նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, October 25, 2012

կարմիր խնձոր...ծիրան, տանձ.. 2.0

կան ընտանիքներ, որտեղ հարսին տուն բերելուց առաջ սկեսուրը տանում ա խադավիկի մոտ, որ նայել տա՝ կույս ա թե չէ.

ստեղ կարա լինի 3 տարբերակ

ա. տղեն ոչխար ա, որ թողում ա մորը մտնի իր ապագա /միգուցե/ կնոջ տռուսիկի մեջ

բ. աղջիկն ա ոչխար, որ թողում ա իրան անասունի պես նայել տան

գ. սկեսուրն ա վհուկ, որ բան ու գործ չունի, հարսին ա ստուգել տալի, որ հետո հարևաններին պատմի

Կարա լինի էս 3 տարբերակը միասին նաև

Ուրիշ սցենար: Պսակվելուց հետո կարմիր խնձոր են բերում հարսի տուն, յանիմ կույս ա եղել: Բայց սա արվում ա ոչ թե հարսի, այլ հարևանների աչքը ծակելու համար: Ոչխարություն ոչխարությանց:

 Եթե էս ամեն ինչը տեղի ա ունենում ինչ-որ խուլ գյուղում, դեռ մի տեղ կարելի ա հասկանալ, բայց.

Եզրահանգում:  Պետք չի մտնել ուրիշների տեղաշորի ու տռուսիկի մեջ:

Իգականների մոտ 20 տոկոսն ի ծնե չի ունենում էդ թաղանթից, հիմա ի՞նչ, գնան կախվե՞ն:

Աղջիկը կարա կույս լինի ֆիզիկապես, բայց չլինի կույս հոգեպես կամ մտովի /սա ամենավատն ա/:

Աղջիկը կարա կույս լինի ֆիզիկապես, բայց սեքսի լիքը ուրիշ ձևեր կան չէ որ:  Հիմա էդ աղջիկը որ "դեմից" կույս ա, բայց մնացած տեղերից՝ ոչ, փչացած ա թե չէ՞՞՞ Թե՞ կիսափչացած ա, թե՞ ազգային-ազատագրական կույս-միանձնուհի ա...

  

կարմիր խնձոր...ծիրան, տանձ...

Tuesday, October 23, 2012

որ էգ ա տենում ի՞նչ ա անում


նայել 0:40-ից, 
բեեեեեեեեեեեե :-ՃՃՃՃՃՃ
որ էգ ա տենում սկզբից խրխնջում ա, հետո թռնում ա վրեն :-ՃՃՃՃ

մի խոսքով

Monday, October 22, 2012

երկու կիսա.handmade դու.իթ.յօռսելֆ

Առաջին նկարում պատկերված ա dell նոթբուքի հերձած մարտկոց: Ինչպես տեսնում եք այն բաղկացած է վեց պալьչիկ մարտկոցից: Սրանք ոչ թե հանրաճանաչ AA ֆորմատի են, այլ քիչ հայտնի 18650 ֆորմատի: Ոչ թե 1.2վոլտ են, այլ 3.7վ: So, ինչպես հասկացաք էս մարտկոցը վարի ա գնացել ու մենք փորձեցինք համացանցից ճարել առնել: Dell-ի պաշտոնական սայթում այն արժեր 143 դոլար: Մենք էլ ջղայնացանք ու հերձեցինք: Կարճ ասած, յեբայից պատվիրել ենք 6 հատ 18650 մարտկոց /հատը 3.5 դոլար/ ու մի միկրո паяльник /5 դոլար/: Իտավօ 26 դոլար + սպասվում ա մի քիչ մանրակրկիտ գործ պայալնիկով: Եթե ստացվի, ապա կստանանք նույն մարտկոցը 5 անգամ էժան :-) Եթե չստացվի, մարտկոցները կօգտագործենք լուսարձակների մեջ:
Եթե գաղափարն աշխատեց, կսկսենք նոթբուքի մարտկոցների գործ անել ձմեռը, համահայկական պրոբլեմ ա ինչքան գիտեմ: Օրիգինալները շատ են թանկ:
մարտկոցների ֆորմատների մասին կարդացեք սա




