նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Wednesday, December 18, 2013

Մովսես Գորգիսյան / Բուզանդի փողոց

Մովսես Գորգիսյանը Սանթուրի դերում, Ոսկին և Հողը ֆիլմում,  նկարված է Բուզանդի փողոցում: Երկուսն էլ հիմա չկան

https://www.youtube.com/watch?v=lIrEpTbbQgI&feature=youtu.be

http://www.youtube.com/watch?v=2K6dxzGDMGM

http://arm-cinema.am/am/features_and_shorts/352.html


Friday, December 13, 2013

72օր․72թիվ․կաննիբալիզմ

Էսօր ստեղից գտա էս նյութը, թե ոնց էն մի խումբ ուրուգվայցիք 72թվին ինքնաթիռով ջարդվել Անդերում ու 72 օր կենդանի մնացել՝ ուտելով իրենց մահացած ընկերների մարմինները, ընդ որում՝ ամբողջությամբ, բոլոր ներքին օրգաններով:
մանրամասները տես ստեղ
ու էս ֆիլմում

սահմռկեցուցիչ


Saturday, December 7, 2013

Գառնի․տաճար․սրճարան /UPDATED/

Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. մշակույթի նախարարություն

 հղում

դե մեր մշակույթի նախարարությունից սպասելի էր, հլա գոհ ենք ու շնորհակալ, որ լֆիկին չեք տալիս` տարածաշրջանային երևան-սիթի սարքի, փակ շուկան քիչ ա այլանդակել:

  «Նախատեսվում է փոխել տաճարի ներսի հատակը, որը շատ անհարմար է:  /!!!!!!!!!!!!!!!!!/  Նաև հենապատ կա, որը քանդվում է, այն ևս կբարեկարգվի»,- ասաց մշակույթի նախարարության ներկայացուցիչը` հավելելով, որ տաճարի մոտ գտնվող բաղնիքի արահետը նույնպես կբարեկարգվի:  

 Կյանքումս մի 100 անգամ եղել եմ Գառնու տաճարում ու երբեք չեմ մտածել ու զգացել, որ տաճարի հատակը անհարմար է: Ու՞մ է պետք բաղնիքի արահետը, եթե բաղնիքը եվրոռեմոնտ է արած ու փակ այցելուների համար:  Հա, իմիջիայլոց, բաղնիքի հիպոկաուստի սյունիկները ոնց-որ ցեմենտով են ամրացրել, ներեցեք, եթե սխալվում եմ․․․

Հե՛յ Սահինյան Ալեքսանդր, Աղաբաբյան Գրիգորից պրծան /Փակ շուկա, Սառցի գործարան/  հասան քեզ:

հիմա նայեք տեսանյութը

 http://www.youtube.com/watch?v=w9kf67Rg_p0&feature=youtube_gdata 

հարց №1: Էդ ամեն արտասահմանցի տուրիստից մուտքի 1000 դրամը հերիք չի՞ էդ գործերը անելու համար: Նշեմ, որ տեղացիներից էլ գանձվում է 300 դրամ: Սեզոնին տեղ ու դադար չի լինում, նույնիսկ ավտոկայանատեղիում կանգնելու տեղ չի լինում: Ուզում եմ ասել, որ տոմսի վաճառքից ահագին գումար է առաջանում, է ուղղեք էդ փողերը ձեր ասած աշխատանքները անելուն, պիտի անպայման սրճարան բացե՞ք


հարց №2: Գառնին պատմամշակութային արգելոց -թանգարան է /տես հղումըէդ ո՞ր օրենքով է արգելոցի տարածքում սրճարան սարքվում:

հարց №3: լավ, եթե  համարենք, որ կաֆեի եկամտով էդ ձեր թվարկած աշխատանքները արեցիք վերջացրիք, բա հետո կաֆեն փակելու ե՞ք: Ինչ-որ կասկածում եմ: Շատ խիստ եմ կասկածում

 

