Նրա դեմքն աղավաղված էր սարսափելի սպիով. մոխրագույն, գրեթե կատարյալ մանգաղաձևը մի եզրով հասնում էր քներակին, մյուսով` շոշափում այտոսկրը: Նրա իրական անունը չուներ ոչ մի նշանակություն: Տակուարեմբոյում բոլորն անվանում էին նրան Անգլիացին Լա-Կոլորադոյից: Այս հորիզոնների տերն ու տիրակալը` Կարդոսոն, չէր ցանկանում վաճառել իր կալվածքը, սակայն, ինչպես պատմում էին, անգլիացին դիմել էր անսպասելի միջոցի. վստահել էր նրան իր վիրասպիի գաղտնիքը: Անգլիացին ժամանել էր սահմանի այն կողմից` Ռիու-Գրանդե-դու-Սուլից: Շշուկներ էին պտտվում, որ այնտեղ` Բրազիլիայում նա զբաղվում էր մաքսանենգությամբ: Այս կողմերում խոտառատ դաշտերի և ցամաքած ջրելատեղերի պակաս չկար: Անգլիացին, կարգ ու կանոն հաստատելու ընթացքում, հավասարը հավասարի աշխատում էր իր պեոնների[1] հետ: Ասում են, նրա խստությունը հասնում էր դաժանության, սակայն Անգլիացին երբեք չէր մոռանում արդարությունը: Ասում էին, նաև, որ կարգին խմող էր: Տարին երկու անգամ փակվում էր ձեղնահարկում և հայտնվում երկու-երեք օրից` ասես վերադառնում էր մի որևէ ճակատամարտից կամ էլ խելագար ծովաճոճքից. գունատ, երերուն, անհանգիստ, սակայն միևնույն ժամանակ չկորցրած իր` բռնապետի ահեղ տեսքը: Ես հիշում եմ նրա սառն աչքերը, մկանուտ նիհարությունն ու մոխրանման բեղերը: Նա չէր շփվում ոչ ոքի հետ. ճիշտ է` նրա իսպաներենը խղճուկ էր և միախառնված էր բրազիլերենին[2]: Բացի առևտրական բնույթի նամակներից կամ ծանուցագրերից, այլ փոստ նա չէր ստանում:
Հյուսիսի դեպարտամենտներով կատարած իմ վերջին ուղևորության ժամանակ Կարագուատա գետակի բուռն հեղեղումն ստիպեց ինձ գիշերակաց փնտրել Լա-Կոլորադոյում: Միանգամից նկատեցի, որ իմ հայտնվելն այնքան էլ չողջունվեց, և ես փորձեցի սիրաշահել Անգլիացուն. դիմեցի մարդկային մոլորություններից ամենակույրին` հայրենասիրությանը: Ասեցի, որ անհաղթ է այն երկիրը, որտեղ իշխում է անգլիական ոգին: Զրուցակիցս գլխով արեց, սակայն քմծիծաղով ավելացրեց, որ բնավ անգլիացի չէ: Նա իռլանդացի էր, Դանգարվանից: Ասեց և կմկմաց` ասես ինչ-որ անցանկալի գաղտնիք բացահայտեց:
Ընթրիքից հետո դուրս եկանք նայելու երկինքը: Հորիզոնը պարզվել էր, սակայն Հարավային բլրակների կողմից դեպի մեզ էին սողում կայծակներով ճեղքված և կորացած նոր մուգ ամպեր: Համեստ ձևավորված ճաշասենյակում պեոնը, որը սեղան էր գցել ընթրիքի համար, մեզ հրամցրեց ռոմով լի շիշը: Խմում էինք երկար ու լուռ:
Չգիտեմ օրվա որ ժամն էր, երբ նկատեցի, որ նա արդեն հարբել է: Չհասկացա թե ինչ մտքիս եկավ, սակայն, լարվածությունից թե ձանձրույթից, խոսք բացեցի նրա սպիի մասին: Անգլիացին ցնցվեց. մի պահ թվաց թե ինձ տնից դուրս կվռնդի: Սակայն նա խոսեց իրեն հատուկ պարզ ձայնով.