Հաջորդը տեսախցիկի լիցքավորիչ մտնող հոսանքի լար է, որը քոքահան էր եղել անխնա գործածումից, հենց բնիկի մոտ /եթե մի քիչ վերև լիներ, շատ հեշտ կլիներ կտրել-կպցնել-իզոլենտով փաթթել/: 
So, վերցրի ու զգուշորեն իրար կապեցի բարակ պղնձե լարերը ու լավ լղոզեցի սիլիկոնի շերտով (!!!!): Չորացավ, դառավ շատ ամուր ու փաթթած ունի ցանկացած իզոլենտ: Եթե էսքանն անելու հավես չունեք, կարաք գնաք խանութից էս լարը 500 դրամով առնեք :-))






Sunday, October 21, 2012

վաճառվում են գրքեր

վաճառվում են սենց գրքեր, նաև մեծաքանակ
հարցերի դեպքում գրել քօմենթներում


1000 դրամ


1000 դրամ

1500 դրամ

1000 դրամ

2000 դրամ

1500 դրամ

 2000 դրամ

2000 դրամ

խաչեր.խաչիկներ.ֆալլոսներ

Դարեր առաջ մեր աշխարհում տնկում էին քարե ֆալլոսներ /միգուցե նաև փայտե, չեն պահպանվել/: Դա ժամանակի պահանջն էր, արական սկզբի խորհրդանիշը, բերքատվության և այլնի ապահովողը: Հիմա մեր աշխարհում տնկում են խաչեր, բայց ցավոք ժամանակի պահանջի հետ կապ չունի, մի երկուսի գեղցի ճաշակի արդյունք ա: Այդ հսկա խաչը բաղկացած է հազար յոթ հարյուր եսիմ քանի խաչիկներից /թե ինչ ա մեզ տվել առաջինը աշխարհում քրիստոնեությունը զոռով երկիր խցկելը՝ ոչ ոք չգիտի/ ու ուշադրություն՝ բարձր ա 33մ, այսինքն մեր փրկչի նահատակված տարիքին ա համապատասխան: Իսկ միգուցե 33 թիվը տարիքի թիվը չի, հը?? Իսկ ինչու հենց մետր, հենա օրինակի համար դեցիմետրով անեիք, ով ա ասել որ մի տարին մի մետր ա: Կարայիք նաև 33սմ անեիք:
Իսկ հեթանոսական Հայաստանի համար ո՞վ մի 5 կիլոմետրանոց քարե ֆալլոս կտնկացնի .....
 վիդեո 
ամենախոխմեն էն էր, որ տերտերներին կռունկով հանել էին օծելու: Բա որ վախտին կռան չկար ո՞նց էին օծում:
 
"հայոց փոփ ինդուստրիայի" աստղերը չե՞ն ուզում մի հատ բռջով խմբակային երգ երգեն էս նոր խրած խաչի մասին, /բառերը ես կգրեմ./

նիգ-ապարան հայրենակցական միություն ներկայացնում է.

վասն խաչի, արա, արագած և էն մյուս սարերի
ի փառավորումն հայոց տառերի
օ՛ դու սուրբ խորան մեր սին հույսերի
եվ դու՛ ապավեն մեր դատախազի
տնկվիր սարերում դու ապարանի՛
որ քեզ տեսանեն մոտ ապագայից
դու մի վե՛հ կոթող, մե՛ծ, ահասարսու՛ռ
դու խաչիկանոց մի ոզնիակերպ
ձուլվեցիր ասես դու մեր հավատքին
աշխարհի կողմերը խառնել ես իրար
ու օծեցին քեզ տերտերները կռանի վրից
որ դու շուտով կախվես բոլորիս վզից....
 

Saturday, October 20, 2012

ԵՐԵՎԱՆ ամսագիր /օն.լայն/

էս լինքով կարող եք գտնել "ԵՐԵՎԱՆ" ամսագրի բոլոր համարները օնլայն վիճակում:

http://issuu.com/yerevanarmenian/docs

Distractions


մի երգ, որ "երեկ"-ից հազար անգամ քիչ ա հայտնի, բայց նույնքան անգամ ավելի լավն ա...