UPDATE 

Գառնու գյուղապետի եւ նախարարության միջեւ սկանդալը նոր թափ է հավաքում. գյուղապետը կրկին «ոչ» է ասել 

 http://news.am/arm/news/184893.html

UPDATE 2

Մշակույթի նախարարությունը սրճարանի համար պատրաստ է դատարան գնալ

http://news.am/arm/news/185273.html 

UPDATE 3

http://armenpress.am/arm/news/743674/ 

http://www.youtube.com/watch?v=YrnYLvGpOYg 

http://www.youtube.com/watch?v=-rpP-WPoTjg&feature=youtu.be

http://www.youtube.com/watch?v=7F113bGEc5o 

UPDATE 4

http://hetq.am/arm/news/32691/mshakuyti-nakhararutyuny-garni-argelocy-veratsum-e-hacatan.html

http://news.am/arm/news/196150.html

http://www.aysor.am/am/news/2014/02/24/temple-garni/#.Uws1EHUsgjM.facebook

http://www.youtube.com/watch?v=Nh_a7Kv7E7o&feature=youtube_gdata

http://www.youtube.com/watch?v=vjta9b6hT4o&list=UUcQXtTeOtC67KKuPJFUqtPg&feature=c4-overview

http://hetq.am/arm/news/32855/ostikanutyuny-chi-dadarecnum-garni-argeloci-shinararutyuny-gyuxapety-chi-dimel-mez.html

http://www.youtube.com/watch?v=sbtOz6aW7xU&feature=c4-overview&list=UUcQXtTeOtC67KKuPJFUqtPg

 

Հետևություն

Հաշվի առնելով մեր մշակույթի փառապանծ նախարարության մեծ մասամբ իմպոտենտ գործունեությունը, որի ամենավառ օրինակը Փակ շուկայի բռնաբարումն էր, շատ մեծ կասկածներ ունեմ, թե այդ թեթև կոնստրուկցիաներով կաֆեն չի դառնա ռազմահայրենասիրական քյաբաբնոց: Ձեր մակարոնները ուրիշների ականջներից կախեք:

Երազ: Մշակույթի նախարարությունը ամփոփեց տարին: Ի թիվս այլ հանճարեղ երևույթների, մատնանշվեցին ամենակարկառունները՝ Փակ շուկայի այլանդակումը, Հաղարծինի բռնաբարության վերջին փուլը, Գառնու տաճարի կառուցվելիք աննախադեպ սրճարանը, քարակոթողների՝ մարզերից՝ բնօրրաններից Երևան բերելն ու պատմության թանգարանի կողքերը փռելը և այլն, և այլն, և այլն: Հիշում եք մի քանի տարի առաջ ամենալավ խաչքարերը պռճոկեցին տարան Փարիզ, լրիվ նույն գործելաոճն ա:

 

Սուտ ա, կատարյալ սուտ, Գառնիում սրճարան-խորտիկանոց սարքող ուզողներ, ամոթ ա, Պոմպեյն օրինակ մի բերեք: Պոմպեյում հնավայրի ամբողջ ահռելի տարածքը ցանկապատած ա ու ներսում ոչ մի կաֆե չկա: Սնվելու օբյեկտները գտնվում են մուտքի հրապարակի կողքերը: Իտալացիք էդքան ապուշ չեն: Ու նույնիսկ եթե ենթադրենք, թե մի համաշխարհային նշանակության հուշարձանի տարածքում կաֆե կա, դա չի նշանակում, որ մենք՝ հայերս պետք ա դա թխենք ու դա օրինակ բերենք՝ այ տեսեք էսինչն արել ա ուրմեն մի բան գիտի: Թխելուց եկեք թխենք հուշարձան պահել-պահպանելու իրանց փորձը, սովորենք թե ոնց են հանրահռչակում, ոնց են կոնսերվացիա անում, ոնց են էդ հուշարձանի վրա փող աշխատում: Թե չէ հարգելի մշակույթի նախարարություն, Սանահինի գլխին անտառ ա աճել, Փակ շուկան տվին էն բանից արին ու հիմա դուք ուզում եք համոզել որ Գառնիում "թեթև կոնստրուկցիաներով" կաֆե եք ուզում սարքել ՞՞՞ Մենակ անհույս ապուշը կհավատա ձեր ասածին, էդ դուք չէի՞ք ասում, որ փակ շուկայում ընդամենը ամրաշինական աշխատանքներ են կատարվում: Մի խոսքով: Իսկ ինչ վերաբերում ա գառնեցիներին, ապա իրանք իրանց մուրաբան հնավայրի մուտքի մոտ լավ էլ ծախում են:

