նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, April 15, 2010

հոկեյի մասին հայկական

մի քանի օր առաջ ներկա գտնվեցի Հայաստան - Վրաստան հոկեյի հավաքականների հանդիպմանը համալիրում ու ահագին ոգևորվեցի 22:1 հաշվից, բայց ամենակարևորը խաղից` որովհետև կոմբինացիոն ոճով էին խաղում` 2 փոխանցում ու հարված: Երեկ հավաքվեցինք ու գնացինք` արդեն Հայաստան - Հարավ-Աֆրիկյան հանրապետություն խաղին: Հասանք համալիր` պարզվեց մի 8 ավտոբուս կուրսանտ էին բերել ՊՆ-ից, մի 4 ավտոբուս էլ` ոստիկան: Ու այս ամենը դահլիճը գլխաքանակով լցնելու համար: Կարճ ասած` դռները փակ էր ու մեր փառապանծ մլիցեքը մեզ ուղարկում էին համալիրի աստիճաններից ներքև: Մանթո ֆռֆռում էինք, դահլիճից գոռոցներ էին լսվում` մերոնք 3:0 կրելու վրա էին: Իջանք կանգառ, որ գնանք տուն` գոնե մնացած երկու մասը նայենք: Մեկ էլ զանգ հնչեց հեռախոսիս` ընկերս, որ ներսում էր, ասեց վռազ եկեք հետ, դռները բաց են: Գնացինք` ու տեսնենք գլխաքանակ կուրսանտներն ու մլիցեքը կիլոներով իջնում էին ներքև` դե տղեքը մի 20 րոպե դիմացել էին, հետո երևի ասել էին էլ պարտադիր չի հոկեյ նայելը, կարաք գնաք տուն...կարճ ասած` նայում էին նրանք, ովքեր չպետք է նայեին, իսկական երկրպագուները` մի 2000 հոգի դուրսը ֆռֆռում էին:Այ տենց բաներ:
Վերջը մերոնք կրին 9:2, էսօր էլ կոմունիստ հյուս. կորեացիքի հետ ենք խաղում:
Հոկեյի մասին տես այնտեղ:
P.S. տարիներ առաջ երբ դեռ ուսանող էի` մի օր ամբողջ ֆակուլտետը զոռով հավաքեցին յեսիմինչ հերթական ապուշ միջոցառման` գլխաքանակ էր պետք դահլիճ լցնելու համար: Ու դա անում էր դեկանի տեղակալը: Ու շենքի մուտքին հասնելու համար ստիպված էիր անցնել դահլիճի մոտով, ու զամդեկանը բոլորին բռնում խցկում էր ներս: Ասի` ես չեմ գալիս: Բա` ու՞ր ես գնում: Ասեցի` գործի, ու գնացի

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)