երբ որ մենք քարից հաց էինք քամում կամ լավաշի մահը

Նախքան բուն թեմային անցնելն ասեմ, որ էս վերջերս շուխուռ ա ընկել, թե խորովածը, տոլման, խաշը ևն ԲՈՒՆ հայկական ուտելիքներ են: Խնդալուց մեռա, նույնիսկ եթե դա տենց ա:  Երբ որ ուոմո սափիենս կոչվածը հասկացավ, որ որսի միսը կարա ուտելուց առաջ խորովի, այ էտ ժամանակ նրան մոտեցավ հին հայն ու ասաց. /մեջբերում եմ/
- Ապեր, իսկ դու գիտե՞ս, որ խորովածը հին հայկական բան ա, դա սարքել են մեր պապերը, ու կսարքեն մեր թոռները: Նախքան զխտկվելդ պետք ա իմանաս էդ կարևոր փաստը, ա՛յ ջահել:
/մեջբերման ավարտը/: Դե իսկ տոլմայանման ուտելիքներ աշխարհի լիքը ազգային-ազատագրական խոհանոցներում կան: Այ խաշի մոմենտը լուրջ ա, ուսումնասիրել ա պետք:

...Աղավնաձորում ենք, տուրիստների հետ: Գյուղացիքի տանը ճաշում ենք, բայց ճաշելուց առաջ պատվիրված ա լավաշ թխելու արարողություն, որ էս մեր սկանդինավ վիկինգները տենան թե ինչ հին ու դարավոր մշակույթ ունեցող ազգ ենք մենք: Նայեցին, թոնրի մեջից կերան և այլն: Վերջում մոտեցա թխող կնանիքին ու հարցնում եմ.
- մորքուր ջան, ամիսը քանի՞ անգամ եք թխում /դե նկատի ունեմ են, որ գյուղերում սովորաբար մի 10-15 օրը մեկը լիքը հաց կամ լավաշ են թխում միանգամից ու կամաց-կամաց ուտում/:
- մենք հաց չենք թխում, առնում ենք:
-ո՞նց, առնելը թխելիս ձեռ ա՞ տալիս
-հա բա ես մեր չարչարանքը՞
-է հա, հաց թխելը հեշտ չի, բայց գոնե գիտեք ձեր հացն ա, մեջը զիբիլ խառնած չի: Գոնե մենակ ալյուրն առեք թխեք:
- է այ բալա, հիմի գյուղում ով ա թխում որ, սաղ էլ առնում են էլի
- բա ձեր երեխեքին աղջկեքին գոնե սովորացնում ե՞ք էս թխելու ձևերը
- չէ հա, սաղ քաղաք են սովորում, գյուղում 40 տարեկանից ցածր կնանիք լավաշ թխել չգիտեն...

Բա, հետո կասենք մեկ ազգ մեկ մշակույթ, հինգհազարամյա երկիր, ութհազարամյա հայոց լեզու, գինեգործության օրրան, հացահատիկի մշակման բնօրրան և այլ էշ բաներ: Մենք մի ժամանակ գլուխ էինք գովում, թե քարից հաց ենք քամել, բայց մի 30 տարի հետո լավաշ թխող չենք ունենա:
Վերջացնելով ասածս, վերհիշեմ մեր թագավորի արտաբերած զալատօյ ու դարակազմիկ պարբերությունը. 
- եթե սահմանամերձ գյուղում դպրոց չկա, մանկապարտեզ չկա, բուժկետ չկա, պայմաններ չկան, մարդիկ թող իջնեն ներքևի գյուղում ապրեն..............



ուտելիքի մասին ևս մեկ փօսթ

խորոված - քյաբաբ - շաուրմա - խաշ //ազգային-ազատագրական վերլուծություն//

 

բացասական լիցքերը հանելու համար նայեք էս մուլտը

 

 

Friday, October 19, 2012

Երևան. XX դար /2.0/

Մեդիամաքսի էս մի նախագծի մասին փօսթ ունեմ արդեն, հիմա էլ սկսել են դրա TV տարբերակը՝ Ռուզան Մելյանի հետ: Ողջունելի ա, ահա առաջին երկու հաղորդումները.

