նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, February 27, 2013

դասադուլների մասին

Դասադուլները արդեն երրորդ օրն ա մոլեգնում են ՀՀ բուհերում: Ինչն ա զարմանալի /մի կողմ դնենք դասադուլի համար պատճառ հանդիսացած նախագահական չընտրությունները/, լավ ասենք չեք ուզում դասադուլ անել, ուզում եք դաս անել: Էս թեզը ինձ հասկանալի ա, բայց ընդունելի չի, քանզի առաջինը ուսանողությունը պետք ա բունտ անի: Լավ, ասենք դաս եք անում, դուրսն էլ դասադուլի կոչ են անում, դուք էլ դուրս չեք գալիս, քանզի իբր թե դաս եք անում: ԲԱՅՑ երբ ուսխորհրդի սկվազնյակները, սուտի նժդեհականները, կոմսոմոլի քարտուղարները փակում են բուհի դռները ու ձեզ ոչխարի նման պահում են փարախի մեջ, լավ գոնե էդ դեպքում հելեք մի բան ասեք: Դասադուլը կապ չունի, ոչ էլ դասադուլի պատճառը, ձեզ բանտել են անօրինական ու եթե դուք էդ պահին ուզենայիք շենքից դուրս գալ ու գնալ ծամոն կամ կարմիր տռուսիկ առնելու, դուք պետք ա դա բացատրեիք ձեր ուսխորհրդին կամ դեկորատիվ մլիցեքին ու ձեզ կամ կթողեին կամ չէ:
մի քիչ ոչխար մի եղեք էլի



ճանաչի՛ր սպարապետիդ

Հասանք ժողովուրդ, փաստորեն ԵՊՀ-ն զորք ունի, այն գլխավորում է ռեկտորի օգնականը՝  ախալքալաքցի ջահելների սպարապետը: Դե բնական ա որ հհկ-ից ա, դե բնական ա որ մի ախմախ կազմակերպության հիմնադիր էլ կլնի, ահավասիկ
Ահա այսօրվա ճակատամարտի վիդեոն:
էս էլ եհմ-ի դեմքը
ռազմահայրենասեր ըլնեմ․․․․․ 


Tuesday, February 26, 2013

ու՞մ հետ վարվեմ ես /օրվա վիդեոն/

Դասադուլի գաղափարն ընտիր ա, ոնց որր Եղիան ասեց, իրանք /միլիցեքը/ փակել են ձեզ ու չեն թողնում դուրս գաք, որովհետև վախում են որ դուք կզարթնեք:
չեմ հասկանում դասադուլի դեմ արտահայտվողներին, Աշոտյանը չհաշված, հազիվ ջահելությունը զարթնում ա, հազիվ բունտ են անում, հազիվ ոչխարի նման չեն արածում, հազիվ ուսանողությունը ուսանողության նման ա դառնում....ոնց կարաք հավասարվեք ուսխորհուրդների հանրապետական դեմքերին, որ հելել էին ու գոռգռում էին թե մեր դասերը մի խանգարեք, ապագա արմենաշոծյաններ ու կարենավագյաններ ու շարմանավոզներ...ախր դրանք կյանքում դասի նստած կան???? դրանց նմանները սաղ օրը լռված էին ծխարաններում ու վեց տարվա մեջ վեց դաս չէին նստում...լավ էլի

հա, մոռացա ինչի էինք հավաքվել
Ասա այ պետհամալսարանի դասախոս, միանգամից ներկայանայիր էլի, վրեդ էդքան չուրախանային ։-ՃՃՃ

 
նայել 5:45 - 7:10


 

Sunday, February 24, 2013

հայոց երկրի լպիրշ ոստիկանք

չես իմանում լաս թե խնդաս

http://www.youtube.com/watch?v=imoJpFX6aHE


P.S. էս հանրահավաքների ֆոտո-վիդեոները որ նայում ես, տենում ես որ ոստիկանների 58 տոկոսը օպերատոր են :-ՃՃՃՃՃՃՃՃՃ