Ուրեմն մեր հանրապետությունում գոյություն ունի մշակույթի նախարարություն: Արդեն լավ ա: Վերոնշյալ նախարարության ենթակայության տակ գործում է «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ը: Հիմա նորից ուշադիր կարդացեք ՊՈԱԿ-ի անվանման վերջին բառակապակցությունը՝ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Կարդացի՞ք: 

«ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ-ի չարաբաստիկ սրճարանի կառուցումը /ինչ-որ մի անհայտ ռուսաստանցու՝ Կարեն Մայիլյանի փողերով/ պաշտպանում է սույն ՊՈԱԿ-ի ղեկավարը: Գառնի տաճարից 90մ հեռավորության վրա, պետական արգելոցի տարածքում: Հիմա ինձ ասեք, կարող ա ես հոգեկան հիվանդ ե՞մ, գիժ կամ աննորմալ: Եթե ասեք հա, ուրեմն ամեն ինչ նորմալ ա:

Նորից եմ բացատրում, եթե ուզում եք տուրիզմ խթանել, Գառնու մուտքի ահավոր ավտոկայանատեղին կարգի բերեք, նորմալ ինֆորմատիվ ցուցանակներ տեղադրեք տաճարի մոտ, բաղնիքի մոտ: Ոչ մի տուրիստ չի գնում հասնում Գառնի, որ սուրճ խմի, տուրիստը գնում ա հուշարձան նայելու, միթե էդքանը դժվար ա հասկանալ: Դե իսկ եթե ուզում եք եկամուտ ստանալ, ինչի եք սրճարան բացում, պոռնկատուն բացեք, զաթի Պոմպեյում վախտին եղել ա դրանից, կոչվել ա լուպանարիում: Սա կատակ էր

Հ.Գ. Ու ես երբ տուրիստ եմ տարել Նորավանք, հատուկ ամենասկզբում տարել ու ցույց եմ տվել կողքի ռեստորանը, հետո նոր համալիրը, ու ասել եմ, որ մեր ազգի մեջ տենց քըխ ու բոբո մարդիկ կան, որ սենց բաներ են անում: Ու եթե էդ սրճարանը կառուցվի, նույնը Գառնու համար եմ ասելու: Տանելու եմ էդ սրճարանի մոտ կանգնացնեմ ու նենց անեմ, որ ամաչեն մի բաժակ սուրճ խմեն, նույնիսկ եթե շատ ուզեն: Ու հայրենասիրությունը ստեղ կապ չունի:

  1679 թվականի երկրաշարժից Գառնու տաճարը կործանվեց: Սովետի օրոք, եթե չեմ սխալվում 30-ականներին ծրագիր եղավ, որով տաճարի քարերը պետք է տանեին Վրաստանում վերականգնեին-հավաքեին: Դե վրացիք էլ վերականգնած տաճարը սիրուն կվրացականացնեին, ոնց որ հիմա են անում հայկական եկեղեցիների հետ: Միևնույն ժամանակ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Բունիաթյանը նույն 30-ականներին արել էր տաճարի վերակազմությունը: Քարերը Վրաստան չտարվեցին, պատճառաբանվեց, որ շատ մեծ են ու ծանր, անհնար է տեղափոխել /!!!/: Հետո 60-ականներին եկավ Ալեքսանդր Սահինյանը ու մինչև 70-ականների կեսերը վերջացրեց տաճարի վերակզմությունը: Անձամբ եմ լսել մեր ինստիտուտի ճարտարապետ Կանեցյանից, ով նրա ուսանողն էր, թե ինչպես էր Սահինյանը գառնեցիների բաղերն ընկած գտնում ու հավաքում տաճարի քարաբեկորները, ամեն քարը դնելիս հազար անգամ չափում, ապրում էր էդ գյուղում, մի խոսքով կյանքը նվիրել էր տաճարի վերակազմությանը:
Հիմա մեր ցեղակիցները եկել են ու էդ տաճարի կողքը սրճարան են ուզում տնկել:
Ու հիմա նստած մտածում եմ` երևի ավելի լավ կլիներ վրացիք տարած լինեին իրանց մոտ, լեգոյի նման հավաքեին վերջանար գնար: կանցներ կմոռացվեր կգնար, մենք էլ չէինք խայտառակվի

