Մայիսյան մի շաբաթ առավոտ ընկեր Արտակն ու ես հասանք Դիլիջանի ավտոկայան, որտեղից, մերժելով վրա տվող տաքսիստներին, գետի ձախ ափը բռնած քայլեցինք դեպի համալսարանի ճամբարատեղին: Ճանապարհին տեսանք հետևյալ հետաքրքիր կադրերը:
Գունավոր ու սովետական մոտոցիկլետ
Հեծանվային արահետ
Գետափնյա ձախափնյա :-)
Ճանապարհային նշաններ: Մուտքն արգելված է
Ճանապարհային նշաններ: Զիջեք ճանապարհը
Ճժեր ԵՊՀ ճամբարի ճամփին
Էկոտուրիզմի սիրահարները ինֆորմատիվ ցուցանակներ էին կախ տվել` թե ուր ոնց պետք է գնալ: Մաթոսավանք ու Ջուխտակ տանող ճամփաբաժանին պահպանվել էր սովետական ահա այս ցուցանակը, որի տեքստը այսօր էլ չի հնացել...
Մի քիչ սովետ
Բազմաթիվ կամուջներից առաջինը
Մաթոսավանք տանող արահետի կամուրջն է ու ընկեր Արտակը :-)))
Մաթոսավանք
Խաչքարի բուն` անձրևաջուրը լիքը
Քրտնած մայկաների չորացում
Ասեմ, որ Մաթոսավանքի շրջակայքում անընդհատ լսվում էին անօրեն ծառահատների դռուժբաների ձայները...Իմիջիայլոց, Մաթոսավանք տանող մեքենայի միակ ճամփան ուղեկալով փակ է, հետևաբար ում մոտ գտնվում է դրա բանալին, ուրեմն նա էլ հանցակիցներից մեկն է:
Նորից հետ դառնալով ճամփաբաժանին, գնացինք Ջուխտակի ուղղությամբ:
Ջուխտակ վանքեր
Մողես
Քարերն արմատախիլ անող ծառ...
Մեր պոզավոր ու մսատու բարեկամը
Ասեմ, որ նախապես որոշել էինք Ջուխտակից հետ դառնալ քաղաքամեջ ու մայրուղով ոտքով հասնել Հաղարծին: Հետո քցեցինք-բռնեցինք, որ կարելի է, ինչու չէ նաև, սարեր-ձորերով գնալ...Պոկվեցինք` վստահ լինելով, որ իրիկնամութին տեղ հասած կլինենք :-))) Ուղիղ գծով պետք է քայլեինք մոտ տասնհինգ կիլոմետր` վերելքներն ու վայրէջքները չհաշված: Ամենավերջում պարզվեց, որ քայլել, մագլցել, գլորվել ենք մոտ 60 կմ :-) Ճանապարհին անցանք մի քանի գետ ու գետակ ու տարատեսակ լեռներ, լեռներ ու լեռներ:
Լեռները մեկ մթնում էին մեկ լուսանում
Մի հատ էլ կարմունջ
Ցեխոտ մի արահետ
Ճանապարհին պատահեց էս մատուռը, որի տանիքը ժամանակակից բետոնից էր: Պատահեցին նաև ճանապարհ ցույց տվող լիքը ուստաներ:
Մատուռ XI դարի
Ոլոր-մոլոր չափառախառը
Ուստա
Ինչևէ, մութն ընկնելուն հավասար հասանք մի տնակի /անցել էինք ճամփի մոտ կեսը/ ու խոհեմաբար որոշում կայացրեցինք անամոթաբար օգտվել հյուրընկալ մարդուկնիկի գիշերակացի հրավերից: Անձրևն էլ մի կողմից էր վրա տվել...
Լրիվ հաջորդ առավոտ ժամը տենց յոթնանցկեսին քնաթաթախ շարժվեցինք ու արթնացանք մենակ էն ժամանակ, երբ մի երկու ժամից տեսանք տրտինգ տվող եղնիկների :-)))
Եղնիկներ
Եղնիկ
Կարմիր անտառասունկ
Խոտոր էր մեր ճամփեն
Սնկածառ
Այ էս սնկածառի կողքին էլ խարույկ վառեցինք ու...
Տաքանում էր մեր միակ հույսը` տուշոնկեն...
Հետո գետի ջրով սուրճ եփեցինք, հետո մնաց երթուղու ամենադժվար կտորը ու գետանցներից ամենադժվարն ու անտառներից ամենացեխոտը:
Այ զհենց խոնավ անտառներ
Հասանք Հաղարծին, որն իմիջիայլոց բռնաբարվում է ժամանակակից շինարարական մեթոդներով ու որն իսպառ կորցրել է հնությունը: Մեր ականավոր շինարարներն ամբողջ շինարարական աղբը թափել էին մոտակա ձորը: Հենց էդ աղբի միջով էլ հասանք վանքին:
Հետ դառնալիս ասֆալտ հանդիպեց :-)))
Ճանապարհային նշաններ: Կտրուկ վայրէջք
Ճանապարհային նշաններ: Կտրուկ վերելք
Ոլոր-մոլոր ասֆալտախառը
Տպավորություններն ու ստացած լիցքն էնքան շատ էր, որ երևի մինչև հիմա դեռ չեմ էլ մարսել...
Արշավի տեսանյութերի հղումները.
Մաթոսավանք
http://www.youtube.com/watch?v=v9sUanEgOCM
Ջուխտակ վանքեր
http://www.youtube.com/watch?v=52OM4mVKdj0
Եղնիկներ
http://www.youtube.com/watch?v=TeETo5QZpwU
Գետանց
http://www.youtube.com/watch?v=R6zEMV8Ltb0
Անտառ
http://www.youtube.com/watch?v=MIBjuaN5ryE
Մատուռ
http://www.youtube.com/watch?v=CHOh88fFnvk
Լեռներ
http://www.youtube.com/watch?v=qcXXHkLjpgY
http://www.youtube.com/watch?v=-yjd0GnntoA
http://www.youtube.com/watch?v=FRL5xoAylvo
Ուստա
http://www.youtube.com/watch?v=tLmH69mCId0
P.S. Եղնիկների թռչկտոցն ու անտառում բազմաթիվ նոր շիվերն ինձ հույս են տալիս, որ Դիլիջանտառներում դեռ ամեն ինչ չի հասցրել լափել մեր սիրելի երկոտանի մարդ աննասունը...
Մեկ այլ պատմություն
Մեկ այլ պատմություն
դզեց! Ուժժեղ էր..
ReplyDeleteՀնգեր Արա, ես փոխհատույց ես եղել հա՞, սպասի ես քեզ հետո կասեմ :D:D:D:D:D:D:D:D:D
ReplyDeleteվախ ինչ լավ ֆոտոներ ես վերցրել
ReplyDelete