյան Համո 1914–1993 թթ.  բանաստեղծ
42.Սարյան Մարտիրոս 1880–1972 թթ. նկարիչ
43.Սարոյան Վիլյամ 1908–1981 թթ.  գրող
44.Տերյան  Վահան 1885–1920 թթ. բանաստեղծ
45.Փարաջանով Սերգեյ 1924–1990 թթ. կինոոռեժիսոր
46.Փափազյան Վահրամ 1888–1968 թթ. դերասան
47.Փափազյան Վրթանես 1864–1920 թթ. գրող

վօռ մտնելու ձևեր

Քամակ մտնելու երեք ձև առանձնացվեց վերջերս

Չորով ու չոլկով


Փափուկ, լպրծուն ու լույսի պես մաքուր


Ռազմահայրենասիրական ու բռջով


Հա, չմոռանամ ասել, որ վերոնշյալ երեք սուբյեկտների օբյեկտը ՀՀ նախագահն է:

նշագրեր /// պիտակներ

DIY (6) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (38) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (16) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (14) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պատմվածք (1) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (6) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) տրամվայ (1) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (64) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)