հետընտրական բաrevolution

Հիշեցի էն, որ ասում էին արևմուտքը սովետը քանդեց անարյուն՝  ջինսերով, պեպսի կոլայով ու ռոք երաժշտությամբ, դրա մեջ իրոք ճշմարտություն կար: Հիմա Րաֆֆին ա, սովորական ջինսով, սվիտրով ու շարֆով քայլում ա մարդկանց մեջ առանց ախռանյա, ու տենց տիպի մարդուն շատ են կարոտ հայաստանցիք: Մեկ-մեկ էլ մլիցեքին ա լարում :-Ճ
Իմ թերահավատությունն առ Րաֆֆի կամաց-կամաց մարում ա, իրա ստրատեգիան էլ շատ լավն ա, կարելի ա մտածել որ հանպատրաստից ա , թեկուզ, թող տենց լինի, բայց ամեն մարզով գնալն ու հաղթանակն ամրագրելը սերժին կանգնացնելու ա փակուղու առաջ սենցթենենց: Ու դաժը եթե ենթադրենք Րաֆֆին պարտվի էս պայքարը, սերժը հաստատ երկար չի ձգելու: Իսկ ովքեր որ նստած հաչում կամ ղժժում են Րաֆֆու վրով /իհարկե դրա իրավունքն ունեն/ նման են նրանց ովքեր տանը նստած հաչում ու իրանց արևին ղժժում էին մաշտոցի պուրակի պայքարի ու պայքարողների վրա: Հետո հագան մի հաստ ....... (ինձ լուրջ հետաքրքիր ա դրանք հեչ անցնում են մաշտոցի պուրակով կամ կողքով ???): Ու հիմա եթե սերժն ու իրա օլիգառլախները ցնդեն, դրանք ում տակ են պառկելու???

Saturday, February 23, 2013

Սփյուռքի նախարարն այցելեց Մաշտոցին

սփյուռքի նախարարն այցելել է Մաշտոցի շիրիմին ու նրան մայրենու ասպետ մեդալ է շնորհել հետմահու :-ՃՃՃՃՃՃՃՃ 
նաև սպասվում են այցեր Տիգրան Մեծի շիրիմին՝ նրան շնորհվելու է ծովից-ծով հայաստան մեդալ, հետո այցելելու են Գրիգոր Խավարասփռիչին ու շնորհելու են քրիստոնությունը հայաստանում 301 թվից մեդալիոն:

Մառազմը ուտում ա սրանց, պարապությունից չգիտեն ինչ անեն
P.S. 1 խեղճ Մաշտոց 
P.S. 2 ուժըսի նաշէվա գառադկա
http://www.newsbox.am/hranush-hakobyany-pargevatrel-e-mesrop-mashtocin/



Friday, February 22, 2013

մի լացակումած հոդվածի մասին


մեդիամաքսի տնօրենի հոդվածն ա, կարդացի շատ ջղայնացա, փորձեմ տեսակետս շարադրել.
ահա թե ինչ ուրեմն, հհ պատմության մեջ առաջին անգամ վերջապես մեր ջահելությունը դուխ արեց ու եվրոպացի ծախված դիտորդների դեմը դրեց, շատ էլ լավ արեց, տենցների դեմ տենց ա պետք, ոչ թե փափուկ օրենքով:
Եթե ձեր լրագրողի հարց տալու իրավունքը գերադասվում ա ՀՀ քաղաքացու՝ ճիշտը եվրոպացու բերնին շփելու իրավունքից, ապա դուք երևի վարդագույն Հայաստանում եք ապրում, մենք էլ մոխրագույն: Առաջնահերթություն կա, պարոն Արա Թադևոսյան, ու էդ պահին հաստատ լրագրողի՝ իր հարցերի պատասխանը ստանալու իրավունքը կամ նրա ազատ աշխատելու իրավունքը ստորադասվում են եվրոպացիքի գրած "մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն" կենդանական թեզին հակառակվելուն: Լրագրողները եկել էին աշխատելու? շատ լավ, է թող աշխատեին ու լուսաբանեին տվյալ պահին տեղի ունեցող աննախադեպ ակցիան, պարտադիր պետք ա մեռած զեկույց լուսաբանեին??
Պադումայեշ