 
 «Գառնի» ֆիլմը 1966թ

https://www.youtube.com/watch?v=mo-fF8aHI4o

http://erevan-online.ru/armyanskie-filmi/1241-garni-garni-1966.html


 

 


 

Saturday, November 30, 2013

երգ լուսնի մասին /16+/

Ես ու պուծինը միասին
Մոտեցանք մաքսասայուզին
Եվ գիշերը՝ ժամը երկուսին
Ողբացինք այս երգը այն մասին,

Թե ինչու են գառլախները
Եվ բոզերը ընկերներ,
Որովհետև նրանք գիշերը
Սիրում են լուսնոտ երգեր:

Որ մեր կյանքն աղավաղում են
Ցերեկներն անիրական,
Գիշերները մենք գտնում ենք
Մեր դեմքերը իսկական:

Մո՛ւթ ամպեր, մի՛ փակեք լուսնի դեմքը,
Թո՛ւյլ տվեք բազառը ավարտել,
Ես, պուծինն, այն բոզն ու ջրափոսը
Շա՜տ վաղուց իրար չենք հագցրել:

Շունը, որ կանգնած էր իմ կողքին,
Դունչը մոտեցրեց ջրափոսին,
Նա այնտեղ տեսավ կլոր լուսնին
Եվ ասաց դատարկ այդ ափսեին:

Որ իր հայրը ցեղական էր,
Մայրն՝ անհայտ ցեղի մի շուն,
Նրանց կապն օրինական չէր,
Ու ծնվեց մի անասուն:

Որ անվերջ այս գզվռտոցը
Հանուն մի կտոր գազի
Ոռ տալու միակ միջոցն է,
Որ կյանքից չուտես քացի:

Կյանքը մեր կեղտոտ կուսակցությունն է,
Ուր լուսնի դատարկ ափսեն է շողշողում,
Կան մարդիկ, որոնք այնտեղ թքում են,
Իսկ ոմանք պուծին են ոռոնում:

Եվ հանկարծ, ջրափոսից սառած,
Դուրս լողաց խեռժիկը սփրթնած,
Նա մեզ մոտեցրեց իր դեմքը թաց
Եվ ահա՛ թե ինչ նա մրմնջաց:

Որ ոռ տալը շատ ցավոտ է՝
Բոլորից թաքուն պահած,
Որ գիշերը մենք ոռնում ենք՝
Աշխարհի դեմ դառնացած:

Ու մի պահ մեր դեմ բացում է
Դրախտի դռներն Պուծին,
Բոզերին նա կերակրում է
Ու փակում վերքերը բաց:

Իսկ այնտեղ բոլոր շները կուշտ են,
Բոզերը չունեն գինի ու հաց,
Եվ երգերն այնտեղ ոչ թե ոռնում են,
Այլ երգվում են մինչև լուսաբաց:

Ու պոկում են շղթաները
Պուծիններն ու շները կատաղած,
Գիշերվա մեջ համբարձվում է
Նրանց երգն աղոթք դարձած:

Ու թռչում են խեռժիկները
Շների հետ խենթացած,
Այնտեղ, ուր արդեն բացել է
Եվրասիայի դռներն Աստված:



Thursday, November 28, 2013

Լաստիվերի քանդակների մասին

Ես պատկերագրությամբ զգում էի, որ Լաստիվերի քարանձավի քանդակները միջնադարյան չեն, բայց փաստեր էին պետք, ահավասիկ


