նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, June 21, 2010

սեռական հոլովով :-)))

Կնիկ բառը միշտ պետք ա օգտագործել սեռական հոլովով՝ կնոջ, այ օրինակ՝ կնոջ ջան մի հատ թռի կոֆե դիր խմենք :-ՃՃՃՃՃՃՃՃՃՃ


© Արա Պետրոսյան ու իր ա դվայոռդնի քեռի :-))))

Monday, June 14, 2010

հայկական ռոքի իրավիճակ 2

Էս գրառմանս մեջ մոռացա նշել մի շատ կարևոր բան: Հայկական ռոքը լավ կողմեր էլ ունի :-)))
ԲԱՅՑ, ինձ դուր չի գալիս, որ մի թմբկահարը մի յոթ խմբի թմբկահար ա, մի կիթառահարը նվագում ա մի 3 խմբում, ու նաև դուր չի գալիս, որ ռոք խմբի մենակատարը գնում ա եվրատեսիլի նման անՆասուն մրցույթի զադնի վոկալ, ու նաև էն, որ ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ "լավագույն ռոք ալբոմ" անվանակարգում հաղթում ա լրիվ ռեգգի ոճում գտնվող մի սկավառակ...

Սիրե՜նք հայկական ռոքը, կարողա շատ սիրենք՝ լավը դառնա :-)))

Լավ ռոքի հավերժ սիրահար՝ Ա.Պ.



Play City RockFest կամ էլ հայկական ռոքի իրավիճակ

Thursday, June 10, 2010

ԱՐՅՈՒՆՈՏ ՄԱՏԱՂԱՏԵՂԻ


Խոսրովի Անտառ պետական արգելոցում նորից սկսվել է ռեՍՏՈՐանաշինարարությունը: Հիշեցնեմ, որ այն դադարել էր հասարակական փոքր աղմուկից հետո: Կրկին համախմբվել է պետք ու որպես առաջին քայլ, գոնե  բարձրաձայնել և խնդիրը հասարակական քննարկման առարկա դարձնել:


Անտառապահի կողմից կենդանիների բնաջնջումը հերիք չէր, այժմ էլ կանաչ տարածքների, դարավոր ընկուզենիների, մշտադալար բարդիների հաշվին սկսել են կառուցապատումը մի անհայտ ապօրինի շինության, որը հավանաբար որսատեղի է լինելու շատ ու շատ հղփացածների:
Խնդրում եմ այս տեղեկատվությունը տարածել բոլոր հնարավոր սոցիալական ցանցերում, բլոգներում, նորությունների կայքերում մեկնաբանության տեսքով:
Հետաքննություն անցկացրեք, գտնենք մեղավորներին, կանխենք մեր չքնաղ բնության ոչնչացումը: Տարածքում առկա են հին կոթողներ, վանքեր, որոնց հենց կողքին արյունոտ մատաղատեղի են նախատեսում սարքել: Խախտվում են մի շարք ՀՀ օրենքներ: Լռելն անթույլատրելի է:
Ինչպես նաև ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182,  523-835) կամ WWF Հայաստան (կոնտակտները ներքևում), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները... 

Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եվ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունը:

Հակիրճ ներկայացնեմ խնդիրը: Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան»պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Հուսով եմ պարզ է, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա այդ ռեՍՏՈՐանը Խոսրովի անտառ հրաշքի վրա:

WWF Հայաստան

Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)


Wednesday, June 9, 2010

Play City RockFest կամ էլ հայկական ռոքի իրավիճակ

Շաբաթ օրը մոտոյով հասա PlayCity RockFest-ի: Ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպած, չհաշված 600 դրամանոց 0.3լ կիլիկիաները, որոնք եռմանից մի քիչ էին հով: Հասա երկրորդ խմբի ժամանակ՝ վրացիք եկել էին Երևան ռոք նվագելու, ու ասեմ ձեզ լավ էլ ստացվում էր, համենայն դեպս դռայվն ավելի շատ էր: Ելույթի վերջում՝  օ՛ ռոքի անգլիացի աստվածներ՝ Iron Maiden-ի իմ ամենասիրած գործերից մեկը՝ Aces high-ը նվագեցին: /Տեսանյութ/ Մի թեթև մշակութային շոկ տարա :-))) Հետո ժամանեցին հայկական ռոքի կիսաթև դեմքերը:
Ասեմ, որ հայկական ռոք կոչվածը շատ էի սիրում, հիմա էլ չեմ զզվում, բայց մի բան չեմ հասկանում. էդ ո՞նց ա ստացվում, որ մեր խմբերը էս 8-7-6-5 տարիՅԱ նույն երգացանկն են էն բանից անում...Խոսքը վերաբերում ա հատկապես փոքր Բամբիռին, Էմփիռեյին...

