նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, May 25, 2009

ջեթրո թալլ

բրիտանացի ռոք հսկաների համերգն ուրբաթ էր բայց դեռ բավական ժամանակ չի անցել լուրջ բան գրելու համար համերգը շատ լավն էր բայց շատ կարճ` մի պլաստինկի տևողության չափ էլ չնվագեցին ու ժողովուրդը դեռ նոր էր սկսել տաքանալ` հելան գնացին ու song for jeffrey-ն էլ չնվագեցին`իմ ամենասիրածն իրենց երգացանկից ու ոնց որ պլանով համերգ լիներ` սկիզբ-ընդմիջում-ավարտ: Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ էր արված` ձայնի որակը` ոչ մի գործիք չէր կորում մենակ անդերսոնի ձայնն էր թաքնվում համերգի սկզբում նախկին ու ներկա իմ աչքերի երազանքներն էին դահլիճում ու չգիտեի իրենց նայեի թե համերգը լսեի հետո հետո էլ ինչ հետո համերգը իբր թե համերգ էր բայց ոնց որ խստորեն գծած գրաֆիկ լիներ`եկա երգեցի գնացի հանդիսատեսի հետ “շփում” չկար, նկատի չունեմ որոշ արտասահմանցի փոփ աստղերի նման հայերեն մի քանի ֆրազ սովորեին ու իրենց էշ հայերենը երգերի արանքներում բանեցնեին ու հանդիսատեսն էլ կաթի մեջ թաթախված թարմ կանաչ խոտ տեսած հորթի նման վրնջար…չէ հասարակ շփում չկար ամենահասարակ…մարթին բառռն էլ աքուալանգի սոլոյի ժամանակ վեց լարերն էլ խառնեց իրար ու սոլոն սարքեց բոզբաշ իսկ թմբկահարի սոլոն անկապ աննպատակ ռիթմիկ հարվածներ էին ու էքսպրոմտ չկար յան անդերսոնի մի ոտանի շարժումներն էլ հոգնեցրին չէ ախր շատ եմ սիրում է իրանց երաժշտությունը դրա համար էլ ցավոտ ու պահանջկոտ եմ գրում եթե 5.000-ի տեղը 30.000-անոց տոմս առնեի հաստատ ավելի ցավոտ բաներ կգնեի դրա փոխարեն լիքը 20 տարվա վաղեմության ծանոթներ տեսա նույնիսկ դպրոցի վախտերից…հետո մոտո էինք քշում հետո ինձ մի փնտրիր դու ոստիկան հետո համար չունեի վարորդական իրավունք չունեի հետինս առանց սաղավարտ էր ես խմած էի մոտս էլ դանակ կար: Մի 15 րոպե բանակցեցինք տեսան որ անիմաստ ա մոտոս տուգանային հրապարակ տանելը` բաց թողին գնացի…ամբողջ օրս հարամ էղավ

Saturday, May 23, 2009

"ՊԱՏԸՄՎԱԾՔներ մանր` երևանյան, ու ոչ այնքան" Ամառ, 2007

Վիթ մառշռուտկաների ու երևանյան շոգամառային քրտնաթորների մասին
/խորհուրդ կտամ կարդալ ու զզվել/

