նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Sunday, July 17, 2011

Ծառաջարդ Տաշիրի դիմաց

Էս ծառաջարդը հուլիսի 16-ի ուշ երեկոյան են արել, Տաշիրի հենց կողքի՝ Ժպիտ ատամնաբուժարանի շենքի դիմաց: Բեռնատարով եկան, կտրտեցին տարան...






Saturday, July 16, 2011

կայացած մոտավորապես արձակագիր

ինչքան ասեցի չգրեմ, էլի չդիմացա
տենց էլ չեմ հասկանում, էդ ոնց են անում, որ կայանում են որպես արձակագիր
նույնիսկ եթե իրոք կայացած արձակագիր եք, ինչ մեծ կարծիք ունեք ձեր մասին, որ հրապարակավ հայտարարում եք՝ ես որպես արձակագիր կայացա ......
եթե ձեզ թվում ա, որ մի տեղ մի քանի պատմվածք տպելով ու մեկուկես գիրք հրատարակելով արձակագիր են դառնում՝ դառնաղի սխալվում եք, չեն դառնում:
էդ որ հիմա տենց ջահել-ջահել կայացած արձակագիր եք դառել, բա մի 60 տարեկանում Խորխե Լուիս Բորխեսին կամ Սերգեյ Դովլաթովին սխալ կհանեք կամ էլ հետմահու կթաղեք...
հավերժ ձեր՝ աննամուս.

Friday, July 15, 2011

ծիրանի լուծը շարունակվում է

Երեկչէառաջիօրը սիրահարների այգում երկու կարճամետրաժ դիտեցինք: Առաջինը "դաշնամուր լարող"-ն էր: Էս ֆիլմից հետո այգու անվտանգության աշխատակիցը սկսեց հավաքել տեխնիկան, ասեցինք՝ բա երկրորդ ֆիլմը????: Ասեց՝ էս մի դիսկն ա, ինձ ուրիշ դիսկ չեն տվել: Մի 15 րոպեից հայտնվեց երկրորդը: Արժեր սպասել, Լևոն Մինասյանի "դաշնամուր"-ն էր: Վերջինս էն ֆիլմերից ա, որ ընդամենը 26 րոպե տևողություն ունի, բայց հազար հատ լիամետրաժ արժի: Բրավո: Միայն մի բան՝ ֆիլմն ընդգծված Գյումրվա էր՝ հումորով, ժաժքի հետևանքներով ու իհարկե՝ երևանցիքի հասցեին կծու խոսքերով: Տենաս կգա մի օր, երբ էդ քաղաքի մեջից դուրս կգա մայրաքաղաքի հանդեպ հակակրանքը: (Իմ խորին համոզմամբ դա գալիս ա նրանից, որ Ալեքսանդրապոլը մի ժամանակ եղել ա մայրաքաղաք, հետո Երևանն ա դառել: Ես դա կոչում եմ մայրաքաղաքամարզային չուզողություն կամ ետմայրաքաղաքային դառնակարոտ):
Դե իսկ երեկ երեկոյան նույն այգում դիտեցի կյանքիս տեսած դանդաղագույն, տխմարագույն, անիմաստ, 120 րոպեանոց ֆիլմը (անվանումը չեմ տալիս):