էրեբունի-Երևան շատրվաններ

Կազիրյոկ սրճարան

Կասկադ

Կարապի լիճ

Thursday, October 18, 2012

էներգախնայողության մասին 2

Փորձեցի հաշվել թե մեկ խնայող լամփուշկեն որքանով ա արդարացնում յուր գնումը: 
Մեկ սովորական 100w լամփուշկեն արժի մոտ 100 դրամ, ծառայում ա 3-6ամիս: Վատնում ա 5 ժամում կես կիլովատտ, այսինքն 15 դրամ:
Մեկ խնայող լամփուշկեն /նույն հզորության, այսինքն 20w, որը տալիս ա 100w համարժեք լույս/, արժի մոտ 2000 դրամ, ծառայում ա 6-8 տարի /եթե րոպեն մեկ չանջատեք-միացնեք/: Վատնում ա 5 ժամում 0,1 կիլովատտ, այսինքն 3 դրամ:
So, 15-ից հանած 3  ստացվում ա 12 դրամ: Եթե բազմապատկենք տարվա օրերի գումարով կստացվի 365*12=4380: էս փողով կարելի ա 2 հատ դրանից առնել: Կոպիտ ասած, խնայող լամփուշկեն իրա գինը հանում ա ընդամենը կես տարի օգտագործելուց հետո:
Մյուս օրինակը.
Մեկ սովորական 150w լամփուշկեն արժի մոտ 150 դրամ, ծառայում ա 3-6ամիս: Վատնում ա 5 ժամում 0,75 կիլովատտ, այսինքն 22,5 դրամ:
Մեկ խնայող լամփուշկեն /նույն հզորության, այսինքն 30w, որը տալիս ա 150w համարժեք լույս/, արժի մոտ 2400 դրամ, ծառայում ա 6-8 տարի: Վատնում ա 5 ժամում 0,15 կիլովատտ, այսինքն 4,5 դրամ:
So, 22,5-ից հանած 4,5  ստացվում ա 18 դրամ: 365*18=6570: Էս մի խնայող լամփուշկեն իրա գինը հանում ա  կես տարուց էլ շուտ:

Բնականաբար, սխալ կլինի տան բոլոր լամփուշկեքը միանգամից հանել ու առնել դնել խնայողներ՝ ծախսելով 20-30 հազար դրամ: Սպասեք թող վառվեն ու ըստ հերթականության առեք :-) Ու նաև անիմաստ ա զուգարանի կամ լոգարանի լույսերը փոխել: Առաջնահերթ փոխեք ամենաշատը գործածվողները՝ հյուրասրահ, աշխատասենյակ, միջանցք ևն: 
Խորհուրդ. եթե անջատել եք խնայող լամփուշկեն, ապա սպասեք գոնե 2 րոպե, նոր միացրեք, սրանով կյանքը կերկարացնեք:


կարդա նաև առաջին հոդվածը

էներգախնայողության մասին

 

 

Wednesday, October 17, 2012

idram.am /էլ.դրամապանակ/

Հոգնած փոստատներում կամ բանկերում հերթ կանգնելու, 50 դրամ միջնորդավճար վճարելու, մամռոտած սովետական տատիների մուննաթին արժանանալու փոխարեն այցելեք idram.am/, գրանցվեք, ստեղծեք ձեր էլեկտրոնային հաշիվը (դրամապանակը), հետո Telcell տերմինալներով գումար մուտքագրեք ձեր հաշվին, հետո հանգիստ վճարեք ձեր կոմունալ վարձերը, հարկերը, վարկերը, ԱՊՊԱ-ները, ապառիկները, լիցքավորեք բջջայինը, մուծեք աղբահանության գումարը և այլն: 
Ոմանք կասեն` է հենա միանգամից տերմինալներով կվճարենք, իսկ ես կասեմ` դա շատ անհարմար է, լույսի, գազի, հեռախոսի գումարներն առանձին մուտք արա, տվյալներ հավաքի և այլն, հենա միանգամից մի կոնկրետ գլխագումար գցեք իդրամ ու կոմպով հանգիստ վճարեք: Իդրամ-ում կա նաև խմբային վճարում բաժինը, այսինքն ձեր բոլոր կոմունալները կարող եք միանգամից մուծել, և ոչ թե առանձին-առանձին: Եվ հետո, տերմինալով վճարելիս սարքը մանրը չի վերադարձնում, այսինքն եթե օրինակ ձեր ջրի վարձը 1750 դրամ ա, պետք ա մուծեք 2000 ստիպված: Իսկ թե ինչքան է ասենք ձեր տան հոսանքի վարձը, կարող եք նայել էլի իդրամ-ում, նախքան վճարումը:

Իդրամն ունի էլի մի լավ բան՝ 

Sunday, October 14, 2012

էներգախնայողության մասին

Արտակն արդեն բավական մանրամասն գրել ա էս թեմայով   /Էներգոխնայող լուսավորության մասին/, բայց ես էլ եմ ուզում գրեմ:
Մեր շուկայում կա լամփուշկեքի մի քանի բրենդի արտադրանք՝  Acme, Philips, Космос, Osram, Camelion:
Խնայող լամփուշկա գնելիս պետք ա ուշադրություն դարձնել մի քանի պարամետրի վրա
   Նախ, դրանք բաժանվում են երեք հիմնական խմբի՝ ըստ լույսի գունային ջերմաստիճանի "տաք" դեղին, "սառը" սպիտակ և "ցերեկային" սպիտակ: Սա պարզելու համար վերցնում ենք լամպի տուփն ու փնտրում 2700K, 4200K, 6400K կարգի գրություններ, որտեղ K-ն կելվին չափման միավորն է: So ինչքան թիվը բարձր՝  էնքան լույսը սպիտակ, ինչքան թիվը ցածր՝ էնքան լույսը դեղնավուն: 
Առաջին օրինակը, որ գնել եմ սա է` Osram Dulux Superstar R80, գինը 1920դրամ: Ծախսում է 22 վատտ, տալիս 94 վատտին համարժեք լույս: Գունային ջերմաստիճանը 2750k /տաք դեղին լույս/: Լուսային հոսքը՝ 1300լյումեն: Գործակիցը՝ 59 /լյումենը բաժանած վատտի վրա/:
Երկրորդը Camelion LH15-AS-M մոդելն է, գինը 1500դրամ: Ծախսում է 15W, տալիս 75W: Գունային ջերմաստիճանը 4200k /սառը սպիտակ լույս/: Լուսային հոսքը՝ 750լյումեն: Գործակիցը՝ 50:
Երրորդ օրինակը Космос T2 SPC 20W E2764, գինը 1850դրամ: Ծախսում է 20W, տալիս 100W: Գունային ջերմաստիճանը 6400k /ցերեկային սպիտակ լույս/: Լուսային հոսքը՝ 1050լյումեն: Գործակիցը՝ 52,5:

Աշխատասենյակումս փորձեցի երեքն էլ, ու ընտրեցի ցերեկային լույսով տարբերակը: Մնացած տեսակները հարմար են հյուրասենյակի, միջանցքների ևն համար: 
Հա, գնելիս ուշադություն դարձրեք նաև բնիկի վրա, սովորաբար մեր տներում կա 2 տիպի՝ E27 ու E14` մեծ ու փոքր:

Եզրակացություններ.

խնայող լամփուշկեքի առավելությունները:
Էս լամփուշկեքը՝ նույն լուսավորությունը տալով՝ հինգ անգամ քիչ հոսանք են ծախսում: 
ՕԳԳ-ն բարձր է
քիչ են տաքանում
ծառայում են տարիներով /շատերի վրա գրված ա մինչև 8 տարի, չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց իմ Camelion-ը արդեն 2 տարի ինտենսիվ բանում ա/: Էն երկուսը նոր եմ առել: Իսկ սովորական լամփուշկեքը աշխատում են 2-3 ամիս, լավագույն դեպքում՝ 6 ամիս:

խնայող լամփուշկեքի թերությունները:
Եթե ջարդես մեջից սնդիկ կթափվի ու կթունավորվես: 
Ըստ որոշ մասնագետների՝ արձակում են վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներ: 
Թանկ են /չնայած էդ ավել փողը որոշ ժամանակ անց հետ ա գալիս քիչ ծախսած կիլովատտերի տեսքով/: 

Փորձենք հաշվել. ստանդարտ վոլֆրամով լամփուշկեքն /100 վատանոց/ եթե օրեկան միացվի 10 ժամ, կծախսի 1կվտ /30դրամ/: Խնայող լամփուշկեն կծախսի 0.2կվտ /6դրամ/:

Տարբեր տվյալներ հոսանք ուտող սարքերից.
սովորական կոմպը ուտում ա 100W
մոնիտորը՝ 40W
Սովորական միջին հեռուստացույցը՝ 100W
մեծոտ սառնարանը՝ 130W