Նոր տողից մի մատ խորքից ուրյեմն նստում ես մառշռուտկա որ գնաս ասենք թե Տաշիրից Պլանի գլուխ: Գնում ես քո համար մեկ էլ ասենք Կինո Երևանի մոտ մի հատ յերԷվույթ է իրեն գցում երթուղայինի մեջ: Վերջինս իհարկե Գազել մակնիշի է և ոչ թե ՌԱՖ կամ էլ թե չէ լավագույն դեպքում Հենրի Ֆորդ: Աշխատում եմ Վիթերից այն է թե Գազելներից խուսափել, եթե իհարկե մեկ-մեկ հանգամանքները ստիպում են մառշռուտկա նստել: Հա մոռացա, ուրեմն էս վիթը նստում է ու ինչ` ուրեմն ինքը բավականին բարձրահասակ չի բայց ինքնաբավարարված բարձրահասակավորի շորեր է հագել ավելի շուտ շորեր չի հագել, քանի որ մարմնազանգվածի մոտովորապես 71 տոկոսը փայլփլում է չէ սխալ գրեցի` մարմնի վրայի սաղարթախիտ մազածածկույթն է փայլում, որը թաքցնելու ախչի գոնե գնա թրաշվի փոխարեն վիթը դրանք հանել է մեր ուշադրությանը ու մի քիչ էլ սանԴրել է: Բավականին բարդ ստորադասական նախադասություն ստացվեց: Հա ուրեմն ինքը Ռասյայից գնում ա Կինո Էրեվան (ովքեր քաղաքամայրին ծանոթ չեն ասեմ որ դա մոտավորապես 72 մետր է) ու ալարում է քայլել ձիարշավարանային իր ոտքերով որովհետև գիտեք ինչ իր հետույքից կա ազդրՆերից մի 8 միլիմետր ճարպ հալումաշ կարվի: Կամ էլ մտածում է (եթե էդ շոգին կարողանում է էդ դժվար գործն անել) որ իր…մի 100 հոգի ավել կնայեն, քանի որ ինքը ծիծեռնակ մակնիշի ներքնավարտիքԷ, ինչ ախմախ բառ ա չէ, հագել: Տո այ ընտանյակական լոտոյով շահած կով տո քեզ ով պիտի նայի շատ-շատ քո նման մի հորթուկ կամ բտած ցլիկ` ոտից գլուխ սև հագած: Հետոև կգնաք մի հատ կաֆե կնստեք ու ստանդարտ բաներ կզխտկվեք. էրկու հատ կոֆե էրկու հատ մառոժնի էրկու հատ կոլա վերջում էլ երբ որ պռծնեք էրկու հատ անբռնազբոսիկ (սալֆետկա) որպես ձեսեռտ: Ժամը ութին էլ կսկսես թուրքերեն խոսալ ու կասես. ազիզ արդեն ուշոտա պըդի էթամ տուն, էն մի կենդանակերպն էլ կասի. ազիզ արի Ռայսայից վոտ-վոտ հելնենք հրապարակի ֆանտանների մոտ սեմուշկա չռթելու (սա իհարկե ենթադրում է բավականին հեռահար նպատակներ կապված անկողնանալու հետ), դու էլ կսկսես կոտրատվել` չէ ազիզ պապան ասել ա իննից ուշ իմ հուռի-փերին չպիտի տուն գա պապան մեռնի իրա չփլպոռած պռշտինքին յես իրա ցավը տանեմ: Ըտեղ տղու ինքնասիրությունը վիրավորվում է ու սկսվում է բազառը. ախչի ուրեմն հորդ ասածը իմ ասածից թանգ ա որ պսակվենք հորդ հետ ես քնելու թե իմ, մորդ սարքած ճաշերն եմ ուտելու թե քո ես քո…: Այ ՎՕՉԽԱՐ արի մի պսակվի էլի մնա տունը քո նման մի հատ գԱռնուկ մի ծնի: Իմ քաղաքը հա հենց իմ քաղաքը ձեր նմաններից ծանր է շնչում խեղդամահ է լինում հեղձուցիչ ամռանը ձմռանը դեռ ոչինչ: Էժանագին քարուքանդ եղած ձի քնձռոտ էնքան էս քսմսվել որ հարազատ քեռակինդ քեզ չի ճանաչի: Էդ քրտինքը մի տեղից պիտի դուրս գա թե չէ այ տզրուկանման ճարպաՈջիլ…Փիդած ունքերով ու հարդուկած մազերով պաչպռոշտի տեսնես ձեր գեղի ավտոբուսով մինչև ուր կերթաս: Ինչ սիրուն հարցական նշան էր չէ:
…շարունակելի



Լուրջ պատըմ-վածքիկ սփյուռքահայ նեգՌերի
վերաբերյալ ու նկատմամբ բորբոքված

Հերիք չի տարին մեկ անգամ զանգես ու հարցնես` ոնց ես: Դե եթե ընկալուչը կարողանում եմ վերցնել ուրեմն լավ եմ էլի ուրեմն ֆիզիկապես լավ եմ կամ էլ դեռ ոչինչ մի կերպ արտաշնչում եմ: Ոն ցես` ոչինչ: Որեմն ոչինչ: Չէ` սփյուռքահայերեն` բարէյեվ լավ ես (ափսոս կետադրական նշաններով ինտոնացիան չեմ կարող ձեզ հասցնել) լավէէէ ես ինչպես ես: Լավ եմ այ նեգռ գային 1990-ականների սկզբներին հարցնեիր ոնց ես ես էլ կասեի ոչինչ կամ մի կերպ: Մետրոյի Զորավար Անդրանիկ կայարանի մոտի յառմռկից սնիկեռսի արկղ կհավաքեինք իրար հետ կտանեինք մեր տուն վառելու ու կարտոֆիլը կկպցնեինք վառարանի պատին դրսի կողմից ու կուտեինք աղով համեված չորացած լավաշով: Ուր էիք էդ տարիներին որ հիմա եկել եք ձեր տառապյալ հայրենիք ու բարձրագոչում եք թե սա մեր հայրենիքն է ու մեր` համայն հայության քաղաքամայրը Երևաննէ` … եք կերել: Ինչքան գետին կար առաք որ տուրիստական օֆիս սարքեք ու հարցնեք` սիրեցիր Հայաստանը: Չէ այ հայվան Հայաստանը ես արդեն էնքան եմ սիրել որ…գնա հրեշտակների լոսը էլի` էնտեղ է քո հայրենիքը: Տաքսու վարորդ կաշխատես կիլոմետրը 1.5 կանաչով հետո էլ մի հատ իսկական նեգռ կգա ու սարսափելի ատրճանակով քեզ կբռնաբարի` առևանգելով վերջին 50 սենթը: Վերջակետ:

Թումանյանն ու Նալբանդյանը

Էսօր մի աղջիկ էր անցնում հավանաբար պարուհի կլիներ քայլվածքն ամբողջ Նալբանդյանը Թումանյանի հետ երբ որ խաչվում են ծռվել էր ինքը շատ բոյով չէր երևի մեկ ու 60 կրունկներն էլ ներառյալ բայց հո չէր քայլում սահում էր արևայրուք մաշկիս վրայովիր մկանուտ ոտքերն ով ուներ հաստատ մանրապճեղ ժամանակ լողի էր գնացել: Խաչասերված բառեր դե վեր կաց հերիք է խռմփամրափես սուրճ խմիր անունը չիբո, մեզ է հասել աֆրիկյան որևիցե հեթանոս երկրամասից: Վեր թռիր ծալված անկողնուդ միջից էնպես որ ամբողջ մարմինդ ջարդոտվի վաղն անպայման կփորձես վրայից էլ մեկ հատիկ լորամրգի կունկնդրես ու տրամադրվածքդ կբարձրանա մի 30 սանտիմետրով քո ռմբահարված ստերեո համակարգի օգնությամբ որովհետև լավ երաժշտություն լսելու համար ուոմո սափիենսը լավ ստերեո համակարգ պետք է ունենա: Դե իսկ ես անկողին չունեմ բառիս բուն իմաստով այսինքն ինչ-որ հարմարանքի վրա քնում եմ բայց չունեմ ոչ սավան ոչ պռոստին հայերեն ոնց էր հա սավան (չունեմ ոչ մուրճ ոչ սղոց, պատրաստում եմ զանազան: Նանե) բարձ էլ չունեմ չեմ էլ ուզում ողնաշարին վնաս է: Էս ուր հասանք: Զարթուցիչը մեխանիկական պետք է լինի ու զրնգա լուսաբացից քիչ հետո նորից բացվում է լուսաբացը քնած ես իմ սեր թե տեսնում ես երազ աչքերդ փակ են սավանն էլ ճերմակ ու մարմնամաշկիդ վրա չի առանձնանում բարձն էլ ընկել է հողաթափերիդ վրա, վեր ես կենում ուզում ես գտնել գզգզված մազերով ու կիսափակ աչքերով ու չգտնելով ոտաբոբիկ (թե չէ բոբիկն առանց ոտքերի ուրիշ էլ ոնց է լինում) գնում ես ոչ թե լվացարան այլ պատշգամբ ու քամուց աչքերդ բացվում են…այ հիմա կարող ես ժպտալ…

Շատրվաններն ու եկեղեցիները

Մի ժամանակ 1980-ականների նույնիսկ երկրորդ կեսին մանկասայլակ ունեի, որի օգնությամբ ինձ ման էին ածում Օղակաձև այգում որտեղ լիքն էին շատրվանները: Միշտ միացրած էին սրճարաններում էլ 50 գրամանոց գնդիկներով սառսառակ էին մատուցում գդալն էլ միշտ տաք ջրի մեջ մտցրած: Օղակաձև շատրվանները հեշտ է խմբագրել ու հիմա շատրվանատեղեր սրբագրված կան օղակաձև այգում չէ քեզ չեմ գրում քո համար չեմ գրում որ դու չկարդաս ու չասես “այ հիշում ես էն օրը դու ինձ լրիվ ուրիշ բան էիր ասում” հա հետո ինչ չոռը քու պինչ (ազգային-ազատագրական հայհոյանք) մարդ եմ չէ վերջիվերջո բանական իսկ բանականությունն անպայման ենթադրում է մտքի շարժունակություն և ոչ թե էբոնիտե նստվածքներ ուղեղածալքերում: Տեսնես վաղը գրելու բան կունենամ հա բա ոնց` ուր ոնց քայլում ես լիքը գրելու բան կա: Դիմանկարը քո մատիտով պետք է լինի առարկություններ չեն ընդունվում կոշտ թղթի վրա: Նրա համար էլի դե Իռլանդիայում էլ ինչպես միշտ ցուրտ է մինչև ոսկորներիդ ուղնուծուծը: Շատրվաններն իմ մանկության (էս հատվածը լիրիկո-կոլորատուրային սոպրանո վիճակն էր էս տողերում) հիմա չկան (դե նստի ու լացի խելալլլլառռռռ անտեր) ու ինչ` Հախվերդյանը ճիշտ էր ասում էդ եկեղեցին գռեհկություն է (էստեղ շեշտեմ որ իմ հակաքրիստոնյա լինելը հեչ էլ կապ չունի տվյալ պարագայում): Քիչըմ ճարտարապետական շեղումազեղում. ինչու են հայկական տաճարներն այդքան արժեքավոր համարյա բոլոր առումներով. մի քիչ կրաշաղախով են ու քարաշեն բայց ձուլված են սարերին քարերին խոտերին խաչքարերին թրիքներին ծառերին թաշկինակներին հոտերին երգերին մոմերին ավազներին խաչերին քանդակներին քիվերին աղավնիներին կղմինդրներին էլ ինչ գրեմ ու ինչքան: Իսկ էս մեկը երկաթբետոնե կառուցվածք է և ոչ ավելին` մարդիկ կատակում են ու նմանեցնում մարզահամերգային համալիրին: Եկեղեցիները հայոց մեծ մասամբ ֆիզիկապես մեծ չեն բայց խոշոր են իրենց տեսակով նկատի ունեմ մոնումենտալ իսկ էս մեկն ամենամեծն է բայց ինձ համար գոյություն չունի: Լավ հերիք ա աստված պապին կբարկանա ու վայ ինձ:

Friday, May 22, 2009

ուղեղարյունազեղում

եթե հա ուրեմն սիրիր նրան ամբողջ ուժով արյունաքամ եղիր ու հալումաշ ամբողջ գիշեր ու բոլոր ցերեկ մտածիր նրա համար ուր որ գնաս հիշիր որ նրա հետ էս տեղերով անցել ես ու նայել եք իրար ու ժպտացել ու թողել ես որ ձեռքդ բռնի զանգ տուր նրան կամ գրի խոսիր հետը կռվի հայհոյի ապտակի քացով էլ խփի թքի նրա վրա հետո նորից զանգ տուր գնա նրա հետքերով հետևիր նրան բռնի ու բաց մի թող չէ որ քոնն է հոտոտիր մազերը խառնշտորի ականջները տրորի քիթը գրկի նրան ամբողջ ուժով փաթաթվի վզին ու համբուրի խելացնոր ու մոռացի որ ապրում ես ու վաղն էլի արև կլինի ու կճմռթես նրա մարմինը ամեն երեք րոպեն մեկ հիշիր նրան ջարդի նրա մռութն ու ատամները սատկիր սոված շան պես նրա անկողնու մոտ երբ նա քնած կլինի համբուրիր նրա ամբողջ դեմքը երբ նստած կլինես նրա ծնկներին ատիր նրան ամբողջ հոգով հետո նորից համբուրիր մի վախեցի սիրահարվիր տասնութ տարեկանի պես խենթացիր նրան ամբողջությամբ զգալուց ու ապրելուց հիմարություններ արա փախիր նրանից ու նրա հայացքից մտքումդ թունդ հայհոյի նրան տենչա նրա մերկությունը հիվանդացիր նրանով հեծկլտա նրա անունը լսելիս ու երբ կզառանցի քեզնով ու ցրտից կսրթսրթա նրա մարմինը, մերկացիր ու փաթաթվիր նրան օձագալար ու տաքացրու քո մարմնով վերմակի տակ արթնացրու նրան չթողնես քնի վաղ առավոտյան ու սուրճ պատրաստի խեղդիր նրան բարձերով ու խեղդիր արցունքներդ կուլ տուր լացդ չվերադառնաս երբեք աղ ու բիբար լցրու նրա վերքերին որ մրմռա գնա նրա տուն դեմ տուր նրան պատերին ու գժի պես համբուրի էնքան որ խեղդվի հաճույքից ու հարբի քեզնից ու բաց մի թող թող որ սիրի քեզ ու երբ կուրծքդ կմեծանա ու պտուկներդ կկոշտանան ու կնվաղես թաթախվիր նրա բառերի մեջ շոշափիր ձեռքերն ու ոտքերը նրա ու մեջքն էնքան մինչև ուշագնաց ու թող տիրանա քեզ անձրև բեր լցրու նրա գլխին հեղեղի նման տրորիր նրա սերը ցեխերի մեջ պոկի ու դեն նետի նրա նյարդալարերը թող դուրս հորդա սիրտդ մասերի բաժանիր կտորտանքներ սարքի ու հերթով տուր նրան աղբյուրից ջուր խմի ծնկաչոք աղաչիր որ քեզ սիրի ստորացիր նրա առաջ ու խաբիր անպայման խաբիր որ սիրում ես նրան կարոտում ես նույնիսկ երբ կողքիդ նստած է որ նրանն ես մինչև մահ կյանքդ կտաս նրան որ կանես նրա համար ամեն ինչ ու ոչինչ…հետո նորից զարմացիր նրանով զարմացիր նրա պայծառ ու ջինջ աչքերով ասես առաջին անգամ էս նայում դրանց խորքը բայց չլքես նրան չթողնես կես ճանապարհին ատամներդ կրճտացրու բայց դիմացի հիշիր որ դիմագծերդ նրան տեսնելիս թրթռում են շրջվիր ու տես նրա ամեն մեկի մեջ շփոթվի կարմրի ու լաց եկ այտերդ վառվում են թպրտա նրա գրկում ու զգա նրան քո մեջ կես խնձորով խփի գլխին առաջին խաղակեսից հետո թող որ հանգստանա միանգամից չսպանես սխալները երեսով տուր բայց դավաճանությունը չներես երբեք հասկացրու որ նրան չես կորցնելու որտեղից էլ գա նրան էս սպասելու տանը տաք ու խաղաղ թեյի տաք բաժակը ձեռքիդ ու ժպտալու ես անպայման ժպտալու ես թեկուզ հոգիդ քառատվելու է ու շրթունքներով գծագրելու էս դեմքը նրա անօդ տարածության մեջ քաշքշում են ամեն կողմից սիրելիիդ դիմագծերը դաջիր բազկիդ կամ թիակներիդ սիրտդ թող խփի րոպեում 180 անգամ շունչդ թող կտրվի սառը օդից քունքերդ կթրթռան այտերդ կկարմրեն համբուրիր նրան էնքան որ քիթդ փակվի շունչդ կտրվի ու վերջանա թթվածինը որ կուրանաս աչքերդ բացես բայց նրան չտեսնես ու չկարողանաս պոկվել նրանից որովհետև էդ համբույրը էլ չի կրկնվի գուցե վերջինն ու առաջինը լինի փաթաթվիր ու ճմկտի ինչքան ուժ ունես ցավացրու նրա հոգին ու սիրտը մի թող որ հանգիստ շնչի նայիր նրա դեմքին փորագրի տաք երկաթով ուղեղիդ մեջ արնակոլոլ աչքերով նայիր նրա աչքերին վախեցիր նրանից ու նրանից որ կլքի քեզ ներիր նրան հենց այնպես առանց պատճառի ու նվիրվիր նրան մինչև մազարմատներդ ու երբ կշինի քեզ ամբողջ ուժով ու երբ մարմինդ ու հոգիդ ամբողջությամբ նրանը կլինի կրծած եղունգներովդ սարքիր նրան քո կուռքը ու կրակ վառի նրա շուրջը որ ոչ ոք չմոտենա ու ձեռք չտա չհավատաս նրա ասածներին աչքերդ փակիր ու նայիր բայց դե գիտես որ կխաբի քեզ չհավատաս փաթաթվիր նրա ոտքերին ու տաք մարմնին ոտնաթաթերն էլ մեխի հատակին որ չփախնի ու տրվիր նրան անմնացորդ զգա նրա շունչը թոքերումդ ու հեվոցը դեմքիդ էնպես արա որ չկշտանա քեզնից տաքությունը ոտքերիդ մեջտեղից կբարձրանա ու կայրի քեզ բոլորովին թե որ գնաց էլ հետ չի գա ինչքան էլ ոռնաս լուսնին նայող գայլի պես ու թավալ գաս այգու պատերի տակ հաշվիր այգու ծառերն ու նստարանները հետո մի տեղ վեր ընկի ու սկսի ծխել ու խմել մի թունդ խմիչք որ կոկորդդ այրվի ու ծուխ դուրս գա ազատ եղիր նրա հետ ու չթողնես որ կասկածի զգացմունքներիդ վրա իսկ եթե կասկածեց խփիր երեսին էնպես որ աչքերից կայծեր դուրս թռնեն ու աչքերը դուրս թռնեն ակնակապիճներից կարող ես չէ քիթումռութը ջարդել հետո վառիր ամեն ինչ կապված նրա հետ մազերը թղթերն ու օրորվելով գնա տուն ու ծիծաղիր լաց լինելով ներողություն խնդրիր նրանից թող քեզ ների կամ չների բայց դու ասա ասա անընդհատ ասա ամեն ժամ ասա որ սիրում ես նրան որ նրանն ես ու էլ ոչ ոքինը ու ոչ մեկ չի խլի քեզ նրանից ու նրան քեզնից պտտվիր երևանի բոլոր փողոցներով ու ամբողջ գիշերներում ու համոզվիր որ չկա նրանից լավը խոսիր նրա հետ երբ կողքիդ չի տարբեր հիմար բաներից օրեր անցկացրու մի ամբողջ ամառ ու ամբողջ սկիզբը էս դարի անցկացրու նրա պատկերի հետ իսկ հետո երբ նա հեռանա անպայման մի լուսանկար գտիր որտեղ նա ժպտում է անկեղծ ու նայիր էնքան որ աչքերդ վառվեն ու տաքությունից բոցեր արձակեն ու պայթեն ու արցունքներդ գոլորշիանան մոլորվի նրա տեսիլքի հետ բարև տուր նրա ուրվականին ասա որ գնա ու մազերը քաշելով ու պռճոկելով հետ բերի նրան որ քեզ ուրվականներ պետք չեն որ դու մարդ էս միսուարյուն որ սիրտդ քարացել է նրա չգոյությունից նվիրիր նրան մի ծաղիկ ու չորացիր նրա համար թող սիրտդ ճաք տա նրա անունը լսելիս հոգիդ փուլ գա ու մարմինդ փշաքաղվի ու ամեն գիշեր կգաս նրա երազի մեջ ու կզգաս նրան երազիդ մեջ ու կարթնացնես նրան որ ուղարկես օտար մի ափ ու երբ տեսնես նրան ուրիշի հետ ու աչքերդ մթնեն ու երակներդ մղկտան անզորությունից գլուխդ սկսի պտտվել ու արյունդ եռ գա քայլես ու հասկանաս որ արդեն 3 ժամ քայլում ես բայց չես զգացել որ ծխել ես մի երկու տուփ իրար հետևից ու ոտքերդ էլ քոնը չեն որ գնացել էս անհայտ ուղղությամբ ու չի երևում դիմացդ ոչինչ ու չունես էլ ոչինչ օդը չի հերիքի ջուր կխմես բայց չես հագենա ինչպես որ նրանից ես անկուշտ մնացել ու երբ որ տենչաս գոռալով ու ոռնալով լաց լինել բայց կխեղդվես արցունքներից կուլ կտաս դառը ծուխը ու ստամոքսդ կերկտակվի ծնկներդ կկոտրվեն թևերդ էլ չես կարող բարձրացնել մարմինդ կծալվի ցավից ականջներումդ աղմուկ ու աչքերիդ դիմաց ստվերը նրա ու քայլերը գլուխդ կախ կգնաս ու կիմաստազրկվես ու կցամաքես նորից ու էլի ու անընդհատ ու ամեն օր կհիշես նրան ու փակ աչքերով կհավաքես փշրանքները նրա կգազազես ամենքից ու կգլորվես փողոցներով ու հերթով ջուր կխմես բոլոր պուլպուլակներից ատամներդ կսառեն հետո հորիզոնը չես իմանա թե ինչու կծռվի երկինքն էլ հետը կտանի անձրևաջուրը կթափվի ներքևից վերև հետո կմթնի ու նորից կլուսանա արևը կդառնա քառակուսի նորից բացվում է լուսաբացը հետո երգեր կլսես ու նրան կգտնես մենակ երգերում ու երբ արցունքներդ կմոխրանան ու հիշողությունը կհարվածի ճակատիդ ուղեղդ կդառնա ածուխ հոգիդ եռ կգա ու կգոլորշիանա սիրդտ էլ հավերժ խռով կմնա ու երբ վերջապես երազիդ մեջ կգրկես նրա տաք մարմինը երկու ձեռքով պինդ-պինդ ու շատ ամուր…ու երբ կապրես էս ամենն ու կզգաս մաշկիդ տակ ու խորը շունչ կառնես…էդ ժամանակ կհասկանաս ու կապրես մի քիչն էն ամեն ինչի որ ես էի շնչում ու իմ մեջ պահում մի մասն էն ամենի ինչ ես էի սիրում ու քո մեջ ապրում ու ինչքան էի քեզ ցանկանում…քեզ հետ եղած ժամանակ ու քեզնից հետո…թե ինչքան ու ինչ պես էի ես քեզ սիրում…
…իմ սեր առաջին ու ամենավերջին…

