նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, January 31, 2013

Monday, January 21, 2013

Թամանյանի "կորած" գործերը

Թամանյանի նախագծերն էի փորփրում ցանցում, մեկ էլ վերհիշեցի, որ մերձմոսկովյան Կրատովո ավանում նախագծել ա առաջին քաղաք-այգին Ռուսաստանում /համահեղինակությամբ/, ինչպես նաև՝ թոքախտավորների առողջարան: Խորացա ու գտա, որ բացի դրանից էնտեղ ունի նաև բնակելի մի քանի տան նախագիծ ու մի կամուրջ /նկարներն ու պատմությունը նայեք էս հղմամբ/:
Լրացուցիչ նայեք նաև էս հղումը:

մեկ էլ Լյուբերցի ավանում նախագծել ա Կազանյան երկաթգծի կենտրոնական դեպոն /սրա նկարը տանջվեցի չգտա/


Sunday, January 20, 2013

գիհօղի + թուրինջ

50ml գիհօղի /ջին/ բաժակի մեջ ու վրան ճզմում ենք կես թուրինջի /գռեյպֆռութ/ հյութ, ու մի հինգ կտոր սառույց

Monday, January 14, 2013

GPS քարտեզների մասին

Garmin-ի սոֆթ հանդիսացող mapsource-ը ունի մի ենթածրագիր՝ World Map անունով /վերջին թարմացումը v.4.0/: Սա աշխարհի սխեմատիկ քարտեզ է՝ բոլոր երկրներով, հիմնական քաղաքներով, կարճ ասած՝ շատ լավն է երբ այլ տարբերակ չունեք: Երկար ժամանակ սրանից էի օգտվում: Նշեմ մինուսները՝ երկրի սահմանները ահավոր մոտավորապես են գծած, ջրային ավազանները /գետեր, լճեր/ իրենց տեղում չեն: Հա, ուրեմն էս սոֆթով դիսկը garmin-Ի սայթում վաճառվում ա 50 ֆունտով /!!!/: Այսինքն 80USD: Խայտառակ էշ գին: Ցանցից գտա բարի մարդկանց գցածը, մոտ 240 ՄԲ ա, քաշեցի դիսկի վրա: 
Ուրեմն էս ծրագիրը կարաք նստացնեք արդեն ինսթալլ արած Mapsource-ի մեջ ու օգտվեք աշխարհի շաաատ սխեմատիկ քարտեզից:
Իսկ եթե ուզում եք խորանաք կարդացեք էս երկու հոդվածը

Garmin MapSource-ի մասին 

Ինչպես ջարդել քարտեզներ ևն...

 


Ինչպես ջարդել քարտեզներ ևն...

Ինչպես ապակոդավորել քարտեզներ և լցնել դրանք ձեր GPS սարքի մեջ /խոսքը գնում է Garmin-ի մասին/

Նախ ասեմ, որ պետք է ունենալ garmin-ի mapsource կոչվող ծրագիրը: Դա կարող եք քաշել էս հոդվածի մեջի հղումից:
Քարտեզները ցանցում ցփնված են .img ախմախ ֆորմատով: Եթե ուզում եք քարտեզը լցնել mapsource, որից էլ՝ gps սարք, ձեզ հարկավոր է ջարդել քարտեզը: Թե ինչպես դա անել կարդացեք ստեղ:
Հիմա հարկավոր է գտնել Հայաստանի քարտեզներ ցանցից: Դրանք շատ չեն, ես ընտրել եմ երկուսը: Եվս երկուսը Վրաստանից: Իսկ հիմա սյուրպրիզ՝ ես արդեն ջարդել եմ իմ գտած քիչ թե շատ նորմալ քարտեզները ու լցրել մի պանակի մեջ, քաշեք վայելեք: /Քարտեզները հիմնականում սարքած են openstreetmap-ի հիմքի վրա/:
Իմ մոտ քարտեզները mapsource լցնելուց հետո ծրագիրը սկսեց error տալ: Թե ինչպես ազատվել դրանից, նայեք էս տեսանյութում:

հ.գ. չջարդած քարտեզների կարգին բազա էս սայթում

Sunday, January 13, 2013

Garmin MapSource-ի մասին

Ովքեր օգտվում են գառմին gps սարքերից ու դրա սոֆթից, գիտեն մի բան՝ եթե դու գնել էս սարքն ու կոմպլեկտի մեջ չկա սոֆթով դիսկը, ուրեմն դու թքել ես: Եվ քանի որ գառմինն իր պաշտոնական կայքում վաճառում ա էդ դիսկը աննասուն գնով՝ 25 ֆունտ /40USD/, ես էլ որոշեցի իմ եղած դիսկը winrar սարքել ու նետել համացանց՝ ազատ ներբեռնման իրավունքով: Լուրջ եմ ասում եթե էդ դիկսը արժենար ոչ ավել քան 10USD, ես սենց բան չէի անի, բայց раз уж տենց ախմախ գին են դրել, ուրեմն կեցցե freeware-ը:

Garmin MapSource free download


հ.գ. եթե սա քաշեք ու ինսթալլ անեք, խորհուրդ կտամ ափդեյթ անել գառմինի կայքից վերջին տարբերակը:

http://www8.garmin.com/support/download_details.jsp?id=209

Վրաստանի քարտեզ էր պետք, տոռենտներով գտա քաշեցի տարբեր մանիպուլյացիաներով նստացրի սարքիս մեջ, հիմա Հայաստանինն ա պետք, մի հատ գտա քաշեցի, բայց սխալ ա սարքած չի թողնում լցնեմ սարքիս մեջ, իսկ օրիգինալը ստեղ արժի 45,000դրամ /ևս մեկ ախմախ գին/: Այ եթե դրանք մոնոպոլիստ չլինեին...


Tuesday, January 8, 2013

հերթական բլոգագողը

Թիֆլիսի հայկական եկեղեցիների մասին նյութեր էի փնտրում ցանցում մեկ էլ պատահական գտա սա

ուրեմն էս էակը վերցրել ա իմ հոդվածը, մեկին-մեկ քոփիփեսթ արել, չի տվել ոչ մի հղում, հեղինակի տեղն էլ գրել ա իր ազգանունը: Ու էս հոդվածը դարձել ա իրա "բլոգի" ամենակարդացվող նյութը:
Ամոթ ա

մի անգամ սենց բան եղել էր, բայց էդ անգամ գոնե անունս նշել էին, մարդավարի գրեցի, հասկացավ սխալը հանեց հոդվածը:

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)