Հիմա կոպիտ ու գռեհիկ հաշվարկներ:
Սովորական տանը միացրած ա միաժամանակ մի հատ TV, սառնարան, կոմպ /բոլորը իրար հետ ոչ ավել քան 400W/: Սովորաբար էդքանի հետ միացրած ա նաև միջինը 3-4 հատ 100 վատանոց լամփուշկա, այսինքն տան ծախսվող հոսանքի մոտ կեսը լափում են սրիկա լամփուշկեքը: Դե հլա պատկերացրեք էդ սրիկաների ծախսածը 5 անգամ քչանա, ամսվա մեջ թիվ ա, տարվա մեջ՝ էլ ավելի...

Հ.Գ. Մոռացա ասեմ, եթե ունեք գիշերային հաշվիչ, էն որ գիշերը 20 դրամ ա կիլովատտը, ապա կարող եք օրինակի համար լվացքի մեքենան /եթե այն ունի հեռակա միացման թայմեր/ ծրագրավորել նենց, որ միանա գիշերը ու լվացքը վերջացնի բարլուսախառը :-) 
Օրինակ մեր հաշվիչը գիշերային ռեժիմով աշխատում ա ոչ թե 23:00-07:00, այլ 23:45-07:45, այսինքն մեջի ժամացույցը 45 րոպե հետ ա: Դե մեր էլեկտրիկը անհաջող ա :-Ճ:  So օրինակ մի ժամանոց լվացքը ծրագրավորելով միացնում ենք 6:30, վերջանում ա 7:30: Քանի որ մի լվացքը, նայած բարդության, ուտում ա 1-3 կիլովատտ, ապա կարելի ա ոչնչոտ խնայել նաև էս ճանապարհով:

Ես մտածում եմ ձեր փողերի մասին :-)

աննամուս

էներգախնայողության մասին 2 

 

 

 



Wednesday, October 10, 2012

Զվարթնոցի բռնաբարումը

Զվարթնոցում շատ քըխ բան ա տեղի ունեցել արել: Արդեն չեմ էլ մեկնաբանում, քըխ բառերի պաշարս չի հերիքում արդեն: 
Արտատպում եմ Արա Ասլանյանի տեքստը /որտև կարող ա իրա ֆբ լինքը ձեր մոտ չբացի/:

Զվարթնոցի տաճար, 641–661թթ, Հայ ազգի թերևս ամենա ուշարժան կոթեղներից (hy.wikipedia.org/wiki/Զվարթնոց).
 2011-ի Մայիսի 25-ին Զվարթնոցի տաճարի վրա, HSBC-ի 15 ամյակին նվիրված միջոցառում ա եղել(http://www.hsbc.am/1/2/en/about-us/media-room/photo-library/hsbc-15), միջոցառման երևի բեմահարթակի համար, տաճարի 1371 տարեկան քարերի, հենց այն քարերի որոնք 20-րդ դարի սկզբին Թորոս Թորամանյանի ջանքերով հանվել էր հողի տակից, ՎԱՏՈՎ ու անխնա մետաղական ամրակներ են մեխվել, որ վրան կառուցվի բեմը ու մեխվել ա նենց, որ մինչ օրս դրանք չեն հանվել.

Միջոցառմանը ներկա էն եղել լիքը բարձրաստիճաններ որոնց թվում մեր սիրելի մշակնախը` Հասմիկը, այն մարդը ով առաջի հերթին ա պատասխանատու սրա համար, մարդ ով դաբռոյա տվել տենց միջոցառում կազմակերպել:

շատ վատա, ամոթ ա թե HSBC-ին, թե Ministry of Culture of the Republic of Armenia\ ՀՀ Մշակույթի Նախարարություն, թե կազմակերպիչներին:

սա մի յալ տիպի հակիրճ քլնգոց ա, կարծում եմ դեռ էլի ու էլի կանրադառնամ էս թեմային, իսկ եթե ունեք հավելյալ տեղեկություններ, նյութեր այս թեմայի մասին, խնդրում եմ կիսվեք.
այս հղումով կարող եք դիտել էլի ֆոտոներ: http://www.ljplus.ru/img4/a/r/araaslanyan/zvartnoc-photos.jpg