Հիմա փորձեմ իմ տեսանկյունը ներկայացնել հայկական ռոք խմբերի մասին, գնացինք...

փոքր Բամբիռ - իրանք որ սկսեցին, շատ լավն էին, հիշում եմ հատկապես ՆՓԱԿ-ի վախտվա ելույթները, ակումբներում եմ շատ լսել...իսկ հիմա եթե իրանցից մի նոր երգ լսեմ՝ ահագին կզարմանամ...իմիջիայլոց, Զեփփի, Բիթլեզի, Ռօլլինգների երգերը՝ նրանց կատարմամբ ահագին հաջող են:
Դոգմա - հաշվի առնելով որ համեմատաբար նոր ձևավորված խումբ ա՝ մի քիչ կարելի ա ներել, որ էս արդեն քանի բացօթյա համերգ ա՝ նույն ծրագիրն են նվագում...չնայած լավ էլ նվագում են ու իրանց երգաոճը դուր գալիս ա բավականին
Empyray - իրանց առաջին անգամ լսել եմ 1999թ Պարոնյանի թատրոնում՝ այ դա ռոք էր՝ ծանր ու լիքը: Հիմա դառել են մի քիչ պապսառոք ու տենց ռելսերի վրա ընկած գնում են եսիմ ուր...իսկ իրենց անխոնջ վոկալիստը, բացի երգելուց, ամեն ելույթից առաջ համոզում ու սովորացնում ա մեզ թե՜ ինչ լավ բան ա ռոքը, թե՜ ինչ վատն են մնացած բոլոր երաժշտությունները, կեցցե՛ ծանրությունը, իրանց խումբը խումբ ա, լսեք կարգին երաժշտություն, կորչեն քյառթուները ու տենց բաներ...հոգնել եմ արդեն ռոքի անիմաստ պրոպագանդայից...էդ երաժշտությունը երգել, նվագել ու լսել ա պետք՝ ռոքն ինքնիրան կպրոպագանդվի...
Իմիջիայլոց, Որագայթի երգը շատ եմ սիրում...
Դորիանս - էս խումբը վերջերս մի սուպերհիթ հանեց ես կուլամ հուզիչ վերնագրով: Էդ երգը մակարդակի առումով հայկական շովուբիզնեսում զիջում ա մենակ երևի հուսո առագաստ-ին: Բայց խմբի մնացած երգերից թե բան եմ հասկանում ու զգում՝ ամոթ ինձ...Իմիջիայլոց, Stop ակումբում լավ էլ երգում-իմպրովիզում են...
Stryfe - էս խումբը շատ թափով սկսեց ու մի 15 րոպե գործիքային խելագար գործ նվագեց, հետո եկավ Եվան ու ամբողջը փչացրեց: Էդ աղջկան ասել ա պետք, որ ինքը մի քիչ անսլուխ ա...
Արծրունի բէնդ - Սրանք նվագեցին իրանց 1996 թվի սկավառակի գործերը: 14 տարվա գործիքային բաներ: Լավ էլ նվագում էին, բայց Արծրունին դադարել ա իմ համար առաջադեմ երաժիշտ լինելուց:

Ավել-պակաս կներեք:

Հ.Գ. ընդհանուր մթնոլորտը շատ լավն էր` խոտերին փռված մարդիկ և այլն...մնում ա հուսալ, որ նմանատիպ բացօթյա ռոք-փառատոնները կկրեն շարունակական բնույթ /էս վերջին մասը հայլուրի շաբլոնով էր :-)))







Մենք ու մեր կայծակները :-Ճ





Լուսանկարները գողացել եմ Տաթևիկից ու Հասմիկից :-)
Ամոթ ինձ

Tuesday, June 8, 2010

Արշավազգիներ բոլոր դաշտերի, սարերի, ձորերի, գետերի, հրաբուխների միացե՛ք !!!!!!!!

