նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Sunday, October 14, 2012

էներգախնայողության մասին

Արտակն արդեն բավական մանրամասն գրել ա էս թեմայով   /Էներգոխնայող լուսավորության մասին/, բայց ես էլ եմ ուզում գրեմ:
Մեր շուկայում կա լամփուշկեքի մի քանի բրենդի արտադրանք՝  Acme, Philips, Космос, Osram, Camelion:
Խնայող լամփուշկա գնելիս պետք ա ուշադրություն դարձնել մի քանի պարամետրի վրա
   Նախ, դրանք բաժանվում են երեք հիմնական խմբի՝ ըստ լույսի գունային ջերմաստիճանի "տաք" դեղին, "սառը" սպիտակ և "ցերեկային" սպիտակ: Սա պարզելու համար վերցնում ենք լամպի տուփն ու փնտրում 2700K, 4200K, 6400K կարգի գրություններ, որտեղ K-ն կելվին չափման միավորն է: So ինչքան թիվը բարձր՝  էնքան լույսը սպիտակ, ինչքան թիվը ցածր՝ էնքան լույսը դեղնավուն: 
Առաջին օրինակը, որ գնել եմ սա է` Osram Dulux Superstar R80, գինը 1920դրամ: Ծախսում է 22 վատտ, տալիս 94 վատտին համարժեք լույս: Գունային ջերմաստիճանը 2750k /տաք դեղին լույս/: Լուսային հոսքը՝ 1300լյումեն: Գործակիցը՝ 59 /լյումենը բաժանած վատտի վրա/:
Երկրորդը Camelion LH15-AS-M մոդելն է, գինը 1500դրամ: Ծախսում է 15W, տալիս 75W: Գունային ջերմաստիճանը 4200k /սառը սպիտակ լույս/: Լուսային հոսքը՝ 750լյումեն: Գործակիցը՝ 50:
Երրորդ օրինակը Космос T2 SPC 20W E2764, գինը 1850դրամ: Ծախսում է 20W, տալիս 100W: Գունային ջերմաստիճանը 6400k /ցերեկային սպիտակ լույս/: Լուսային հոսքը՝ 1050լյումեն: Գործակիցը՝ 52,5:

Աշխատասենյակումս փորձեցի երեքն էլ, ու ընտրեցի ցերեկային լույսով տարբերակը: Մնացած տեսակները հարմար են հյուրասենյակի, միջանցքների ևն համար: 
Հա, գնելիս ուշադություն դարձրեք նաև բնիկի վրա, սովորաբար մեր տներում կա 2 տիպի՝ E27 ու E14` մեծ ու փոքր:

Եզրակացություններ.

խնայող լամփուշկեքի առավելությունները:
Էս լամփուշկեքը՝ նույն լուսավորությունը տալով՝ հինգ անգամ քիչ հոսանք են ծախսում: 
ՕԳԳ-ն բարձր է
քիչ են տաքանում
ծառայում են տարիներով /շատերի վրա գրված ա մինչև 8 տարի, չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց իմ Camelion-ը արդեն 2 տարի ինտենսիվ բանում ա/: Էն երկուսը նոր եմ առել: Իսկ սովորական լամփուշկեքը աշխատում են 2-3 ամիս, լավագույն դեպքում՝ 6 ամիս:

խնայող լամփուշկեքի թերությունները:
Եթե ջարդես մեջից սնդիկ կթափվի ու կթունավորվես: 
Ըստ որոշ մասնագետների՝ արձակում են վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներ: 
Թանկ են /չնայած էդ ավել փողը որոշ ժամանակ անց հետ ա գալիս քիչ ծախսած կիլովատտերի տեսքով/: 

Փորձենք հաշվել. ստանդարտ վոլֆրամով լամփուշկեքն /100 վատանոց/ եթե օրեկան միացվի 10 ժամ, կծախսի 1կվտ /30դրամ/: Խնայող լամփուշկեն կծախսի 0.2կվտ /6դրամ/:

Տարբեր տվյալներ հոսանք ուտող սարքերից.
սովորական կոմպը ուտում ա 100W
մոնիտորը՝ 40W
Սովորական միջին հեռուստացույցը՝ 100W
մեծոտ սառնարանը՝ 130W

Հիմա կոպիտ ու գռեհիկ հաշվարկներ:
Սովորական տանը միացրած ա միաժամանակ մի հատ TV, սառնարան, կոմպ /բոլորը իրար հետ ոչ ավել քան 400W/: Սովորաբար էդքանի հետ միացրած ա նաև միջինը 3-4 հատ 100 վատանոց լամփուշկա, այսինքն տան ծախսվող հոսանքի մոտ կեսը լափում են սրիկա լամփուշկեքը: Դե հլա պատկերացրեք էդ սրիկաների ծախսածը 5 անգամ քչանա, ամսվա մեջ թիվ ա, տարվա մեջ՝ էլ ավելի...

Հ.Գ. Մոռացա ասեմ, եթե ունեք գիշերային հաշվիչ, էն որ գիշերը 20 դրամ ա կիլովատտը, ապա կարող եք օրինակի համար լվացքի մեքենան /եթե այն ունի հեռակա միացման թայմեր/ ծրագրավորել նենց, որ միանա գիշերը ու լվացքը վերջացնի բարլուսախառը :-) 
Օրինակ մեր հաշվիչը գիշերային ռեժիմով աշխատում ա ոչ թե 23:00-07:00, այլ 23:45-07:45, այսինքն մեջի ժամացույցը 45 րոպե հետ ա: Դե մեր էլեկտրիկը անհաջող ա :-Ճ:  So օրինակ մի ժամանոց լվացքը ծրագրավորելով միացնում ենք 6:30, վերջանում ա 7:30: Քանի որ մի լվացքը, նայած բարդության, ուտում ա 1-3 կիլովատտ, ապա կարելի ա ոչնչոտ խնայել նաև էս ճանապարհով:

Ես մտածում եմ ձեր փողերի մասին :-)

աննամուս

էներգախնայողության մասին 2 

 

 

 



3 comments:

  1. Սենց բան կասեմ էս ասածիդ վրով
    «Ըստ որոշ մասնագետների՝ արձակում են վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներ:»
    սովորական ապակին ուլտրամանուշակագույն ճառագայթները չի անցկացնում, նենց որ չնայած որ մեջը կա ուլտրամանուշակագույն ճառագայթում, բայց դուրս չի գալիս, իսկ ընդհանուր առմամբ շատ լավն ա էս փոստը, ես սրա հղումը իմ մոտ կավելացնեմ անպայման :)

    ReplyDelete
  2. http://www.youtube.com/watch?v=HTmgYkViX1g

    ReplyDelete
  3. Էտ վիդեույում երկու կարևոր բան կա
    ա. էներգոխանյող լամպերի ուտիլիզացիայի հարցը, հա, լուծված չի, ոչ ռուսաստանում ոչ էլ մեզ մոտ
    բ. եթե տանը ջարդվի, դա կարող ա վնաս տա առողջությանը, իրոք տենց ա

    իսկ որ ուլտրամանուշակագույն ճառագայթները ապակու միջով չի անցնում, դա գիտական փաստ ա , նենց որ էտ մասով պ***տ են անում, միայն եթե ինչ որ սինթեթիկ ապակուց պարտարստված չի լամպը:

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)