Վերջին մասն էլ ինձնից

Զվարթնոցը գտնվում ա

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

երկար անվանումով կազմակերպության հսկողության տակ 

ահա հղումը
http://hushardzan.am/category/zvartnots/


 էս էլ Արոյի թարմ վիդեոն


էս էլ Արմնյուզի անդրադարձը




Tuesday, October 9, 2012

Երթուղային նոր ցանց /Երևան/

Քանի որ Երևանի քաղաքապետարանը սկսեց ակտիվորեն փոփոխել ու նորացնել ավտոբուսների ու մառշուտկեքի երթուղիները, լավ կլիներ ծանոթանայինք դրանց:

ավտոբուս

միկրոավտոբուս

տրոլեյբուս

Monday, October 8, 2012

Հայաստան. տարբեր արժեքներ

էսօր Երևանում երկու ցույցա-ֆլեշմոբա-բոյկոտանման բան եղավ:
Մեկը նեմեցական դեսպանատան առջև ռազմահայրենասիրական բողոք էր ինչ-որ հոմիկական ֆիլմի ցուցադրման դեմ: Երկրորդը հյուս. պողոտայում էր՝ սիմվոլիկ արձան զոհված ծառերին: 
 

Կարճ կապելու համար մենակ մի բան կասեմ. ծառերի բացակայությունը Երևանում ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՆԱՍ Ա մեր երեխեքին, քան թե յեսիմինչ հոմիկական ֆիլմի ցուցադրումը տիկինիկային թատրոնում /բա տենց եք արել էլի որ քաղաքում մեկուկես կինոթատրոն ա մնացել, նաև դրա համար էլ տենց տեղերում են ցուցադրում/:

Saturday, October 6, 2012

1+1 Intouchables


վաղուց սենց ընտիր կինո չէի նայել, իզուր չէր որ սա դուրս եկավ ու ռեյծինգներով խփեց բարձրացավ
ամենաշատը դուրս եկավ էն նկարի մոմենտը /էն որ մի ապուշ մի բան ա խզբզում ու էշ գներով ծախվում ա աճուրդներում, օրինակ սև քառակուսին և այլն/:

 հղում տոռենտով քաշելու համար
 
 http://tfile.me/forum/viewtopic.php?t=525074

Wednesday, October 3, 2012

Ու՞ր է իմ ճիլոպը



սովետական մուլտաշինության գլուխգործոցներից !!!!! 
1987 թիվ
Վերջապես գտա !!!! 
ՈՒՐ Է ԻՄ ՃԻԼՈՊԸ :
Սրա հայերենն ով ունիիիիիիիիի

հայոց ժամանակակից պոեզիա

հայ ժամանակակից պոեզիայի հետքերով.....

ես ըղձում եմ ծառի տակ,
կիսակույս պարմանուհի,
այս տերևը կփտի
անառակ սև հողի մեջ
ախ ինչ անեմ անձրև գա
ու ես մի քիչ կթրջվեմ,
դու գնացիր ծառի տակ ու ծիկ արեցիր քո ոտքերի արանքից իմ ոտքերի արանքին բայց ես չհասկացա քո խորիմաստ ծիկը որովհետև կարմիր խնձորը մի կողմից կծած էր , էն մյուս կողմից էլ ծակած
մի խոսքով

արար երկրորդ մաս վեցերորդ
 
ես բռնվեցի թրթուրից ու կծեցի նրա ուսը
դու գալիս էիր լուսնի տակով
շունը լսեց քո կաղկանձը ինչ անեմ որ ջեբկիրներ
տղամարդ եմ ես փնտրում
բողկը կերավ կակաչին ու մի քիչ էլ հետայսու
կանաչ սավանն ամոթից անոթի է զկռտում լուսանկարդ պատռվեց գիշերվա այն մշուշում
տերևները գոռգռում էին ցավից
իսկ քամին էշ-էշ բխկում էր նախանձից ես կորցրի քո մազերը ու լուսնահար մի կատու
ղզղնած լուռ մլավում էր
էգ էր ուզում ահարկու
թե հանգ չունեն այս տողերը ինչ արած ամեն անգամ
բիթնիկներին նմանվելը լկտի դանամ չիմանամ