պղնձաժխոր

մի խելոք ասել էր թե ջազը սևերի երաժշտությունն է` հաստաշրթունք թավշյա ձայնով սևերի` կոնտրաբասով դաշնամուրով ու սաքսաֆոնով հանդերձ հետո մի գյումրեցի մի օր ասեց թե էրեվանը ջազի քաղաք է գյումրին ռոքի թեև գյումրվա ռոքից ես ճանաչում եմ մենակ բամբիռներին` նկատի ունեմ հներին` իսկականներին իսկ երևանյան ջազից ահագին հա բա ոնց երևանյան երեկոները ջազին են սազում ավելի քան թե մեկ այլ ոճի երաժշտության ու ես ահագին ծիծաղում եմ են մարդկանց վրա ովքեր ջազը համարում են ինտելեկտուալ երաժշտություն ու նստած կաֆեներում լուրջ դեմքով շոկոլադի տնազահամով սիգար են փստցնում ու կոֆե խմելով ջազզ են լսում չէ չմտածեք թե ջազզ չեմ սիրում հենց սիրում եմ երկու զզ-ով համեմված ջազզը ջազզվեն էլ եմ սիրում` մեջը դառը սուրճ չէ որ ջազզն իմպրովիզի երաժշտություն է մեկ-մեկ ջազմենները էնքան են խորանում դաշնամուրի ստեղների վրա որ էլ վերջ չկա բայց ջազզ ամեն օր չես լսի ու հաստատ առավոտյան էլ չես լսի ու ես որ դասական երաժշտություն էնքան էլ չեմ սիրում` մեկ-մեկ առավոտները դասական եմ լսում ու ոնց որ թե օրս ճիշտ հոսքագծի վրա է դրվում իսկ ռադիոջազզով մեկ-մեկ ամեն ինչ կմիացնեն ջազից բացի այսօր գիշեր ու վաղը ցերեկ հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ` սակայն նոր ճշտված տեղեկություններով պարզ դարձավ որ երեկ ամբողջ ցերեկոյան տեղումներ են պատահել դիլիջանի մոտակայքում` արևի կայծակի ու չգիտեմթեինչուի տեսքով  իսկ երեկոյան` արդեն աբովյանամերձ կայարաններում` 261 համարի վիթերի 200 դրամանոցների ու մեկ տառանի ուսապարկերի դիմագծերով նարնջագույն ու կանաչից փախած խոտերի վրա նստոտած ու հացկերած տեղումներ ու պեղումներ` գարնանային ու սկզբնամառային…իսկ մեր կուրսեցիներիցս մեկը մի օր ասեց թե գիտես հայերեն ջազ ոնց ա ասեցի չէ ասեց պղնձաժխոր (շատլավէ.է՜.ասված)

18.05.2009 / 18:04

Դիլիջան

և ով կասի թե մանսուրյանի գրածներից ամենալավը աշնան արևում հնչող երաժշտությունը չի ու չգիտեմ ինչու դիլիջանի խոտերում դա էր լսվում բայց արևը աշնան չէր է գարնան են վերջերի արևն էր արևի տեսքով ու մարդու մոտոցիկլետս ճռռում էր հետևում նստոտած արեգակի 52 կիլոգրամից տանջվում էր բայց հերոսաբար հասավ ու հետ դառավ կանաչ արև խոտեր հողեր ծառեր շրջադարձներ աջ ձեռքումս արյունը կանգ էր առել միգուցե պատմությունը կրկնվում է բայց ավելի լավ տեսքով ու տեքստով հաց պանիր շոկոլադ անպայման դառը փափուկ ու տաք թավալգլոր արևակեզ խոտերի մեջ ու…կկրկնվի սա արդյոք չգիտեմ թե ամեն օր ես էն տանն եմ ուր կա երեք սենյակ ուր մեկ ցուրտ է մեկ տաք ուր կա դաշնամուր ու այգի սատկած ծիտիկ ու ջուր չկա զուգարանի ուր ուր ուր ուր՞ ես գնում առանց ինձ հայերենի տառերը ու մեջը մեկ հատիկ տառ………….խոտավետ կանաչարև ու հողաբույր

