նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, March 28, 2011

Այղր լճի ջրհան կայանը

Երեկ արշավի էինք Մեծամոր, Արմավիր, Երվանդաշատ: Ընթացքում մտանք Այղր լիճ ու ես վերջապես տեսա Թամանյանի նախագծած ջրհան կայանը: Սա նրա վաղ շրջանի գործերից է, դեռևս դիպլոմայինս գրելու ժամանակվանից ուզում էի գնալ տեսնել, վերջը տեսա: Ճարտարապետությամբ հիշեցնում է Երևանի առաջին հիդրոէլեկտրոկայանը:
  



Հա, չմոռանամ ասել, որ հասել էինք Արաքսի ափ, ու սահմանապահների կողմից բռնվեցինք ու տարհանվեցինք :-ՃՃՃ

Tuesday, March 22, 2011

Վահագնի ծնունդը

Խորենացուց պահպանված բնագիրը


Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր
Եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր
Խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Բոց ուներ մորուս
Եւ աչկունքն էին արեգակունք:



Աշխարհաբար տարբերակը


Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը.
Երկնում էր և ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին:
Եղեգան փողից ծուխ Էր ելնում,
Եղեգան փողից բոց Էր ելնում
Եվ բոցի միջից վազում էր
Մի խարտյաշ պատանեկիկ:
Նա հուր հեր (մազեր) ուներ,
Բոց միրուք ուներ
Եվ աչքերն էին արեգակներ:






քաթամաձէ

էս նինոն ինձ 4 տարի առաջ գետնովն էր տվել՝ էն կարգի, որ մի երկու երգ օրը 30 անգամ էի լսում, էդ ժամանակ մենակ էի ապրում տաս հարկանու յոթերորդ հարկի մի սենյականոցում: Հետո կորավ նինոն, հավեսս գնաց, իսկ էսօր պարզվեց, որ նինոն իմ իմացած մի 25 տարեկան աղջիկ չի, այլ համարյա մի քառասուն տարեկան, բայց համերգը լավ ստացվեց, չնայած առաջին երեք երգից բան չհասկացա...կեցցե՛ հայ-վրացական հարևանությունը :-)

Sunday, March 20, 2011

հին հռոմեացիների ու հայոց "քաղաքական" գործիչների մասին

ժուկով-ժամանակով կար հին հռոմեացի կոչվող ազգ: Այսինքն դա ազգ չէր բառիս բուն իմաստով, բայց դա չի կարևորը: Ուրեմն էս հռոմեացիք ունեին պատմագիրներ, որոնք մի հետաքրքիր ֆինտ ունեին: Պատկերացրեք, հռոմեական լեգեոնը գնում է կռվի, տալիս է ասենք 700 զոհ, հակառակորդն էլ տալիս է ասենք էլի 700 զոհ: Ուրեմն էս  հռոմեացի պատմիչներն իրենց երկում գրում էին մոտավորապես սենց. "...ճակատամարտում մենք տվեցինք 70 զոհ, հակառակորդը՝ 7000": Այսինքն, 10 անգամ քչացնում էին իրենց, 10 անգամ ավելացնում հակառակորդի զոհերի քանակը, գալիք սերունդների համար իհարկե: Ինչի էս ամենը հիշեցի: Որովհետև մի քանի օր առաջվա միտինգի ժամանակ ուստա լյովն ասել էր թե 100.000 հոգի մարդ կա, հայոց քաջարի ոստիկանությունն էլ ասել էր թե՝ 9000: Իհարկե երկուսն էլ ստում էին, անզեն աչքով էլ պարզ էր, որ 9000-ից շատ էն, 100.000-ից քիչ :-))) 
...ուստա լյովի հավերժ տասնապետ լևոն զուրաբյանը մարդկանց այս ընդդիմադիր զորքին իջեցրեց մաշտոց-թումանյան խաչմերուկ, բանակցեց դարակազմիկ ոստիկան ներսիկ նազարյանի հետ, որից հետո ընդդիմադիրները կատաղի մարտով "գրավեցին" ազատության հրապարակը.........
...բարևեց ուստա լյովը րաֆֆուն, չբարևեց....մարդիկ էս ՀՈՒՅԺ ԿԱՐևՈՐ ու ԱԶԳԻ համար առաջնահերթ թեմայով ԼՈՒՐՋ-ԼՈՒՐՋ ՀՈԴՎԱԾՆԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՒՄ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՄ...ու հասկանում ենք, թե ինչքան պարապ մարդիկ կան հանրապետությունում... 
Ես ասել եմ ու կասեմ՝ Հայաստանում ընդդիմություն չկա, կա աթոռակռիվ, կա սերժատյացություն, կա լևոնավախություն ու տենց ախմախ բաներ...ինչպես հայտնի ասացվածքում՝ նույն քաքը տարբեր գառշոկներում...
Էս մասին մի ոտանավոր եմ գրել վախտին:

Անխոնջ եղեք
 
 
© անՆամուս, XX . III . MMXI ®


Saturday, March 19, 2011

պարիս հերունի VS արթուր պողոսյան

Առաջարկում եմ ՞քարահունջում՞ բացել տիեզերակայան, մի տիեզերանավ շինել, վրան մեծատառերով գրել "ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ" ու դրանով արթուր պողոսյանին թռցնել դեպի լուսին` ամենայն հայոց սփյուռքապետ հրանուշ հակոբյանի հետ ազգային-ազատագրական ձվածեղ եփելու :-ՃՃՃՃՃ
հ.գ. բասթուրմեն ինձնից :-ՃՃՃ
 
Հ.Գ. այս փօսթը նվիրվում է բոլոր այն ֆիզիկ-մածեմածիկներին, ովքեր իրենց ճշգրիտ գիտությունը թողած զբաղվում են հայոց պատմության հիմնահարցերը քրքրելով, հայերին աստվածային ազգ համարելով, հայոց այբուբենը (!!!!!!) աշխարհի ամենահին լեզու (!!!) դիտարկելով ու տենց աննասուն բաներով !!!!!!!!!! 
նաև նվիրվում է բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ եթե պատմությունը, բանասիրությունը, լեզվաբանությունը, հնագիտությունը, ճշգրիտ չեն, ուրեմն գիտություն չեն...դուք լավը չեք /մեղմ ասած/

Հ.Գ #2 ....հերունու գաղափարները զուգավորեինք արթուր պողոսյանի մտազեղումների հետ...ու նրանց հիբրիդ-հանճարիկը կտրաքացներ ու կգմփացներ համաշխարհային ֆիզիկան, աստղագիտությունը, ու մնացած բաները ու կլացեին բոլոր նրանք, ովքեր հայոց կարկառուն գիտաֆանտաստների մտազեղումներին չէին հավատա:  :-ՃՃՃՃ
Իմիջիայլոց, Պարիս Հերունին կարգին ռադիոֆիզիկոս ա եղել:

Sunday, March 13, 2011

տխուր չգնամ

Երեկ օպերայի կանգառում, <<չգնա՞մ>>ի մոտ կնոջս էի սպասում: Երկու տարեց տղամարդ բորբոքված բարձր ձայնով վիճում էին քաղաքական թեմաներով, հետո մոտեցավ երրորդը: Թեման սերժիկն ու ուստա լևոնն էին: Դե ես էլ ակամայից լսում էի զրույցը: Էդ հեչ, վերջում էս երրորդը կատաղած ասեց՝ արա հեչ մտածել ե՞ս, 3 օրը մեկ ղարաբաղի սահմանին մի տղա ա զոհվում հայաստանցի, կամ սնայպեռից, կամ նենց....ու մեջները մի հատ ղարաբաղցի չկա, միիիի հաաատ /գոռում էր/.....ինչի՞ պիտի իմ տղեն գնա ղարաբաղ ծառայի...
մարդը սուբյեկտիվորեն ճիշտ ա դատում, համենայն դեպս ինքն իր ասածի վրա վստահ էր... հետո սկսեցի մտածել, դեպքերը հետ-հետ տարա ու իրոք՝ պատահական ա թե ոչ՝ բայց էս վերջին բոլոր մահերը..... Հայաստանից են զոհվածները կամ սպանվածները: Ինչքան էլ չուզենամ բաժանարար դնեմ Հայաստանի ու Արցախի միջև՝ չի ստացվում...

նոր կայք՝ iphoto.am

Նախ ողջունում եմ իմ ընկերներին երկար սպասված այս կայքն ի մի բերելու համար :-)))
/սա հայլուրի ոճով էր/
իսկ հիմա լուրջ՝ ժողովուրդ, ով քիչ մը հետաքրքրված է լուսանկարչությամբ, կոչ եմ անում մտնել ու գրանցվել, նկարներ վերբեռնել, ինչու չէ նաև՝ ներբեռնել, քվեարկել, կարծիքներ գրել, մի խոսքով ակտիվ լինել, կայքն այդ մեծ ապագա ունի
դե այ հենց հիմա միանգամից մտեք լուսանկարչական բաց ակումբ !!!