 
մենք արձակագիր ենք, դու արձակագիր ես, մենք բոլորս բանաստեղծ ենք ու գրում ենք ոտանավորներ, բայց դու արձակագիր ես, ես մենք դուք նրանք բոլորս կայացած բանաստեղծներ ենք, դուք էլ եք բանաստեղծ ես էլ եմ արձակագիր, մենք բոլորս գրում-մրում ենք, բայց նրանք ու դուք արձակագիր են , իսկ ոմանք ու մասամբ բանաստեղծ, մի քիչ արձակագիր, մի քիչ բանաստեղծ, մի քիչ անտիպ մի քիչ տպագիր, մի քիչ թերթ, մի քիչ գիրք և այս ամենը կայացած

Monday, October 1, 2012

Թամանյանն ու յուր "հետնորդները"

Թամանյանն ինչ լավ ու վատ բան է արել Երևանին` շատ է չարչրկվել: Լավերը գիտենք, վատից էլ հիմնականը նա է, որ լիքը հին շենքեր է քանդել /ասում են/ նոր հատակագծի իրացման ճանապարհին: Հիմա հրապարակի մասին: Նախ ասեմ, որ բազմաթիվ երևանցիներ հրապարակի լավագույն շենք համարում են պատկերասրահի զիկկուրատը /!!!!/: Ինչևէ, Թամանյանը սկսեց կառուցել կառավարական շենքը, որդին շարունակեց ու ավարտեց, հետո 50-ականներին հաջորդաբար կառուցվեցին կառավարական երկրորդ շենքը /Ս.Սաֆարյան, Վ. Արևշատյան, Ռ.Իսրայելյան/ պատմության թանգարանի սյունասրահը, կապի տունը և Արմենիա հյուրանոցը /բոլորը՝ Մ.Գրիգորյան ու Է. Սարապյան/: Իսկ 1970-ականներին չգիտես ինչի որոշվեց ավելացնել պատկերասրահի ահռելի ծավալը, որը լուծեց միանգամից երեք խնդիր՝ մեջտեղից կիսեց գլխավոր պողոտան /թունելներից մինչև Վարդան Մամիկոնյանի արձան/, իր չափերով ու բարձրությամբ ուղղակի ֆիզիկական ճնշման ենթարկեց հրապարակի առաջին և կարևորագույն՝ Կառավարական շենքը, և վերջապես փակեց Օպերայի և նույն Կառավարական տան մեջ ենթադրվելիք տեսողական ու հատակագծային կապը /որի հիմնական առանցքը հյուսիսային պողոտան պետք է լիներ/: So, ինչու Մարկ Գրիգորյանը, լինելով Թամանյանի երևի ամենատաղանդավոր աշակերտը, սենց վրեժ լուծեց իր ուսուցչից, չգիտեմ:
Հիմա անդրադառնանք Երևանի ներկայիս չարաբաստիկ փորձանք ամենայն հայոց ճարտարապետին: Էս մարդը անընդհատ հղվում ա Թամանյանին, նրա չիրականացրած գաղափարները կյանքի ա կոչում հերոսաբար ու դրանով իսկ խեղդում ա Թամանյանին, շահարկում ա նրա անունը՝ լավ իմանալով որ Թամանյանը երևանցիքի համար համարյա սուրբ անուն ա, ու նրա անվան տակ "շինում " ա Երևանի հատկապես կենտրոնը: Հենց մենակ էն, որ հյուս. պողոտայի շենքերը Օպերայից ֆիզիկապես բարձր են, դա հերիք ա:
So Թամանյանի "ժառանգներն" ու իրենց էդպիսին երևակայողները, չկարողանալով իրենց ուսուցչին "հաղթել" գաղափարապես ու ճարտարապետության մեջ, դա արեցին ավելի մեծ ու ծանր շենքեր սարքելով, Թամանյանի շենքերը՝ այսինքն հենց իրեն Թամանյանին ֆիզիկապես ճնշելով:
Էս մտքերս ծնվեցին երեկ ու առաջին օրը Թամանյանի թանգարանում Լևոն Աբրահամյանի դասախոսությունները լսելիս: Մտածեցի կիսվեմ հետներդ:
Հա, նա խորհուրդ էր տալիս կարդալ այ էս գիրքը 

 Паперный В. Культура Два


նշագրեր /// պիտակներ

DIY (6) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (36) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (16) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (6) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) տրամվայ (1) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (61) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)