18.05.2009 / 9:55

notes: մաս առաջնեկ

Մաս առաջնեկ

ռոք երաժշտությունը ծնվեց բրիտանական կղզիներում, բայց գալով նախապատմությանը պատմեմ թե ամերիկա մայրցամաքի ու եվրոպա կոչվածի հարաբերություններում ինչ տեղի ունեցավ. ամերիկայում ապրում էին տեղաբնիկ հնդկացիներ` կոմանչի, չերոկի, սուզուկի ( :-) ) և այլնք, հետո եկան ազատարար եվրոպացիք` իսպանացի պորտուգալացի, հետո` անգլիացի, հոլանդացի, ֆրանսիացի` խառնվեցին կիսատ մնացած հնդկացիքի հետ հետո բերին աֆրիկացի սևերին ու էսպես ձևավորվեց ազգն ամերիկյան: Հետո ազգերի էս խառնարանում ծնվեց երգի մի քանի տեսակ` սպիրիչուելզ, բլյուզ ևն, որոնք ըստ էության սևերինն են: Սրա հիման վրա ծնվեց էլվիսյան ռոք’ն’ռոլլը, որը ջրհեղեղի նման եկավ հասավ բրիտանիա, ալիք տվեց ու ծնվեցին բիթլերը, ռոլինգները, հետո` զեփփերը, փառփլները, ֆլոյդերը և այլնք: Սրանք բոլորն էլ խելահեղ համերգներ էին տալիս աշխարհի բոլոր ամերիկաներում ու թնդացնում էնտեղի ջահելներին ու համարժեք պատասխան տալիս էնտեղից “եկած” ռոք’ն’ռոլլի “ազդեցությանը”: Ինչ եմ ուզում ասեմ` խառն ա ամեն ինչ: Ռոք խմբում թմբկահարի դերը միշտ գերա ու թերագնահատվել ա, բայց մի ցայտուն օրինակ կա. զեփփերը նվագում էին, համերգներ էին տալիս` 4-5 ժամանոց` երևի ամենաերկարները տևողությամբ ռոքի պատմության մեջ, խմում էին գործից հետո և ընթացքում, ալբոմներ էին թողարկում իրար հետևից` ճագարների նման, հետո մի պայծառ օր գտան իրենց թմբկահարին մեռած` էնքան էր խմել որ խեղդվել էր ինքն իր ալկոհոլի մեջ: Ու տարօրինակ մի բան` ռոբերթ փլանթը` զեփփերի խարտյաշ “ձայնը”, որի դոշի մազերից, քիփ հագած ջինսից ու ձայնի խզզոցներից 70-ականների ռոքեր աղջիկներն ստանում էին օրգազմատրոն` գտնվելով իրենց կուռքի` ջինսի արանքում սեղմված առնանդամի բշտոցներից բավականին հեռու, ու ջիմմի փեյջը որի` “գիբսոնի” հետ “երկխոսությունները” տևում էին ժամեր էլ չեմ ասում 12-լարանի կիթառի իմպրովիզները, ու չգիտես ինչի նա լավագույն ռոք կիթառահարների դասակում ընդամենը իններորդն է (առաջինն իհարկե կիթառի “գնչուն” է` հենդրիքսը): Հա էս երկուսը որոշեցին, որ առանց իրենց կատաղի թմբկահարի`բոնեմի չէն շարունակի զեփփելինի գործունեությունը: Նայեք զեփփելինի համերգների բոնեմի սոլոներն ու ընդհանրապես` կհասկանաք … շարունակելի

23.04.2009 / 16:53

Մաս երկրորդ:

սխտորԱԽՏ

վերցնում եմ բժշկական սպիրտ 96 աստիճանի թնդության լցնում մի ապակու մեջ հետո սխտորը կտրտում ու լցնում վրան հետո պահում մութ ու սառը տեղում մի տաս օր` ու անմահական հեղուկը պատրաստ է: Խմում ես մի թեյի գդալ առավոտյան հետո կեսօրին հետո երեկոները` ու ամբողջ օրը սխտոր ես բխկում : Կամ էլ բամբակը ողողում ես էդ սխտորաջրով ու դնում վերքի վրա` հո չի չորացնում վառելով ու վառում չորացնելով garlic-սխտոր գառլիկ գառնիկ էս ինչի գործի չես, սխտորաբուժություն սխտորաբըխկ սխտորաթերապիա սխտորայբուբեն սխտոր` էս տարվա ու անցած սխտորահոտ սխտորացու տավարացավ սխտորը քսի գլխիդ կարողա մազերդ սկսեն աճել նոր թափով սխտորը կեր ու քսի դեմքիդ կարմիր բծերը կանցնեն սխտորը ճզմի սխտորճզմիչով ու էդ խառնուրդը խծուծ արա ու դիր քթիդ թող այրվի հետո կեղև տա հետո պլոկվի սխտորի ծառ ու թուփ սխտորաշեն գյուղի հազարամյա կաղնին սխտորիկներ մանր ու խոշոր սխտորի հոտը կպել ա ձեռներիս ու պոկ չի գալիս եթե ամեն ընթրիքին մի սխտորակճղակ ուտես մի հինգ տարի երկար կապրես եթե ծիծաղես մի րոպե` մի ամբողջ օր երկար կապրես եթե ծխես մի սիգարետ` կյանքդ հինգ րոպեով կկրճատվի իսկ մի սիգարետ ծխելիս անցկացրած հինգ րոպեն հաշիվ ա թե չէ` էդ ուրիշ եզրից ա կրճատվում` վերջից ոչ թե էսօրվա ընթացքից, կարաս ծխես ու ընթացքում սխտոր որոճաս` կարելի ա փորձել դառը ծուխ ու սխտորահամ, փոքր ժամանակ սխտորի պռճիկը կտրում ու քսում էինք հացի էն հաստակող մասին ու ուտում` համով էր, սխտորազգի էս քանի օրն անընդհատ մի սրճարանի դիմացով եմ անցնում նոր են բացել թումանյան-փարպեցի խաչմերուկին մոտ` անկյունի վրա փոքր կոկիկ այ իսկական կաֆե` սուրճ խմելու թերթ կարդալու ծխելու ընկերոջդ կամ սիրածիդ ժամադրելու ու միասին սխտոր ուտելու մանրէասպան սխտորամոռ սխտորակերտ սխտորավան սխտորի արահետ սխտորի յուղ ու թթու ծառուղի` էլի սխտորի ու ձոն սխտորին սխտորասեր ու սխտորադավաճան
…սխտորաՇարունակելի…