ապրի հեղինակը, որ էսքան փորփրել ու գտել ա

էս էլ տեսանյութ Բենիկ Պետրոսյանի մասին

http://www.youtube.com/watch?v=YENPoUC1hpo



Monday, November 25, 2013

բուն․tv

ես ողջունում եմ բուն․թվ-ին, ինչքան գնում էնքան լավանում ա: Իհարկե սկզբից շատ նմանեցրի ուտոպիանայի էս նախագծին: Լավ իմաստով:
Հիմա էս հղումով կարող եք դիտել իրենց՝ մինչ այժմ թողարկած տեսանյութերը:
Հատուկ առանձացնում եմ էս տեսանյութը:
Ապրեք, բուն․թվ-ի թիմ :-)))
Հուսով եմ այս ամենը կկրի շարունակական բնույթ :-ՃՃՃ


Wednesday, November 6, 2013

նոր այգի՝ բենզալցակայանի մոտ

էսօր հերթական խրոխտ էջը գրվեցավ Երևանիս պատմության մեջ: Բուրգոմիստրը Մյասնիկյան պողոտայի մեջտեղում այգի մը հղացավ: Հիմա կասեք՝ դե հերիք եղավ բողոքես: Դե հիմա բացատրում եմ․
ա) ահա այգու դիրքը քարտեզի վրա 
թվում ա թե շատ մոտիկ ա Նոր Նորքի առաջին ու երկրորդ թաղերին, կամ Ավանի սեփական տներին: Բայց էդ այգի հասնելու համար մարդիկ պետք ա վազելով անցնեն Մյասնիկյան կամ Գայի պողոտան /շատ վտանգավոր ա/ : Իհարկե կարող են մեքենայով գալ, բայց ո՞վ ա այգի գնում մեքենայով:
բ) այգու հենց կողքը կա բենզալցակայան: Շատ հարմար ա: Եվ էկոլոգիապես մաքուր, մանավանդ այգում զբոսնող երեխաների համար բացառիկ անվտանգ:
գ) Այգու վրա ծախսվել ա 40 մլն դրամ: Կարելի էր էդ գումարն ուղղել քիչ հեռու գտնվող Բուսաբանական այգուն, և վերջինս փրկել վերջնական բոմժացումից:

Friday, November 1, 2013

տերտերներն ու ռոքը

էսօր քահանա․ամ կայքում մի դարակազմիկ հոդվածիկ տեղադրվեց, որտեղ անխնա քննադատվում է ռոք երաժշտությունը: Շատ չեմ խորանա հոդվածի վրա, կարդացեք լացեք-խնդացեք: Մենակ էն կասեմ, որ գտել եմ սկզբնաղբյուրը՝ահավասիկ


Thursday, October 31, 2013

Աղբահանության մասին

Ամռանը ուրիշ հարցով կենտրոնի թաղապետարան էի գնացել, մեկ էլ ականատես եղա թե մի հուժկու տղամարդ ուզում ա սրանց ինչ-որ բաժնի պետին ծեծի: Պարզվում ա էս մարդուց աղբահանության վճար են ուզում սա էլ գոռգռում ա թե ինչու եք հիմա ասում, ինչու չեք ծանուցել ու ինչու ես հիմա չվճարման տույժ պետք ա մուծեմ: Իրոք արդար բողոք: Թաղապետարանի աշխատողներն էլ ասում են բայց մենք չպիտի ծանուցենք դուք պետք ա տեղեկանաք և այլ ապուշություններ: 
Մի խոսքով, մի օր պարապ էի ասի գնամ մեր թաղապետարան, պարզվեց 2012թ հունվարի մեկից աղբահանության վճար չի մուծվել ու 22 ամսվա պարտք ունենք, որին ավելացել ա մոտ 3000 դրամ տույժ:
Բոմբ համար մեկ․ մենք էս տանը գրանցվել ենք 2012թ հոկտեմբերից, այսինքն ինչու ա հունվարից հաշվվում՞՞ : Պատասխանեցին, որ գանձվում ա ըստ փաստացի ապրելու, ոչ թե ըստ գրանցման: Լավ, հարցնում եմ բա դուք ինչ գիտեք մեր տանը քանի հոգի ա ապրում, որ չորս հոգու հաշիվ եք արել /մարդա 200 դրամ ամիսը, ընդհանուր 800 դրամ/: Ասում ա տեսուչը կգա 2014 հունվարից: Ասում եմ հա թող գա, ով ա բան ասում, բայց մինչ էս ինչ եք իմացել քանի հոգի ա ապրում: Մի խոսքով անվերջանալի ախմախ խոսակցություն:
Բոմբ համար 2: Մեր շենքը աղբամաններ չունի ու մենք մեր աղբը թափում ենք հարևան շենքի աղբարկղում ։-ճճճ
Հ․Գ․  էս երկու օր ա sms-ներ եմ ստանում տռանսլիտով` վճարեք գույքահարկը, աղբահանության վճարը և հողի հարկը սահմանված ժամկետներում տույժերից խուսափելու համար: Ֆայմել են, ծանուցում չի դասական իմաստով, բայց հաստատ հեռուստատեսությունից էֆֆեկտիվ ա, ամեն մարդ չի որ թվ ա նայում, բայց համարյա ամեն մեկը բջջային ունի:
Ինչպես կասեն ռուսները՝ и на том спасибо