Wednesday, July 13, 2011

ոսկե Ծիրանի լուԾ

Ամեն ինչ սկսվում ա նրանից, որ հայերը կինոյից ուշանում են: Ընդհանրապես, հայերը ուշանալու խասյաթ ունեն ու դա նորմալ են համարում: Ասենք կինոն սկսվել ա, մեկ էլ ներս են մտնում, վառում բջջայինների լույսերն ու սկսում ոտ տրորելով խարխափելով հասնել իրենց տեղին: Որ մի րոպե համբերեն, աչքերը սովորի մթին, ավելի հեշտ կստացվի: Հետո հայերը մոռանում են անջատել հեռախոսները ու նույնիսկ զանգերի են պատասխանում կինոյի ժամանակ: Էսօրվա առաջին կինոն ֆրանսերեն էր՝ հայերեն ու անգլերեն ենթագրերով: Ֆիլմից քիչ անց կորան հայերեն ենթագրերը, հետո նաև անգլերենը, հետո մի կես ժամից եկան: Դե կներեք էլի, ֆրանսերեն չգիտեմ ու համ էլ զզվում եմ: Եթե մի լեզվում ութսուն ասելու համար ասում են չորս անգամ քսան, ապա դա լեզու չի :-)
Հա, չմոռանամ ասել, որ իմ տոմսից մինիմում մի հատ էլ կար, այսինքն գնացի մի աղջիկ էր նստած, ուզեցա տեղից հանեմ, պարզվեց ես ու նա նույն տոմսն ունենք: ) Նույնական տոմսի պատմությունը ևս 2 անգամ կրկնվել էր 2009-ի ոսկե ծիրանալուծին՝ նախկին կինո նաիրիում: Մի խոսքով, հրաշալի էր կազմակերպված փառատոնը: Ինչ ասեմ, փախանք էտ ֆիլմից ու գնացինք դօմ մասկվի՝ այ էս ֆիլմին: Տենց լավ ֆիլմ վաղուց չէի նայել: Հենց հիմա քաշում եմ մի հատ էլ նայեմ: Հետ եկանք կինո մոսկվա՝ երրորդ ֆիլմին: Հենց սկսվեց ֆիլմը սկսվեց նաև Ռեինկարնացիայի համերգը՝ բարձր ձայնով, կինոթատրոնի բակում: Էլի եմ ասում՝ շաաաաատ լավ էր կազմակերպված ոսկեն: Ինչ ասեմ, երևի մենք արժանի ենք քաղաքում մեկից ոչ ավել կինոթատրոն ունենալուն: Բարի կինոդիտումներ:
Հ.Գ. հա, քիչ մնաց մոռանայի, երրորդ ֆիլմի ժամանակ մթից կիսակույր մի աղջիկ բավականին կրունկներով գնաց-եկավ՝ դանդաաաաղ կտկտացնելով...

Ուտոպիստական առաջարկներ

1. Կինոն սկսել ճիշտ ժամին, փակել դուռը, կանգնացնել հաստավիզ ախռաննիկ ու բոլոր ուշացողներին չորով ներս չթողել, հարկ եղած դեպքում չռփել
2. Կինոյի ժամանակ հեռախոսով խոսացողին վզքաշ անել դահլիճից, հեռախոսը սկՕչել ականջին ու ուղարկել արմենտել
3. սխալ տոմս կամ նույն տոմսից երկու հատ վաճառած կինոմոսկվայի հաստաոռ կամ հաստավօռ աղջկան (՞՞՞) ուղարկել հորանց տուն

Հավատացնում եմ, եթե սրանք իրականանան, ապա մի հինգ տարուց միջին վիճակագրական կինոսիրողը առանց նեռվայնանալու կգնա ու կդիտի իր սիրած ֆիլմը ու ոսկե ծիրանից լուծ չի ընկնի :-)


լավ կինոյի անհույս սիրահար անՆամուս


XIII.VII.MMXI


Sunday, July 10, 2011

god

աստված դա գաղափար է,
ինչով կարող ենք չափել ցավը մեր
 
ես չեմ հավատում հրաշքին
ես չեմ հավատում փոփոխությունների գրքին
ես չեմ հավատում աստվածաշնչին
ես չեմ հավատում տարո քարտերին
ես չեմ հավատում հիտլերին
ես չեմ հավատում հիսուսին
ես չեմ հավատում քեննեդուն
ես չեմ հավատում բուդդային
ես չեմ հավատում մանթրային
ես չեմ հավատում գիտային բհագավաթ
ես չեմ հավատում յոգային
ես չեմ հավատում արքաներին
ես չեմ հավատում էլվիսին
ես չեմ հավատում զիմմերմանին
ես չեմ հավատում բիթլերին
ես հավատում եմ լոկ ինձ…
…ինձ ու քեզ…
և դա է իրականությունը:
երազն ավարտված է
ի՞նչ կարող եմ ասել
երազն այդ ավարտվեց երեկ:
ես մի երազող էի,
բայց վերածնվեցի
ես մի ծովափիղ էի,
բայց հիմա ես ես եմ
եվ հիմա, թանկագին ընկերներ,
դուք ստիպված եք մի կերպ դիմանալ
երազն, ավաղ, ավարտված է:


ջ.ու.լ.