07.05.2009 / 18:50

Աբովյան փողոց

սկսեմ աբովյան փողոցի վերևից այսինքն վերջից ուր ժամանակին երիտասարդական պալատն էր ու գնում էինք լողի հետո իջնում գլուխն պլանի ուտում խաչապուրի ու խմում կվաս ու մի երկու ժամ սպասում ավտոբուսի որ գնանք մասիվ երկրորդի: Ինչ իմանայի որ մի քանի տարի անց էդ պալատում թոշակներ էի բաժանելու բաքվից փախստականներին: Էն մութ ու ցուրտ տարիներին բժշկականի մոտ սեղանիկներ էին ու շահումով խաղեր, իսկ դիմացի խանութում ուր հիմա դեղատուն է ու երբ ես փոքր էի մի օր մորս դրամապանակը գողացան լավ հիշում եմ: Էդտեղ էր նաև ակնաբուժական կլինիկան ուր գնացել եմ ահագին ժամանակ հետո նաև պառկեցի մի տաս օր կանաչ այգի էր բակում: Մի քիչ էլ որ իջնեմ կհասնեմ համալսարանի սև շենքին ուր սովորել եմ երկու` հետո էլի երկու տարի` մեկ տարի ընդմիջումով: Աբովյանից Տերյան անցնելիս ազգային գրադարանն է որտեղ դպրոցական դասերից հետո գնում էի մորս մոտ բարձրանում գրապահոցի աստիճաններին ու նստած կարդում…ևս մի քիչ իջանք ու հասանք բժշկականին որի դիմաց հավաքվում էինք ուսանողական տարիներին ու գնում ինչորտեղերբ խաղալու պոլիտեխի կանաչ դահլիճ: Նույն մայթով ու գետնանցումով դուրս` մի լուսանկարչատուն կա ուր ժամանակին քաղաքի ամենաէժան «պասպորտն» էին նկարում` 300դրամ: Հա էդ գետնանցումում ինչ ասես չկա: Իսկ մետրոյի մոտի գետնանցումում երկարաձիգ ստորգետնյա խանութների շարք է, ախր ինչ գրում եմ հիշում եմ սովետի տարիները չնայած ընդամենը 9 տարի եմ ապրել սովետների օրոք: Մի օր օպերա էդ ախմախ տարիներին սովետի քանդվելուց հետո մի մեծ տորթ էին բերել մի տաս մետրանոց ու ամբողջ հայությունը ուզում էր կծել էդ տորթից…հետո դուրս ենք գալիս մաքուր օդի ու արևի ու փարիզյան սուրճն է` մոտով անցնում ես ու դառը սև սուրճի հոտը քթանցքդ գրավում է` բայց փարիզում սուրճ չի աճում, էնտեղ մենակ էյֆելյան աշտարակ է աճում ու ոնց ասել էր ֆրանսիացի մի գրող` ես էնքան եմ զզվում էդ անտեր աշտարակից, փարիզի որ մասից նայես` էրեվում է`միակ տեղը որտեղից չի էրեվում` աշտարակի միջի կաֆեն է ուր գնում եմ սուրճ խմելու…հետո անի հյուրանոցը ձախի վրա իսկ աջի վրա լեզվի ինստիտուտն էր, որի ճարտարապետը կին ա եղել` աննա տեր-ավետիքյան, հիմա եկեղեցի կա տկլոր, սրա դիմաց մի ցածր նստարան կա` էն հներից, սրա վրա միշտ տաքսիստներն են թառում, մեկ-մեկ էլ ես ու դու էինք դիմադրում ու զավզակություն անում էն ամառվա անաստված շոգին…կինո մոսկվա, չէ մինչ էդ արաքս կաֆե որ դառել ա արաքս լոունջ…ստանիսլավսկի…երևան հյուրանոց այ ստեղից սկսած փողոցային լուսավորության սև մետաղյա սյուներին որ նայեք ներքև մասում գրված ա эривань 193… год... հետո դալանից ներս էրեվանի ամենահին ֆոտոն ա` հարբեցող լուսանկարչով…հետո մոտոների խանութն ու իհարկե վանիկի ֆոտոն…խաչապուրի տոմատի հյութ…square one` սփյուռքահայերի ու պարսիկ ամերիկահայերի սիրած տեղը` մի շիշ պիվեն 800 դրամ` հետն էլ ձեթի մեջ պառկացրած գազար…դիմացը կարաբալայի արձանն ու պատմությունները հին էրեվանցիքի թե` կարաբալան հասարակ խուժան բիձա էր ու ծաղիկներ տալուց մի լավ ձեռ էր տալի կնանիքի հետույքներին ու խմած էր գիշեր-ցերեկ ու հիմա չգիտեմ ինչի երբ անցնում եմ նրա արձանի մոտով տեսնում եմ որ բերանում ծխախոտ են դրել հանում ու շպռտում եմ…իսկ էդ կողմերում մի տատիկ կանգնում փող ա հավաքում կլինի արդեն մի տաս տարի սև շորերով ու միշտ կոնֆետ ա տալիս ինձ երբ մանրադրամը տալիս ու արագ հեռանում եմ…ու վերջապես հրապարակի պուլպուլակ չհասած նայեք վերև ու ձախ` խաչատուր աբովյանի դիմաքանդակն ա` աբովյան абовян abovian…
…մի լուսանկար հիշեցի աստաֆյան փողոցից` տրամվայով սալահատակով ու փողոցը ջրող խանութպանով…լավն ա էղել էլի հին էրիվանը…

նշագրեր /// պիտակներ

DIY (6) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (38) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (16) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (14) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պատմվածք (1) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (6) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) տրամվայ (1) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (64) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)