- Ես Ձեզ կպատմեմ այդ պատմությունը մի պայմանով. բաց չեմ թողնի ոչ մի մանրամասն, ոչ մի հանգամանք, ինչը բերեց անարգանքին:
Ես համաձայն էի: Ահա այդ պատմությունը, որը նա պատմեց անգլերենով` մեջընդմեջ անցնելով իսպաներենին և պորտուգալերենին.
«1922 թվականին, Կեննոտի քաղաքներից մեկում, շատերի թվում և ես թաքուն մարտնչում էի Իռլանդիայի անկախության համար[3]: Կենդանի մնացած ընկերներիցս ոմանք այժմ աշխատում են խաղաղ պայմաններում, ոմանք /արդյոք պարադոքս չէ՞/ կռվում են ծովի վրա և անապատում` անգլիական դրոշի ներքո: Նրանցից ամենաարժանավորը զոհվեց զորանոցի բակում. նա գնդակահարվեց արևածագին` կիսաքնատ զինվորների կողմից: Ոմանք, ոչ ամենադժբախտներն, իրենց կյանքը տվեցին քաղաքացիական պատերազմի` քչերին հայտնի ու անանուն կռիվներում: Մենք հանրապետականներ էինք, կաթոլիկներ. կային, միգուցե, ռոմանտիկներ: Իռլանդիան մարմնավորում էր ոչ միայն մեր պայծառ ապագան ու անհանդուրժելի ներկան, այլև մեզ հարազատ ավանդույթների կսկիծը, կլոր աշտարակները և դարչնագույն ճահիճները, ատելությունը դեպի Պարնելլը[4] և կիրքը դեպի լայնատարած հերոսապատումները, որտեղ կային ցլերի առևանգման տեսարաններ. ցլերը վերամարմնավորվում էին մեկ որպես հերոս, մեկ` որպես ձուկ, մեկ` որպես լեռ...Մի անգամ վերջալույսին ժամանեց ոմն, /որին ես երբեք չեմ մոռանա/ Ջոն Վինսենթ Մուն` Մյունսթերից և համալրեց մեր շարքերը:
Նա կլիներ մոտ քսան տարեկան: Նիհար էր ու թուլակազմ. թողնում էր անողնաշար էակի տպավորություն: Անփոփոխ ուշադրությամբ ու եռանդով նա էջ առ էջ ուսումնասիրում էր կոմունիստական ինչ-որ դասագիրք, սակայն դիալեկտիկական մատերիալիզմը նրան ծառայում էր միայն որպես բանավեճերն ընդհատելու միջոց: Պատճառները, որոնց շնորհիվ մեկը կարող է սիրել կամ ատել դիմացինին, անհաշիվ են: Իսկ Մունը համաշխարհային պատմությունը հանգեցնում էր ծամծմված տնտեսագիտական հակասություններին: Պնդում էր, որ հեղափոխական գործի «հաղթահանդեսը» կանխորոշված է: Ես ասեցի, թե միայն «ջենտլմեններն» են իրենց նվիրում մի գործի, որն ի սկզբանե մատնված է ձախողման... Ուշ գիշեր էր: Մենք շարունակ բանավիճում էինք միջանցքներում, աստիճանավանդակներին, հետո`դատարկ փողոցներում: Մունի դատողություններն ինձ վրա այնքան ազդեցություն չէին ունենում, որքան նրա անառարկելի ու խրատական խոսելաոճը: Մեր նոր զինակիցը չէր վիճում. նա ուղղակի հայտնում էր իր կարծիքը` քամահրանքով ու ջղայնությամբ:
Երբ մենք հասանք քաղաքի վերջին տներին, մեզ խլացրեց հրացանի` ականջ ծակող կրակոցը: (Մինչ կրակոցը և հետո, մենք քայլում էինք ֆաբրիկայի կամ զորանոցի խուլ պատի երկայնքով): Մենք նետվեցինք ինչ-որ մի մութ նրբանցք: Հրե ֆոնին հաղթանդամ թվացող մի զինվորական դուրս նետվեց այրվող տնակից և որոտաձայն հրամայեց մեզ կանգ առնել: Ես արագացրի քայլերս, բայց իմ ընկերը չհետևեց ինձ: Ես շրջվեցի: Ջոն Վինսենթ Մունը կանգնած էր անշարժ. կախարդվածի կամ սարսափից քարացածի տեսք ուներ: Ես հետ դարձա, մի հարվածով տապալեցի զինվորին, հայհոյելով ցնցեցի Վինսենթ Մունին ու հրամայեցի գալ իմ հետևից: Սակայն հարկ եղավ ձեռքը բռնած քարշ տալ նրան. նա մահու չափ վախեցած էր: Հրացանի կրակոցը հասավ մեզ, փամփուշտն այրեց Մունի արմունկը: Երբ մենք ծուռումուռ քայլում էինք սոճենիների միջով, նա տնքում ու հեծկլտում էր:
1922-ի այդ աշնանը ես ապաստան գտա գեներալ Բերկլիի վիլլայում: Վերջինիս տերը, որին ես երբեք չտեսա, այդ ժամանակ զբաղեցնում էր մի ադմինիստրատիվ պաշտոն Բենգալիայում: Տան հարյուրամյակը դեռ չէր լրացել` այն արդեն խարխուլ ու բարձիթողի վիճակում էր` լի անհեթեթ միջանցքներով ու անիմաստ սրահներով: Թանգարանն ու ահռելի գրադարանը գրավում էին առաջին հարկն ամբողջությամբ. անմիտ և իրար հակասող գրքերը ինչ-որ չափով ներկայացնում էին 19-րդ դարի պատմությունը, իսկ Նիշապուրի յաթաղանների սառած կիսակլորներում թաքնվում էր կատաղի կռիվների սրընթացությունը: Որքան հիշում եմ, մենք մուտք գործեցինք գաղտնի ճանապարհով: Մունը դողդողացող շուրթերով մռթմռթաց, թե մեր գիշերային արկածները բավականին հետաքրքիր էին: Ես վիրակապեցի նրան, տվեցի մեկ բաժակ թեյ: Համոզվեցի, որ նրա մոտ ոչ թե վերք է, այլ քերծվածք: Հանկարծ նա զարմանքով կմկմաց.
- Դուք, այնուամենայնիվ, ձեզ բավականաչափ վտանգի ենթարկեցիք:
Ես խնդրեցի նրան չանհանգստանալ: (Քաղաքացիական պատերազմի ավանդույթներն ստիպում էին ինձ վարվել հենց այդ կերպ, բացի այդ, թեկուզ և մեկ զինվորի ձերբակալությունը կարող էր կործանման տանել մեր ողջ պայքարը):
Հաջորդ օրը Մունը ձեռք բերեց նախկին ինքնավստահությունը: Նա վերցրեց իմ առաջարկած ծխախոտն ու ենթարկեց ինձ խիստ հարցաքննության` «մեր հեղափոխական կուսակցության տնտեսական ռեսուրսները» թեմայով: Նրա հարցերը խփում էին նշանակետին: Ես ասեցի (և դա էր ճշմարտությունը), որ իրավիճակը ծանր է: Հրացանների կրակոցների որոտը թնդացնում էր ամբողջ Հարավը: Ես ասեցի Մունին, որ մեզ սպասում են մեր ընկերները: Մտա իմ սենյակ` վերարկուի ու ատրճանակի հետևից: Վերադառնալով գտա Մունին փակ աչքերով` մեկնված բազմոցին: Նա արտաբերեց, թե իր մոտ տենդի նոպա է ու գանգատվեց սուր ուսացավից:
Այստեղ ես հասկացա, որ նրա վախկոտությունն անբուժելի է: Անհարմար զգալով` խորդուրդ տվեցի իրեն լավ նայել ու հրաժեշտ տվեցի: Ես այնչափ անհարմար էի զգում այդ մարդու փոխարեն, ասես ես էի վախկոտը, և ոչ թե Մունը: Քանզի այն բանին, ինչ արվում է անհատի կողմից, կարծես իրենց մասնակցությունն են բերում բոլոր մարդիկ: Այդ պատճառով դժվար է անարդարացի համարել, եթե միայն լսելու չտալը մի այգում անեծք բերեց ողջ մարդկության վրա; դժվար է անարդարացի համարել, եթե միայն մեկ հրեայի խաչելության մեջ բոլորը գտնեին իրենց փրկությունը: Միգուցե իրավացի է Շոպենհաուերը. ես – դա մնացածներն են, ցանկացած մարդ - դա բոլոր մարդիկ են: Շեքսպիրն ինչ-որ իմաստով հենց ինքը` դժբախտ Ջոն Վինսենթ Մունն էր:
Մոտ ինն օր մենք ապրում էինք գեներալի հսկայական վիլլայում: Պատերազմի արհավիրքների ու պայծառ օրերի մասին չեմ պատմի: Իմ նպատակն է ձեզ պատմել ինձ խայտառակող սպիի մասին: Այդ բոլոր ինն օրերն իմ հիշողության մեջ միաձուլվեցին մեկում, բացի նախավերջինից: Այդ օրը մենք ներխուժեցինք զինանոց և լուծեցինք մեր` ոչ ավել ոչ պակաս տասնվեց զինակիրների վրեժը, որոնք սպանվել էին Էլֆինում` գնդացրորդի կողմից: Ես դուրս սողացի տնից այգաբացին, արևալույսի նուրբ մշուշաքողի ժամանակ: Վերադարձա մթնշաղին:
Ընկերակիցս սպասում էր ինձ վերևում, վերքը չէր թողնում նրան իջնել առաջին հարկ: Ես ասես հիմա էլ տեսնում եմ նրան` Ֆ.Ն. Մոուդայի կամ Կլաուզեվիցի` ստրատեգիայի մասին գրքերից մեկը թերթելիս: «Բոլոր զինատեսակներից նախընտրում եմ հրետանին» - խոստովանեց մի գիշեր նա: Նա անընդհատ տեղեկանում էր մեր ռազմական պլանների մասին և հաճույքով քննադատում կամ ուղղումներ մտցնում: Սովորաբար նախատում էր մեզ «խղճուկ նյութական պաշարների» համար և մռայլ համոզվածությամբ գուշակում էր ողբերգական վերջաբան: «Տանուլ տված գործ է», - շշնջում էր նա: Փորձում էր ինձ համոզել, որ վախկոտությունն աննշան թերություն էր` համեմատած իր բացահայտ մտավոր ունակությունների հետ: Այսպես անցան, լավ թե վատ, բոլոր ինն օրերը:
Տասներորդ օրը քաղաքն ամբողջովին անցավ Սևերի և Շագանակագույնների[5] իշխանության տակ: Լռակյաց ու հաղթանդամ հեծյալները պարեկություն էին անում փողոցներում: Քամին բերում էր մոխիր ու խանձահոտ: Ինչ-որ մի անկյան վրա ես տեսա փռված դիակ, սակայն հիշողությանս մեջ առավել պահպանվել է հետևյալը. մի մանեկեն հրապարակի կենտրոնում, որի վրա կրակում էին զինվորները` փորձելով հմտանալ հրաձգության մեջ...
Ես հեռացա տնից, երբ արշալույսը դեռ նոր էր բացվում. կեսօրին արդեն հասցրել էի վերադառնալ: Մունը գրադարանում զրուցում էր ինչ-որ մեկի հետ: Ես հասկացա, որ նա խոսում է հեռախոսով: Հետո լսեցի իմ անունը, այնուհետև` որ վերադառնալու եմ յոթի կողմերը, ավելի ուշ` որ ինձ ձերբակալեն տան կողքի այգում: Իմ իմաստուն ընկերը շատ խելացիորեն մատնում էր ինձ: Ես լսեցի, թե ինչպես էր նա պահանջում իր անվտանգության երաշխիքները:
Այստեղ պատմությունն իմ խճճվում ու ավարտվում է: Հիշում եմ միայն, որ դավաճանի հետևից վազում էի կիսամութ դժոխային միջանցքներով ու սարսափելի կտրուկ աստիճաններով: Մունը ծանոթ էր վիլլային ավելի, քան ես: Մեկ թե երկու անգամ կորցրի նրա տեսադաշտից: Սակայն հասա նրան ավելի շուտ, քան ինձ կբռնեին զինվորները: Պատի վրայից` գեներալի զինվորական հավաքածուից ճանկեցի կարճ մի սուսեր: Այս պողպատե կիսալուսնով ես թողեցի նրա դեմքին մեկ այլ` արյունոտ կիսալուսին: «Բորխես, ես ձեզ չեմ ճանաչում, այդ պատճառով պատմեցի այնպես, ինչպես եղել է: Այսպես ինձ ավելի հեշտ կլինի տանել ձեր արհամարհանքը»:
Պատմողը լռեց: Ես նկատեցի, որ նրա ձեռքերը դողում են:
- Իսկ Մու՞նը - հարցրի ես:
- Ստացավ հուդայական իր փողերն ու մեկնեց Բրազիլիա: Գնալուց առաջ, հրապարակի վրա, նայում էր, թե ինչպես են գինովցած զինվորները գնդակահարում մանեկենին:
Ես իզուր սպասում էի պատմության շարունակությանը: Վերջապես հարցրի, թե ինչ եղավ հետո:
Այդ պահին նա մի հառաչ արձակեց, և ամաչկոտ ու երերուն շարժումով ցույց
տվեց իր գունատ ու կիսաթեք վիրասպին:
- Դուք ինձ չե՞ք հավատում, - մռթմռթում էր նա, - թե չե՞ք տեսնում ինձ պատվազուրկ անող այս երեսադրոշմը: Ես մտածված խճճում էի պատմությունը, որպեսզի դուք լսեք մինչև վերջ: Ես մատնեցի մի մարդու, ով փրկել էր իմ կյանքը: Ես` Վինսենթ Մունն եմ: Այժմ կարող եք արհամարհել ինձ:
©Արա Պետրոսյան, թարգմանություն, MMX
[3] Նկատի է առնված 1922-1923թթ քաղաքացիական պատերազմը իռլանդացի հանրապետականների և 1921թ անգլո-իռլանդական պայմանագրի կողմնակիցների միջև: Պայմանագրով Իռլանդիան ստանում էր դոմինիոնի կարգավիճակ, իսկ հյուսիսային շրջանները մնում էին անգլիացիքի տիրապետության տակ:
[4] Չարլզ Ստյուարտ Պարնելլ (1846-1891)– իռլանդացի քաղաքական գործիչ, գլխավորում էր հայրենիքի անկախության համար մղվող շարժումը:
Չգիտեմ որ լեզվից էս թարգմանել, բայց լավն էր...
ReplyDeleteՔո հայերենը սիրում եմ:
pՈ՞նց գիտեիր, որ էս իմ ամենասիրած պատմվածքներից մեկնա՞: Արա ջան, ո՞ր լեզվից ես թարգմանել: Շատ լավ ես թարգմանել: ))))
ReplyDeleteէսա քեզ փի ար եմ անում ))
ամաչում եմ ասեմ բայց...ռուսերենից եմ թարգմանել :-)
ReplyDeleteհահա, ինչից ես ամաչում )))) ես մի քանի օր առաջ էի հենց «վերակարդում» էս, քննությանս էի պատրաստվում, ու ասեմ նույնիսկ 3րդ թարգմանություն ես արել, բայց արտակարգ ա ստացվել, լրիվ նույն իմաստն ա :)
ReplyDeleteզգացված եմ :-) դու սֆաթագրքում չկաս ??
ReplyDeleteՍֆաթագիրքը ինչ ա )))
ReplyDeleteFacebook :- )
ReplyDeleteԴեմք ես ))) հա ունեմ ))) հենց ըտեղ էլ քեզ պի ար եմ արել երեկ ))
ReplyDeleteբա արի ընկերանանք :-)
ReplyDeleteԱրի )))
ReplyDeleteԵս արդեն եկել եմ :-)
ReplyDeleteոնց ես գրանցված սֆաթագրքում ?
es vonc vor te qez gta u avelacreci :D xoxma kylni urishn ylni :D
ReplyDeleteԵղբայր .. ես ՀամաՀայկական Էլ-Գրադարանի հիմնադիրն եմ , կարող եմ իմ մոտ ավելացնել Բորխեսի գրքի մեջ այս քո թարգմանությունը, ոնց հիշում եմ , սա չկա ։ Հա ընդ որում ասեմ, ես Բորխեսի ֆանատ եմ , լավ էր թարգմանված ։ Good job
ReplyDeleteԳիտեի որ էդ կայքի հիմնադիրներից մեկն ես, հարց չկա՝ ավելացրու, ուրախ կլինեմ :-)
ReplyDeleteմենակ լինքը ուղարկի ինձ եթե հնարավոր ա՝
ReplyDeletepetrosyan.ara@gmail.com
P.S. մերսի
Inchpes Borges-i, ainpes el Facebook bari hayeren targmanutiunnery shat hadjoxvac en.
ReplyDeleteշնորհակալ եմ
ReplyDelete