Saturday, July 9, 2011

պեղումներ Էրեբունիում, մի քիչ էլ Երևանի մասին

   էս քանի օրն իմացա, որ 1950-60-ականներին Էրեբունիում պեղումների ժամանակ թրթուրավոր տրակտոր է աշխատել......Ու դա կոչվում ա հնագիտություն: Հետո էլ ասում են սովետի վախտ գիտությունը լավն էր: Ուզեցել են նենց անեն, որ 1968թ-ին տոնեն Երևանի 2750-ամյակը, ու որ ամրոցը "պատշաճ" տեսք ունենա: Էդ պատճառով էն ինչ հիմա տեսնում ենք բլրի գագաթին 50, եթե ոչ ավել, տոկոսով կեղծ են՝ և՛ պարիսպները, և՛ որմնանկարները:
   Էս տարի մեծ շուքով կտոնեն Էրեբունի-Երևանի 2793 ամյակը...մեկը լինի հարցնի թե էդ 2793 տարուց քանի տարին ա Երևանը քաղաք եղել: Ոնց հաշվում եմ 150 տարուց ավել չի ստացվում:
   Ավարտվեցին մեկամսյա պեղումներն Էրեբունիում: Ֆրանսիացիքից ահագին բան սովորեցի:
Չնայած ամեն անգամ տուն գնալուց Արգիշտիի արձանին էի նայում ու սիրտս խառնում էր էդ կերտվածքից:
   Մի քանի օր առաջ էլ Հայկ Բիանջյանի ֆոտոֆիլմն էր Հին քանդված Երևանի մասին, փաստորեն էն ինչ սարքվել էր 100 տարում, մեծն Նարեկ Սարգսյանը և այլոք քանդեցին մի երկու տարում:

 
Ֆոտոռեպորտաժ Էրեբունու պեղումներից



Friday, July 8, 2011

ամառային handmade հովացուցիչ

   Քանի որ Երևանում հիմա խայտառակ շոգ ա, որոշեցի ինքնապաշտպանվել ու բստրեցի հետևյալ հովացուցիչը: Նախապատմություն կա ստեղ. անցյալ տարի ամբողջ քաղաքում փնտրեցի ու չգտա սեղանի փոքր ֆռիկ ու առա մեծը: Իսկ էս տարի հավես արեցի ու սարքեցի:
Ինչ ա պետք.
1. Կոմպի քեյսի հետևի ֆռիկ 4 հատ /սրանցից կարելի ա ճարել կոմպի ցանկացած խանութում, նույնիսկ ձրի/
2. 220 վոլտ փոփոխական հոսանքը 12 վոլտ հաստատունի փոխող adapter
3. մի քիչ սև իզալենտ /սենցթենենց ես դեմ եմ օտարալեզվին :-Ճ/
4. 502 համարի սուպեռկլէյ

Չորս առանձին ֆռիկները սուպեռկլէյում ենք իրար, դրանցից դուրս եկող կարմիր լարերը + պլյուս են, սևերը՝ մինուս /չնայած դա կապ չունի/: Դեղին լարերը քոքահան ենք անում ու դեն նետում: Զուգահեռ իրար ենք միացնում կարմիր ու սև լարերը, էն վերոհիշյալ ադապտերի շտեկեռը կտրում ենք, ածելիով քերում բացում ծայրերը ու միացնում ֆռիկի կարմիր ու սև լարափնջերին: Պլյուսն ու մինուսը առխային կարաք թարս միացնեք: Արդյունքում ստացվում է ոչ շատ հզոր, բայց կոմպի դեմ նստած աշխատելուց շոգից փրկող մի սարք: 
Իսկ ովքեր զահլա չունեն սենց ծանր բաների, թող փախնեն մտնեն մետրո՝ 100 դրամանոց ամենահով տեղը Երևանում :-))))



նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)