Wednesday, October 30, 2013

Իմ ռոք ՚ն՚ ռոլլ



Եվ ինչն ակնհայտ էր ու կար
Կբացվեր հետո
Իմ ռոք ՚ն՚ ռոլլ
Դու ոչ միջոց ես, ոչ էլ նպատակ

Ոչ թե նորից , այլ կրկին
Մեկը մի բանի մասին
Իմ տան ճամփան
Սիրո համար հեչ լավ տեղ չէ

Կհոսեն բառերն անձրևի պես
Էվ հենց էնտեղ, որտեղ ինձ չես սպասում
Գիշերվա զովը կբերի քեզ դողէրոցք
Մեր դեմքերին անպատասխան՝
Արևագալի ցոլքերն են  միայն նրա
Ու էնտեղի, որտեղ ինձ չսպասեցիր

Իս հետո կլինի կարևորը
Հենց քեզ նման ու քեզ պես
Երկար ճամփին՝
 Մազերս հյուս կանեմ
Հանգստից փախած՝
Քեզ ձեռքով կանեմ,
Հրաժեշտ տալով՝
Ինչպես լեգենդին․․․











 

վալս-բոսթոն կամ յարխուշտա-բլյուզ



Դեղնատերև կարպետի վրա
Մի պարզ չթե զգեստով
Քամուց բերած մի չինական շորեկտավ
Պարում էր բակերում վալս-բոսթոն
Տաք աշնան օրն անց էր կենում
Ու սաքսաֆոնն էր խռպոտ նվագում․․․

Մոտիկ տեղերից մարդիկ էին էստեղ հավաքվում
Մոտիկ կտուրներից ծտերն էին գալիս-թռնում
Պարուհին՝ ոսկե թևիկներն էր թափահարում
Ախ, ինչ վաղուց էր էնտեղ հնչում մեղեդին․․․․․

Հաճախ տեսնում եմ երազ
Զարմանալի մի երազ
Որտեղ աշունն ու ես պարում ենք
Վալս-բոսթոն
Տերևներն իջնում են վար
Ձայնապնակն է գլորվում
«Մի՛ հեռանա, մնա ինձ հետ, դու իմ նվվոց»
Հաճախ տեսնում եմ երազ
Զարմանալի մի երազ
Որտեղ աշունն ու ես պարում ենք
Վալս-բոսթոն

Էդ հաճույքից արբենալով
Տարիներից էն՝ հեռանալով
Մեր հին տունը՝ սիրահարված վաղուց
իր  ջահելությանը
Պատուհանները բացել՝
ճոճվում էր պատերով բոլոր,
Եվ ամենքին, ով ապրում էր էդտեղ
Էդ սառած հրաշքն էր նվիրում․․․

Իսկ երբ խլացան աղմուկները բոլոր
Գիշերվա կիսամութին
Ամենն ունեցավ իր սկիզբն ու ավարտը
Տխրելով արտասվեց աշունը՝
մանրիկ անձրևով
Ախ ինչ ափսոս էր էդ վալսը
Ուր ես ու դու էինք պտտվում․․․

Հաճախ տեսնում եմ երազ
Զարմանալի մի երազ
Որտեղ աշունն ու ես պարում ենք
Վալս-բոսթոն









նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)