Wednesday, March 9, 2011

Քարահունջ - Stonehenge. Առասպելի վերջը

Նախ, սիրով արտատպում եմ Հրաչ Մարտիրոսյանի նամակը


Հարգելի բարեկամներ, գործընկերներ, գիտնականներ, ուսանողներ,
     Բոլորս գիտենք, որ գնալով ակտիվանում է «մարտնչող տգիտության» գործունեությունը: Պատմական ու բանասիրական գիտելիքներից զուրկ մարդիկ ագրեսիվ համառությամբ համացանցն ու հեռուստաեթերը լցնում են իրենց ազգակենտրոն զառանցանքներով ու խեղում են երիտասարդ ու ոչ մասնագետ մարդկանց մտածելակերպն ու աշխարհայացքը: Դրանք երբեմն թափանցում են նույնիսկ գիտակրթական աշխարհ: Ստեղծված անառողջ մթնոլորտն այնքան է վտանգավոր դարձել, որ որոշ ուսումնական հաստատություններում խելացի ուսանողները չեն համարձակվում առարկել նույնիսկ հայերենը շումերերենի հետ նույնացնող և նմանատիպ այլ տգետ ու ինքնավստահ զեկուցումներին. վախենում են բացահայտ ծաղրի ենթարկվելուց ու պիտակավորվելուց: Կամ՝ որ ավագ դպրոցում համընդհանուր զմայլանքի մթնոլորտում կազմակերպվում են միջոցառումներ, որտեղ «անառարկելիորեն ապացուցվում է», որ հայոց այբուբենը (sic!) լեզուների նախահիմքն է և այլն և այլն:
     Ես համոզված եմ, որ հայագիտությունը հիմա լուրջ պաշտպանության կարիք ունի: Իհարկե, չեմ կարող պնդել, թե «մարտնչող տգիտության» դեմ պայքարողներ չկան: Բայց կասկածից դուրս է, որ այդ պայքարը չափազանց հեռու է զորեղ հակակշիռ լինելուց: Հասկանալի է, որ բոլորս էլ շատ զբաղված ենք, ու ոչ ոք չի ցանկանում իր թանկ ժամանակը վատնել ցնդաբանություններ սփռողների վրա: Բայց մի կողմ քաշվել նշանակում է դրանց թույլ տալ մոլորեցնել ավելի ու ավելի շատ մարդկանց, այդ թվում՝ ուսանողների ու երիտասարդ գիտաշխատողների, որոնք վաղվա գիտական պոտենցիալն են ներկայացնում: Դրանով մենք անպաշտպան ենք թողնում հայագիտությունը: Եկեք միավորենք մեր ջանքերը: Փաստորեն՝ ստիպված ենք պայքարել երկու ճակատով. 1) թուրք, ազերի և այլ արտաքին կեղծարարների դեմ. 2) հայագիտության ներքին՝ հայաստանյան կեղծարարների դեմ: Երկրորդ ախոյանն ավելի վտանգավոր է, քանի որ ծպտված է «հայրենասիրական» կերպի մեջ:
     Վերջերս շատ է աշխուժացել Քարահունջ-Stonehenge «տեսությունը», որն անքակտելիորեն կապվել է հայերենը մայր հնդեվրոպական լեզու համարող զառանցական գաղափարին: Մեկ ամիս առաջ ես համացանցում տեղակայեցի այդ «տեսություններն» անհաշտ քննադատության ենթարկող իմ ծավալուն հոդվածը «Քարահունջ-Stonehenge. առասպելի վերջը» վերնագրով: Հիմա, մեկ ամիս անց, Ձեզ եմ ներկայացնում դրա նոր՝ որոշ բարեփոխումներով ու հավելումներով տարբերակը, որին կցել եմ մի ընդարձակ նախաբան:
    
Եթե կիսում եք այս մտահոգությունները, խնդրում եմ՝ արձագանքեք, գրեք Ձեր դիտարկումներն ու նկատառումները հոդվածումս արտացոլված հարցերի և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, հաղորդեք էական տեղեկություններ: Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ այն հանգամանքը, որ վերոհիշյալ անձինք պայքար են ձեռնարկել այդ «տեսությունների նվաճումները» հուշարձանների ցուցատախտակների տեքստերում արտացոլելու և այլ պահանջներով:
     Խնդրում եմ նաև տարածել նամակս ու հոդվածս:                                                                                                 
     Կանխավ՝ շնորհակալ եմ:
    
     Հարգալից ողջույններով՝ Հրաչ Մարտիրոսյան, 09.03.2011, Լեյդեն 

     Հ.Գ. Մարտի 10-ին Քարահունջի «տեսության» ամենամոլի ջատագովներից մեկի՝ Վաչագան Վահրադյանի սեմինարն է ԵՊՀ-ում: Ես մտավախություն ունեմ, որ նրա զեկուցումը կընդունվի համընդհանուր հիացմունքով, և ավելի շատ ուսանողներ կընկնեն մոլորության մեջ: Դիմում եմ ուսանողներին. եթե Դուք մտադիր եք ներկա գտնվել այդ սեմինարին, ապա խորհուրդ եմ տալիս նախապես կարդալ հոդվածս և իմանալ, որ այդ անձնավորությունը բանասիրական գիտելիքներից ու գիտական պատասխանատվությունից բացարձակապես զուրկ է:


Ես ավելացնելու բան ունեմ

1. Նախ այստեղից կարող եք քաշել և կարդալ   Քարահունջ - Stonehenge. Առասպելի վերջը հոդվածը: Սա հեղինակի կողմից լրամշակված տարբերակն է: Խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ:
2.  Զորաց քարերի մասին արդեն ունեմ 2 փօսթ, եթե պարապ եք կարդացեք :-)

Զորաց քարերի մասին

սութի ՞քարահունջագետներ՞

 


նշագրեր /// պիտակներ

DIY (6) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (36) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (16) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (6) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) տրամվայ (1) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (61) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)