Էս ինչքան ժամանակ ա LA-ում նստած մի սփյուռքահայ նեգռ բարեկամ հոդվածներ ա տպում Առավոտ թերթում թե ինչի մենք պետք ա անցնենք հին ուղղագրությանը` գրաբարին էլի: Ահավոր չեմ սիրում, երբ աշխարհի բոլոր արտասահմաններում տաք ու կիսատաք ապրող մեր արյունակիցները մեր երկրի ներսի հարցեր են լուծում: Չեմ ընդունում: Դժվար տարիներին էստեղից փախչելն ու հիմա քիչ թե շատ նորմալ երկրի մասին բաներ ասելը անբարոյական ա մինիմում: Երբ որ նրանք կհայրենադարձվեն ու էս քաքերի մեջ կապրեն` էդ ժամանակ իրավունք կունենան բան ասել ու անել:
1922 թվին մեր կարմիր երկրում դեկրետով անցում կատարվեց նոր` աբեղյանական ավելի պարզ ուղղագրությանը: Չխորանանք լավ են արել թե վատ: Ինչ եղել` եղել ա: Հիմա ոնց եք պատկերացնում ներողություն էս կիսագրագետ ժողովրդին հետ բերել գրաբարյան խրթին ուղղագրությանը: Վերջնականապես կկործանվենք: Ու բացի դա` մեկ ավելի կարևոր բան` գրաբարը մեռած լեզու ա` ուզենք թե չուզենք: Իսկ մեռած լեզվով գրելը` կարճամիտ ապուշություն: Հիմա ոնց եք պատկերացնում` դպրոցում սովորացնեն գրաբարյան ուղղագրություն, իսկ փողոցում օգտագործեն խոսակցական հայերեն:
Էս ամառային դահլիճի ստորագրահավաքը ցույց տվեց, որ մեր ջահելության մոտ կեսը սկի իրանց անուն-ազգանունն ա հազիվ գրում, դե արի դրանց սովորացրու միջնադարյան հայերեն:
Էս ամենը շատ խորը զուգահեռներ ունի ամառային դահլիճի հետ կապված: Էլի կոմունիստները հին բան են քանդել` լեզուն կամ եկեղեցին, վրան նորը սարքել,` կինոթատրոն ու նոր լեզու, մեր խելոքներն էլ ուզում են հետ պտտեն պատմության անիվը: Չի ստացվի:
Հ.Գ. Համալսարանում երեք տարի գրաբար անցանք, երեք տարի էդ դասերին չէի նստում, վերջում թե ոնց երեք ստացա` չեմ իմանում:
Չեմ սիրում մեռած լեզուներ: Այ օրինակ լատիներենից շատ արտահայտություններ են օգտագործվում ժամանակակից գիտական լեզվի մեջ, բայց ոչ ոք լատիներեն չի խոսում, որովհետև մեռած ա էդ լեզուն:
Խելքի եկեք , քանի ուշ չի...
Էկա էստեղ, բլոգտ նայեցի, աչքերս շեշ ու բեշ եղավ...
ReplyDeleteհետ ե՞մ մնացել.
դե նայած վերջին անգամ երբ ես մտել :-)
ReplyDelete