Իմ ընկերների կայքում / findarmenia.com / բացվել է «ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՐՇԱՎԵԼԻՍ» սիրողական ֆոտոցուցահանդես՝ նվիրված արշավազգի մարդկանց ու նրանց հեղինակած լուսանկարներին:


Ամբողջական տեքստը սա է.

Հայաստանում գործող արշավախմբերը ներկայացնում են արշավների ժամանակ արված սիրողական լուսանկարներ:
Լուսանկարների ցուցահանդես-մրցույթն անցկացվում է «ՎեգաԳրուպ» ընկերության և «ԻՆՖՈսթրիմ» վեբ-ստուդիայի հովանավորությամբ, ինչպես նաև «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ:
Մրցանակաբաշխությունը և ցուցահանդեսի հանդիսավոր փակումը կկայանան հունիսի 15-ին ժամը 18:00 Մոսկվայի տան ցուցասրահում: Մուտքն ազատ է:



Արշավազգիներ բոլոր դաշտերի, սարերի, ձորերի, գետերի, հրաբուխների միացե՛ք !!!!!!!!

կա տենց բան :-) (:- մի օրվա լուսանկար



Saturday, June 5, 2010

հայկ նահապետ, տորք անգեղ ու մի քիչ էլ սասունցի դավիթ

2 օր առաջ մի տավարաննասուն պոկել էր Հայկ Նահապետի արձանի ոտնատակը, հետո պարզվել էր, որ մի վախտ առաջ Տորք Անգեղին էլ ա վնասել: Ակամայից հիշեցի մութուցուրտ տարիներին Սասունցի Դավթից արձանի տակի պղնձաթասի բազմանգամյա գողությունը:
Սասունցի Դավիթ /Երվանդ Քոչար, 1959թ/
Ուշադրություն դարձրեք սպիտակ շլանգին, 
որը ջուր է հասցնում համբերության թասին...

Տորք Անգեղ /Կառլեն Նուրիջանյան, 1982թ/

Մի ժամանակ Էս Տորքի շուրջբոլորը գեղեցիկ այգի էր, հիմա դեմը` բենզալցակայան, աջից` բոմժերի տներ, ձախից` ավտոտնակներ են: Զարգանում ենք...

Հայկ Նահապետ /Կառլեն Նուրիջանյան, 1972/


Ու չնայած իմ համեստ կարծիքով էս արձանի հորինվածքը մեծապես "ազդված" ա էս ներքևի գործից, բայց դե հիմա, լավ արձան ա:

Ա. Բուրդել: Հերակլ

Շարունակելով Երվանդ Քոչարի թեման ասեմ, որ էսօր նրա 110 ամյակի ցուցահանդեսի բացումն էր նկարիչների տանը: Մտա`մի հազար հոգի մարդ, շնչելու օդ չկա, չնայած հրաշալի էքսպոզիցիա էր: Սխալ արեցի որ բացմանը գնացի, մի հատ էլ ա գնալ պետք: Դե Քոչարն իմ համար վերջին հարյուրամյակի ամենախոշոր հայ արվեստագետն էր...իսկ ամենալավը նրա ստեղծագործություններից համարում եմ մեր էպոսի նկարազարդումները: Հա, մեկ էլ էս արծիվը` երկու հանճարների՝ Ռ. Իսրայելյանի ու Քոչարի միաձուլումը:

P.S. Հա, մոռացա ասեմ, խորացած ինչ-որ նկար էի նայում, մեկ էլ ֆռամ տենամ մեջքիս հետևը` վա՜ յ ,  Հովիկ Աբրահամյանը ու կողքին մի քանի հաստավիզ, որոնք վախեցած նայում էին աջուձախ որ հանկարծ մեկը.........ցուցահանդեսին ներկա էր նաև հայ ու ընդհանրապես համաշխարհային արվեստից բեսամփթ հասկացող ու հայ մշակույթը բռնաբարած-ունեցած-պռծած մշակույթի մարզպանուհի Հասմիկ Պողոսյանը: 
Նրանք անխոնջաբար կանգնեցին բոլոր գործերի առաջ ու ջանասիրաբար տմբտմբացրեցին իրենց գլուխները :-)))

Մնաք բարով

Ա.Պ.

Հ.Գ. Լուսանկարներն իմն են, բացի վերջինից:

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)