Ամոթ ա, սենց միակողմանի հոդվածներ մի գրեք:

պրովոկատոր /????/

/նայել 08:50 - 22:00/

Էսօր մի տհաճ միջադեպ եղավ, որի մասին չեմ կարող չգրել: Ոչ Արմեն Մարտիրոսյանին, ոչ Իզաբելին, ոչ Կարենին եմ անձամբ ճանաչում, ոչ էլ տեղում եմ եղել, վերջին երկուսին գիտեմ ֆեյսբուքից ու բլոգերից: ԲԱՅՑ, նայելով վիդեոները կարամ մի քանի եզրահանգում անեմ:
ա) Եթե մարդուն հրապարակի ու ամբոխի մեջ անվանում են պրովակատոր (հրահրող), ապա պետք ա նույն ձևի հրապարակավ հիմնավորեն / ապացուցեն իրանց ասածները: 
բ) եթե Իզաբելան ասում ա որ Կարենի հետևում կանգնած են ինչ-որ ուժեր, ապա կամ պետք ա բարձրաձայն նշի էդ ուժերը կամ պարզապես չասի տենց անպատասխանատու բաներ:  /ստեղ ոմանք կասեն որ դե կին ա, դե լավ ոչինչ, բայց սենց իրավիճակում ամբիոնից տաքացած ամբոխի առաջ խոսալուց հեչ կապ չունի յուբկով ես թե շալվարով/:
գ) Բա որ մեկ էլ տեսար ամբոխը տաքացած սամասուդ աներ Կարենենց:  Իզաբելն ու Արմենը կարային ??? կանգնացնեին ամբոխին: Դժվար թե:
դ) էն որ ժողովրդավարություն ճչացող ժառանգությունը, մասնավորապես Արմեն Մարտիրոսյանը ուղղակի չի թողնում Կարենին ամբիոնից բարձրախոսով պատասխանի  մեղադրանքներին ու ոչ էլ հիմնավորում ա իր հնչեցրած մեղադրանքները, հեչ կապ չունի ժողովրդավարության հետ:
գ) էս բազառները հեչ օգուտ չեն տալու սերժազերծման պրոցեսին



այլ տեսանյութերի հղումներ



Saturday, February 16, 2013

նոր առլյուծականգառ

Թամանյան VS Թամանյան

Ինչու չեմ ընտրելու գործող նախագահին

Գործող նախագահին չընտրելու բազմաթիվ պատճառներ կան, ուզում եմ նշել առավել կարևոր երեքը, համենայն դեպս ինձ համար.

Ա) Հիշենք նրա հանրահայտ ճառը սահմանամերձ գյուղերի մասին, երբ ասեց մոտավորապես սենց մի բան՝ եթե սահմանամերձ գյուղում դպրոց, բուժկետ ևն չկա, ապա թող իջնեն մի գյուղ ներքև, մինչև էդ գյուղի հարցերը լուծենք: Հայաստանի ներկա կիսապատերազմական պայմաններում, երբ ահագնացող արտագաղթ կա ու սահմանամերձ գյուղերը միշտ հրետակոծվում են, նման բաներ ասողն ինձ համար հավասար է թուրքի:

Բ) Հիշենք մեկ այլ ճառ, երբ ասում էր թե ՀՀ քաղաքացու հետ պետք է Դուք-ով խոսել: Հիշենք նաև էս վերջին բոցերը, երբ նա ՀՀ քաղաքացու հետ խոսում էր որպես նրա քուչեցի տղա․ 
«Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»։ 
«Տղեդ որ արտագաղթել ա, ե՞ս եմ մեղավոր»
«Տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում»
և այլն և այսպես շարունակ․․․

Գ) Ամենաառանցքայինը սակայն վերոնշյալները չեն, այլ այն, որ Սերժը դե ֆակտո հանդիսանում է Հայաստանում գործող օլիգառլախների, կիսահանցագործ դեմքերի, անգրագետ գործարար պատգամավորների, երկիրը ծծող հանքատերերի, անօրինական բուդկեք սարքողների, կուսակցական ոռմտնուկների "կնքահայրը":


Հուսով եմ էս գրառումից հետո գոնե մի տաս հոգի ընտրություններին գնալով հաստատ նրան չեն ընտրի:

Friday, February 15, 2013

երկու կինոկտոր

Առաջին կինոկտորը Մենավոր ընկուզենին հրաշալի ֆիլմից է, նվիրվում է բոլոր կուսակցություններին, քաղաքական գործիչներին և նմանատիպ տարբեր բաներին.



Երկրորդը Կուստուրիցայի "սև էգ կատու, սպիտակ որձ կատու" ֆիլմից է, նվիրվում է հայոց ազգի ներկա վիճակին.


գյուղական զուգարանի քաքի մեջ ճպճպում ենք...

Sunday, February 10, 2013

Կինը /ֆիլմ/


Բացառիկ ֆիլմ: Կարճ, կոնկրետ ու խորը:



Friday, February 8, 2013

չեբուրաշկեքն ու բարձրագույն մածեմածիկան


Նայեցիք տեսանյութը???
Դե հիմա հաշվենք. եթե հհ օրենսդրությամբ մարդը պետք ա աշխատի օրը 8 ժամ, այսինքն 24 ժամի 1/3-ը, ու հաշվենք, որ նորմալ սովորական մարդը քնում ա 8 ժամ, էն մնացած 8-ն էլ ծախսում ա իր հայեցողությամբ /ընտանիք, գիրք կարդալ, զուգարան, ծխել, խմել/: Հիմա մեր իշխանությունների ասածով եթե դու վարորդ ես ու ուզում ես նախագահի ասածով մի 150.000 տուն տանես, ապա քանի որ եթե ուրեմն իրանք ավտոբուսի շոֆեռին տալիս են ժամը 279 դրամ /ահավոր կլոր թիվ ա, տենաս ով ա գյուտել/: Այսպիսով հաշվենք, որ սովորական շոֆեռը պետք ա գոնե շաբաթը մի օր հանգստանա, ուրեմն ամսական միջինը 28 օր ա աշխատելու: Հիմա, ենթադրյալ 150000 դրամը բաժանում ենք 28-ի ու ստանում ենք 5357,142857 ահավոր կլոր թիվը: Երևի հասկացաք, որ սա վարորդի ենթադրվելիք օրեկան աշխատավարձն ա: Հիմա 5357,142857-ը բաժանում ենք իրենց ներկայացրած 279դրամ/ժամի գործակցի վրա ու ստանում 19.201: Եզրակացություն. եթե դու ուզում ես վարորդ լինես ու 150.000 դրամ աշխատես, ապա պետք ա 24 ժամից 19.201-ը անցկացնես ղեկին: 
Խոսքեր չկան, խմում ենք լուռ

Հ.Գ. Էս հաշվարկները կատարվել են վինդովսի կալկուլյատռով, որովհետև դպրոցում մաթեմից միշտ 3-ից բարձր չեմ ստացել:


Saturday, February 2, 2013

Ինչպես "նստացնել" GPS քարտեզներ և ոչ միայն

   Նախ ասեմ, որ խոսքը գնալու է Garmin բրենդի այն GPS սարքերի մասին, որոնք ունեն հիշողության առանձին ներքին քարտ /Micro SD/: 
   Ուրեմն էս սարքերի համար համացանցում սփռված քարտեզները լինում են երկու տիպի՝ հավաքած և ջարդած: Առաջինն իրենից ներկայացնում է մեկ համահավաք ֆայլ` gmapsupp.img անունով /ֆորմատով/: Երկրորդը նույն ֆայլն է, բայց բաժանված մի քանի մասի՝ բուն քարտեզը, preview ֆայլը և այլն:
   Առաջինի դեպքում կարելի է ուղղակի ձեր սարքը միացնել համակարգչին, մենյուի մեջից ընտրել data storage ենթաբաժինը, որպեսզի համակարգիչը ձեր սարքը ճանաչի որպես սովորական USB կրիչ: Այնուհետև պետք է GPS-ի մեջ գտնվող հիշողության քարտի մեջ բացել Garmin անունով պանակ /папка/, ու այնտեղ copy անել gmapsupp.img ֆայլը: Սա հեշտ տարբերակն է: Հիմա դժվարացնենք խնդիրը: Ենթադրենք համացանցից ներբեռնել ենք Հայաստանի ու Վրաստանի քարտեզներով երկու ֆայլ .img ֆորմատի: Եթե այս երկու ֆայլն էլ ուղղակի վերբեռնենք GPS սարքի հիշողության քարտ, ապա քարտեզներից մեկնումեկը չի աշխատի: Հետևաբար երկու ֆայլը պետք է սարքել մեկ, կամ այլ լեզվով ասած՝ քարտեզները նստացնել իրար վրա: Դա անելու համար օգտագործում ենք մի հիանալի ծրագիր՝ IMG2GPS:
Փոքր ու պրիմիտիվ, բայց անփոխարինելի ծրագիր է, կարաք ձեր բոլոր քարտեզները սարքեք մեկ gmapsupp.img ֆայլ ու նոր վերբեռնեք GPS սարք:
   gmapsupp.img ֆորմատի ֆայլերը ջարդելու համար օգտագործեք GMapTool ծրագիրը: Քարտեզ ջարդելն անհրաժեշտ է եթե ուզում եք այն լցնել Garmin-ի օրիգինալ սոֆթի մեջ: Garmin-ը երկար տարիներ հրամցնում էր Mapsource կոչվող ծրագիրը, բայց վերջերս այն փոխարինվել է Basecamp-ով: Վերջինս, ի տարբերություն առաջինի, անվճար ա /քաշել այստեղից/: Իմիջիայլոց, ջարդած ու գառմինի սոֆթի մեջ գցած քարտեզները կարաք սարք լցնեք օրինակ MapInstall-ով, բայց գլյուկերն էնքան շատ են, որ խորհուրդ չեմ տա:
Քանի չմոռացա, էս ամեն ինչն անելուց առաջ քաշեք ու նստացրեք cGPSmapper ծրագիրը: Շատ չեմ խորանում թե դա ինչ ա, բայց առանց դրա էս ամեն ինչը չի լինի:

էս էլ հղում համացանցից գտած ու ջարդած/հավաքած քարտեզների /Հայաստան, Վրաստան, Ադրբեջան/:
https://mega.co.nz/#!LY9lhaDZ!IqD6P3HxQ9rHC0GkTpcb-Ch2KzsBLohYvUb2Axecf64


Լրացուցիչ ընթերցանության նյութ

http://www.alfessa.net/forum/18-516-1
http://www.gpsvsem.ru/article.php?id=11
http://travelgps.com.ua/forum/viewtopic.php?t=221
http://meridian.perm.ru/04_maps/gpsmaps2.shtml



լիկ.բեզ նշապիտակով այլ նյութեր իմ բլօգում

նշագրեր /// պիտակներ

DIY (6) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (36) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (16) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (6) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) տրամվայ (1) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (61) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)